Սովորական խայտառակություն

Նարեկն էլ է ուզում Արմենչիկ դառնալ

Հոկտեմբերի 2, 2015
Նարեկն էլ է ուզում Արմենչիկ դառնալ

Այս օրերին, երբ հասարակությունը բուռն քննարկում էր ծավալել պետական պարգևների ու կոչումների շնորհման կարգի, չափորոշիչների և դրանց իմաստի շուրջ, առավել հաճախ կրկնվող միտքն այն էր, որ այդ ինստիտուտն առավել քան արժեզրկված ու վարկաբեկված է, և ավելի լավ է ընդհանրապես դա չունենալ, քան ունենալ այն տեսքով, ինչպիսին այժմ կա:


Բայց պարզվում է, որ ոմանց համար քաղաքացիների բուռն արձագանքը ոչինչ չարժի: Եվ կարծես ի հեճուկս բողոքների, արվում են այնպիսի քայլեր, որոնք, մեղմ ասած, փառասիրության հիվանդագին դրսևորում են հիշեցնում: Այլ կերպ չես անվանի այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքում փոփոխություն կատարելու հարցի քննարկումը, ինչը ենթադրում է, որ շուտով պետական պարգևների և պատվավոր կոչումների ցանկը կհամալրվի ևս մեկով՝ «Վաստակավոր շինարար» կոչումով:


Կատարվածի մեջ ամենաքիչ զարմանքը հարուցեց այն, որ նախագիծը ներկայացրեց ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը: Խեղճ մարդը մնացել է առանց կոչման: Ոչ երգիչ է, ոչ գրող է, ոչ էլ դերասան: Ու ստացվում է, որ Արմենչիկը հիմա ավելի մեծ պատիվ ունի, քան Նարեկ Շինարարը: Իսկ այդ անարդարությունը հարթելու համար մեկ ճանապարհ կա՝ ստեղծել նոր կոչում և անմիջապես դա շնորհել քաղաքաշինության նախարարին: Իսկ որպեսզի դա կատարվի, Նարեկը պատրաստ է այնպիսի ստեր ասել, ինչպես, օրինակ, միտքն այն մասին, որ իբր մեր երկրում առկա է շինարարության ծավալների ընդլայնման միտում, և իր նախագիծն էլ հենց նպատակ ունի խրախուսել շինարարի աշխատանքը: Այսինքն՝ իր աշխատանքը:


Հիմա մնում է նստել ու սպասել պարգևատրման արարողությանը:







Դիտումների քանակ 11957


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Նարեկ Սարգսյանն էլ է ուզում հերոս դառնալ

Նարեկ Սարգսյանն էլ է ուզում հերոս դառնալ

Փետրվարի 12, 2018


Ազգային հերոս, արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը որոշել է քանդել «Զվարթնոց» օդանավակայանի հայտնի շենքը: Բոլորը վրդովված ...

Մեդալներ ձախողվածների համար

Մեդալներ ձախողվածների համար

Նոյեմբերի 29, 2017


ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը վերջերս դժգոհել էր այն փաստից, որ իրենց ոլորտում կոչումներ չեն շն...

Ցուցամոլների սիրտը գյուղ է ուզում

Ցուցամոլների սիրտը գյուղ է ուզում

Նոյեմբերի 8, 2017


Օտարին ինչ-որ բան ցույց տալու այս հիվանդագին հակումը իսկական պատիժ է դարձել երկրի գլխին: Սեփական ժողովրդի հոգսերն ու խնդիրները ...

Վարչապետը ձմռանը բերքահավաք կանի

Վարչապետը ձմռանը բերքահավաք կանի

Սեպտեմբերի 14, 2017


Այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը միանգամայն նոր պահանջ դրեց: Վերջինս հայտարարեց, թե չի կարելի շինարարո...

Նարեկը ուրիշ քաղաք է շինում

Նարեկը ուրիշ քաղաք է շինում

Սեպտեմբերի 1, 2017


Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը հանրությանն ասելիք չունի: Այն, ինչ նա իրականում անում է, դրա մասին բարձ...

Յուրայիններին` տուն, օտարներին` փողոց

Յուրայիններին` տուն, օտարներին` փողոց

Հունիսի 27, 2017


«Հանրային գերակա շահ» բառակապակցությունը բազմաթիվ երևանցիների համար իսկական պատիժ է դարձել: Ով` ով, բայց սրա գինը լավ պիտի իման...

Քանդող Նարեկ Սարգսյանն աշխատում է ընդդիմության համար

Քանդող Նարեկ Սարգսյանն աշխատում է ընդդիմության համար

Փետրվարի 9, 2017


Երեկ «Կառուցապատման ներդրումային ծրագրեր» թեմայով ասուլիս էր հրավիրել ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգս...

Նարեկ Սարգսյանի աստղը մարում է

Նարեկ Սարգսյանի աստղը մարում է

Դեկտեմբերի 23, 2016


Նարեկ Սարգսյանը ծանր է տանում իր գահավիժումը: Նախարարի բարձունքներից նա գրչի մի հարվածով գլորվեց մինչև կառավարությանն առընթեր ք...

Կոմեդիկ Նարեկի տրագիկ ապագան

Կոմեդիկ Նարեկի տրագիկ ապագան

Սեպտեմբերի 14, 2016


Նոր կառավարություն ձևավորելու փաստը տագնապով է լցրել քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի սիրտը: Նա այս օրերին ջանում է առավ...

Ո՞ւմ է հիշեցնում քաղաքաշինության նախարարը

Ո՞ւմ է հիշեցնում քաղաքաշինության նախարարը

Մայիսի 30, 2016


Մեր երկրում քաղաքաշինության նախարար կա: Անունը` Նապոլեոն Սարգսյան: Սակայն նրան Նարեկ Սարգսյան են կոչում: Ինչո՞ւ: Չգիտենք: Ուղղա...

Նարեկ Սարգսյանը ծիծաղում է Ցուկերբերգի վրա

Նարեկ Սարգսյանը ծիծաղում է Ցուկերբերգի վրա

Մայիսի 24, 2016
1

Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի համար Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի գործողությունները պիտի գնահատվեն ապակառուցող...

Հայոց բանակը, Արմենչիկը և Երևանի վերնիսաժը

Հայոց բանակը, Արմենչիկը և Երևանի վերնիսաժը

Մայիսի 18, 2016


ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջում օգտատերերից մեկը տեղադրել է լուսանկար, որտեղ պ...

Շուշան Պետրոսյանը դժգոհ է Արմենչիկից, իսկ իրենից ո՞վ դժգոհի

Շուշան Պետրոսյանը դժգոհ է Արմենչիկից, իսկ իրենից ո՞վ դժգոհի

Մայիսի 11, 2016
1

Վաստակավոր արտիստ Արմենչիկն իր արևին բարեգործություն արեց և կրակն ընկավ: Նորմալ մարդիկ զայրացան, հնչեցին բազում կարծիքներ, իսկ ...

Արմենչիկը վաստակավոր անմեղ է

Արմենչիկը վաստակավոր անմեղ է

Մայիսի 10, 2016
1

Երգիչ Արմենչիկի դեպքն այսօր դարձավ հայոց պատմություն: Մի ամբողջ երկիր միայն դա է քննարկում: Գնացել է զորամաս, շարել է զինվորներ...

Երևանը մեջ-մեջ արեց, անցավ Գյումրիին

Երևանը մեջ-մեջ արեց, անցավ Գյումրիին

Մարտի 17, 2016


Գյումրեցիներ, զգուշացեք, Նարեկ Սարգսյանն է գալիս: Քաղաքաշինության նախարարը, ով մայրաքաղաքը հիմնավորապես զրկեց իր յուրահատուկ դի...

Նարեկ Սարգսյանը ցուցակով կքանդի

Նարեկ Սարգսյանը ցուցակով կքանդի

Մարտի 11, 2016
1

Երևանում պատմական շենքերի քանդման գործընթացը ինչ-որ կերպ կասեցնելու համար վերջին շրջանում ակտիվ էին մտավորականները: Նրանք ոչ մի...

Քաղաքը մարդկանց համար է, ոչ թե շենքերի

Քաղաքը մարդկանց համար է, ոչ թե շենքերի

Մարտի 7, 2016


Ոչ մի կերպ չեն հանդարտվում Երևանի քաղաքաշինական ընդհանուր դիմագծի շուրջ թեժացած կրքերը: Մինչ հասարակության մի ստվար զանգված ահա...

Նարեկի ծայրահեղը դառնում է անծայրածիր

Նարեկի ծայրահեղը դառնում է անծայրածիր

Փետրվարի 20, 2016


Լուրն այն մասին, որ Երևանի Ամիրյան 2 հասցեում սկսել են ապամոնտաժվել Երևանի մշակութային արժեքներից մեկը՝ Ավետիք Իսահակյանի անվան...

Կորուսյալ Հայրենիքը մաս-մաս բերում են Հայաստան

Կորուսյալ Հայրենիքը մաս-մաս բերում են Հայաստան

Սեպտեմբերի 26, 2015


Քննարկման արդյունքում որոշվել է Նեմրութի՝ Երվանդունիների դիցարանը վերականգնել… Հայաստանում: Այսինքն, Նարեկը պատրաստվում է այդ ա...

Խոտ Նարեկ Սարգսյանի համար

Խոտ Նարեկ Սարգսյանի համար

Սեպտեմբերի 26, 2015


Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը արդեն հասցրել է մայրաքաղաքի ամբողջ կենտրոնը մեջ-մեջ անել: Եվ քանի որ այլևս ոչ մի թիզ հո...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ