Ազգային խայտառակություն

Արթուր Ջավադյանը ճանաչվել է անհետ կորած

Հոկտեմբերի 7, 2015
Արթուր Ջավադյանը ճանաչվել է անհետ կորած

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը փախած է ման գալիս: Այսօր Ազգային ժողովում էլ այդ բանը նկատեցին՝ արձանագրելով, որ արդեն երրորդ տարին է, ինչ ԿԲ-ի նախագահն անընդմեջ չի գալիս իր հիմնական փաստաթղթերը քննարկելու: Իսկ խոսքը առաջին հերթին 2014 թվականի Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության մասին էր:

 

Ջավադյանի բացակայությունն, անկասկած, լավ օրից չէ: Մարդու երեսը չի բռնում կանգնել պատգամավորների առաջ և պատմել այն մասին, թե ինչպես է ձախողել երկրի ֆինանսական վիճակը: Նրանից առաջ այսպես վարվողներ արդեն եղել են: Հենց միայն ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի օրինակն արդեն իսկ բավական է համոզվելու այն բանում, որ մեր պաշտոնյաները սկսել են բացահայտ խուսափել ժողովրդին հաշվետու լինելուց, և կրակի առաջին գիծ են ուղարկում իրենց ենթականերին:


Լավ, ասենք թե ուղարկում են փոխարինողների: Կարելի է, չէ՞, գոնե այնպիսի մարդկանց ուղարկել, որոնք ի վիճակի են էշը ցեխից հանել: Բայց, օրինակ, ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը ինչպե՞ս պիտի ցեխի մեջ խրված երկարականջներին դուրս քաշի, եթե ինքն էլ այդ ցեխը խորացնելու առաջամարտիկներից է: Ու դրա համար լիովին հասկանալի է պատգամավոր Հրանտ Բագրատյանի զայրույթը, ով ափերից դուրս գալով` կարող է խորհրդարանում հայտարարել. «Երիտասա՛րդ, ես ժամանակին համաձայնություն եմ տվել, որ Ձեզ ուղարկեն վալյուտային ֆոնդ սովորելու, Ձեզ էլ, Վաչե Գաբրիելյանին էլ, ընտրել ենք, ուղարկել Բոստոն, հասկանո՞ւմ եք, մի հատ հաշիվ տվեք ինչ եք խոսում: Ես ձեզ ո՞ր գրքերը սովորեցնեմ, դեռ շատ բան պիտի սովորեցնենք, տենց էլ չսովորեցիք, մինչև կյանքներիս վերջը պիտի սովորեցնենք»:


Երիցյանի ու Գաբրիելյանի կրթության գործը ստանձնած պատգամավորը հիմա զուգահեռաբար ստիպված է լինելու մի հոգս էլ իր ուսերին վերցնել՝ շտապ գտնել ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին: Եթե Ջավադյանից երկրին օգուտ չկա, ապա գոնե կարելի է անհետ կորածին հայտնաբերել ու վերադարձնել ընտանիքի գիրկ:







Դիտումների քանակ 17420


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Խոլեստերինի գիտակ Արթուր Ջավադյանը

Խոլեստերինի գիտակ Արթուր Ջավադյանը

Հունվարի 23, 2018


Հայաստանում մի շարք ապրանքատեսակների, մասնավորապես, սննդամթերիքի թանկացման թեման ոչ միայն շարունակում է մնալ օրակարգում, այլև ս...

Ջավադյանը խաբում է ու խաբում

Ջավադյանը խաբում է ու խաբում

Նոյեմբերի 14, 2017


Ազգային ժողովում «Կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենս...

Բարձրաշխարհիկ տիկնոջ խորհուրդները

Բարձրաշխարհիկ տիկնոջ խորհուրդները

Նոյեմբերի 2, 2017


Հայաստանի Կենտրոնական բանկի գործունեությունը, որը տարիներ շարունակ լուրջ տագնապներ է հարուցում և վտանգի տակ է դնում երկրի գործա...

Որովհետև Ադրբեջանում Ջավադյան չկա

Որովհետև Ադրբեջանում Ջավադյան չկա

Հոկտեմբերի 30, 2017


Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մի հետաքրքիր հատկանիշ ունի. երբ լրագրողները նրան նեղն են գցում ուղիղ հարցերով, նա սկ...

Վերջը գլխի ընկան

Վերջը գլխի ընկան

Հուլիսի 27, 2017


ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր կառավարության նիստին ներկայացրեց «Կենտրոնական բանկի մասին» օրենքում համապ...

Փողը փոխեք, մարդկա՞նց ինչու եք փոխում

Փողը փոխեք, մարդկա՞նց ինչու եք փոխում

Հուլիսի 11, 2017


ՀՀ ԿԲ կողմից ձևավորված Գեղարվեստական խորհուրդն իր աշխատանքային հանդիպումների ընթացքում վերանայել է ՀՀ 3-րդ սերնդի թղթադրամների ...

Արթուր Ջավադյանն արևահարվել է

Արթուր Ջավադյանն արևահարվել է

Հուլիսի 6, 2017


Շոգ եղանակի ժամանակ արևն իր այրող ճառագայթներով կարող է հարվածել ցանկացած մեկի, անկախ զբաղեցրած դիրքից ու պաշտոնից: Եվ նույնիսկ...

Պետբյուջեի պակասուրդի մեղավորները

Պետբյուջեի պակասուրդի մեղավորները

Հունիսի 26, 2017


ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, երբ քննարկվում էր պետական բյուջեի 201...

Աղքատի հարուստ երևակայությունը

Աղքատի հարուստ երևակայությունը

Մայիսի 24, 2017


ՀՀ Կենտրոնական բանկը բոլոր հրատապ ու անհետաձգելի խնդիրները լուծել է ու հիմա էլ անցել է նոր տիպի դրամների ներդրման հարցին: Ըստ ա...

Խոշոր խաղեր` ոսկու մասնակցությամբ

Խոշոր խաղեր` ոսկու մասնակցությամբ

Փետրվարի 14, 2017


Հայաստանի բանկային պահուստներում եղած ոսկու պաշարների գլխին տարիներ առաջ սև խաղ խաղաց նախկին վարչապետ, այն օրերին Կենտրոնական բ...

Երկրին դարձյալ զուգարաններ են պետք

Երկրին դարձյալ զուգարաններ են պետք

Դեկտեմբերի 22, 2016


Բոլորին քաջածանոթ Ներսես Երիցյանը վեց տարի պաշտոնավարման ժամկետով կրկին նշանակվեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալի պաշտոն...

Դավադրություն ընդդեմ Ջավադյանի

Դավադրություն ընդդեմ Ջավադյանի

Նոյեմբերի 17, 2016


Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը համոզված է, որ իր անձի դեմ խոշոր դավադրություն է նախապատրաստվում: Եվ երբ որևէ մեկը հ...

Խոպանչիները եկան, փողերը՝ ոչ

Խոպանչիները եկան, փողերը՝ ոչ

Նոյեմբերի 11, 2016


Կար ժամանակ, երբ Հայաստան ուղարկված մասնավոր տրանսֆերտների ծավալը հասնում էր մինչև մի քանի միլիարդ դոլարի: Բոլորն էլ հասկանում ...

Ներսես Երիցյանը կանխատեսելի վտանգ է

Ներսես Երիցյանը կանխատեսելի վտանգ է

Հոկտեմբերի 31, 2016


Ծանր վիճակում հայտնված երկիրը լուրջ տագնապներ ունի ապագայից: Այն հեռանկարը, թե կացությունը կարող է գլորվել մինչև օրհասական աստի...

Աղետ է կանխատեսվում. խաղադրույքներ կատարեք

Աղետ է կանխատեսվում. խաղադրույքներ կատարեք

Հոկտեմբերի 13, 2016


Երկարատև լռությունից հետո այսօր հանկարծ խոսեց առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Ավելի ճիշտ, ոչ թե խոսեց, այլ ահազանգ հնչեցրեց...

Աճպարար Ներսեսը կոնֆերանս էր գնացել

Աճպարար Ներսեսը կոնֆերանս էր գնացել

Սեպտեմբերի 16, 2016


Այսօր Հայաստանի ներքին աուդիտորների ինստիտուտի միջազգային 2-րդ կոնֆերանսին դահլիճում հավաքվածները ապշած էին մնացել, քանի որ մոռ...

Ջավադյանն ու Արուսը փող են շինում

Ջավադյանն ու Արուսը փող են շինում

Հուլիսի 26, 2016


Քանի դեռ բոլորի գլուխը խառն է ահաբեկիչների պատմությամբ, երկրի Կենտրոնական բանկը որոշել է հարմար առիթն օգտագործել ու մարդկանց կա...

Ջավադյանը չի հավատում պետությանը

Ջավադյանը չի հավատում պետությանը

Հունիսի 7, 2016


Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հիմա պատրաստ է ցանկացած սրբություն ուրանալ, միայն թե արդարացնի իր խոշոր թերացումները...

Պարտապանների երկիր Հայաստանս

Պարտապանների երկիր Հայաստանս

Մայիսի 27, 2016


Կենտրոնական բանկի 2015 թվականի ֆինանսական կայունության հաշվետվությունն այնքան տխուր փաստաթուղթ էր, որ նույնիսկ «կայունություն» ...

Լեյտենանտ Շմիդտի որդիները կանչում են մեկը մյուսին

Լեյտենանտ Շմիդտի որդիները կանչում են մեկը մյուսին

Մայիսի 25, 2016
1

Այն օրից ի վեր, ինչ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը նշանակվեց ԵՏՄ տնտեսական հանձնաժողովի նախագահ, նրա գործերն առանձնապես վատ չ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Իրավիճակի պատանդը
Հունիսի 20, 2018


Իրավիճակի պատանդը

Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ