Սովորական խայտառակություն

Աուդիտ, թե՞ քաղտեխնոլոգիա

Հոկտեմբերի 1, 2015
Աուդիտ, թե՞ քաղտեխնոլոգիա

Այսօր ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը տեղեկացրեց, որ ի կատարումն «Պետության կարիքների համար էներգետիկայի բնագավառում կարգավորման խորհրդատվական ծառայության մատուցման» պայմանագրի, «Դելոյթ ընդ Տուշ» խորհրդատվական ընկերության կողմից ներկայացվել է պայմանագրի 1-ին փուլի հաշվետվությունը։ Եթե հակիրճ ներկայացնենք այդ միջազգային խորհրդատվական ընկերության եզրահանգումը, ապա դա կհնչի այսպես. «Սակագնի բարձրացման վերաբերյալ կարգավորող մարմնի որոշումը՝ ուղղված ոլորտում իրադրության կայունացմանը և սպառողների հուսալի էներգամատակարարման պահպանմանը, համարվում է հիմնավորված, նոր սակագինը հնարավոր է պահպանել»:


Այս տեսակետը դեռ կարելի է վիճարկման նյութ դարձնել: Սակայն խնդիրը միայն դա չէ, այլ այն, որ «Դելոյթ ընդ Տուշ» ընկերությունը գերազանցել է իր իրավասությունների շրջանակը և դատողություններ ու կարծիքներ է հայտնել այնպիսի թեմաների մասին, որոնք, մեղմ ասած, իր խելքի բանը չեն: Մանավորապես, նրանք անդրադարձել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, Բաղրամյանի պողոտայում ծավալված դեպքերին՝ ստեղծելով այնպիսի տպավորություն, որ եկել են խորհուրդներ տալու Հայաստանի քաղաքական վերնախավին, այլ ոչ թե տնտեսագիտական վերլուծություններ կատարելու:


«Սակագնի հերթական կտրուկ աճը բազմաթիվ բողոքի ցույցերի տեղիք տվեց Հայաստանի մի շարք քաղաքներում։ Ցուցարարները պահանջում էին ՀԾԿՀ-ի որոշման կասեցում՝ սակագնի աճի համար պատասխանատու համարելով հանրապետությունում էներգիայի մոնոպոլ մատակարար ՀԷՑ-ին։ Ընկերության ղեկավարության հասցեին հնչում էին թալանի, կոռուպցիայի մեղադրանքներ, մասնավորապես, նշվում էին ներկայացուցչական դասի մեքենաների վարձակալությանը և այլ «ճոխություններին» ուղղված չափազանց մեծ ծախսերը։ Առավել ծայրահեղ ակտիվիստները պահանջում էին կառավարության և նախագահի հրաժարականը…»։ Սա մի հատված է «Դելոյթ ընդ Տուշ»-ի հաշվետվությունից: Մենք շտապում ենք այդ մասին ասել, որպեսզի ընթերցողն այն չշփոթի միջազգային լրահոսից վերցրած իրադարձային ռեպորտաժի հետ: Եվ ահա հենց այսպիսի ինֆորմացիոն «զեղումների» համար էլ կառավարությունը պիտի վճարի այդ փորձագետներին, քանի որ սրանց նպատակը մեկն է՝ որակումներ տալ բողոքի ալիքին, պնդել, թե ժողովրդի պահանջը սխալ է եղել և դրանով իսկ հանրությանը համոզել, թե, իբր, սակագինը բարձրացնելու մասին ՀԾԿՀ-ի որոշումը հիմնավոր է: Իսկ նման տափակ վերլուծությունների համար բնավ կարիք չկար դրսից մարդ կանչելու: Մեր երկրում էլ քիչ չեն համապատասխան ուղեղները, որոնք կարող էին շատ ավելի էժան գներով գրել նույն դատարկաբանությունը:


Տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի պետական բյուջեն երկրի ղեկավարության համար թշնամու կամ ոչ բարեկամի պահեստ է, որտեղից յուրաքանչյուր պահի կարելի է ցանկացած քանակի միջոցներ վերցնել և աջ ու ձախ մսխել: Բա ափսոս չէ՞ր այդ ձրիակերներին վճարած գումարը:







Դիտումների քանակ 8122


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Իսկապես հերիք է, ինչքա՞ն կարելի է

Իսկապես հերիք է, ինչքա՞ն կարելի է

Դեկտեմբերի 28, 2017


Կառավարության նիստին շտապող Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը տհաճ իրավիճակում է հայտն...

Մայր Աթո՞ռ, թե՞ ՀԷՑ

Մայր Աթո՞ռ, թե՞ ՀԷՑ

Հուլիսի 21, 2017


Օրերս պետությունը եկեղեցուն անհատույց նվիրաբերեց Գայանե եկեղեցուն հարակից մի քանի հեկտար տարածքը: Ասվեց, որ այնտեղ Մայր Աթոռ Սո...

Ալեքսեյ Միլերը մասնակցում է ՀՀ ընտրություններին

Ալեքսեյ Միլերը մասնակցում է ՀՀ ընտրություններին

Մարտի 17, 2017


Նախընտրական թոհուբոհի մեջ քաղաքական առանձին ուժերի առավել հաճախ խաղարկվող խոստումներից մեկը վերաբերում է էներգակիրների գների նվ...

Նազարյանի ձեռքերը կեղտոտ են

Նազարյանի ձեռքերը կեղտոտ են

Հուլիսի 12, 2016
1

Զուգարանի մասով կդժվարանանք առարկություններ ներկայացնել, քանի որ մարդիկ ինչքան շատ են ուտում, այնքան հաճախ եմ հոգում իրենց բնակ...

Ռոբերտ Նազարյանի և Բիբինի փողերը Չեխիայում են

Ռոբերտ Նազարյանի և Բիբինի փողերը Չեխիայում են

Մայիսի 18, 2016
1

Արդեն երկար ժամանակ է, ինչ ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժաղովի նախագահ, Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյա...

5-ը տալիս են, 50-ը վերցնում են

5-ը տալիս են, 50-ը վերցնում են

Ապրիլի 13, 2016


Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է կայացրել 5 միլիոն դրամով տուգանել «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ին՝...

Պարտք տուր, որ պարտք տամ

Պարտք տուր, որ պարտք տամ

Ապրիլի 11, 2016


Հայաստանը Արժույթի միջազգային հիմնադրամից կրկին փող է խնդրում: Սա էլ տալիս է: Հայաստանի ֆինանսների նախարարը և Համաշխարհային բան...

Կարապետյանների երկընտրանքը. հայրենիք, թե՞ բիզնես

Կարապետյանների երկընտրանքը. հայրենիք, թե՞ բիզնես

Հոկտեմբերի 5, 2015


«Տաշիր» ընկերության նախագահ Սամվել Կարապետյանի եղբայրը՝ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը, անդրադառնալով ՀԷՑ-ի գործարքին, փայլուն...

Արևը խփել է գլխներին

Արևը խփել է գլխներին

Սեպտեմբերի 30, 2015


Երևանում մեկնարկած «Էներգետիկան հանուն կայուն զարգացման» եռօրյա միջազգային 6-րդ ֆորումին մասնակցող էնեգետիկայի և բնական պաշարնե...

Որովհետև Բաղրամյան պողոտան դատարկ է

Որովհետև Բաղրամյան պողոտան դատարկ է

Սեպտեմբերի 29, 2015


Քանի պողոտան ձերն է, մենք ձեր խոնարհ ծառան ենք, երբ պողոտան մերն է` դուք մեր տանձին չեք: Հետաքրքիր է` ինչպե՞ս կպատժի նախագահ Սա...

ՀԷՑ-ը և ամերիկացիների անհեռատեսությունը

ՀԷՑ-ը և ամերիկացիների անհեռատեսությունը

Սեպտեմբերի 18, 2015


Այն, որ «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերությունը հայտնվել է ծանր դրության մեջ և ստիպված էր մշտապես բարձրացնել սակագները վերջին տ...

Բիբինը ստորացրել է Նազարյանին

Բիբինը ստորացրել է Նազարյանին

Սեպտեմբերի 17, 2015


Հատկանշական է նաև, որ նախկինում Նազարյանը երբեք չի խոսել այն մասին, թե առաջներում ինչ նվերներ էր ստանում նույն Բիբինից: Կասկածի...

Օֆշոր Տիկոն տեղը կասի

Օֆշոր Տիկոն տեղը կասի

Սեպտեմբերի 17, 2015


«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը կարող են վաճառել Կիպրոսում գրանցված օֆշորային ընկերության: ՀՀ էներգետիկայի և բնական...

Գազն էժանացել է. մե՞զ ինչ

Գազն էժանացել է. մե՞զ ինչ

Սեպտեմբերի 8, 2015


Երեկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը հատուկ շնորհակալություն հայտնեց այն բանի համար, ո...

Անդրիասը մազոխիստ է

Անդրիասը մազոխիստ է

Հուլիսի 29, 2015


«Ոտքի Հայաստան» նախաձեռնությունը, որ հայտարարել էր, թե հուլիսի 27-ից 72-ժամյա նստացույց է սկսում Հանրապետության հրապարակում, պա...

Օտարների համար փող հեշտ է գտնվում

Օտարների համար փող հեշտ է գտնվում

Հուլիսի 27, 2015


Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) մրցույթ է հայտարարել, որին մասնակցելու հրավեր է ուղարկել էլեկտրաէներգի...

Էլետրահարված պատկերացումներ արևմտյան կողմնորոշման մասին

Էլետրահարված պատկերացումներ արևմտյան կողմնորոշման մասին

Հուլիսի 24, 2015


Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ծավալված բուռն իրադարձություններից հետո հայերիս համար շատ հետաքրքիր է իմանա...

Ռոբերտ Նազարյանի գունափոխանակությունը

Ռոբերտ Նազարյանի գունափոխանակությունը

Հուլիսի 7, 2015


«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը ավելի վատը չէ, քան Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավո...

Ռուստամ Գասպարյանը սիրում է մի բանից կախվել

Ռուստամ Գասպարյանը սիրում է մի բանից կախվել

Հուլիսի 3, 2015


Օրինակ, անձնապես նա մշապես կախված է եղել սրանից-նրանից: Դեռ բոլորովին վերջերս նա բավականին հաջող կախ էր ընկել Գագիկ Ծառուկյանից...

Գեներալ Մանվելը դեմ է իր գլուխը ջարդելուն

Գեներալ Մանվելը դեմ է իր գլուխը ջարդելուն

Հուլիսի 2, 2015
1

Գեներալ և ազգի հերոս Մանվել Գրիգորյանը, որը համարում է, որ հայ ժողովուրդն իրեն պարտական է, իսկ հայ ժողովուրդն էլ նրա ձեռքը կրակ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Պատին են դեմ տվել
Հուլիսի 20, 2018


Պատին են դեմ տվել

Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ