Տիեզերական խայտառակություն

ՀՀ կառավարության ցուցամոլությունն անտանելի է և նողկալի

Նոյեմբերի 6, 2015
ՀՀ կառավարության ցուցամոլությունն անտանելի է և նողկալի

Օսկան Քոչարյան


Երեկ երեկոյան Ռուսաստանի ԱԻՆ օդանավով Հայաստան տեղափոխվեցին Տուլայի մարզում նոյեմբերի 3-ին ավտոբուսի վթարի հետևանքով զոհվածների մարմինները և ուղևորները: Տուլայի մարզի հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքներում մնացել է ՀՀ 11 քաղաքացի, որոնց ծայրահեղ ծանր վիճակը թույլ չի տալիս տեղափոխել նրանց: Տուլա էին մեկնել ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Նրանք էլ կազմակերպեցին ողջ մնացած ուղևորների և մահացածների դիակների տեղափոխումը Հայաստան, իսկ կառավարությունը մեծահոգաբար այդ և բոլոր ծախսերը (հուղարկավորություն, բուժում Հայաստանում) վերցրեց իր վրա:


Երեկ երեկոյան տեղեկություններ տարածվեցին այն մասին, թե «Քինգ Դե Լյուքս» ընկերության ավտոբուսներն օրինական դաշտից դուրս են ուղևորներ փոխադրել, ինչ-որ թույլտվություններ չեն ունեցել, ավտոբուսն անսարք է եղել, վարորդի հանգստի իրավունքներն են խախտված եղել և այլն, և այլն: Սա մեզ հետաքրքիր չէ, այս մասին կգրեն ուրիշները: Մեզ այլ բան է հետաքրքրում այս ողբերգության մեջ:


Գրեթե մեկ տարի առաջ Երևան-Գյումրի մայրուղում, Հոռոմի կամրջի խաչմերուկին, բախվեցին «Գազել» երթուղային տաքսին և «Կամազ» բեռնատարը: Երթուղայինը հրդեհվեց, զոհվեց Գյումրի քաղաքի 7 բնակիչ: Քրեական գործ հարուցվեց, բեռնատարի վարորդը դարձավ մեղադրյալ, մի խոսքով, պետությունը կատարեց իր պատժիչ գործառույթները, իրավապահներն էլ հավելյալ եկամուտ ունեցան: Ցավակցական ուղերձներ լսվեցին ամենաբարձր մակարդակով: Եվ վերջ: 2015թ. նոյեմբերի 3-ի դեպքը գրեթե նույնն էր ողբերգականության առումով, բայց արձագանքը լրիվ այլ էր: Դեպքի վայր մեկնեց 2 նախարար, վարձակալվեց հսկայական Իլ-76 օդանավ` պետության հաշվին, զոհվածները տեղափոխվեցին Հայաստան, կառավարությունն էլ բոլոր ծախսերը վերցրեց իր վրա: Նշենք, որ մեկամյա վաղեմության ողբերգության ժամանակ թանկարժեք ինքնաթիռ վարձելու կարիք չկար, նախարարների դեպքի վայր մեկնելու կարիք գուցեև կար, բայց ոչ ոք չմեկնեց, դե, թաղման կամ վիրավորների բուժման որևէ ծախս հոգալու մասին խոսք ընդհանրապես չեղավ: Ինչո՞ւ: Ինչո՞ւ ՀՀ կառավարությունը հատուկ ուշադրություն դարձրեց Տուլայի վթարի զոհերին, իսկ Գյումրու ողբերգությունից զոհվածները չարժանացան նման վերաբերմունքի:


Պատասխանը ՀՀ կառավարության խայտառակ ցուցամոլությունն է, գեղցիության աստիճանի հասնող, զզվելի և տհաճ: Հոկտեմբերի 31-ին ռուսական օդանավի աղետը Եգիպտոսի երկնքում, որը ցույց տվեց աշխարհին, թե ինչ բան է մեծ տերությունը (նույն օրը Ռուսաստանը 5 ինքնաթիռ ուղարկեց Սինայ, որոնցից երեքը` Իլ-76, Ռուսաստանը հեղեղեց Եգիպտոսը փորձագետներով, քննիչներով, հազարումի բանով, որոնք հասու չեն Հայաստանին և Հայաստանի կարգի երկրներին), հավանաբար, օր ու արև չտվեց ՀՀ կառավարությանը, և երբ փորձանքը չոքեց հայերի դուռը, սրանք որոշեցին գոնե նմանվել կարգին պետության և պետականին մոտ ինչ-որ մի վերաբերմունք ցուցաբերեն իրենց տուժած քաղաքացիներին: Եվ արեցին դա՝ առաջացնելով հարցեր, որոնց պատասխանը միայն նողկանք է հարուցում:


Եթե մեկը չի համաձայնի մեր տեսակետի հետ, ապա թող ինքն անձամբ պատասխանի այս հարցին. ինչո՞ւ ՀՀ կառավարությունը կատարեց պետությանը հարիր բոլոր պարտավորությունները Տուլայում զոհված իր 8 քաղաքացիների հանդեպ, բայց նույնը չարեց Գյումրիում զոհված իր 7 քաղաքացու հանդեպ, էլ չենք խոսում այն մասին, որ Սամվել Բալասանյանի ենթակայության ներքո գտնվող գերեզմանատներն էլ կաշառքով տեղ էին վաճառում զոհվածների հարազատներին, և մեկը կառավարությունից չհրահանգեց դրանց այդ մի օրն առանց կաշառքի աշխատել: Չկա մեր պատասխանից բացի այլ պատասխան այս հարցին, այն է` պետք էր ցուցամոլություն անել` արեցին, այնինչ 2014-ի նոյեմբերին Գյումրու շրջակայքում տեղի ունեցած ողբերգությունից հետո չառաջացավ նման ցուցամոլության պահանջարկ: Ա՛յս է ամենը:


Հետո էլ ասում են, թե այն աշխարհում բոլորը հավասար են: Չկա նման բան. հավասար են մարդկային բթությունն ու դրանից բխող ցուցամոլությունը, ինչպեսև դրանց կրողներն այս աշխարհում:







Դիտումների քանակ 7222


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Հայ իրավապահները Բրեդ Փիթին բերման կենթարկե՞ն

Հայ իրավապահները Բրեդ Փիթին բերման կենթարկե՞ն

Փետրվարի 8, 2018


Օրեր առաջ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտեց կեղծ վրաերթեր կազմակերպող հանցավոր մի խումբ, որում ներգրավված են եղ...

Սպասելով Քրիստոսի երկրորդ հայտնությանը

Սպասելով Քրիստոսի երկրորդ հայտնությանը

Նոյեմբերի 20, 2017


Հայաստանի 2018 թվականի պետական բյուջեի ծախսային մասը ընդհանուր կկազմի 1 տրլն 464,2 մլրդ դրամ: Բայց այս տպավորիչ թիվը մեզ դեռ ոչ...

Ցեխավիկները կդառնան դիվանագետ

Ցեխավիկները կդառնան դիվանագետ

Նոյեմբերի 9, 2017


Մեր դիվանագիտական ու արտաքին հարաբերությունների ոլորտում կադրային հարցն առանձնապես նախանձելի վիճակում չէր, իսկ հիմա դա ավելի ան...

ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ, ՀՅԴ համատեղ գործունեության նողկալի արդյունքը

ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ, ՀՅԴ համատեղ գործունեության նողկալի արդյունքը

Սեպտեմբերի 27, 2017


Այսօր ողբերգական վթար էր տեղի ունեցել Երևանում: Հերացի փողոցի թունելի մոտ բեռնատարը բախվել էր մարդատարին, հետո շրջվել էր, որի հ...

Ճանապարհային ջարդը հաջողվել է

Ճանապարհային ջարդը հաջողվել է

Սեպտեմբերի 6, 2017


Այն ամենը, ինչ կատարվում է Հայաստանի տրանսպորտային ոլորտում, միշտ ունենում է միևնույն հիմնավորումը. «Ամեն ինչ անում ենք անվտանգ...

Ինչո՞ւ ազատ արձակեցին ավելի վտանգավորին

Ինչո՞ւ ազատ արձակեցին ավելի վտանգավորին

Հունիսի 8, 2017


Այսօր հայտնի դարձավ, որ Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի որդին` 17-ամյա Ռազմիկը, վրաերթի է ենթարկել մի քաղաքացու, որը մահացել...

Կառավարության ներսում ընդդիմություն է ձևավորվում

Կառավարության ներսում ընդդիմություն է ձևավորվում

Հունիսի 1, 2017


Արդեն շատերն են հասցրել նկատել, որ նոր կառավարության աշխատաոճում մի տեսակ անփույթ ինքնավստահություն կա, որը երբեք լավ բանի չի հ...

Աջի ու ձախի շահեկան տարբերությունը

Աջի ու ձախի շահեկան տարբերությունը

Մայիսի 31, 2017


Այսօր լուր տարածվեց այն մասին, որ Հայաստանում շուտով կարգելվեն աջակողմյան կառավարմամբ (աջ ղեկով) ավտոմեքենաները: Աղբյուրի փոխան...

Ո՞ւր անհետացավ ամենաթանկ կապիտալը

Ո՞ւր անհետացավ ամենաթանկ կապիտալը

Մայիսի 11, 2017


Այսօր` կառավարության նիստի ժամանակ, վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց ԿԳ նախարարին` 15-օրյա ժամկետում կառավարության աշխատա...

Առանց ճոռոմ կարգախոսների

Առանց ճոռոմ կարգախոսների

Մայիսի 10, 2017


Վրաստանում անցկացված հետազոտությունը պարզել է, թե որքան արտասահմանյան ներդրումներ են կատարվել այդ երկրում վերջին ժամանակվա ընթա...

Երբ վերահսկող աչքը կույր է

Երբ վերահսկող աչքը կույր է

Ապրիլի 20, 2017


Արդեն կարծես բարի ավանդույթ է դարձել, որ երբ պետությունը փորձում է պայքարել կոռուպցիոն ռիսկերի կամ, ասենք, փողերի լվացման դեմ, ...

Կառավարությունում երգիծաբաններ կան

Կառավարությունում երգիծաբաններ կան

Ապրիլի 19, 2017


Միլիարդավոր դոլարների արտաքին ներդրումներ խոստացող հայ պետական և քաղաքական գործիչների համար ցավալի պիտի լինի, եթե իմանան, որ մի...

Լավը գիտեն, վատը չգիտեն

Լավը գիտեն, վատը չգիտեն

Ապրիլի 19, 2017


ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Հովհաննես Ազիզյանը շատ յուրօրինակ մոտեցում ունի ցուցանիշների և տվյալների նկատմ...

Մարզպետը բնությանն անհայտ երևույթ է

Մարզպետը բնությանն անհայտ երևույթ է

Ապրիլի 12, 2017


Վաղը հինգշաբթի է` կառավարության հերթական նիստի օրը: Գործադիրի օրակարգում բազմաթիվ հարցեր կան, որոնք շուտափույթ լուծումներ են պա...

Ֆոկուսնիկները փող կպցնելու ձև են գտել

Ֆոկուսնիկները փող կպցնելու ձև են գտել

Հունիսի 19, 2015


Այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվում էր կառավարության ներկայացրած «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ անելու մաս...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ