Միջազգային խայտառակություն

Դավաճանության տեսաբանի անդավաճան մառազմը

Հոկտեմբերի 12, 2015
Դավաճանության տեսաբանի անդավաճան մառազմը

Քոչար Օսկանյան

 

Ո՞վ չի հիշում ամերիկացի վերլուծաբան Փոլ Գոբլին, նրան, ով ժամանակին առաջարկում էր Ղարաբաղը փոխանակել Մեղրիի հետ: Այս հիմարագույն առաջարկի դիմաց Գոբլը վաստակեց «Ղարաբաղյան հարցի հայտնի փորձագետ» տիտղոսը, իսկ որոշ արևմտամետ կայքեր մեծագույն հաճույքով օգտագործում են նրան, եթե կարիք է զգացվում ինչ-որ զազրելի բան ասել ռուսների ու Ռուսաստանի հասցեին: Ու քանի որ սեպտեմբերին հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը ծայրահեղ դրսևորումներ էր ընդունել, ապա շատ հարմար է հենց հիմա կրկին պեղել-գտնել զառամյալ Գոբլին ու նրան խնդրել, որ մի երկու դառը միտք ասի այն մասին, թե ինչպես են արտաքին ազդեցություններն իրենց հետքը թողնում հակամարտության վրա, որովհետև կարգավորման գործընթացում ներգրավված միջնորդ պետությունները մի կողմից ձգտում են կայունություն հաստատել հակամարտության գոտում, բայց մյուս կողմից՝ հնարավոր է` որոշ ուժեր փորձեն օգտագործել նոր էսկալացիան` իրենց ազդեցությունը տարածաշրջանում մեծացնելու նպատակով:

 

Հատկապես այս երկրորդ միտքը խիստ հրատապ ու արդիական է, որովհետև երբ Արմուտքից ինչ-որ մեկը խոսում է տարածաշրջանում ազդեցություն մեծացնելու մասին, նա անպայման, միշտ և բոլոր դեպքերում նկատի ունի Ռուսաստանին: Իսկ Փոլ Գոբլն էլ հենց այն մարդն է, ով յոթ երգ գիտի, յոթն էլ՝ ռուսական թեմաներով:


Եվ ահա Գոբլն էլ իր հերթին չի ցանկանում հիասթափեցնել պատվիրատուներին, քանի որ միայն այդ պայմանով նա կշարունակի պահանջարկ վայելել համակիրների շրջանում: Ու ԱՄՆ-ի պետդեպարտամենտում ԽՍՀՄ ազգային հարցերով նախկին հատուկ խորհրդականը, ով 1980-ականներից այս կողմ նույնիսկ մեկ միլիմետրի աճ չի արձանագրել, անմիջապես հայտարարում է, թե Ռուսաստանը ցանկանում է խաղաղապահ ուժեր մտցնել Ղարաբաղ, բայց դա կանի միայն որոշակի հանգամանքների առկայության դեպքում: «Դա տեղի կունենա միայն այն դեպքում, եթե շրջանը կրկին անցնի Ադրբեջանի վերահսկողության տակ»: Այնուհետև ամերիկացին փորձում է իր ասածը մանրամասնել՝ բացատրելով, որ իբր սա Բաքվի հետ Մոսկվայի խաղի մի մասն է ու եթե հակամարտությունը վերսկսվի, Արևմուտքը հավանաբար այդ խնդիրը կթողնի Մոսկվային, որովհետև Մոսկվան, ի տարբերություն արևմտյան պետությունների, ունի լծակներ Հարավային Կովկասում, հատկապես հիմա, երբ Ադրբեջանը թեքվել է Ռուսաստանի կողմը:


Նման վերլուծական միտք՝ կամայական ճյուղավորումներով ու անտրամաբանական զիգզագներով, թշնամին թշնամուն չէր ցանկանա: Բայց Գոբլը բավականին խելացի է, որպեսզի հասկանա մի պարզ բան. ինչքան մեծ լինի հիմարությունը, այնքան դա ավելի գայթակղիչ կդառնա: Այդ իսկ պատճառով էլ նա հետևողականորեն խորացնում է թեման՝ հանգեցնելով դա իր գլխավոր ասելիքին: Իսկ գլխավորը ամերիկացիների համար եղել ու մնում է մեկ բան. Հայաստանին համոզել, որ Ռուսաստանը երբեք չի եղել Հայաստանի դաշնակիցը և անհրաժեշտության դեպքում կդավաճանի հայերին: «Ռուսաստանը միշտ էլ պատրաստ է եղել դավաճանել Հայաստանին, եթե կարողանար համոզել Բաքվին՝ անցնել Մոսկվայի կողմը, ոչ թե Արևմուտքի: Դա ունի ինչպես տնտեսական, այնպես էլ աշխարհաքաղաքական պատճառներ: Շատ հավանական է, որ դա տեղի ունենա այսօր, երբ Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները սրվել են. Ադրբեջանը ընտրության քիչ հնարավորություն ունի, իսկ Հայաստանի կողքին գրեթե ոչ ոք չկա: Բացառություն է Իրանը, բայց դեպի Իրան թեքվելը Հայաստանը կարող է շատ վտանգավոր համարել»:


Փոլ Գոբլի և նրան մտքեր պատվիրողների մեծագույն դժբախտությունը միշտ եղել է այն, որ ամեն անգամ, երբ սրանք ցանկացել են ինչ-որ մեկի համար փոս փորել, առաջինը հենց իրենք են հայտնվել այդ փոսում: Գոբլի այն պնդումը, թե « Հայաստանի կողքին գրեթե ոչ ոք չկա», արդեն իսկ հողին է հավասարեցնում նրա բոլոր պնդումները: Իսկ ինչու՞ չկա,- կարելի է հարցնել նրան: Իսկ որտե՞ղ է փրկիչը՝ Միացյալ Նահանգները: Նա ինչու՞ Հայաստանի կողքին չէ: Գուցե Վաշինգտոնը նույնպե՞ս դավաճանել է Հայաստանին ու դավաճանել է շատ ավելի վաղ, քան կհասցնի անել Մոսկվան կամ չի անի, որովհետև երկրները դավաճանում են ոչ թե Գոբլի ու նմանների ցանկություններով, այլ, ինչպես նույն Գոբլն է պնդում, «տնտեսական ու աշխարհաքաղաքական պատճառներով»: Ու եթե դա այդպես է, ապա որո՞նք են Մոսկվայի դավաճանության տնտեսական ու աշխարհաքաղաքական հիմքերը:


Չէ, այսպիսի բարդ հարցեր չի կարելի ուղղել Փոլ Գոբլին: Դրանց ծանրությունից մարդը կարող է նաև խելքը թռցնել: Գոբլի վերլուծող միտքը ընդունակ է առավելագույնը Մեղրի պոկել Հայաստանից, խաղաղապահ լցնել Ղարաբաղում, դավադրության հետքեր փնտրել և ամենուր տեսնել ռուսական հետքը, ինչպես դա տասնամյակներ շարունակ անում էին կոմունզմի ուրվականից ահաբեկված իր նախնիները:


«Ձեզ կդավաճանեն, բայց մենք օգնել չենք կարող». սա է նրա ասելիքի բուն իմաստը: Այսինքն՝ հանգչեք խաղաղությամբ, մեռեք առանց տառապանքների, քանի որ ես՝ մարգարե Գոբլս, ձեզ նախօրոք տեղյակ պահեցի վերահաս վախճանի մասին: Բայց սա ընդամենը Գոբլի ձայնը չէ: Այս ձայնը տասնամյակներ շարունակ մենք լսում ենք Վաշինգտոնից ու վաղուց արդեն պիտի դավաճանված ու կործանված լինեինք, եթե նրանց կանխատեսումների գոնե մեկ տոկոսն իրականություն դառնար:


Ոչ դավաճանվեցինք, ոչ էլ կործանվեցինք: Լավ-վատ, բայց դեռ կանք: Փոխարենը ինքներս ականատես եղանք մեծ, շատ մեծ դավաճանությունների, որոնց թիկունքում կանգնած էր Գոբլի սիրասուն Հայրենիքը: Տեսանք նաև բազում դավաճանություններ, որոնք տեղի ունեցան նրանց կողմից, ովքեր սիրում են Փոլ Գոբլի նման մարդկանց և հաճույքով շեփորում են այդ թեզերը: Այնպես որ դավաճանություն կա, բայց ոչ այն դավաճանությունը, ինչի մասին պնդում են, այլ այն, ինչը ոչ պնդվելու, ոչ էլ պատմվելու կարիք ունի: Մոտավորապես Մեղրիի պատմության նման մի բան՝ այն տարբերությամբ, որ հիմա վաճառքի դրված տեսականին է մեծ. ծախվում են խիղճ, ամոթ, բարոյականություն, հայրենիք և վերլուծաբան Փոլ Գոբլի մտքերը:






Դիտումների քանակ 153861


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ալիևը տարվել է հարբեցողությամբ

Ալիևը տարվել է հարբեցողությամբ

Նոյեմբերի 15, 2017


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ըստ երևույթին, սկսել է լուրջ խմել։ Նա խոստացել է «ամեն գնով» վերականգնել երկրի տարածքային ամբողջ...

Մոսկվան հանել է Լեռնային Ղարաբաղի հարցը Թուրքիայի և Ռուսաստանի օրակարգից

Մոսկվան հանել է Լեռնային Ղարաբաղի հարցը Թուրքիայի և Ռուսաստանի օրակարգից

Նոյեմբերի 14, 2017


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի՝ Սոչիում կայացած բանակցությունների արդյունքները փաստորեն...

Ո՞վ է շանորդին. Քոչարյա՞նը, թե՞ Սարգսյանը

Ո՞վ է շանորդին. Քոչարյա՞նը, թե՞ Սարգսյանը

Հոկտեմբերի 31, 2017


Հոկտեմբերի 27-ին մենք նյութ էինք հրապարակել, որտեղ գրել էինք, թե ինչպես փրկվեց Մեղրին շնորհիվ այդ ահաբեկչության: Խոսքը Փոլ Գոբլ...

Վազգենը գնաց` Մեղրին մնաց. երկուսն իրար հետ անհամատեղելի էին

Վազգենը գնաց` Մեղրին մնաց. երկուսն իրար հետ անհամատեղելի էին

Հոկտեմբերի 27, 2017


Վերջին օրերին հայրենի մամուլում նյութեր են հրապարակվում, որոնց մեջ գրեթե բացեիբաց հայտարարվում է այն մասին, թե Ռոբերտ Քոչարյանն...

Հայրենասիրական խորոված «Շարմ Հոլդինգից»

Հայրենասիրական խորոված «Շարմ Հոլդինգից»

Հոկտեմբերի 9, 2017


Մեր երկրում առաջին անգամ նշեցին Սպարապետի օրը: Պետք է կարծել, որ այն նվիրված է բոլոր զորավարներին, թեև հիմնական արարողությունը ...

Բաքու և Կիև. տարբեր ճակատագրեր, միևնույն ուղեղներ

Բաքու և Կիև. տարբեր ճակատագրեր, միևնույն ուղեղներ

Հոկտեմբերի 4, 2017


Բանդերական Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Պավլո Կլիմկինը այցով Բաքվում եղած ժամանակ սրտակցություն է հայտնել ադրբեջանական ժողովրդին և իր...

Հերիք է ամբախ-զամբախ խոսեք

Հերիք է ամբախ-զամբախ խոսեք

Սեպտեմբերի 25, 2017


Երբ նախապատրաստվում էր Նյու Յորքում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Էլմար Մամեդյարովի հ...

Այսպես խոսեց ամերիկացին

Այսպես խոսեց ամերիկացին

Սեպտեմբերի 1, 2017


Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի վերջին հայտարարությունն օգոստոսի վերջերին լայն արձագանք առաջացրեց Հայաստանի հ...

Ղարաբաղյան բեկվածք. խաղաղություն ուժով

Ղարաբաղյան բեկվածք. խաղաղություն ուժով

Հունիսի 23, 2017


Իրավիճակը ղարաբաղյան հակամարտության գոտում մտել է սրացման հերթական փուլ։ Առաջնագծում ակտիվացել է ականանետա-հրետանային հարվածներ...

Պարապների դիտորդական առաքելությունը

Պարապների դիտորդական առաքելությունը

Մայիսի 29, 2017


Օրերս ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդես եկավ պաշտոնական հայտարարությամբ` տեղեկացնելով, թե շատ լուրջ համաձայնություն է ձեռք բերվել Ղարաբ...

Մինսկի խմբին անմեղներ պետք չեն

Մինսկի խմբին անմեղներ պետք չեն

Մայիսի 19, 2017


Տարիներ շարունակ Հայաստանը հետևողականորեն ու մշտապես կոչ է անում ԵԱՀԿ Մինսկի խմբիհամանախագահներին անվանական մատնանշել զինադադար...

Տեր-Պետրոսյանի դիվերսիան պետք է արհամարհել

Տեր-Պետրոսյանի դիվերսիան պետք է արհամարհել

Մարտի 22, 2017


Իմաստուն մարդ է Լևոն Տեր-Պետրոսյանը: Գաղափարի, մտքի, խելքի, ուղեղի այս աննախադեպ դեֆիցիտի ժամանակ նա կարողացավ մի գաղափար մոգոն...

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը պատժում է ԶԼՄ-ներին հայկական ռեսուրսների նյութերն օգտագործելու համար

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը պատժում է ԶԼՄ-ներին հայկական ռեսուրսների նյութերն օգտագործելու համար

Փետրվարի 28, 2017


Ադրբեջանի գլխավոր դատախազությունը չի ծուլացել և հետաքննություն է անցկացրել, որի արդյունքում պարզվել է, որ «Ադրբեջան 24» կայքում...

Ալիևին պատմության և տրամաբանության բժիշկներ են անհրաժեշտ

Ալիևին պատմության և տրամաբանության բժիշկներ են անհրաժեշտ

Հունվարի 23, 2017


«Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պարզ է։ Ամենագլխավորն այն է, որ պետք է վերականգնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությո...

Դասալիքներն առաջնագծում

Դասալիքներն առաջնագծում

Հունվարի 20, 2017


Հայաստանը կարծես լկտի, լպիրշ և ցուցամոլական ավանդույթների երկիր է դառնում: Ապրիլյան պատերազմից հետո ծնվեց ևս մեկ նման ավանդույթ...

Ալիևը վեհանձն է դառնում

Ալիևը վեհանձն է դառնում

Հոկտեմբերի 18, 2016


Ալիևը մտնում է հոգու և մարմնի ազնվացման գործընթաց։ Նա համաձայն է Ղարաբաղը հանրապետություն սարքել իր փադիշահության կազմում։ Հարց...

Ադրբեջանում դեռ չեն հասկացել, որ Պուտինը լուծել է ղարաբաղյան հարցը

Ադրբեջանում դեռ չեն հասկացել, որ Պուտինը լուծել է ղարաբաղյան հարցը

Սեպտեմբերի 21, 2016


Դեռ մինչև երևանյան զորահանդեսը՝ ադրբեջանական մամուլը վխտում էր Հայաստանի ռազմական հզորության և ներկայացված սպառազինությունների՝...

Ղարաբաղի անհասկանալի տոնը

Ղարաբաղի անհասկանալի տոնը

Սեպտեմբերի 2, 2016


Այսօր Ղարաբաղում տոն է` տոնում են անկախության հռչակման 25-րդ տարեդարձը: 1991թ. օգոստոսի 30-ին Ադրբեջանը հայտարարեց իր անկախությ...

Ազգանվերները չեն ուզում հող տալ, բայց չեն սիրում կռվել

Ազգանվերները չեն ուզում հող տալ, բայց չեն սիրում կռվել

Հուլիսի 16, 2016


Օսկանյանը համոզված է, որ իր բալեն պիտի առաջին գիծ չգնա, քանզի պարբերաբար օգտագործում է մորֆի, հերոին և այլ թանկարժեք թմրանյութե...

Մեզ տարածքներ պետք չեն

Մեզ տարածքներ պետք չեն

Մայիսի 23, 2016


Ինչպես հայտնի դարձավ, այսօր Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի իրականացված զորավարժություններից հետո մեծ հրդեհ է առաջացել Ա...

Երկիր - կազինո
14.11.2017 | 22:27


Երկիր - կազինո

Բա դու ի՞նչ ես
13.11.2017 | 23:02


Բա դու ի՞նչ ես

Ասելիք չկար
09.11.2017 | 22:17


Ասելիք չկար

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Զարուհին նաև ոստիկան է
Հոկտեմբերի 20, 2017


Զարուհին նաև ոստիկան է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ