Սովորական խայտառակություն

Խայտառակ հարված Փարիզից

Նոյեմբերի 4, 2015
Խայտառակ հարված Փարիզից

Այսօր Փարիզում տեղի է ունեցել ԵԽԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստը, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի պատրաստած զեկույցը՝ «Բռնության էսկալացիան Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում»: Դատելով ադրբեջանական մամուլի հրապարակումներից, Հայաստանի պատվիրակության անդամները շոկի մեջ են, քանզի քաղաքական հարցերի հանձնաժողովը ոչ միայն հավանություն է տվել Ուոլթերի պատրաստած, առանց այն էլ խիստ ադրբեջանամետ զեկույցին, այլ նաև ընդունել է ադրբեջանական կողմի ներկայացրած երեք առաջարկները, որոնց արդյունքում այն ավելի քան ադրբեջանահաճո է ստացվել:


Ըստ ադրբեջանական մամուլի հրապարակումների, հայկական պատվիրակության անդամներն առաջարկել են մերժել Ուոլթերի զեկույցի ընդունումը և այլևս չանդրադառնալ դրան, սակայն այս առաջարկությանը կողմ է քվեարկել հանձնաժողովի անդամներից 14-ը, իսկ դեմ 24-ը, ինչի արդյունքում հայկական պատվիրակության առաջարկը մերժվել է։ Դրա փոխարեն ընդունվել է ադրբեջանական պատվիրակության ներկայացրած առաջարկները: Մասնավորապես «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շարունակում է մնալ չկարգավորված» ձևակերպումը փոխարինվել է «Ադրբեջանի գրավյալ տարածքները շարունակում են գտնվել օկուպացված» ձևակերպմամբ։ Մյուս առաջարկը վերաբերվել է ադրբեջանցի դիվերսանտներ Դ.Ասկերովին և Շ. Գուլիևին։ Ուոլթերի պատրաստած զեկույցի նախնական տեքստում կար ձևակերպում, ըստ որի Դ.Ասկերովին և Շ. Գուլիևին Լեռնային Ղարաբաղի դատարանն ապօրինի դատապարտել է ազատազրկման։ Ըստ ադրբեջանցիների, իրենք կարողացել են հասնել նրան, որ զեկույցում ավելացվել է հետևյալ պարբերությունը․ «Կոչ ենք անում օկուպացիա իրականացնող Հայաստանին ապահովել այդ անձանց արագ ազատ արձակումը»: Եվ վերջում Ուոլթերն իր զեկույցում գրել է, թե ԵԽԽՎ-ն «ափսոսանք է հայտնում», որ հայկական կողմը հրաժարվել է համագործակցել զեկուցողի հետ։ Ադրբեջանական պատվիրակության առաջարկով՝ «Ափսոսանք է հայտնում» ձևակերպումը փոխարինվել է «վճռական դատապարտում է» ձևակերպմամբ:


Ավելացնենք նաև, որ նախնական տեքստում եղել են հղումներ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի չորս բանաձևերին, ինչպես նաև մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Չիրագովը և մյուսները ընդդեմ Հայաստանի» գործով կայացրած դատավճռին: Ռոբերտ Ուոլթերի պատրաստած զեկույցը կներկայացվի ԵԽԽՎ հունվարյան լիագումար նիստին, և ամենայն հավանականությամբ, այն ևս կընդունվի։


Քանի դեռ հայկական պատվիրակությունը չի վերադարձել և չի ներկայացրել իր կարծիքը կատարվածի վերաբերյալ, ձեռնպահ կմնանք այս խայտառակության մեջ նրանց լումայի մասին խոսելուց: Այս թեման դեռ զարգացում կունենա, կպարզենք` կգնահատենք:







Դիտումների քանակ 7068


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Հերմինե Նաղդալյանին հեռացնում են խաղադաշտից

Հերմինե Նաղդալյանին հեռացնում են խաղադաշտից

Հունվարի 12, 2018


Ազգային ժողովի խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված հարցերից մեկը վերաբերում է ՀՀԿ-ական պատգամավոր Հերմինե Նաղդալյանին: Հարցը հու...

Ինչ է ուզում խորացնել վարչապետը

Ինչ է ուզում խորացնել վարչապետը

Նոյեմբերի 7, 2017


Հայաստանում են գտնվում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգի հանձնաժողովի անդամները: Այսօր նրանց ընդունեց նաև ...

Եսայան էֆենդու սխրանքի առիթով

Եսայան էֆենդու սխրանքի առիթով

Հունվարի 28, 2016


Ազգությամբ հայ Մարգար Եսայան պատգամավոր կա Թուրքիայի պառլամենտում: Այնտեղից էլ նա ընդգրկվել է ԵԽԽՎ պատվիրակության կազմ և, հետևա...

Խոսրովը դոշ է տալիս փեսայի համար

Խոսրովը դոշ է տալիս փեսայի համար

Հունվարի 28, 2016


ԵԽԽՎ նստաշրջանում սերբ պատգամավոր Միլիցա Մարկովիչի ներկայացրած «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված ե...

Աշոտյանը դժբախտ է

Աշոտյանը դժբախտ է

Հունվարի 27, 2016


Ուղղակի ցավ ենք ապրում, որ բլրյուսելներում և եվրոպաներում իրեն փայլուն դրսևորած, նժդեհականության մեջ խորացած, փուչիկ Կարենի, Մա...

Միլիցան հաղթեց մեր պատգամավորներին

Միլիցան հաղթեց մեր պատգամավորներին

Հունվարի 27, 2016


Երեկ հայ ժողովուրդը հաղթանակ էր տոնում: Ավելի ստույգ, հայ ժողովուրդն անտարբեր մնաց, իսկ տոնողները նրա ընտրյալներն էին, հատկապես...

Կռիվ զրոյական հաղթանակի դափնիների համար

Կռիվ զրոյական հաղթանակի դափնիների համար

Հունվարի 26, 2016


Մարդիկ ուրախանում են մի անիմաստ և ոչ մի բան չասող ու տվող բանաձևի շուրջ տարած հաղթանակի վրա: Թող ուրախանան: Հավանաբար, երևի համ...

Իլհամ Ալիևի ճիշտ պատասխանը ԵԽԽՎ-ին (վարկած)

Իլհամ Ալիևի ճիշտ պատասխանը ԵԽԽՎ-ին (վարկած)

Սեպտեմբերի 28, 2015


Իլհամ Ալիևը եվրոպական բյուրոկրատիային պետք է գրավոր և բանավոր բացատրի, որ, նախ` իր երկիրը դրախտ է ամերիկյան ամենասերտ դաշնակիցն...

Գեյրոպայի ազատարար հողմը ցրտահարությու՞ն է խոստանում

Գեյրոպայի ազատարար հողմը ցրտահարությու՞ն է խոստանում

Հունիսի 15, 2015


ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովում հերթական խայտառակ փաստաթուղթն է ընդունվել, որը քվեարկության է դրվելու հունիսի 22-26-ին տեղի ուն...

Ինչպես հայերը որոշեցին փրկել աշխարհը իրենց խայտառակության գնով

Ինչպես հայերը որոշեցին փրկել աշխարհը իրենց խայտառակության գնով

Հունվարի 30, 2015
1

Ոչ մեկի համար անակնկալ չէր այն, ինչ կատարվեց ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում: Այստեղ քվեարկության դրվեց Ռուսաստանի պատվիրակությանը ձ...

Ալցհեյմերն արդեն Կիևո՞ւմ է, թե՞ այնտեղ իրենց գժի տեղ են դրել

Ալցհեյմերն արդեն Կիևո՞ւմ է, թե՞ այնտեղ իրենց գժի տեղ են դրել

Հունվարի 29, 2015


Ուկրաինացի «դեմոբանդերականները», ամենայն հավանականությամբ, մտավոր քայքայման շեմին են, ինչը հատուկ է Ալցհեյմերի ախտորոշում ունեց...

Թեկուզ ջրհեղեղ
24.04.2018 | 22:50


Թեկուզ ջրհեղեղ

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը