Ազգային խայտառակություն
Հայրապետյան Նեմեցի դաստիարակչական մեթոդոլոգիայի առիթով
Հոկտեմբերի 2, 2015
Ծառուկ Սարգսյան
Իրեն ազատամարտիկ հռչակած Սմբատ Հակոբյանը երեկ ասուլիս է հրավիրել և հրապարակել իր և ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, օլիգարխ Ռուբեն Հայրապետյանի հեռախոսազրույցը` ապացուցելու համար, որ իրեն հաշմանդամ դարձրած ծեծը ոչ թե կենցաղային պատճառ ուներ, այլ քաղաքական հաշվեհարդար էր: Իրականում հեռախոսազրույցի հրապարակումը ևս մեկ անգամ բացահայտում է Հակոբյանի անբարոյականությունը և ցույց է տալիս, որ Հակոբյանը կերակրվել է Հայրապետյանի կողմից, և Հայրապետյանը Սմբատ Հակոբյանին վերաբերվել է որպես իր ենթակայության տակ գտնվող անձի:
Հեռախոսազրույցի ընթացքում Հայրապետյանը Սմբատ Հակոբյանից պահանջում է չզբաղվել կապիկությամբ և գնալ ու նստել տանը, այլապես ինքը կջարդի նրա ոտքերը: Ասենք, որ Հայրապետյանը` տիրոջ և հաց տվողի իրավունքով, կարող է իր կռճոնները լափողին նման հրահանգ տալ: Մասնավորապես, Հայրապետյանին զայրացնում է այն փաստը, որ Հակոբյանը «Ազատամարտիկների դաշինք» կազմակերպության անդամների հետ մասնակցում է հակաիշխանական միջոցառումների և պահանջում է երկրի նախագահի հրաժարականը: Թվում է, թե Սմբատ Հակոբյանն իսկապես քաղաքական հաշվեհարդարի զոհ է, քանի որ Հայրապետյանը նրանից պահանջում է չմասնակցել հակաիշխանական միջոցառումների և գնալ ու նստել տանը:
Բայց ինչո՞ւ է Հայրապետյանը զանգահարել Սմբատ Հակոբյանին և ոչ թե «Ազատամարտիկների դաշինք» կազմակերպության անդամներից որևէ այլ մեկին, ասենք՝ Ապարանցի Ռազմիկին: Որովհետև տարիներ շարունակ Հայրապետյանը կերակրել է հենց Սմբատ Հակոբյանին, Հակոբյանը Հայրապետյանից մշտապես ֆինանսական աջակցություն է ստացել և, այսպես ասած, եղել է նրա հաշվեկշռում: Այն, որ Հակոբյանը եղել է Հայրապետյանի անձնական օգտագործման ազատամարտիկը, երկար տարիներ հայտնի է եղել ամբողջ Երևանին: Հենց այդ հանգամանքն էլ Հայրապետյանին իրավունք է տվել զանգահարել Հակոբյանին և պահանջել, ավելին՝ հրահանգել, որ գնա և «վեր ընկնի» տանը: Թե ինչու է Հակոբյանը ըմբոստացել իրեն երկար տարիներ կերակրած ու հովանավորած մարդու դեմ` այլ թեմա է: Հնարավոր է, Հակոբյանը համարել է, որ օլիգարխն իրեն քիչ է վճարում և փորձել է շանտաժի միջոցով բարձրացնել ամսականի չափը, հնարավոր է, որ այլ կերակրող է գտել և որոշել է հրաժարվել Հայրապետյանի հովանավորչությունից: Բայց փաստն այն է, որ Հայրապետյանն իրավասու է եղել Հակոբյանից պահանջել անել այն, ինչ ինքն է հարմար գտնում, քանզի համարել է, որ Հակոբյանն իր սեփական համբալն է:
Ընդհանրապես, հայ օլիգարխիան սիրում է կերակրել ազատամարտիկներին, և Ռուբեն Հայրապետյանն այդ իմաստով եզակի օլիգարխ չէ: Օրինակ, Գագիկ Ծառուկյանն էլ կերակրում էր «Ազատամարտիկների դաշինք» կազմակերպության մեջ միավորված ազատամարտիկներին, ինչպես նաև այլ անհատ ազատամարտիկների: Օլիգարխիան ազատամարտիկների կարիքը չունի, ինչպես շատ հաճախ փորձում են ներկայացնել, ուղղակի նրանց կերակրելով այդ նույն ազատամարտիկներին պահում է իր վերահսկողության տակ՝ դրանով ծառայություն մատուցելով իշխանությանը: Իշխանությունն ինքն էլ է խրախուսում այս սխեման, քանզի եթե ազատամարտիկներն ընդհանրապես զրկվեն ֆինանսավորումից, կարող են ըմբոստանալ և ավելորդ գլխացավ ստեղծել իշխանության համար:
Բայց երբ ազատամարտիկները և՛ կուշտ են, և՛ ըմբոստ կամ ուզում են ավելին, քան իրենց հասնում է, այդ ժամանակ ծեծը և պատժի այլ մեթոդներն անխուսափելի են: Չեք ուզում ծեծ ուտել` կա՛մ լսեք և ենթարկվեք ձեզ կերակրողներին, կա՛մ մի գնացեք և դարձեք օլիգարխների հացկատակ, ինչը նշանակում է հացի համար շողոքորթող, ուրիշների հաշվին սեփական փորը լցնող: Իսկ եթե արդեն դարձել եք, մի բողոքեք հետևանքներից:
Ռուբեն Հայրապետյանը բոլոր հասկացություններով, բոլոր համակարգների նորմերով, հատկապես` բարոյական, ճիշտ է վարվել ազգի բարոյական նորմերից զուրկ հերոսի հետ: Ողջունում ենք նրա արարքը և նրա դաստիարակչական մեթոդոլոգիան: Այնպես ստացվեց, որ հայ ժողովուրդը, ստեղծելով իր համար «ազատամարտիկ» հասկացությունը և ստիպված լինելով հարգել ու հանդուրժել այդ խավի ներկայացուցիչներին, մեղմ ասած, կրակն ընկավ դրանց ձեռքը. նրանք դարձան անձեռնմխելի, անպատժելի, արտոնյալ, անկառավարելի, նրանց ամբիցիաները հասան ամպերին, նրանք սկսեցին Աստծուց կրակ ուզել: Եվ որքան լավ է, որ կան Հայաստանում Նեմեց Ռուբոյի կարգի անհատներ, որոնք պարբերաբար ամպերից իջեցնում են այս թափթփուկներին` ցույց տալով նրանց իսկական տեղն այս երկնքի տակ:
Դիտումների քանակ 10297
ՀԱՐՑՈՒՄՆԵՐ
Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։
Վերադառնալ
Նույն թեմայով
Նեմեց Ռուբոն «Adidas»-ից խելացի է
Կաշառակեր ֆուտբոլը և արդարադատ Նեմեցը
Ինչպես փրկել Նեմեց Ռուբոյին
Նեմեց Ռուբոն իսկի էլ ստախոս չէ
Լակոտության համաճարակը թափ է հավաքում
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքում հակահիգենիկ վիճակ է
Ատամնաբույժը քաշել է Նեմեց Ռուբոյի ատամները
Ռուբեն Հայրապետյանի ատամները կհեռացնեն
Հանգուցյալ, այնուամենայնիվ, կա
Նեմեց Ռուբոյի կտակը
Սանդրո Բոտիչելին և հայկական ֆուտբոլը
Նեմեց Ռուբոյի ֆուտբոլային պատերազմը
Ռուբեն Հայրապետյանն այսօր կրկին կծեծի Սմբատ Հակոբյանին
Ինչո՞ւ Ռուբեն Հայրապետյանը սիրտ չունի
Ուրիշ ի՞նչ կարող է ծախել Նեմեց Ռուբոն
Զգուշացե՛ք. Շուշան Պետրոսյանի այլընտրանքը կլինի Ծերեթելու փողոցից, իսկ...
Բացահայտված է Սմբատ Հակոբյանի «ծեծ պարտքի դիմաց» օպերացիան
Նախագահ Սարգսյանն ինքնարժեզրկվում է խայտառակ զանգերով
Վովա Գասպարյանը պարտավոր է Հայրապետյանին դրդել ավելի կոշտ գործողությունների
Հայաստանի ծեծողների ֆեդերացիայի նախագահը
«Ելքը» Նիկոլի համար ծուղակ է լարել
Ունքը շինելու տեղ աչքն էլ հանեց
Փախել է Արման Բաբաջանյանը
Ի՞նչ միտինգ, արի գինի խմենք
Վարչապետի ու Նիկոլի հացը կտրում են
Դաշնակների սպիտակ աղավնին հիվանդ է
Ի՞նչ արժե շարժման ակտիվիստ լինելը
ԱՄՆ-ը անհանգիստ է, մենք էլ ենք անհանգիստ
Նիկոլը կփրկի Հայաստանի տնտեսությունը
Քննչական կոմիտեն ո՞ւմ է ազատ արձակել
Մեջների ամոթով տղեն
ՀԱԿ-ը մոտիկ-մոտիկ է անում
Սաքունցի սիրտը արյուն է ուզում
Կառաջնորդվենք Շմայսի օրենքներով
Թամարն ինչքան կուզի` թող գոռա
Շարժո՞ւմ, թե՞ «բոռտին» մնացածների հավաքատեղի
Ծառուկյանը նախընտրում է դատարկությունը
Ծռերը նորից ծռվեցին
Օրհնվի էն սհաթը
Լոքյանից Լենին չստացվեց
Խեղկատակը` Ֆրանսիայի հրապարակում
Փաշինյանը և մյուսները
Բուռնաշի պատահաբարը
Պետք էր սխալ գտնել` գտան
Կեղծ լուրեր` հանուն էֆեկտի
Շմայսը` հրեշտակի կերպարում
Ամերիկացի գեներալը Թրամփին՝ ձայններդ կտրեք...
Հայրական խորհուրդներ Նիկոլ զավակին
Արմեն Դարբինյանն ուզում է վարչապետ դառնալ
Դավիթը դասականից էլ էր դժգոհ
Մարգոյի բերդի պաշարումը
Ծաղիկներ անծանոթ բարեկամից
Աբրահամյանին ի ցույց են դրել
Սկրիպալ, փախիր, Զարուհին է գալիս
Տարոնի կնոջ թուրքական հետքը
Ուրացել են Գագիկին
Ինչո՞ւ է աղմկում բաղնիքը
Ոչ ոք չփրկեց Բաբլոյանին
Պատրիարք Կիրիլի բիզնեսը սպառնում է հայ ժող...
Հայաստանի ձրիակերների գլխաքանակը պակասեց 9-ով
Թափթփուկները պատմություն են կերտում ԵՄ պատ...
Հայաստանը կդառնա կազինոյի խաղադրույք
Պատգամավոր Նովոն գժի թուղթ է ներկայացրել
Ծառուկյանը հիշեցնում է ապագա վարչապետին
Աթեշյանի տանիքը գտան
Կաթողիկոս, քեզ չեն լսի
Ո՞վ կերտեց Նիկոլի հաջողությունը
Գեներալների աշխարհճանաչողությունը
«Լուսավորի» մութ կողմերը
Դա ինչ բան է` խղճի մտոք
Երկիրը նախագահ չունի
Արամ Սարգսյանի բարոյական ինքնասպանությունը
Անցնող շաբաթվա դիմանկարը (9 – 15 ապրիլի, 2...
Հայ հեղափոխականների անզորության կապակցությամբ
Անգլո-ֆրանս-ամերիկյան համատեղ սխրանքը
Վարչապետի «եթե»-ն ու ժողովրդի ֆորսմաժորը
Ծառուկյանի դժվարին ընտրությունը
Հայ խայտառակ տականքներն ընդդեմ ամերիկյան դ...
Չինաստանում Ստալինին վիրավորելու համար ծեծ...
Որտեղ է կռվել պրն Լֆիկը
Հայաստանում այսօր տոն չէ
Տարոնին շտապ չոբան է պետք
Ֆաշիստների ինչի՞ն են պետք վհուկները. յուվե...
Հարավային Կորեայի նախագահը թուղթուգրի զոհ ...
Կոշի գաղութը դատավորի նստավայր կդառնա
Ազգային հարիֆության կապակցությամբ
Շմայս բռնաբարը գործ տվող է
Հայաստանի բժիշկները վիժեցնում են նախագահի ...
Դավիթ Հարությունյանը` Կարեն Կարապետյանի ան...
Հնդկաստանը պաշտոնապես ծաղրում է Հայաստանին
ԵՊՀ «Ռեստարտը» փոխում է մարտավարությունը
Այդ ի՞նչ է հասկացել Վիգեն Սարգսյանը
Անցնող շաբաթվա դիմանկարը (26 մարտի – 1 ապր...
Կոտորողների փոխարեն մեղադրում են փրկիչներին
Եվրոպայի դուռը հայերի համար կբացեն թուրքերը
Գժության համաճարակն Արևմուտքում թունդ վիճա...
Սպասենք դժբախտության
Նիկոլը փոշմանել է
Գումարելիների տեղերը փոխելիս
Դավիթ զուգարանագետը և ՀՀ վարչապետը
Անցնող շաբաթվա դիմանկարը (19 – 25 մարտի, 2...
Գժության համաճարակը սպառնում է ԵՄ-ին
Հայաստանում մտադիր են ստեղծել զուգարանագիտ...
Թովմասյանը գերմանական ցանցն է ընկել
Արևմուտքն իր սադրանքներով ստուգում է Ռուսա...
Զարուհու ռազմավարությունը` կայանատեղի
Դաշնակներին պետք է շտապ փոխանակել
Կլիմաքսն է շրջում Եվրոպայում
Մեր տեղական Դոն Քիշոտը
Մեր սուրճն Աթաթուրքի հետ խմենք
Սահմանին կանգնած հերոս Սահակյանը
Գժության համաճարակը սպառնում է ԵՄ-ին
Հայաստանում մտադիր են ստեղծել զուգարանագիտ...
Դաշնակներին պետք է շտապ փոխանակել
Արա Աբրահամյանի խորովածանոցը
Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։ Կարդալ ավելին