Սովորական խայտառակություն

Կառուցեն, որ ի՞նչ փոխադրեն

Հոկտեմբերի 13, 2015
Կառուցեն, որ ի՞նչ փոխադրեն

Օսկան Քոչարյան


Շատ է գրվում ու խոսվում Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման անհրաժեշտության մասին: Որոշ վերլուծաբաններ նույնիսկ դա գնահատում են իբրև Հայաստանի համար փրկարար մի երակ, որը երկիրը պիտի հեղեղի կենսահյութով, մեծ աշխարհին կապող օղակ պիտի դառնա և ռազմավարական ահռելի նշանակություն պիտի ունենա:


Սակայն մինչ վերամբարձ գնահատումներին անցնելը թերևս կարիք կա երկաթուղին դիտարկել իբրև տրանսպորտային միջոց և ըստ այդմ հարց տալ, թե կառուցումից հետո Հայաստան մտնող և Հայաստանից դուրս ելնող վագոնները ի՞նչ են տեղափոխելու: Ահա հենց այս հարցի վրա է, որ ոգևորությունը հետզհետե նվազում է, իսկ կոչերն իրենց տեղը զիջում են մտորումներին:


Նախ, եթե խոսքը Իրանի մասին է, ապա այդ երկիրը (չհաշված մանր-մունր չիր ու չամիչը) հիմնականում էներգետիկ ռեսուրսներ է արտահանում։ Այս տեսանկյունից մեր պահանջարկը սահմանափակված է և հազիվ թե երբևէ պարսիկները դառնան գլխավոր գործընկեր էներգետիկայի ոլորտում: Մնացյալ բոլոր դեպքերում ներմուծվող ապրանքները իրենց որակական հատկանիշներով զիջում են այն ապրանքներին, որոնք Հայաստան են գալիս Արևմուտքից ու Ռուսաստանից: Եվ ուրեմն Իրանը առավելագույնը մեր երկիր կարող է առաքել կիսադատարկ վագոններ:


Մեր պարագայում ևս հազիվ թե վագոնները լեփլեցուն լինեն: Վերջին 20-25 տարիների ընթացքում Հայաստանն այդպես էլ չկարողացավ դառնալ իրանական շուկայի տեսանելի ներկրող: Հայկական ապրանքները պարսիկների համար չունեն ոչ առանձնահատուկ արժեք, ոչ էլ մեծ պահանջարկ: Եվ ուրեմն այն հարյուր միլիոնավոր դոլարները, որ ցանկանում են ներդնել երկու երկրները կապող երկաթգիծ կառուցելու համար, առաջիկա տասնամյակների ընթացքում ոչ մի գնով չեն հատուցվելու և չեն արդարացվելու:


Եթե դիտարկենք երկաթգիծը որպես կապող օղակ Վրաստանի հետ, ապա այստեղ նույնպես հեռանկար չկա. Վրաստանն ու Իրանը որևէ շոշափելի տնտեսական կապեր չունեն, իսկ հարկ եղած դեպքում վրացիները կարող են օգտվել ադրբեջանական երկաթգծից: Հիմա կա՞ իմաստ նոր լծի տակ մտնել առանց որևէ ռացիոնալ հեռանկարի:


Իբրև ասվածի հիմնավորում բավական է միայն դիտարկել Հյուսիս-Հարավ ավտոմայրուղին, որն արդեն իսկ խժռել է ահռելի միջոցներ, սակայն այդպես էլ չի դառնա տարածաշրջանային նշանակության ճանապարհ և իր ծանրաբեռնվածությամբ ոչնչով չի զիջի գյուղական որևէ խճուղու: Գնացեք մայրաքաղաքից դեպի հանրապետության երրորդ քաղաք և հաշվեք ձեր ճանապարհին հանդիպած մեքենաները: Ընդամենը 90 րոպեում կհանդիպեք մի քանի բեռնատար, որոնք անասնակեր կամ գյուղմթերք են տեղափոխում, և 30-40 մարդատար փոխադրամիջոց: Այս թիվը շատ չի աճի, համենայնդեպս այնքան, որ իմաստավորի հսկայական վարկային բեռը:







Դիտումների քանակ 5657


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Մի քանի սուտ Լարսի մասին

Մի քանի սուտ Լարսի մասին

Հուլիսի 3, 2018


Երբ ձմռանը փակվում էր Լարսի ճանապարհը, հեշտ էր դա արդարացնել բնակլիմայական պայմաններով: Բայց երբ Լարսի անցակետում մոտ 1500 հայկ...

Հանձնարարված է անպայման գտնել

Հանձնարարված է անպայման գտնել

Մայիսի 24, 2018


Հիմա արդեն անսխալ կարելի է պնդել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր կառավարության յուրաքանչյուր անդամի հստակ հանձնարարական է տվել`...

Ինչպես առաջինից դառնալ վերջինը

Ինչպես առաջինից դառնալ վերջինը

Փետրվարի 5, 2018


Վերջապես գտնվեց մի բան, որի հարցում մենք անգերազանցելի ենք ամբողջ աշխարհում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Էքսպերտ ք...

Խոստանալու ժամանակը և դրժելու ժամանակը

Խոստանալու ժամանակը և դրժելու ժամանակը

Հունվարի 15, 2018


Ազգային ժողովում «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչակա...

Մեր զորքերը` տիեզերքում

Մեր զորքերը` տիեզերքում

Հոկտեմբերի 23, 2017


Հայաստանը կմիանա Լուսնի և Մարսի վրա ռազմական գործողություններից հրաժարվելու մասին միջազգային համաձայնագրին։ «Լուսնի և այլ երկնա...

Մետրոյում էլ կարմիր գծեր կքաշե՞ն

Մետրոյում էլ կարմիր գծեր կքաշե՞ն

Հուլիսի 14, 2017


Երևանի մետրոպոլիտենը որոշակի փոփոխություններ է մտցրել ուղեվարձի սահմանման մեջ: Այսուհետ, եթե ուղևորն իր հետ մետրո է ցանկանում մ...

Թե ինչպես նախարարը բացեց ու փակեց տարանցիկ ուղին

Թե ինչպես նախարարը բացեց ու փակեց տարանցիկ ուղին

Հուլիսի 13, 2017


Երբ լրատվամիջոցները գրեցին, թե ՌԴ-ն ու Վրաստանը պայմանավորվել են բացել Աբխազիայով և Հարավային Օսիայով անցնող ուղիները, Հայաստան...

Անթրաշները կարող են մորուք պահել

Անթրաշները կարող են մորուք պահել

Հունիսի 13, 2017


Մեկ շաբաթ շարունակ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում արտակարգ իրավիճակ էր հայտարարված: Իրավապահները որսում էին անթրաշ ու չստեր...

Քաղքենու տոնական հրավերը

Քաղքենու տոնական հրավերը

Դեկտեմբերի 19, 2016


ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանն այսօր որոշել էր իր նախատոնական ասուլիսը վերածել համապետական կարևոր իրադարձո...

Նախարարը ձմռանը ճանապարհ չի մաքրում` Google-ում ձյուն ու բուք չկա

Նախարարը ձմռանը ճանապարհ չի մաքրում` Google-ում ձյուն ու բուք չկա

Դեկտեմբերի 14, 2016


Այսօր ողջ հանրապետության տարածքում առատ տեղումներն առաջին հերթին լուրջ դժվարություններ ստեղծեցին տրանսպորտային երթևեկության համ...

Չարիքի շահավետ ներկայությունը

Չարիքի շահավետ ներկայությունը

Հուլիսի 14, 2016


Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ափերից դուրս եկավ և հայտարարեց, թե Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարությո...

Փնթի հրակոծության պտուղները

Փնթի հրակոծության պտուղները

Ապրիլի 8, 2016


Վերջին ռազմական գործողություների ամենաթեժ պահին մի ցավալի միջադեպ գրանցվեց: Իրանական Խոդաֆարին գյուղի շրջանում 3 ականանետային ա...

Գառնիկը զբաղված է «սալյառկի վինտիլը» բացելու հարցերով

Գառնիկը զբաղված է «սալյառկի վինտիլը» բացելու հարցերով

Նոյեմբերի 17, 2015
1

Վերջերս մամուլում հրապարակումներ եղան, որ ԿԳԲ նախկին գործակալ, նախկին դաշնակցական և նախկինում Ռոբերտ Քոչարյանի խորհրդական աշխատ...

Իրանում սպանում են ադրբեջանցիներին, Ադրբեջանը սգում է

Իրանում սպանում են ադրբեջանցիներին, Ադրբեջանը սգում է

Նոյեմբերի 10, 2015


Ադրբեջանում ողբերգություն է. Իրանի ադրբեջանցիների չարտոնված ցույցը ցրելու ժամանակ ոստիկանությունն ուժ է կիրառել, ինչի հետևանքով...

Հայերը Սևանը մատաղ են անում Ուրմիային

Հայերը Սևանը մատաղ են անում Ուրմիային

Սեպտեմբերի 21, 2015


Շաբաթներ առաջ շրջանառված այն տեղեկությունը, թե Իրանը պատրաստվում է Ուրմիա լիճը փրկել Սևանի ջրերի հաշվին, վերստին ասպարեզ է նետվ...

Իրանը վրացիներին ու ադրբեջանցիներին հայերից շատ է հարգում

Իրանը վրացիներին ու ադրբեջանցիներին հայերից շատ է հարգում

Հուլիսի 29, 2015
2

Դժվար է հասկանալ, թե ինչո՞ւ և երբվանի՞ց Վրաստանն ու Ադրբեջանն ավելի հարազատ դարձան Իրանին, քան Հայաստանը

Սեֆիլյանն ու Այաթոլլա Ալի Խամենեին ուրախ են

Սեֆիլյանն ու Այաթոլլա Ալի Խամենեին ուրախ են

Հուլիսի 15, 2015


Հիմնադիր խորհրդարանի գործունեություն ասվածը վերջին շրջանում սահմանափակվում է երկու մոտեցմամբ. կամ գնում, քթները խոթում են ուրիշ...

Աշխարհի վերջը. Իսրայելը սպառնում է զենք մատակարարել Ուկրաինային ի պատասխան Իրանում ռուսական S-300-ի

Աշխարհի վերջը. Իսրայելը սպառնում է զենք մատակարարել Ուկրաինային ի պատասխան Իրանում ռուսական S-300-ի

Ապրիլի 15, 2015


Իրանին ռուսական S-300-ների մատակարարմանն ի պատասխան Իսրայելը մտադրվել է զենք հատկացնել Ուկրաինային: Իսրայելական ԶԼՄ-ները հաղորդ...

Հույսի աղբյուր Բեգլարյանը

Հույսի աղբյուր Բեգլարյանը

Փետրվարի 26, 2015


Կառավարության այսօրվա նիստում հետաքրքիր երկխոսություն էր ծավալվել տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի ու վարչապետ Հովիկ...

Իրանում որոշել են ծաղրել Հոլոքոսթը

Իրանում որոշել են ծաղրել Հոլոքոսթը

Փետրվարի 8, 2015


Իրանում Հոլոքոսթի հերքման թեմայով ծաղրանկարների մրցույթ է հայտարարվել, հաղորդում է CNBC-ն՝ վկայկոչելով իրանական Fars գործակալու...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ