Ազգային խայտառակություն

Եվրամիությունը Հայաստան է ներխուժում պատուհանից

Հոկտեմբերի 26, 2015
Եվրամիությունը Հայաստան է ներխուժում պատուհանից

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը՝ տաղանդավոր Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ, նոր սերիալ է սկսում Եվրամիության հետ: Երբ սրանց համատեղ ջանքերը 2013թ. խայտառակ կերպով տապալվեցին և գործը չհասավ Ասոցիացիայի համաձայնագրի ու խոր և համապարփակ առևտրի գոտու պայմանագրի նախաստորագրմանը, իսկ Հայաստանը թեքվեց դեպի Արևելք, «Արևելյան գործընկերության» կուրատորները հայտնվեցին ցայտնոտի մեջ: Անցավ որոշ ժամանակ, և Վաշինգտոնից նոր հրահանգ եկավ ԵՄ. ամեն գնով մի բան ստորագրել, մի կերպ ներգրավել Հայաստանը ԵՄ տիրույթ, մի կերպ գոնե մի քիչ հեռացնել հայերին ռուսներից: Սկսվեց խայտառակ ֆիլմի երկրորդ սերիան: Հայաստանը, բնականաբար, չունի այդքան կամք, որ ասի այս մարդկանց, որոնց դուրս ես անում պատուհանից` ներս են մտնում դռնից, դռնից ես վռնդում` ներխուժում են պատուհանից, թե` ախպեր ջան, յան տվեք մեզնից, մեզ ոչ դուք եք պետք, ոչ ձեր արժեքներն ու ասոցիացիաները: Հայաստանը չունի այդ կամքը, բայց կամք կա ԵՄ-ում, իսկ այսօր 1in.am-ի հետ զրույցում «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության ղեկավար Էդուարդո Լորենցո Օչոան բացեց գալիք խայտառակության փակագծերը: 

 

Այս Օչոան ասում է. «Հաշվի առնելով մայիսին Եվրոպական հանձնաժողովի տված դրական երաշխավորագիրը և նախորդ շաբաթ Արտաքին գործերի խորհրդի շնորհած մանդատը՝ բանակցությունները սկսելու համար, համաձայնագրի նախագիծը պատրաստ կլինի մեկ տարուց ավելի քիչ ժամանակում, հատկապես եթե այն հիմնվում է Ասոցիացման համաձայնագրի բանակցությունների շրջանակներում կատարված աշխատանքի վրա»: Եվ բացատրում է ավելի մանրամասն. «Նոր իրավական բազան կծածկի Ասոցիացման համաձայնագրի չորս բաժիններից առնվազն երեքը (Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրից բացի). ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականություն, արդարադատություն և ներքին գործեր, մի շարք հարցեր, այդ թվում՝ շրջակա միջավայր, գիտություն, տրանսպորտ և կրթություն»:


Փաստորեն, եվրոպացիները հայերին դեմ են տալիս գրեթե նույն փաստաթուղթը, բացի խոր և համապարփակ առևտրի պայմանագրից, և այստեղ թե՛ եվրոպացիների, թե՛ հայկական կողմի հոգեկան առողջության վերաբերյալ կասկածներ են առաջանում: Օրինակ, հայտնի է, որ Հայաստանն անդամակցում է Եվրասիական միությանը, որն ամենևին էլ տնտեսական միություն չէ, այլ աշխարհաքաղաքական, ինչպեսև Եվրամիությունը: Հայաստանը նաև անդամակցում է ՀԱՊԿ-ին, որը ռազմաքաղաքական դաշինք է: Ինչպե՞ս են եվրոպացիները Էդվարդ Նալբանդյանի հետ պատկերացնում «ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականությունը», երբ մենք արդեն կապված ենք դրանով ուրիշ կենտրոնների հետ, երբ ԵՄ-ն այսօր ամերիկյան մասնաճյուղ է, իսկ Ամերիկան մեր ռազմավարական դաշնակցի, մեղմ ասած, թշնամին:


Մենք էլ չենք մանրանա այս փաստաթղթի և նրա շուրջ բանակցողների ծրագրերի մեջ, այսքանը բավական է, որպեսզի գաս եզրակացության առ այն, որ անլրջությունը դարձել է ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական սկզբունքը: Իհարկե, անկախ նրանից՝ կստորագրվի այս խայտառակությունը, թե ոչ, միևնույն է, այն Հայաստանում չի գործի երբեք, հատկապես եթե նկատի ունենանք նոր եվրարժեքների մասով մեզ պարտադրվող պայմանները (միասեռականության և այլ այլասերությունների հետ կապված): Բայց, այնուամենայնիվ, այս նոր համաձայնագիրն ուղղակի բեռ կդառնա մեզ համար. մի քանի կոպեկի դիմաց սրանք անիմաստ և վնասակար ռեֆորմներ կպահանջեն ինչ-որ ոլորտներում, ինչպես կործանեցին կրթական համակարգն իրենց փաթաթած ռեֆորմներով՝ 90-ականներին հատկացրած վարկերի դիմաց։ Ինչևէ, որևէ ռեալ օգուտ երկիրը ԵՄ-ից չի քաղել և չի քաղի:


Սա հասկացել է ՀՀ ցանկացած ռացիոնալ քաղաքացի, մնում է, որ հասկանան նաև քաղաքականություն որոշողների միջավայրում: Եվ հասկանան նաև մեկ այլ բան. լավ է ընդհանրապես հրաժարվես բանակցային գործընթացից, քան դուրս գաս այնտեղից ամենավերջում, երբ տեքստն արդեն սրբագրված կլինի: Գոնե քիչ կխայտառակվես, քիչ կվարկաբեկվես, քիչ կխոսեն քո մասին՝ որպես սուվերենությունից զուրկ մի տարածքի...

 







Դիտումների քանակ 21945


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Հանկարծ ու կեսը հետ վերցնեն

Հանկարծ ու կեսը հետ վերցնեն

Հուլիսի 20, 2018


Արևմուտքի ֆինանսական աջակցությունից դժգոհ Նիկոլ Փաշինյանն արդեն մի քանի առիթներով դժգոհել է Եվրոպայից այն բանի համար, որ սրանք ...

Զարմացած են, որ զարմացած է

Զարմացած են, որ զարմացած է

Հուլիսի 16, 2018


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բրյուսելից վերադառնալուց հետո, ամփոփելով իր այցի արդյունքները, դժգոհություն էր հայտնել առ այն, որ Եվր...

Մենք ձեզ` հեղափոխություն, դուք մեզ` փող

Մենք ձեզ` հեղափոխություն, դուք մեզ` փող

Հուլիսի 13, 2018


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս ավելի հաճախ է սկսել մեկնաբանել ինքն իր խոսքերը: Դրանք այլևս առաջվա նման հեշտ ընկալելի չեն մ...

Եվրամիությունում կովը մահապատժի է դատապարտվել

Եվրամիությունում կովը մահապատժի է դատապարտվել

Հունիսի 3, 2018


Բուլղարացի ֆերմերի կովին սպառնում է մահապատիժ Սերբիայի հետ սահմանն անլեգալ հատելու համար։ Այս մասին տեղեկացնում է REGNUM տեղեկա...

Թափթփուկները պատմություն են կերտում ԵՄ պատվիրակության գրասենյակում

Թափթփուկները պատմություն են կերտում ԵՄ պատվիրակության գրասենյակում

Ապրիլի 6, 2018


2018թ. ապրիլի 3-ին «Հանուն Հայաստան պետության» ճակատի նախաձեռնող խմբի ներկայացուցիչները ԵՄ պատվիրակության հայաստանյան գրասենյակ...

Գժության համաճարակը սպառնում է ԵՄ-ին

Գժության համաճարակը սպառնում է ԵՄ-ին

Մարտի 23, 2018


Անգլիական Սոլսբերի քաղաքում մարտի 4-ին իբր թունավորված Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր գործը եվրամիութենական պտույտներ է ընդունում։...

Շվեդիայում եվրարժեքները եկեղեցի են թափանցել. Աստծուն այլևս «Տեր» չեն ասի

Շվեդիայում եվրարժեքները եկեղեցի են թափանցել. Աստծուն այլևս «Տեր» չեն ասի

Նոյեմբերի 24, 2017


Հոգևորականության ներկայացուցիչները Շվեդիայում առաջարկում են այսուհետ հրաժարվել «Տեր» բառից՝ Աստծուն դիմելիս, և դրա փոխարեն օգտա...

Քաղաքականությո՞ւն, թե՞ բուքմեյքերական գրասենյակ

Քաղաքականությո՞ւն, թե՞ բուքմեյքերական գրասենյակ

Նոյեմբերի 23, 2017


Արդեն տեղեկացվել է այն մասին, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մեկնում է Բրյուսել նոյեմբերի 24-ին Արևելյան գործընկերության եր...

Պահպանել ընտանի՞քը, թե՞ իրավունքը

Պահպանել ընտանի՞քը, թե՞ իրավունքը

Հոկտեմբերի 23, 2017


Պարզվեց` ընտանեկան իրավունքների խնդիրը մեր երկրում առավել քան խնդրահարույց է: Արդեն քանի շաբաթ է` ծավալվում է նույն բանավեճը և ...

Խոսել սիրում են, կարդալ չեն սիրում

Խոսել սիրում են, կարդալ չեն սիրում

Հոկտեմբերի 20, 2017


ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագիրը համակիրների ու պաշտպանների մի հսկայական բանակ ունի: Բավական է միայն վերհիշել, թե անցած ամիսների ը...

Անթարգմանելի կապերի բնագիրը

Անթարգմանելի կապերի բնագիրը

Հոկտեմբերի 19, 2017


Արդեն մի քանի ամիս շարունակվում է բանավեճն այն հարցի շուրջ, թե Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված գործընկերո...

Մեկը լինի` Եվրոպային հանձնարարական տա

Մեկը լինի` Եվրոպային հանձնարարական տա

Հոկտեմբերի 4, 2017


Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլո...

Goodbye Europe

Goodbye Europe

Սեպտեմբերի 14, 2017


Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ում հետ այնքան մեծ հույսեր էին կապում հայ արևմտամետնե...

Խոստացավ ոչինչ չխոստանալ

Խոստացավ ոչինչ չխոստանալ

Հուլիսի 5, 2017


Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Եժի Նովակովսկին, որ մեր երկրում ներկայացնում է ոչ միայն իր պետության, այլև ողջ Ե...

Չեղած բանը ո՞նց կարող է տուժել

Չեղած բանը ո՞նց կարող է տուժել

Հունիսի 28, 2016


Եվրամիությունից դուրս գալու Մեծ Բրիտանիայի որոշումը ցնցեց աշխարհը ու ցնցումների մի մասն էլ եկավ-հասավ Հայաստան: Այստեղ անմիջապե...

Դեպի գերեզման սլանալու առիթով

Դեպի գերեզման սլանալու առիթով

Հունիսի 27, 2016


Եվրամիությունից դուրս գալու վերաբերյալ բրիտանական հանրաքվեն դրեց պատմության մեջ պետությունների այդ խոշորագույն միավորման վերջի ...

Վախի աչքերը մեծ են լինում

Վախի աչքերը մեծ են լինում

Հունիսի 24, 2016


Բրիտանացիները ոչ ասացին Եվրամիությանը: Կատարվեց այն, ինչից առավել շատ էին վախենում ԵՄ-ի քաղաքական ճարտարապետները: Brexit բառն ա...

Եվրոպացիները պղծության կողմնակից են

Եվրոպացիները պղծության կողմնակից են

Մայիսի 19, 2016


Մարդու իրավունքների հարցերով եվրահանձնակատար Նիլս Մուժնիեկսը դատապարտել է Ադրբեջանում ոստիկանների բռնությունները երիտասարդական ...

Լկտիազերծում և եվրաինտեգրում` Հայաստանից դուրս չգալով

Լկտիազերծում և եվրաինտեգրում` Հայաստանից դուրս չգալով

Նոյեմբերի 4, 2015
1

Գլխավորն այն է, որ հայ ժողովուրդը ոչ մի կապ չունի իր պետության հետ, հայ ժողովուրդը չէ այն սուբյեկտը, որ ձևավորել է այս պետությո...

Պլեբեյներին տրված չէ. ԱՄՆի և ԵՄ գործընկերության պայմանագիրը հույժ գաղտնի է

Պլեբեյներին տրված չէ. ԱՄՆի և ԵՄ գործընկերության պայմանագիրը հույժ գաղտնի է

Հոկտեմբերի 30, 2015


Երբ պատրիկներն ինչ-որ բան են ասում, ստրուկները չպետք է իրենց քիթը խոթեն դրա մեջ։ Ձևակերպումը կոշտ է, բայց, ցավոք, եվրոպացիների ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ