Ազգային խայտառակություն

Արամ Սիմոնյանն Ալ Կապոնեից հզոր գործիչ է

Նոյեմբերի 3, 2015
Արամ Սիմոնյանն Ալ Կապոնեից հզոր գործիչ է

Ջհանգիր Լֆիկյան

 

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը լուրջ թշնամի ունի` Սասուն Սարիբեկյան, համալսարանի նախկին դոցենտ, որին հեռացրել են աշխատանքից ԵՊՀ ղեկավարության քննադատության համար: Պրն Սարիբեկյանը մանրակրկիտ ուսումնասիրել է պրն Սիմոնյանի ունեցվածքը և դիմել ՀՀ գլխավոր դատախազին` խնդրելով քրեական գործ հարուցել Արամ Սիմոնյանի թալանածի փաստով: Դիմումում Սարիբեկյանը նաև թվում է թալանածը. «2009-ին Արամ Սիմոնյանն աղջկա՝ Անիի համար գնել է 33 հազար դոլարանոց «Նիսան Քաշքայ» մակնիշի ավտոմեքենա, իսկ 2009 և 2010թթ. Մարիամին (աղջկան) Անգլիա ուսման է ուղարկել՝ տարեկան 30 հազար դոլար վարձով, ով մինչ այժմ էլ գտնվում է այնտեղ և ըստ համալսարանում շրջանառվող լուրերի՝ բնակվում է հոր գնած բնակարանում»: Սարիբեկյանը նաև նշել է Սիմոնյանին պատկանող էլիտար բնակարաններն ու առանձնատները` Երևանում, Սևանում, Դիլիջանում: Պարզ երևում է, որ այսքանն անհնար է ձեռք բերել սոսկ ռեկտորի աշխատավարձով: Սակայն ՀՀ գլխավոր դատախազ Կոստանյանն այլ կարծիքի է հանգել. դատախազությունը համարել էր, որ կոնկրետ տեղեկություններ չկան «հանցագործության» մասին: Բայց Սասուն Սարիբեկյանին դա չի հուսալքել, և նա դիմել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով, որպեսզի դատարանը պարտավորեցնի դատախազին քրեական գործ հարուցել:


Հիմա ի՞նչ է ստացվում: Գլխավոր դատախազին ներկայացնում են բազմամիլիոն կարողություն, որի սեփականատերը կոմերսանտ չէ` գիտնական է, ռեկտոր, որի աշխատավարձը չի հերիքի անգան նրա սնվելուն (նշենք, որ Արամ Սիմոնյանը 2,2 ցենտներ քաշ ունի, օրական սպառում է 10-12 կգ մսամթերք, 20-25 կգ միրգ, 8-10 կգ բանջարեղեն, 3-4 կգ շոկոլադեղեն, 2-3 կգ կաթնամթերք): Սակայն, ինչպես տեսնում ենք, գիտնական Սիմոնյանը, սնվելուց զատ, հասցնում է նաև ֆինանսավորել հսկայական գնումներ: Դատախազն ասում է, թե չկա տեղեկություն հանցագործության մասին: Արդյո՞ք իրավացի է նա իրավական տեսակետից և մի՞թե ոչ ավելի, քան ամսական 400-500 հազար դրամ վաստակող մարդու միլիոնավոր դոլարների ձեռքբերումները բավական հիմք չեն, որպեսզի գոնե հետաքննություն սկսեն և պարզեն այդ գումարների ծագումնաբանությունը:


Չենք խորանա ՀՀ քրեական և այլ օրենսգրքերի մեջ, ասենք միայն, որ դա հնարավոր է: Օրինակ, պատմության ամենաճանաչված հանցագործին՝ լեգենդար Ալ Կապոնեին, որի խղճի վրա կային տասնյակ դիակներ, թալանված միլիոններ, դրամաշորթություն և այլ ֆինանսական հանցանքներ, ամերիկյան իրավապահ համակարգը դատեց մի առանձնատան համար: Ալ Կապոնեն շքեղ առանձնատուն ուներ, և երբ ֆինանսների նախարարության գաղտնի ծառայությունը նրանից պահանջեց բացատրել, թե ինչպես է այդ տունը գնել, Ալ Կապոնեն երկար տարիներ անցկացրեց բանտում: Այսինքն, եթե նա գնել է միլիոն դոլար արժողությամբ տուն, նշանակում է՝ նա աշխատել է այդ գումարը: Աշխատելուց շատ ֆինանսների նախարարությանը հետաքրքրում է չվճարված հարկը, որը պետք է վճարվեր այդ գումարից: Եվ դա դարձավ հանճարեղ Ալ Կապոնեի կործանման պատճառը:


Հիմա ի՞նչն է խանգարում ՀՀ դատախազությանը և Քննչական կոմիտեին, նախ` հաշվարկել գիտնական Սիմոնյանի ունեցվածքը և պարզել դրա իսկական արժեքը, երկրորդ՝ հարցնել նրան ֆինանսական աղբյուրների մասին, երրորդ՝ փորձել ինքնուրույն պարզել այդ ֆինանսական աղբյուրները: Այս ամենից հետո պարզ կլինի, որ Արամ Սիմոնյանի ողջ ունեցվածքը ձեռք է բերվել գողացած փողերով, իսկ դա արդեն քրեորեն հետապնդելի է:


Այսինքն՝ հանցագործության մասին տեղեկություն կա, այդ տեղեկությունը հենց գիտնական Սիմոնյանի ահռելի ունեցվածքն է, իսկ տեղեկության մասին տեղեկություն պահանջելն անլուրջ է, և եթե պահանջում են, նշանակում է՝ նախագահ Սարգսյանի համար Արամ Սիմոնյանը դեռ ինչ-որ մի արժեք ներկայացնում է: Գուցե նախագահն ուզում է, որ ԵՊՀ-ն աշխարհում գոնե մի բանով առանձնանա (ասենք, ռեկտորի ծավալով և ուտելու ունակությամբ): Չենք կարող ասել: Կարող ենք ասել միայն այն, ինչ հստակ տեսնում ենք:






Դիտումների քանակ 9553


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ոչ ռեկտորն է մի բան, ոչ պրոռեկտորը

Ոչ ռեկտորն է մի բան, ոչ պրոռեկտորը

Նոյեմբերի 14, 2017


Դասադուլ հայտարարած ուսանողները մեծ քար գլորեցին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի բախտի վրա: Անպայման մեղավորներ պետք կլինեն, իսկ այդ ...

Չկայացած աբորտի զոհը

Չկայացած աբորտի զոհը

Նոյեմբերի 11, 2017


Ասել, թե Երևանում կա պետական համալսարան, նշանակում է երևանցի չլինել: Երևանցի չլինելով ասել, թե Երևանի պետական համալսարանն ունի ...

Արամ Սիմոնյանը շրմփաց

Արամ Սիմոնյանը շրմփաց

Հոկտեմբերի 11, 2017


Այսօր ԱԺ-ում «Զինապարտության և զինվորական ծառայության մասին» օրենսդրական նոր կարգավորումների մասին խորհրդարանական լսումներ էին:...

Արամ Սիմոնյանին ավտոմեքենա տվեք

Արամ Սիմոնյանին ավտոմեքենա տվեք

Սեպտեմբերի 5, 2017


Մայրաքաղաքի որևէ բնակչի դեռ չի հաջողվել ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին տեսնել հասարակական տրանսպորտում: Եվ մեծ գաղտնիք է մնում, թե ...

Ինչ խոտ է ծխում Արամ Սիմոնյանը

Ինչ խոտ է ծխում Արամ Սիմոնյանը

Սեպտեմբերի 1, 2017


Նոր ուսումնական տարվա սկիզբը Երևանի պետական համալսարանի համար ամենանշանակալին դարձավ: Խոսքն այս անգամ կրթական պրոցեսին չի առնչվ...

Արամ Սիմոնյանի փողը քչություն է արել

Արամ Սիմոնյանի փողը քչություն է արել

Հուլիսի 17, 2017


Հայաստանյան բուհերի վերջին ընդունելության քննությունների արդյունքներն ի հայտ բերեցին մեր կրթական համակարգի ամբողջ թշվառությունն...

ԿԳՆ ղեկավարությանն անհրաժեշտ է շատ սնվել

ԿԳՆ ղեկավարությանն անհրաժեշտ է շատ սնվել

Հուլիսի 11, 2017


Վաղուց է Արամ Սիմոնյանն իրեն ներշնչել, որ ինքը շատ ավելին է, քան ցանկացած նախարար կամ փոխնախարար: Գոնե այն պատճառով, որ սեփական...

Շատակեր Արամի տված ու վերցրած միլիոնները

Շատակեր Արամի տված ու վերցրած միլիոնները

Փետրվարի 22, 2017


Երևանի պետական համալսարանի ուսանողների շրջանում նոր դժգոհություն է հասունանում: Հայտնի է դարձել, որ գերազանց առաջադիմության զեղ...

 Արամ Սիմոնյանի ախորժակն ու անընդհատ աճող քաղցկեղը

Արամ Սիմոնյանի ախորժակն ու անընդհատ աճող քաղցկեղը

Հունիսի 4, 2016


Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանն ասում է, որ կաշառակերությունը քաղցկեղի նման մի բան է, եթե դրա դեմ չկա պայքար, ...

Բացահայտված է ԵՊՀ տրակտորի գաղտնիքը

Բացահայտված է ԵՊՀ տրակտորի գաղտնիքը

Մայիսի 24, 2016
2

Ըստ նվազագույն հաշվարկների` ռեկտոր Սիմոնյանը տարեկան սպառում է 18.25 տոննա սնունդ, այսինքն` օրական 50 կիլոգրամ: Այսօրվա շուկայա...

Արամ Սիմոնյանին թռչնագոմաղբ է անհրաժեշտ

Արամ Սիմոնյանին թռչնագոմաղբ է անհրաժեշտ

Նոյեմբերի 21, 2015


«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ ուժերը տեղեկություն են տարածել, որ նոյեմբերի 21-ի ցերեկվա ժամերին Վանաձորի թիվ 3...

Արամ Սիմոնյանի հայրենիքը ՀՀԿ-ն է

Արամ Սիմոնյանի հայրենիքը ՀՀԿ-ն է

Հոկտեմբերի 5, 2015


Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը պատկերացում չունի, թե ինչ բան է պետությունը: Նեղ տեսահորիզոն ունեցող մարդկանց ...

Արամ Սիմոնյանի 1937 թվականը

Արամ Սիմոնյանի 1937 թվականը

Հոկտեմբերի 3, 2015


ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը մոլորվել է պատմության քառուղիներում: Այսինքն սկզբում նա ինքն էր ցանկանում մոլորեցնել, բայց ինչպես երբ...

Ախմախ հարցեր՝ ախմախ ռեկտորին

Ախմախ հարցեր՝ ախմախ ռեկտորին

Սեպտեմբերի 25, 2015


Մենք արդեն գրել էինք այն մասին, թե ինչպես է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը վաճառել համալսարանի «Հյուրերի տունը» և որքան մութ շերտեր ...

ԵՊՀ ռեկտորը դառնում է հզոր կոմերսանտ

ԵՊՀ ռեկտորը դառնում է հզոր կոմերսանտ

Սեպտեմբերի 15, 2015


Երևանի պետական համալսարանի հյուրատան վաճառքից զատ, խոսակցություններ կան, որ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը պատրաստվում է վաճառել նաև...

ԵՊՀ ռեկտորի առուծախն ու ՀՀԿ-ի դիսկրիմինացիան

ԵՊՀ ռեկտորի առուծախն ու ՀՀԿ-ի դիսկրիմինացիան

Սեպտեմբերի 11, 2015


Օրերս ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը վերցրեց ու վաճառեց համալսարանի՝ Մաշտոցի պողոտայում գտնվող 5 հարկանի հյուրատունը: Հանկարծ պարզվե...

Արամ Սիմոնյանն օրը ցերեկով ազնվաբար միլիոնավոր դոլարներ վաստակեց

Արամ Սիմոնյանն օրը ցերեկով ազնվաբար միլիոնավոր դոլարներ վաստակեց

Սեպտեմբերի 10, 2015


Այսպիսով, համոզմունքը, թե հայ գիտնականներն աղքատիկ գոյություն են քարշ տալիս և փող չեն վաստակում, քննադատության չի դիմանում։ Արա...

Արամ Սիմոնյանը չգիտի, որ ինքը բոմժ է

Արամ Սիմոնյանը չգիտի, որ ինքը բոմժ է

Հունիսի 19, 2015
2

Բայց կա մի ոլորտ, որտեղ Արամ Սիմոնյանն անգերազանցելի է: Խոսքը լափակերության մասին է: Նա կարող է միանգամից 60 քյաբաբ կուլ տալ: Ա...

Երկիր - կազինո
14.11.2017 | 22:27


Երկիր - կազինո

Բա դու ի՞նչ ես
13.11.2017 | 23:02


Բա դու ի՞նչ ես

Ասելիք չկար
09.11.2017 | 22:17


Ասելիք չկար

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Անբարոյականները
Նոյեմբերի 20, 2017


Անբարոյականները

Զարուհին նաև ոստիկան է
Հոկտեմբերի 20, 2017


Զարուհին նաև ոստիկան է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ