Միջազգային խայտառակություն

Բաքվեցի Կասպարովի ողբերգությունը

Հոկտեմբերի 26, 2015
Բաքվեցի Կասպարովի ողբերգությունը

Խմբագրության կողմից


Բաքվեցի Գարի Կասպարովը (ինքն է իրեն այդպես ճանաչում, թեև նման էթնոս գոյություն չունի) կյանքում աչքի է ընկել շատ բաներով, բայց ամենից շատ բացասական արարքներ է կատարել։ Այսպես, շնորհիվ նրա համառամտության աշխարհում ի հայտ եկավ մի ինչ-որ շախմատային ասոցիացիա, որը սկսեց աշխարհի առաջնություններ անցկացնել ՖԻԴԵ-ին շրջանցելով, որը, ի դեպ, Կասպարովը գրեթե կործանեց։ Եթե ավելի վաղ ԽՍՀՄ-ում ցանկացած կարգին սովորող դպրոցական հեշտությամբ կանվաներ աշխարհի բոլոր չեմպիոններին՝ Ստեյնիցից մինչև Կարպով, ապա հիմա անգամ շախմատի սիրահարները չգիտեն ոչ միայն չեմպիոնների թիվը, այլև նրանց էլ են շփոթում, և այդ ամենը՝ Կասպարովի եփած ապուրի արդյունքում։ Այ թե նրա էներգիան խաղաղ նպատակների ծառայեցվեր՝ կասեին ավելի տարիքով մարդիկ։


Շախմատից հետո անդադրում Կասպարովը քաղաքական գործիչ դարձավ։ Ազգությամբ բաքվեցի լինելով՝ նա հանկարծ դարձավ ռուս լիբերալ, ավելի ճիշտ՝ արևմտական և ռուսատյաց։ Հանրահավաքներին իրեն վատ էր պահում, անգամ կծում էր մարդկանց, մի խոսքով՝ կյանքի-մահու կռիվ էր տալիս պուտինյան կոռումպացված ռեժիմի հետ։ Հետո հեռացավ Ռուսաստանից։


Եվ հանկարծ կոռուպցիայի մեջ բռնվեց ոչ թե ինչ-որ մեկը, այլ բաքվեցի Գարի Կասպարովը՝ ազգություն չունեցող և կոսմոպոլիտ մեկը, լիբերալն ու արևմտականը, ռուսատյացն ու պուտինյան կոռուպցիայի դեմ մարտնչողը։ Ասում են՝ նրանով կարող է հետաքրքրվել անգամ ամերիկյան դատախազությունը։ Ճակատագրի հեգնանք և Նախախնամության արդարություն` Կասպարովը բռնվեց կաշառքով ՖԻԴԵ-ի նախագահ դառնալու համար, այն է` կազմակերպության, որը նա ժամանակին քանդել էր: Եվ այդ առնչությամբ ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում հայտնի հրապարակախոս Միխայիլ Շահնազարովի հոդվածը, որը պատմում է բաքվեցի Կասպարովի դառը ճակատագրի մասին, որի ոտքը քարին առավ։


Գողի գլխին թագն այրվում է


Միխայիլ Շահնազարով


Լավ հիշում եմ, թե ինչպես աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճած Գարի Կասպարովը երջանիկ էր անվանում 13 թիվը։ Նա ծնվել է ապրիլի 13-ին, դարձել է աշխարհի 13-րդ և պատմության մեջ ամենաերիտասարդ շախմատային թագակիրը։ Բայց, թերևս, սատանայի դյուժինը, թաքնված, սպասում էր իր ժամին՝ գրոսմայստերին խառնելու համար շախմատից հեռու պատմության մեջ։ Ինտելեկտուալ ճակատամարտերի վարպետը որոշեց, որ կկարողանա արժանի կերպով կոմբինացնել և հաշվարկել ոչ միայն քայլերը սպիտակ ու սև տախտակի վրա, այլև՝ քաղաքական կյանքում։ Այստեղ Կասպարովին դավաճանեց սթափ ինքնավերլուծությունը։ Նա պարզապես արհամարհեց այն։ Անշուշտ, քաղաքականության մեջ էմոցիաները հարկավոր բան են։ Բայց եթե դրանք էմոցիաներ են, որոնք մարդը կարող է կարգավորել։ Կասպարովի գործերը ինքնավերահսկման հետ էլ այնքան լավ չեն։ Եվ նրանից լավ դերասան էլ չէր ստացվի։ Այս ամենը բնածին հիստերիկության պատճառով էր։ Բավական է հիշել Կասպարովի ելույթները ընդդիմության հանրահավաքներին։ Բաքվեցու անկրկնելի առոգանությամբ նա այնտեղ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածի ձգող բավական բան է գոռացել բարձրախոսով։


Իսկ օմոնոկանին կծե՞լը։ Ծանոթ ոստիկանը պատմում էր, որ այդպես կալանման ժամանակ իրենց պահում են միայն հարբած անկյալ կանայք ու խելապակասները. կծում են, քացի են տալիս, թքոտում են, իսկ հետո ներողություն են խնդրում։ Բայց հանճարին ձեռք չտվեցին։ Երբեմն ինչեր ասես, որ չես ների երբեմնի արժանիքների համար։


Այդ ժամանակ հանճարը որոշեց դիմել շեշտակի վճռականության։ Բայց երբ հասկացավ, որ այդ ճակատամարտը տանուլ է տվել, էժանագին ներկայացում սարքեց երկրից հեռանալով։ Իբր՝ կյանքը Ռուսաստանում դառնում է ոչ անվտանգ, ուստի իրեն հարկավոր է շտապ ապաստան փնտրել քաղաքակիրթ երկրներում։ Յուրատեսակ ձևով բացատրելով «քաղաքակրթություն» բառը՝ Կասպարովը հայտնվեց Լատվիայում։ Եվ անմիջապես էլ պարտություն կրեց։


Տեղի աֆերիստ կանանցից մեկը խոստացավ $15 հազարով հանճարեղ թափառականի համար ապահովել անգամ ոչ թե կեցության իրավունք, այլ քաղաքացիություն։ Ընդ որում՝ սպանիչ ձևակերպմամբ. Լատվիայի առջև ունեցած հատուկ վաստակի համար։ Բայց անգամ սեյմի պատգամավորները, որոնք իրենց երազներում գրոհի էին ենթարկվում երկգլխանի արծիվներ և բորտին աստղեր ունեցող ինքնաթիռների ու տանկերի կողմից, որոշեցին, որ ընդդիմադիր գործունեությունը Ռուսաստանում պատրվակ չէ լատվիական անձնագիր տալու համար։


Հետո Գարի Կասպարովը որոշեց բախտը փորձել Էստոնիայում, որտեղ նրան աջակցություն էր խոստացել տեղի նացիոնալիստներից մեկը։ Բայց այստեղ ևս թափառող չեմպիոնին ֆիասկո էր սպասվում։ Եվ միայն Խորվաթիայում որոշեցին ընդառաջել Կասպարովին։


Կարելի կլիներ այսքանով հանդարտվել, բայց շախմատիստի մեջ վերակենդանանում էր հաղթանակողի բարդույթը։ Իհարկե, կարելի է մասնակցել մի ինչ-որ մրցաշարի կամ մրցել արհեստական ինտելեկտի հետ։ Բայց դա մեծ խաղ սիրող գրոսմայստերի համար չէ։ Նա որոշեց պայքարի մեջ մտնել ՖԻԴԵ-ի ղեկավարի պաշտոնի համար։


Կասպարովի շանսերը սկզբից ևեթ աննշան էին համարվում, բայց Գարին այս հաշվով իր նկատառումներն ուներ։ Եվ մրցությունը տեղի ունեցավ։ Ռուսաստանի քաղաքացի Կիրսան Իլյումժինովի և Խորվաթիայի քաղաքացի Գարի Կասպարովի միջև ճակատամարտում հաղթանակ տոնեց Էլիստայում ծնվածը։


Սակայն ամենահետաքրքիրն սկսվեց ընտրություններից հետո։ Պարզվեց, որ կոռուպցիայի հետ անհաշտ պայքարողը, իսկական արդար, ազնվագույն մարդը, որի սիրտը ցավում էր Ռուսաստանի համար, որոշել էր դառնալ ՖԻԴԵ-ի ղեկավար կաշառքի միջոցով։ Եթե շախմատային եզրաբանությունից հեռու լեզվով արտահայտվենք, ապա կարելի է ասել, որ Գարի Կասպարովը կես միլիոն դոլար էր խցկել ՖԻԴԵ նախկին գլխավոր քարտուղար, սինգապուրցի Իգնասիո Լեոնգի ձեռքը։ Ինչի՞ համար էր տվել։ Ասիական տարածաշրջանի դաշնության ձայների համար։ Եվ սա՝ այն նույն Գարի Կասպարովն է, որը «բոլոտնիում» շուրջպար էր անցկացնում՝ խոստանալով Ռուսաստանը դարձնել դեմոկրատական, ազնիվ և բարգավաճող տերություն։ Պատճառն ագահությունն էր։


Կես միլիոնը նման գործարքների համար մեր ժամանակներում, մեղմ ասած, ծիծաղելի գումար է։ Դե, ՖԻԴԵ-ում էլ ծիծաղեցին։ Եվ ի հետևանք՝ թե՛ Կասպարովին, թե՛ նրա սինգապուրյան հանցակից Լեոնգին երկու տարով որակազրկեցին՝ «կոռուպցիայի համար» նվաստացուցիչ ձևակերպմամբ։ Այդ ժամանակաընթացքում ոչ Կասպարովը, ոչ Լեոնգը չեն կարողանա զբաղվել ցանկացած գործունեությամբ՝ կապված Շախմատի միջազգային ֆեդերացիայի հետ։ Արժե՞ արդյոք խոսել այն մասին, որ որակազրկման ժամկետի ավարտից հետո ևս Կասպարովի հանդեպ վերաբերմունքն աշխարհում կմնա զգուշավոր։ Ավելին, Կասպարովը կարող է քրեական հետապնդման ենթարկվել ԱՄՆ-ում, որտեղ նա, ըստ էության, անցկացնում է ժամանակի մեծ մասը։ Դե, կտեսնենք, թե հիմա, Կասպարովի հերթական պարտությունից հետո, ինչպես Ամերիկայում կգործի «Արդարադատություն բոլորի համար» լավ հայտնի կարգախոսը։ Ընդդիմությունը սսկվել է։ Ի՜նչ ասես, համախոհների ընկերակցությունը լավ էլ սազական է աշխարհի 13-րդ չեմպիոնին։ «Կիրովլեսի» գործով դատապարտված Ալեքսեյ Նավալնի, պատիժը կրող Սերգեյ Ուդալցով, Գերմանիայում քրեական հետապնդումից թաքնվող Ալֆրեդ Կոխ, հոգեկան խանգարմամբ տառապող Ալեքսեյ Լեբեդինսկի, Ռուսաստանից ցուցադրաբար հեռացած Միխայիլ Խոդորկովսկի։


Գիտե՞ք, թե ում հետ են այժմ ասոցիացվում այս մարդիկ իրենց ատած մեծամասնության կողմից։ Չէ, ո՛չ ընդդիմադիր շարժման առաջնորդների։ Բնավ։ Նրանք ասոցիացվում են ծաղրածուների հետ։ Իսկ ինչպե՞ս չգրել նրանց մասին, ովքեր մեզ դրական էմոցիաներ և ծիծաղ են պարգևում։ Եվ այնուամենայնիվ, Գարի Կասպարովի հերթական պարտությունը մի փոքր հաղթանակի համ ունի։ Նա դարձավ աշխարհում առաջին շախմատային արքան, որին գործից բաժանեցին հենց կոռուպցիայի համար։ Դե, ոչինչ։ Հենց որ թագը դադարի ծխալ, անմիջապես ի՛ մարտ։ Գլխավորն այն է, որ կաշառք չլինի։


Աղբյուրը՝ ИЗВЕСТИЯ 







Դիտումների քանակ 8260


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Նախկին բաքվեցին ընդդեմ ՌԴ-ի և ՌԴ-ում ԱԱ-ի

Նախկին բաքվեցին ընդդեմ ՌԴ-ի և ՌԴ-ում ԱԱ-ի

Ապրիլի 1, 2018


«Բաքվեցի» Գարի Կասպարովը (այդպես էր նա բնորոշում իր ինքնությունը մինչև 1990թ.), որը դարձել է լիբերալ ռուսատյաց և Պուտինի ռեժիմի...

Ադրբեջանն ու Հայաստանը նետում են դեպի պատերազմ ընթացող շոգեքարշի հնոցը

Ադրբեջանն ու Հայաստանը նետում են դեպի պատերազմ ընթացող շոգեքարշի հնոցը

Դեկտեմբերի 23, 2017


Կեղծ հայերը սոցցանցերի մեկնաբանություններում հստակ ռուսատյացություն, արևմտամետ հայացքներ են ցուցաբերում և ընդգծում, որ Ռուսաստա...

Սա արդեն շախմատ չէ, շաշկի է

Սա արդեն շախմատ չէ, շաշկի է

Հունիսի 13, 2017


Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանին ընտրել են Գեղարքունիքի մարզի շախմատի ֆեդերացիայի նախագահ։ Բոթոյանը հաստատ մարզի ամենալավ շ...

Կասյանովը քաշվեց

Կասյանովը քաշվեց

Ապրիլի 4, 2016


Քանի մենք զբաղված էինք Ղարաբաղի խնդիրներով, Ռուսաստանում ոչ պակաս դրամատիկ իրադարձություններ տեղի ունեցան: Այսպես, ապրիլի 1-ին ...

Ռուսաստանի խայտառակությունը

Ռուսաստանի խայտառակությունը

Մարտի 27, 2016


Կարաջիչը, ըստ Արևմուտքի (ԱՄՆ գլխավորությամբ) գործիք հանդիսացող դատարանի տեսակետի, մեղավոր է հազարավոր մուսուլմանների, խորվաթներ...

Լիբերալ ընդդիմությունը՝ սպանությունների և մարդասպանների կողմնակից

Լիբերալ ընդդիմությունը՝ սպանությունների և մարդասպանների կողմնակից

Մարտի 8, 2016


Դրեզդենի ռմբակոծման մեղավոր սըր Արթուր Հարիսն այդպես էլ երբեք չդարձավ պեր և ստիպված էր հեռանալ Բրիտանիայից Հարավային Աֆրիկա, ք...

Մուֆթին ջիհադ կհայտարարի՞ Աշոտյանի դեմ

Մուֆթին ջիհադ կհայտարարի՞ Աշոտյանի դեմ

Հունվարի 22, 2016


Սաուդյան Արաբիայի գերագույն մուֆթին հայտարարել է, որ շախմատը հակասում է իսլամի սկզբունքներին: Աբդուլ Ազիզ իբն Աբդուլլա Ալ աշ Շե...

Հայ արևմտամետ լիբերալները՝ հայ ժողովրդի թիվ մեկ թշնամի

Հայ արևմտամետ լիբերալները՝ հայ ժողովրդի թիվ մեկ թշնամի

Նոյեմբերի 8, 2015


Հայաստանի արևմտամետ հանրույթը զզվելի է: Նրա առաջադեմ դեմքերը սնվում են Ամերիկայից, և ամերիկյան լափը կուրացնում է նրանց` նրանք պ...

Անդրեյ Մակարևիչ. կեղտ, կեղտ, կեղտ

Անդրեյ Մակարևիչ. կեղտ, կեղտ, կեղտ

Հունիսի 15, 2015
1

Կա այսպիսի մի երաժիշտ՝ Անդրեյ Մակարևիչ, նույն ինքը՝ «Մաշինա վրեմենի» խումբը։ Բելառուսցի հրեա, նախնիներից ոմանք՝ հույն կաթոլիկնե...

Վերջին վարկածը. Նեմցովը սպանվել է «բարություն» և «գիտելիքներ» քարոզելու համար

Վերջին վարկածը. Նեմցովը սպանվել է «բարություն» և «գիտելիքներ» քարոզելու համար

Մարտի 10, 2015


Եթե Բորիս Նեմցովն այսօր ողջ լիներ, հնարավոր է՝ հասկանար, թե ինչ են մուսուլմանները, իսլամը, որ դարում են նրանք ապրում։ Կհասկանար...

Նահանգներում Սուպերգեյ է հայտնվել

Նահանգներում Սուպերգեյ է հայտնվել

Փետրվարի 26, 2015


Անհնար է պատկերացնել Ամերիկայի Միացյալ Նահանգներն առանց բացահայտ ցուցադրականության՝ հաշվարկված ոչ խստապահանջ հանդիսատեսի համար։...

Թունդ խառնուրդ. Ռուս լիբերալներն արյուն են տալիս ուկրաինացի զինվորականներին

Թունդ խառնուրդ. Ռուս լիբերալներն արյուն են տալիս ուկրաինացի զինվորականներին

Փետրվարի 23, 2015


Վտանգավոր նորություններ են ստացվում Ուկրաինայից. ռուս «լիբերալները» և եվրամայդանի կողմնակիցները, Ղրիմն Ուկրաինային վերադարձնելո...

Ռուսական լիբերալիզմի և նրա գլխավոր կրողների զզվելի էությունը

Ռուսական լիբերալիզմի և նրա գլխավոր կրողների զզվելի էությունը

Դեկտեմբերի 14, 2014
3

Գրիգորի Յավլինսկին Ռուսաստանում միշտ էլ համարվել է հինգերորդ շարասյան ամենաարդյունավետ ներկայացուցիչը։ Խորհրդարանում եղած ժաման...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Պատին են դեմ տվել
Հուլիսի 20, 2018


Պատին են դեմ տվել

Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ