Սովորական խայտառակություն

Անկախության և ստրկության սիմվոլների դաժան պայքարը նույն խմբակցության սահմաններում

Նոյեմբերի 6, 2015
Անկախության և ստրկության սիմվոլների դաժան պայքարը նույն խմբակցության սահմաններում

Ջհանգիր Լֆիկյան


Ասում են, ՀԱԿ խորհրդարանական խմբակցությունում լուրջ տարաձայնություններ են առաջացել խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի և նույն խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի միջև, և խմբակցությունը, որտեղ ընդամենը երեք ու կես պատգամավոր կա, կիսվել է երկու մասի` անկախականների և հակաանկախականների։ Մանուկյանը, որը հայտնի է որպես անդեմ ու անողնաշար արարած, ղեկավարում է անկախականների պայքարն ընդդեմ հակաանկախականների, որոնց բացահայտ առաջնորդը Լևոն Զուրաբյանն է։ Իսկ քանի որ ՀԱԿ խմբակցությունում գրեթե մարդ չի մնացել (Փաշինյանն ու Բագրատյանը վաղուց չկան խմբակցությունում, ուղղակի ֆորմալ անդամություն են պահպանում, որպեսզի չզրկվեն մանդատներից, Դեմիրճյանը ժամերն է հաշվում, թե երբ է վերջապես իր խնամի Արա Աբրահամյանը կուսակցություն բացելու, որպեսզի թռնի այնտեղ, Սարգսյան Լյուդան նույնպես իրեն չի համարում ՀԱԿ խմբակցության անդամ, մնաց միայն Ջհանգիրյանը, որին, ինչպես հայտնի է, երկու կես չես անի), ուրեմն, պետք է եզրակացնել, որ անկախականների այդ հզոր թևը ներկայացված է Մանուկյանով, հակաանկախականներինը` Զուրաբյանով:


Մանուկյանը համարում է, որ Զուրաբյանը վիրավորել է իրեն` ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին առաջարկելով հորդորել Հայաստանի իշխանություններին հրաժարվել սահմանադրական փոփոխություններ իրականացնելու գաղափարից։ Ի պատասխան՝ Մատվիենկոն Զուրաբյանին բացատրել էր, որ Հայաստանն ազատ և ինքնիշխան պետություն է՝ դրանից բխող հետևանքներով։ Լևոն Զուրաբյանին անգամ Մատվիենկոն ոչինչ չի կարող բացատրել, որովհետև եթե մարդը 50 տարեկանից բարձր է և այդ ընթացքում նույնիսկ ամենատարրական բաները չի հասկացել, ապա պետք չէ զուր ջանքեր գործադրել նրան ինչ-որ բան 50-ից հետո բացատրելու համար։


Արամ Մանուկյանի դժգոհության պատճառն այն է, որ նա իրեն համարում է անկախության սիմվոլ, քանի որ կրում է դարասկզբի դաշնակ Արամ Մանուկյանի անուն-ազգանունը, և համարում է, որ Զուրաբյանն իր անիմաստ հորդորներով ու առաջարկներով ստվեր է գցում իր սիմվոլիկ անձի վրա՝ կասկածի տակ դնելով Հայաստանի անկախությունը։ Ավելին, Արամ Մանուկյանը համոզված է, որ Լևոն Զուրաբյանն այդ հայտարարությունն արել է հատուկ իր դեմ՝ փորձելով արժեզրկել պատմական էությունը և մեծ հարված հասցնել դաշնակցությանը:


Արամ Մանուկյանն իր ամբողջ կյանքի ընթացքում ոչ մի էական կամ հիշատակման արժանի գործ չի արել, բացի նրանից, որ 1990թ. խորհրդարանում ընթերցել է Անկախության հռչակագիրը։ Ի տարբերություն Մանուկյանի, Լևոն Զուրաբյանը ընդհանրապես ոչինչ չի արել, եթե սխրանք կամ ազգային հերոսի արիության արգասիք չհամարենք այն, որ իր աննպատակ կյանքը նա ապրեց Շողեր Մաթևոսյանի տոտալիտար դիկտատուրայի տակ և անվերապահորեն ծառայեց իր տիկնոջը` ոչ մի օր թույլ չտալով, որ նրա օղին հանկարծ պակասի կամ անորակ լինի, կամ սառը չլինի։ Ըստ այդմ, այն գիտակցումը, որ Արամ Մանուկյանն իրենից ավելի լավ կարգավիճակում է, հանգիստ չի տալիս Լևոն Զուրաբյանին, և նա պատրաստ է Հայաստանը նույնիսկ թուրքական վիլայեթ դարձնել, արժեզրկել Հայաստանի անկախությունը, Անկախության հռչակագիրը, միայն թե վնասի անկախության սիմվոլ Արամ Մանուկյանին։ Ինչպես տեսնում ենք, Զուրաբյան Լյովիկի քաշածը քաշած չէ, օրն էլ օր չէ...


Բայց զուր է Լևոն Զուրաբյանն իրեն պատեպատ տալիս, նա արդեն իսկ մտել է Հայաստանի պատմության մեջ՝ որպես Հայաստանի Ստրկության հռչակագրի կրող։ Նրա հարցը և տիկին Մատվիենկոյի պատասխանը դեռ դարեր շարունակ կմնան Հայաստանի պատմության մեջ՝ որպես յուրօրինակ դաս բոլոր նրանց, ովքեր ուզում են իմանալ, թե ինչպիսին չպետք է լինի տղամարդը և ընդհանրապես մարդը։ Իսկ եթե Արամ Մանուկյանն իսկապես ուզում է, որ բոլորը հավատան, որ ինքը դատապարտում է Լևոն Զուրաբյանին, ապա կարող է նրան արգելել խորհրդարանում նստել իր կողքին` համարելով դա մեծագույն վիրավորանք և անարգանք իր նման սիմվոլի նկատմամբ։

 







Դիտումների քանակ 4762


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Զուրաբյանը խճճվում է իր կծիկի մեջ

Զուրաբյանը խճճվում է իր կծիկի մեջ

Փետրվարի 16, 2018


Երկարատև հանգստից հետո կրկին իր զբաղմունքին է վերադարձել ՀԱԿ խոսափող Լևոն Զուրաբյանը և այսօր ասուլիս է հրավիրել: Բայց ասուլիսի ...

Ընդդիմությունն ընդդիմացող չի գտնում

Ընդդիմությունն ընդդիմացող չի գտնում

Փետրվարի 13, 2018


Հայ ազգային կոնգրես կուսակցությունն ամեն ինչից դժգոհ է: Սա պիտի որ բնական վիճակ համարվի մի քաղաքական ուժի համար, որը դուրս է մն...

Արեյանի սիրտն ու Արամի խալաթը

Արեյանի սիրտն ու Արամի խալաթը

Փետրվարի 8, 2018


Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի նախագծի շուրջ թեժացող բանավեճն արդեն իսկ փաստել է, որ քանդակը վատն է, և ա...

Դաշնակներն ընդդեմ դաշնակների

Դաշնակներն ընդդեմ դաշնակների

Փետրվարի 3, 2018


Այն պահից ի վեր, երբ շրջանառության մեջ դրվեց Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի էսքիզ- նախագծի լուսանկարը, մ...

Լևոն Զուրաբյանի գահավիժող անկումը

Լևոն Զուրաբյանի գահավիժող անկումը

Հունվարի 29, 2018


ՀԱԿ կուսակցության կարկառուն դեմքերից մեկը` Լևոն Զուրաբյանն այսքան ամիսներ հետո էլ ոչ մի գնով չի հաշտվում այն մտքի հետ, որ ինքն ...

Քանի՞ տոկոսանոց մարգարե է Լևոն Զուրաբյանը

Քանի՞ տոկոսանոց մարգարե է Լևոն Զուրաբյանը

Դեկտեմբերի 11, 2017


«Ոչ ոք չի կարող 100 տոկոսանոց մարգարե լինել և կանխատեսել, թե ինչ կլինի»: Այս խոսքերի հեղինակը ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Լևոն...

Զուրաբյանը և Կուրիլյան կղզիները

Զուրաբյանը և Կուրիլյան կղզիները

Նոյեմբերի 29, 2017


Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին մեր երկրում, հավանաբար, նոր մարդ է և այնքան էլ հստակ չի կողմնորոշվ...

ՀԱԿ անոմալ երևույթը

ՀԱԿ անոմալ երևույթը

Հունիսի 1, 2017


Խորհրդարանական ընտրություններում ՀԱԿ անփառունակ պարտությունը կարող էր լավ առիթ դառնալ այդ քաղաքական ուժի համար` վերլուծելու ձախ...

Մուլտիպլիկացիայի փչացող հերոսները

Մուլտիպլիկացիայի փչացող հերոսները

Մայիսի 5, 2017


ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր ԱԺ ճեպազրույց էր հրավիրել: Չաշխատող ԱԺ-ում նախկին պատգամավորի ճեպազրույց կազմակե...

Զուրաբյանի սեռական զուգահեռները

Զուրաբյանի սեռական զուգահեռները

Ապրիլի 25, 2017


Սահմանադրական դատարանում այսօր «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը վիճարկում էր խորհրդարանական ընտրությունների արդյունքները, և այդ պատասխանատ...

Զուրաբյանը տնավորվել է դեսպանատանը

Զուրաբյանը տնավորվել է դեսպանատանը

Ապրիլի 17, 2017


Հինգ օր առաջ էր, երբ Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ, խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հանդիպեց ՀՀ-ում Միացյալ Թագավորությա...

Լևոն Զուրաբյանը երկինք է բարձրացել

Լևոն Զուրաբյանը երկինք է բարձրացել

Ապրիլի 13, 2017


Դեռ անցյալ տարվա աշնանը ՏԻՄ ընտրություններում ամենախայտառակ արդյունքների գրանցումը դաս չդարձավ ՀԱԿ-ի համար, ու վերջինս, այնուամ...

Մի տիկնոջ խորհուրդը Զուրաբյանին

Մի տիկնոջ խորհուրդը Զուրաբյանին

Ապրիլի 12, 2017


Այսօր հայտնի դարձավ, որ Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ, խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հանդիպել է ՀՀ-ում Մի...

Ընդդիմության ամոթի նախապայմանը

Ընդդիմության ամոթի նախապայմանը

Ապրիլի 10, 2017


Ծանոթ իրավիճակ է, երբ պարտվածները չեն սիրում հաղթողներին: Սակայն հայաստանյան ընդդիմությունն իր համակրանքների ու հակակրանքների ա...

Կատարյալ ՀԱԿ-ի անկատար պահանջը

Կատարյալ ՀԱԿ-ի անկատար պահանջը

Ապրիլի 7, 2017


Սպասվում էր, որ խորհրդարանական ընտրություններում պարտություն կրած քաղաքական ուժերից գոնե Կոնգրես- ՀԺԿ դաշինքը այլևս ոչինչ չէր ա...

Լյովիկ, Նիկոլ, Լֆիկ, ցեմենտ, կերոսին և այլն

Լյովիկ, Նիկոլ, Լֆիկ, ցեմենտ, կերոսին և այլն

Մարտի 2, 2017


Ազգային ժողովը բաղկացած է մարդկային տարբեր տեսակներից: Կան ինտելիգենտներ, գողականներ, բռի չոբաններ, մտածելու ունակությունից զու...

Ադրբեջանցիները ծանոթ են ՀՀԿ-ի ցուցակին

Ադրբեջանցիները ծանոթ են ՀՀԿ-ի ցուցակին

Փետրվարի 28, 2017


Այսօր խորհրդարանում գրեթե քարոզարշավ էր: Հատկապես ԱԺ հայտարարությունների ժամին պատգամավորները մեկը մյուսի ետևից հանդես էին բերո...

Ստերի տոպրակը բացված է

Ստերի տոպրակը բացված է

Հունվարի 23, 2017


Նախընտրական շրջանի ամենագլխավոր առանձնահատկությունը եղել և մնում է ընտրողներին կեղծ խոստումներով կերակրելը: Դա բոլորն են անում`...

ՀԱԿ-ը աններելի սխալ է թույլ տվել

ՀԱԿ-ը աններելի սխալ է թույլ տվել

Հունվարի 19, 2017


Այսօր պաշտոնական հաղորդագրություն տարածվեց այն մասին, որ տեղի է ունեցել «Հայ ազգային կոնգրես» կուսակցության վարչության նիստ, որ...

Զուրաբյան Լյովիկի թռիչքները կկվաբնում և նրա վրայով

Զուրաբյան Լյովիկի թռիչքները կկվաբնում և նրա վրայով

Դեկտեմբերի 16, 2016


Ազգային ժողովում վերջին նախագծերի քննարկման (խոսքը, մասնավորապես, ապօրինի հարստացման դեմ ուղղված օրինագծերի մասին է) առիթով պետ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ