Միջազգային խայտառակություն

Պլեբեյներին տրված չէ. ԱՄՆի և ԵՄ գործընկերության պայմանագիրը հույժ գաղտնի է

Հոկտեմբերի 30, 2015
Պլեբեյներին տրված չէ. ԱՄՆի և ԵՄ գործընկերության պայմանագիրը հույժ գաղտնի է

Եվրոպական ԶԼՄ-ները շարունակում են զգուշավոր-երկյուղած, բայց և համառ փորձերը՝ պարզելու, թե ինչ է կատարվում ԱՄՆ-ի և Եվրամիության միջև Տրանսատլանտյան առևտրային և ներդրումային գործընկերության մասին պայմանագրի (ՏԱՆԳ) նախագծի աշխատանքը գաղտնի պահող վարագույրի հետևում։

 

Անցած շաբաթ բանակցություններն ընթանում էին Մայամիում։ Սա առավելագույն տեղեկությունն է, որն «արտահոսել» է մամուլ։ Ով, երբ, որտեղ՝ ամեն բան մնացել է կադրի հետևում։ Թափանցիկության, բացության և հանդուրժողության մասին խոսակցությունների հետ մեկտեղ։ Նախագծի հեղինակների աշխատանքի բացության (ավելի ճիշտ՝ փակ լինելու) աստիճանը կասկածներ չի թողնում. գործ ունենք ոչ թե միջպետական պայմանագրի, այլ դրանով քողարկված բիզնես-համաձայնագրի հետ։

 

Երբ պատրիկներն ինչ-որ բան են ասում, ստրուկները չպետք է իրենց քիթը խոթեն դրա մեջ։ Ձևակերպումը կոշտ է, բայց, ցավոք, եվրոպացիների համար լրիվ արտացոլում է տեղի ունեցողի իմաստը։ Քչերը կկասկածեն, որ տիրոջ և ծառայի միջև գործընկերության ապագա պայմանագրի հիմնական դրույթների բարձրաձայնումը շանս կտար եվրոպական երկրների ժողովուրդներին ցույցերի, հանրահավաքների և խորհրդարանական բանակռիվների օգնությամբ տապալել այդ պայմանագիրը՝ մինչև դրա ստորագրման ժամկետի նշումը։ Ի դեպ, այսօր էլ Եվրոպայում ցույցեր նկատվում են, բայց շատ ավելի փոքր մասշտաբներով և պակաս հաճախականությամբ, քան հարկավոր է։

 

Գաղտնիությունը լավագույն գովազդը չէ պետությունների մակարդակով վարվող տնտեսական քաղաքականությունում։ Մանավանդ այն պետությունների, որոնք ցանկացած աշխարհամասի ցանկացած անկյունում ի լուր բոլորի ճռճռում են դեմոկրատիայի, թափանցիկության և ժողովրդի մասին հոգ տանելու վերաբերյալ։ Երբեմն դա հասնում է այն անձանց ուղեղին, ովքեր ինչ-որ բան են որոշում այդ գործընթացներում կամ, համենայնդեպս, իրենց համար էլ մի ինչ-որ պատառ են սպասում տերունական սեղանից, եթե գործարքը կայանա։

 

«Առևտրի հարցերով եվրահանձնակատար Սեսիլիա Մալմսթրեմը սրտին մոտ է ընդունել այն քննադատությունը, որը ԶԼՄ-ները լցրել են ՏԱՆԳ պայմանագրի նախապատրաստումը պարուրող գաղտնիության քողի վրա,- գրում է իսպանական El País-ը։- Ի պատասխան սրա՝ նա հաստատել է ընթացող բանակցությունների փաստը և տեղեկացրել, որ Եվրամիության մեջ մտնող բոլոր քսանութ պետությունների մայրաքաղաքների հետ էլ շփումներ ունի»։

 

«Շփումներն» արտահայտվել են նրանով, որ այդ երկրների ղեկավարությունից ոմանց չլսված վստահություն կցուցաբերվի. նրանց թույլ կտան մի աչքով նայել ՏԱՆԳ ապագա պայմանագրին։ Ոչ թե «նախագծին» կամ «համաձայնագրի առաջարկվող տեքստին» (այստեղ տերմինների ճշգրտությունը շատ կարևոր է), այլ հենց պայմանագրին։ Որովհետև ոչ ռեալ, ոչ էլ հիփոթետիկորեն ոչ մեկըտ, ում կհաջողվի ծանոթանալ դրան, արդեն պատրաստիի մեջ փոփոխություններ մտցնել չի կարող։ Տեքստին ծանոթանալը, ներողություն տափակաբանության համար, ունի հենց ծանոթանալու նշանակություն, ոչ ավելին։ Առարկություններ և առաջարկություններ չեն ընդունվում, չեն ողջունվում և չեն լսվում։ Մի խոսքով՝ ամեն բան համապատասխանում է «կա երկու կարծիք՝ իմը և սխալը» ձևակերպմանը։ Եվ դրա համար էլ մի փորձեք կազմել ձեր կարծիքը։

 

Եվ այնուամենայնիվ, ճիշտ է՝ ՏԱՆԳ-ի առումով արդեն ամեն բան որոշել են և «ինձ ամուսնացրել են առանց ինձ», բայց առայժմ տեքստը խոստանում են հրապարակել բավական սահմանափակ շրջանակի համար։ Այսինքն՝ մարդկանց սահմանափակ շրջանակ կկարողանա հետո իր հուշերում գրել. «Ես կանգնած եմ եղել ակունքների մոտ, ես մասնակցել եմ, ես առաջիններից մեկն եմ տեսել այդ տառերը, նախադասություններն ու պարբերությունները»։

 

Վաշինգտոնում, El País-ի տեղեկություններով, ապագա պայմանագիրը փաստորեն հավանության է արժանացել։ Սպասում են եվրոպական կողմի հավանությանը։ Որը նույնպես փաստորեն առկա է (այն անձանց կողմից, ովքեր լիազորված են մասնակցություն ունենալ ամերիկացի գործընկերների հետ համաձայնագրի մշակմանը), բայց ֆորմալ առումով ստորագրմանը կարող են ձեռնամուխ լինել միայն այն բանից հետո, երբ քսանութ երկիր դրան կտա քսանութ դրական պատասխան։ Որոշումը նրանցից է, որոնք Եվրամիության կողմից ընդունվում են միայն միաձայն։

 

Եվ այսպես, «ի՞նչ է փակության աստիճանի փոքրացումը» եվրահանձնակատար Սեսիլիա Մալմսթրեմի ըմբռնմամբ։

 

ԵՄ ցանկացած պետության կառավարության ցանկացած անդամ կկարողանա գալ Բրյուսել և կարդալ այն ամենը, ինչը գրված է պայմանագրում։ «Կառավարության ցանկացած անդամի համար» հիմա պատրաստվում է «այն անձանց ցուցակը, որոնց իրավունք կտրվի ծանոթանալ փաստաթղթին»։ Ցուցակները կազմվում են ԱՄՆ վարչակազմի մասնակցությամբ և համաձայնությամբ։ Բարեհուսությունն այն բանի երաշխիքն է, որ արտահոսք չի լինի։ Բացի այդ, սկզբում պայմանագրի տեքստին ծանոթանալու տեղ կարող են հանդիսանալ հատուկ կահավորված սենյակները ԵՄ երկրների ամերիկյան դեսպանություններում։ Այնպես որ, անցանկալի տարրերին իրավունք չի տրվի ծանոթանալ դրան ոչ մի պարագայում։

 

Դեսպանություններում փաստաթուղթը կարդալը ժամանակավոր միջոց է։ Հենց որ պատրաստ լինի և բացվի հատուկ շինությունը Բրյուսելում, դեսպանական աշխատասենյակները կփակվեն։ Ավելի շուտ, հատուկ շինություն կընտրվի, ըստ անգլիական The Guardian-ի, Եվրախորհրդարանի ընթերցասրահը, որը ձայնամեկուսացված տարածք է, չունի պատուհաններ (Աստված մի արասցե՝ մեկնումեկը հանկարծ պատուհանից նայի հեռադիտակով) և զրահապատ դռներ ունի։ Եվ գտնվում է ԵՄ բարձրագույն օրենսդիր մարմնի շենքի վեցերորդ հարկում։ Դուռը փակվում է քառանիշ գաղտնագրով փականով, որը հայտնի է միայն պահպանության մի քանի սպաների։

 

Հենց այս շենքի ընտրությայն օգտին է խոսում այն փաստը, որ Եվրախորհրդարանը որոշ ժամանակ առաջ կարգադրել էր «ուժեղացնել պահպանությունը և ընթերցասրահի զննումը»։ Ի՞նչ է սա, եթե ոչ՝ անվտանգության ծառայության հմտությունների և կարողությունների ստուգում՝ կասեցնելու համար տեղեկատվության հնարավոր արտահոսքը։ The Guardian-ը, առանձնապես չխորանալով մանրամասների մեջ, մեջբերում է շենք (որտեղ տեղի են ունենում Եվրախորհրդարանի նիստերը) մտնելու իրավունքից օգտվող անանուն բարձրաստիճան անձանց. «Վերահսկողությունը նրանց նկատմամբ, ովքեր մտնում են ընթերցասրահ, ուժեղացել է։ Հիմա, երբ դու աշխատում ես ինչ-որ փաստաթղթերի հետ, քեզ հետևում է ոչ թե մեկ, այլ երկու սեքյուրիթի»։

 

Եվրախորհրդարանի ընթերցասրահն իրականում ընդամենը յոթ քառակուսի մետր մակերեսով բունկեր է, որտեղ, ըստ ներքին կանոնակարգի, չի կարող մեկ այցելուից ավելի մարդ գտնվել։ Այստեղ որևէ մեկի այցելությունը նախապես համաձայնեցվում է, գոյություն ունի հայտի ներկայացման մի ամբողջ արարողակարգ, որում հիմնավորվում է որևէ փաստաթղթի ծանոթանալու անհրաժեշտությունը։ Պարտադիր չէ, որ հայտը բավարարվի։

 

Սեքյուրիթիները փաստաթղթերը տալիս են՝ նշելով տրամադրված էջերը։ Ոչ միայն դրանց ընդհանուր թիվը, այլ նաև կարգային համարները։ Եթե փաստաթղթերի հետ աշխատող պատգամավորներին թույլ է տրվում ինչ-որ բան «մտապահել հիշողության մեջ», ապա նշումների համար նրանց տրվում է հատուկ ֆիրմային թուղթ՝ ջրանշաններով։ Բունկեր-ընթերցասրահ դիկտոֆոն, ֆոտոապարատ, բջջային հեռախոս բերելու մասին խոսք անգամ լինել չի կարող։ Ի դեպ, բջջայինի ազդանշանը շինության պատերից ներս չի թափանցում։ Ինչպեսև դրսից ներսում գտնվող սարքին ազդանշան չի գալիս։

 

Զգուշավորության այսպիսի միջոցառումները կարելի կլիներ ընդունել որպես ֆոբիա և լրտես-լրտես խաղ, եթե խոսքը վերաբերեր փոխշահավետ համագործակցության կամ երկու կողմերին լիովին գոհացնող անվնաս ներմուծման-արտահանման մասին սովորական պայմանագրի։ Բայց դատելով այն արտահոսքից, որը ժամանակ առ ժամանակ, այնուամենայնիվ, լինում է, ՏԱՆԳ-ը հենց այն համագործակցությունն է, որը մի կողմի՝ եվրոպականի համար անվնաս ու շահավետ չես անվանի։ Թերևս, գաղտնիության ավելի մեծ լուսապսակով էր շրջապատված միայն ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի կազմակերպիչ բանկիրների «գաղտնի հանդիպումը» շատ-շատ տարիներ առաջ։ Հիմքեր կան ենթադրելու, որ ՏԱՆԳ-ը սերիալը շարունակող ֆիլմերից մեկն է, որն սկսել է ԴՊՀ-ն։

 

Աղբյուրը՝ REGNUM լրատվական գործակալություն

 







Դիտումների քանակ 21831


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Հանկարծ ու կեսը հետ վերցնեն

Հանկարծ ու կեսը հետ վերցնեն

Հուլիսի 20, 2018


Արևմուտքի ֆինանսական աջակցությունից դժգոհ Նիկոլ Փաշինյանն արդեն մի քանի առիթներով դժգոհել է Եվրոպայից այն բանի համար, որ սրանք ...

Զարմացած են, որ զարմացած է

Զարմացած են, որ զարմացած է

Հուլիսի 16, 2018


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բրյուսելից վերադառնալուց հետո, ամփոփելով իր այցի արդյունքները, դժգոհություն էր հայտնել առ այն, որ Եվր...

Մենք ձեզ` հեղափոխություն, դուք մեզ` փող

Մենք ձեզ` հեղափոխություն, դուք մեզ` փող

Հուլիսի 13, 2018


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս ավելի հաճախ է սկսել մեկնաբանել ինքն իր խոսքերը: Դրանք այլևս առաջվա նման հեշտ ընկալելի չեն մ...

Եվրամիությունում կովը մահապատժի է դատապարտվել

Եվրամիությունում կովը մահապատժի է դատապարտվել

Հունիսի 3, 2018


Բուլղարացի ֆերմերի կովին սպառնում է մահապատիժ Սերբիայի հետ սահմանն անլեգալ հատելու համար։ Այս մասին տեղեկացնում է REGNUM տեղեկա...

Թափթփուկները պատմություն են կերտում ԵՄ պատվիրակության գրասենյակում

Թափթփուկները պատմություն են կերտում ԵՄ պատվիրակության գրասենյակում

Ապրիլի 6, 2018


2018թ. ապրիլի 3-ին «Հանուն Հայաստան պետության» ճակատի նախաձեռնող խմբի ներկայացուցիչները ԵՄ պատվիրակության հայաստանյան գրասենյակ...

Գժության համաճարակը սպառնում է ԵՄ-ին

Գժության համաճարակը սպառնում է ԵՄ-ին

Մարտի 23, 2018


Անգլիական Սոլսբերի քաղաքում մարտի 4-ին իբր թունավորված Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր գործը եվրամիութենական պտույտներ է ընդունում։...

Շվեդիայում եվրարժեքները եկեղեցի են թափանցել. Աստծուն այլևս «Տեր» չեն ասի

Շվեդիայում եվրարժեքները եկեղեցի են թափանցել. Աստծուն այլևս «Տեր» չեն ասի

Նոյեմբերի 24, 2017


Հոգևորականության ներկայացուցիչները Շվեդիայում առաջարկում են այսուհետ հրաժարվել «Տեր» բառից՝ Աստծուն դիմելիս, և դրա փոխարեն օգտա...

Քաղաքականությո՞ւն, թե՞ բուքմեյքերական գրասենյակ

Քաղաքականությո՞ւն, թե՞ բուքմեյքերական գրասենյակ

Նոյեմբերի 23, 2017


Արդեն տեղեկացվել է այն մասին, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մեկնում է Բրյուսել նոյեմբերի 24-ին Արևելյան գործընկերության եր...

Պահպանել ընտանի՞քը, թե՞ իրավունքը

Պահպանել ընտանի՞քը, թե՞ իրավունքը

Հոկտեմբերի 23, 2017


Պարզվեց` ընտանեկան իրավունքների խնդիրը մեր երկրում առավել քան խնդրահարույց է: Արդեն քանի շաբաթ է` ծավալվում է նույն բանավեճը և ...

Խոսել սիրում են, կարդալ չեն սիրում

Խոսել սիրում են, կարդալ չեն սիրում

Հոկտեմբերի 20, 2017


ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագիրը համակիրների ու պաշտպանների մի հսկայական բանակ ունի: Բավական է միայն վերհիշել, թե անցած ամիսների ը...

Անթարգմանելի կապերի բնագիրը

Անթարգմանելի կապերի բնագիրը

Հոկտեմբերի 19, 2017


Արդեն մի քանի ամիս շարունակվում է բանավեճն այն հարցի շուրջ, թե Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված գործընկերո...

Մեկը լինի` Եվրոպային հանձնարարական տա

Մեկը լինի` Եվրոպային հանձնարարական տա

Հոկտեմբերի 4, 2017


Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլո...

Goodbye Europe

Goodbye Europe

Սեպտեմբերի 14, 2017


Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ում հետ այնքան մեծ հույսեր էին կապում հայ արևմտամետնե...

Խոստացավ ոչինչ չխոստանալ

Խոստացավ ոչինչ չխոստանալ

Հուլիսի 5, 2017


Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Եժի Նովակովսկին, որ մեր երկրում ներկայացնում է ոչ միայն իր պետության, այլև ողջ Ե...

Չեղած բանը ո՞նց կարող է տուժել

Չեղած բանը ո՞նց կարող է տուժել

Հունիսի 28, 2016


Եվրամիությունից դուրս գալու Մեծ Բրիտանիայի որոշումը ցնցեց աշխարհը ու ցնցումների մի մասն էլ եկավ-հասավ Հայաստան: Այստեղ անմիջապե...

Դեպի գերեզման սլանալու առիթով

Դեպի գերեզման սլանալու առիթով

Հունիսի 27, 2016


Եվրամիությունից դուրս գալու վերաբերյալ բրիտանական հանրաքվեն դրեց պատմության մեջ պետությունների այդ խոշորագույն միավորման վերջի ...

Վախի աչքերը մեծ են լինում

Վախի աչքերը մեծ են լինում

Հունիսի 24, 2016


Բրիտանացիները ոչ ասացին Եվրամիությանը: Կատարվեց այն, ինչից առավել շատ էին վախենում ԵՄ-ի քաղաքական ճարտարապետները: Brexit բառն ա...

Եվրոպացիները պղծության կողմնակից են

Եվրոպացիները պղծության կողմնակից են

Մայիսի 19, 2016


Մարդու իրավունքների հարցերով եվրահանձնակատար Նիլս Մուժնիեկսը դատապարտել է Ադրբեջանում ոստիկանների բռնությունները երիտասարդական ...

Լկտիազերծում և եվրաինտեգրում` Հայաստանից դուրս չգալով

Լկտիազերծում և եվրաինտեգրում` Հայաստանից դուրս չգալով

Նոյեմբերի 4, 2015
1

Գլխավորն այն է, որ հայ ժողովուրդը ոչ մի կապ չունի իր պետության հետ, հայ ժողովուրդը չէ այն սուբյեկտը, որ ձևավորել է այս պետությո...

Եվրամիությունը Հայաստան է ներխուժում պատուհանից

Եվրամիությունը Հայաստան է ներխուժում պատուհանից

Հոկտեմբերի 26, 2015


Մենք էլ չենք մանրանա այս փաստաթղթի և նրա շուրջ բանակցողների ծրագրերի մեջ, այսքանը բավական է, որպեսզի գաս եզրակացության առ այն, ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ