Ազգային խայտառակություն

Լկտիազերծում և եվրաինտեգրում` Հայաստանից դուրս չգալով

Նոյեմբերի 4, 2015
Լկտիազերծում և եվրաինտեգրում` Հայաստանից դուրս չգալով

Ծառուկ Սարգսյան


Չկա Հայաստանում ավելի ատված և չսիրված բան, քան հայ պաշտոնյաները: Նրանցից զզվում են մտավորականներն ու գողականները, նորմալ մարդիկ ու ընդդիմադիրները: Հենց նրանք են հասցրել Հայաստանն այս վիճակին, երբ պետությունը սուզվում է, ժողովուրդը` փախչում, իսկ այս ամենի վերջը չի երևում: Բայց չկա Հայաստանում նաև ավելի լավ խնամված բան, քան պաշտոնյաները: Խնամքը, որ ժողովուրդը ցուցաբերում է դրանց, զարմանալի է և նախանձելի:


Այսպես, երեկ Ազգային ժողովում ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը տեղեկացրեց, որ Հայաստանում պետական պաշտոնյաներին սպասարկում է 1072 մեքենա: Բնականաբար, այս մեքենաների ընթացիկ շահագործումը իրականացվում է նույնպես պետական բյուջեի հաշվին: Փաստորեն, պետական մակարդակով համարվում է, որ հայ պաշտոնյայի, նրա ընտանիքի և սիրուհիների տեղաշարժերը պետք է վճարվեն մեր հաշվին: Ինչո՞ւ: Եվ նորմա՞լ է սա արդյոք:


Հայաստանի ՀՆԱ-ն կազմում է 24.28 մլրդ դոլար ըստ գնողունակության պարիտետի, 10.88 մլրդ դոլար` նոմինալ արժեքով: Բյուջեի եկամուտները 2.85 մլրդ դոլար, ծախսերը` 3.01 մլրդ (2014թ. տվյալներ): Նշենք, որ դոլարային հաշվարկով այս և եկող տարվա բյուջեները ավելի քիչ կլինեն` դրամի զգալի արժեզրկման պատճառով: Սրանք հավաստի տվյալներ են, վերցված են ամերիկյան ԿՀՎ կայքից: Նույն կայքից կարող ենք տեղեկանալ աշխարհի բոլոր երկրների վիճակագրական տվյալների մասին: Տեսնենք, թե ինչպիսին է վիճակը Դանիայում: Այդ երկրում ավելի լավ են աշխատում, ընդհանրապես չեն գողանում, դրա համար էլ նրա ՀՆԱ-ն ըստ գնողունակության պարիտետի կազմում է $249.5 մլրդ, նոմինալ արժեքով` $340.8 մլրդ, իսկ բյուջեն եկամուտների և ծախսերի կտրվածքով կազմում է համապատասխանաբար $192.6 և $197.5 մլրդ: Քանի որ Դանիայի բնակչությունը գերազանցում է Հայաստանինը, այնտեղ աշխատող բնակչության թիվն էլ է ավելի մեծ: 2014-ին Դանիայի աշխատունակ բնակչության թիվը կազմել է 2.771 միլիոն մարդ, Հայաստանում` 1.489 մլն: Սա նշանակում է, որ Դանիան գերազանցում է Հայաստանը նաև պաշտոնյաների թվով:


Բայց զարմանալի բան: Բարբարոս վիկինգների և գերմանների երկիր, որը չգիտես, թե որքան և քանի անգամ է գերազանցում տաղանդավոր հայ ժողովրդին իր տնտեսությամբ և բարեկեցությամբ, իր ողջ բյուրոկրատիային, ներառյալ վարչապետին, տրամադրում է 23 պետական ծառայողական մեքենա: Ընդ որում, հիմնականում նախարարները Դանիայում չունեն ծառայողական մեքենաներ, վարչապետից բացի. կա կառավարական ավտոպարկ, որը սպասարկում է պաշտոնյաներին գործուղումների ժամանակ, և վերջ: Մնացած օրերին նախարարները և բոլորը աշխատանքի են գնում իրենց անձնական կամ հասարակական տրանսպորտով:


Դանիայի, Նորվեգիայի, մյուս բոլոր նորմալ ոչ լպիրշ և ոչ կոռումպացված պետությունների փորձն ապացուցում է, որ ցանկացած նախարար կարող է գոյատևել և աշխատել առանց ծառայողական մեքենայի: Սա անքննելի ճշմարտություն է: Սակայն Հայաստանն իր ողորմելի հալով իրեն թույլ է տալիս 1072 մեքենա պահել բյուրոկրատիայի սպասարկման համար: Ի՞նչ է սա: Կարծում ենք, սա նորմալ չէ, սա լպիրշության, չտեսության, քաղքենիության և գեղցիության ցուցանիշ է, իսկ քանի որ ՀՀ պաշտոնյան անհաջող երևույթ է, ապա նախընտրում է, որպեսզի իր անառողջ ամբիցիաների համար վճարենք մենք, այսինքն` նրանք, ովքեր զզվում են պաշտոնյայից:


Հատկանշական է, որ այս խայտառակ երևույթի մասին չեն խոսում ոչ ընդդիմությունում, որտեղ խելքները գնում է ժողովրդի մասին հոգալու համար, ոչ էլ, բնականաբար, իշխանության շրջանակներում: Բա ո՞նց կխոսեն սրա մասին: Բա Զուրաբյան Լյովիկը «պադավատ» չունենա՞: Բա Մարգարյան Տարոնիկը չի՞ ասի, թե կարող ա ես հասարակ տղա եմ, որ մի 150 հազարանոց «պադավատ» չունենամ: Փաստորեն, այս լկտիությունը ձեռնտու է բոլորին, և հայ ժողովուրդը դատապարտված է հավերժ վճարել իր իսկ կողմից ատված պաշտոնյա կոչվածի ներկայացուցչական կայֆերը:


Այժմ` գլխավորի մասին:


Գլխավորն այն է, որ հայ ժողովուրդը ոչ մի կապ չունի իր պետության հետ, հայ ժողովուրդը չէ այն սուբյեկտը, որ ձևավորել է այս պետությունը և վերահսկում է պետական իշխանությունը: Եթե մեկը կասի, թե դա այդպես չէ, ապա թող մատնանշի գոնե մեկ հայի, ով կասի, թե` այո, ես եմ թույլ տվել կամ ես եմ կողմ, որպեսզի իմ հաշվին մեր պաշտոնյաները վայելեն 1072 ծառայողական մեքենա, թեպետ գիտակցում եմ, որ դրանք նրանց ընդհանրապես պետք չեն: Հետևաբար, ստացվում է, որ այս պետության և՛ ձևավորումը, և՛ պետական իշխանության վերահսկումը կատարում է ազգային էլիտան, սահմանափակ թվով մարդկանց մի խումբ, որոնք էլ հայ ժողովրդի փոխարեն որոշում են, թե ինչ և ինչպես են նրանք` էլիտարները, վայելելու, և երբ են ժողովրդին քշելու հանրաքվեի կամ ընտրությունների` իրենց իսկ վայելքը երկարաձգելու համար:


Եվ երբ սուվերենությունից զուրկ Հայաստանի իշխանությունը կրկին եվրաինտեգրման փորձեր է կատարում, հավաստիացնում է, թե, իբր, մեզ Եվրոպան շատ օգտակար է, մենք շատ բան ունենք քաղելու այնտեղից, մենք պետք է նորից բանակցենք, հարյուրավոր այցեր կատարենք Բրյուսել, ինչպեսև 2010-ից 2013թթ., որպեսզի քաղաքականապես ինտեգրվենք, հայ ռամիկի ու գյուղացու վիճակը բարելավենք, ուզում ես զարմանալ սրանց խելքի և աներեսության վրա: Եթե իրոք ուզում եք եվրաինտեգրվել և Եվրոպայից դասեր քաղել, ապա պետք չէ դրա համար բյուջեի հաշվին գործուղումներ կատարել, կարելի է եվրաինտեգրվել նաև համացանցով: Վերցրեք և ուսումնասիրեք եվրոպական վիճակագրական տվյալները և համոզվեք, որ դա հնարավոր է: Ի՞նչ կարիք կա Եվրամիության հետ քաղաքական պայմանագրի, եթե առանց դրա էլ կարելի է, ասենք, հրաժարվել 1072 ծառայողական մեքենաներից 1050-ից: Եվ այսպես շարունակ, քայլ առ քայլ կարելի է մաքրել ողջ երկիրը` Հայաստանից ոչ մի օր չբացակայելով: Բայց ո՞ւմ է սա պետք: Սրանք գիտեն, որ ժողովուրդն իրենից բան չի ներկայացնում, ինչո՞ւ նրա հաշվին չվայելեն և չլափեն, մանավանդ որ ոչ մի կատեգորիայի ընդդիմություն այս հարցով ձայն չի հանում:







Դիտումների քանակ 22687


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Եվրամիությունում կովը մահապատժի է դատապարտվել

Եվրամիությունում կովը մահապատժի է դատապարտվել

Հունիսի 3, 2018


Բուլղարացի ֆերմերի կովին սպառնում է մահապատիժ Սերբիայի հետ սահմանն անլեգալ հատելու համար։ Այս մասին տեղեկացնում է REGNUM տեղեկա...

Ինչո՞ւ են հապաղում եվրոպացիները

Ինչո՞ւ են հապաղում եվրոպացիները

Ապրիլի 20, 2018


Այսօր մամուլում տեղեկություն հայտնվեց այն մասին, որ Եվրամիության անդամ որոշ երկրներ չեն շտապում վավերացնել Հայաստան-ԵՄ համապարփ...

Թափթփուկները պատմություն են կերտում ԵՄ պատվիրակության գրասենյակում

Թափթփուկները պատմություն են կերտում ԵՄ պատվիրակության գրասենյակում

Ապրիլի 6, 2018


2018թ. ապրիլի 3-ին «Հանուն Հայաստան պետության» ճակատի նախաձեռնող խմբի ներկայացուցիչները ԵՄ պատվիրակության հայաստանյան գրասենյակ...

Գժության համաճարակը սպառնում է ԵՄ-ին

Գժության համաճարակը սպառնում է ԵՄ-ին

Մարտի 23, 2018


Անգլիական Սոլսբերի քաղաքում մարտի 4-ին իբր թունավորված Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր գործը եվրամիութենական պտույտներ է ընդունում։...

Խոստումների ժամանակը և կորուստների ժամանակը

Խոստումների ժամանակը և կորուստների ժամանակը

Դեկտեմբերի 15, 2017


Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը մեզ ասում է, որ Հայաստանը, ստորագրելով Եվրամիության հետ Համապարփա...

Գենդերային խրախճանքի օրերը

Գենդերային խրախճանքի օրերը

Նոյեմբերի 28, 2017


Հայաստան-ԵՄ համապարփակ համաձայնագրի ստորագրումը մեր հասարակության բավականին լայն շրջանակների նետեց էյֆորիայի գիրկը: Սա կարելի է...

Սվիտալսկին լվանում է ձեռքերը

Սվիտալսկին լվանում է ձեռքերը

Նոյեմբերի 27, 2017


Հին վերքերը հանգիստ չեն տալիս: Հայաստան-Եվրոպական միություն նոր համաձայնագրի ստորագրումից հետո էլ դեռ շատերին հետաքրքրում է, թե...

Սարգսյանը «Արևելյան գործընկերություն» խաղաց Ալիևի հետ

Սարգսյանը «Արևելյան գործընկերություն» խաղաց Ալիևի հետ

Նոյեմբերի 25, 2017


Բրյուսելում տեղի ունեցավ «Արևելյան գործընկերության» գագաթաժողովը, որին մասնակցեցին Եվրամիության և ԱԳ վեց մասնակից երկրների՝ Ադր...

Շվեդիայում եվրարժեքները եկեղեցի են թափանցել. Աստծուն այլևս «Տեր» չեն ասի

Շվեդիայում եվրարժեքները եկեղեցի են թափանցել. Աստծուն այլևս «Տեր» չեն ասի

Նոյեմբերի 24, 2017


Հոգևորականության ներկայացուցիչները Շվեդիայում առաջարկում են այսուհետ հրաժարվել «Տեր» բառից՝ Աստծուն դիմելիս, և դրա փոխարեն օգտա...

Մանթրաժի զոհը

Մանթրաժի զոհը

Նոյեմբերի 24, 2017


Այն պահին, երբ Բրյուսելում Հայաստանն ու Եվրամիությունը ստորագրեցին նոր Համապարփակ և ընդլայնված գործակցության համաձայնագիրը, տաս...

Քաղաքականությո՞ւն, թե՞ բուքմեյքերական գրասենյակ

Քաղաքականությո՞ւն, թե՞ բուքմեյքերական գրասենյակ

Նոյեմբերի 23, 2017


Արդեն տեղեկացվել է այն մասին, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մեկնում է Բրյուսել նոյեմբերի 24-ին Արևելյան գործընկերության եր...

Դաշինք ԵՄ-ի հետ` Հայրիկյանին լռեցնելու համար

Դաշինք ԵՄ-ի հետ` Հայրիկյանին լռեցնելու համար

Հոկտեմբերի 26, 2017


Մինչ բոլոր կողմերից ասվում և վերահաստատվում է այն փաստը, որ Հայաստան- ԵՄ ասոցիացման համաձայնագրի վավերացման ճանապարհին որևէ խոչ...

Պահպանել ընտանի՞քը, թե՞ իրավունքը

Պահպանել ընտանի՞քը, թե՞ իրավունքը

Հոկտեմբերի 23, 2017


Պարզվեց` ընտանեկան իրավունքների խնդիրը մեր երկրում առավել քան խնդրահարույց է: Արդեն քանի շաբաթ է` ծավալվում է նույն բանավեճը և ...

Խոսել սիրում են, կարդալ չեն սիրում

Խոսել սիրում են, կարդալ չեն սիրում

Հոկտեմբերի 20, 2017


ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագիրը համակիրների ու պաշտպանների մի հսկայական բանակ ունի: Բավական է միայն վերհիշել, թե անցած ամիսների ը...

Անթարգմանելի կապերի բնագիրը

Անթարգմանելի կապերի բնագիրը

Հոկտեմբերի 19, 2017


Արդեն մի քանի ամիս շարունակվում է բանավեճն այն հարցի շուրջ, թե Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված գործընկերո...

Մեկը լինի` Եվրոպային հանձնարարական տա

Մեկը լինի` Եվրոպային հանձնարարական տա

Հոկտեմբերի 4, 2017


Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլո...

Goodbye Europe

Goodbye Europe

Սեպտեմբերի 14, 2017


Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ում հետ այնքան մեծ հույսեր էին կապում հայ արևմտամետնե...

Խոստացավ ոչինչ չխոստանալ

Խոստացավ ոչինչ չխոստանալ

Հուլիսի 5, 2017


Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Եժի Նովակովսկին, որ մեր երկրում ներկայացնում է ոչ միայն իր պետության, այլև ողջ Ե...

Ընտրությունները կեղծելը բխում է Հայաստանի գլոբալ շահերից

Ընտրությունները կեղծելը բխում է Հայաստանի գլոբալ շահերից

Ապրիլի 1, 2017


ՀՀ ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը, հարցազրույցում խոսելով Հայաստան-ԵՄ համաձայնության ստորագրության մասին, ասել է, թե դրան կարող է...

Չեղած բանը ո՞նց կարող է տուժել

Չեղած բանը ո՞նց կարող է տուժել

Հունիսի 28, 2016


Եվրամիությունից դուրս գալու Մեծ Բրիտանիայի որոշումը ցնցեց աշխարհը ու ցնցումների մի մասն էլ եկավ-հասավ Հայաստան: Այստեղ անմիջապե...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ