Ազգային խայտառակություն

Կաթողիկոսի դուստրը` պառլամենտարիզմի գիտակ և «Այո»-ի քարոզիչ

Նոյեմբերի 11, 2015
Կաթողիկոսի դուստրը` պառլամենտարիզմի գիտակ և «Այո»-ի քարոզիչ

Ջհանգիր Լֆիկյան


Հոգևոր առաջնորդը պետք է կուսակրոն լինի, իսկ եկեղեցին՝ պետությունից անջատ: Հայաստանում այդպես չէ: Հոգևոր այրերն ակտիվ մասնակցում են քաղաքական գործընթացներին` գողականներին հավասար։ Ավելին, նրանցից շատերը հայտնի կոմերսանտներ են և սովորական «քցող»: Կուսակրոն լինելու մասին խոսք չկա՝ սրանք չեն հերքում անգամ մամուլի բազմաթիվ հրապարակումներն առ այն, որ կաթողիկոսը Խաթուն Գրիգորյանց անուն-ազգանունով դուստր ունի: Այս պարագայում հերքել՝ նշանակում է հրաժարվել սեփական զավակից, իսկ չհերքել՝ նշանակում է ընդունել, որ խախտված է հոգևոր առաջնորդի կուսակրոնության անքակտելիությունը: Եվ քանի որ մեր հոգևորականների հավատքն առ Աստված այդքան էլ մեծ չէ, նրանք նախընտրում են, չհրաժարվելով զավակներից, հրաժարվել Աստծուց: Արդյունքում՝ ունենք մեղավոր հոգևոր առաջնորդներ և անհավատ կամ աղանդավոր ժողովուրդ:


Ժամանակին մենք անդրադարձել էինք Ամենայն հայոց կաթողիկոսի դստեր՝ Խաթուն Կտրիճևնա Գրիգորյանցի անձին և հրապարակային գործունեությանը: Այս ընթացքում նոր հանգամանքներ բացահայտեցինք: Նախ՝ կաթողիկոսի դստեր մասին նախկին և ոչ մի հրապարակման մեջ ընթերցողը հնարավորություն չուներ տեսնել հերոսուհու պատկերը: Այժմ մենք լրացնում ենք այդ բացը, և դուք կարող ենք տեսնել Խաթունին ու եզրակացնել, թե ինչքանով է նա նման հորը:


Պարզեցինք նաև, որ կաթողիկոսի դուստրը գիտությունների թեկնածու է դարձել՝ համալրելով ճանաչված գիտնականներ Արթուր Բաղդասարյանի, Սուրիկ Խաչատրյանի, Տարոն Մարգարյանի և վերջերս դրանց միացած Սեյրան Օհանյանի տիկնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի շարքերը: Նախկինում պարզվել էր, որ Խաթունը բժիշկ է և դեղատուն ունի, այժմ հայտնի է դարձել, որ նա գինեկոլոգ է և աշխատում է «Սուրբ Աստվածամայր» ծննդատանը, որի անունն իր հերթին կապվում է հզոր պետական գործիչ պ-ն Լֆիկի անվան հետ: Սա ըստ էության:


Իսկ ամենակարևորն այն է, որ Խաթուն Կտրիճևնան վերջերս ուսումնասիրել է պառլամենտարիզմի պատմությունը և պառլամենտական կառավարման մոդելը, ինչի արդյունքում եկել է այն եզրակացության, որ Հայաստանի ապագան խորհրդարանական հանրապետությունն է: Եվ սկսել է ակտիվ քարոզել սահմանադրության «այո»-ն: Նա դրանով զբաղվում է թե՛ աշխատանքային, թե՛ ազատ ժամերին, հիմնականում ծանոթների և բարեկամների շրջանում: Շատ դժվար է գուշակել՝ ո՞ւմ հրահանգն է նա կատարում՝ վեհափառ հո՞ր, թե՞ իր անմիջական ղեկավար Լֆիկի, քանզի գրեթե բացառում ենք այն հանգամանքը, որ նա, իսկապես, մտահոգված լինելով Հայաստանի ապագայով, կարդացած լինի սահմանադրության նոր տարբերակը և, ազնիվ նկատառումներից ելնելով, կողմ արտահայտվի նախագծին: Մեր կարծիքով, կաթողիկոսի դուստրը, եթե մտահոգվի մեր երկրի ճակատագրով, ապա կարող է ունենալ միայն մեկ առաքելություն՝ ազատել հայերիս իր հոր հետագա պաշտոնավարումից: Սա է այն գործողությունը, որը նրան պատմական հերոսուհի կդարձնի: Եվ այստեղ ո՛չ Սահմանադրության «այո»-ն, ո՛չ էլ պ-ն Լֆիկը նրան օգնական չեն:






Դիտումների քանակ 47878


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Կաթողիկոսը Գոշավանքում մուրաբա է ծախում

Կաթողիկոսը Գոշավանքում մուրաբա է ծախում

Սեպտեմբերի 23, 2017


Պետությունը տարեկան միլիոններ է հատկացնում պատմական հուշարձանները պահպանելու համար: Հայ եկեղեցու առաջնորդը նեղացած տոնով հարցազ...

Իսկ Աստծուն ընդունելի՞ է

Իսկ Աստծուն ընդունելի՞ է

Սեպտեմբերի 21, 2017


Այսօր Եռաբլուր պանթեոն այցելած Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը որքան էլ փորձեց խուսափել լրագրողների անպատեհ հարցերից, ...

Հոգևոր անիմաստություն

Հոգևոր անիմաստություն

Սեպտեմբերի 7, 2017


Այսօր Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք Ամենայն Հայոց Կաթողիկոսը երկօրյա այցով մեկնել է Մոսկվա, ուր կմասնակցի տարածաշրջանի հոգևոր ա...

Որտե՞ղ են կաթողիկոսի գրական գլուխգործոցները

Որտե՞ղ են կաթողիկոսի գրական գլուխգործոցները

Հուլիսի 25, 2017


Այսօր Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Գրական փաստագրության միջազգային ակադեմիայի պատվի...

Բանտից մինչև եկեղեցի

Բանտից մինչև եկեղեցի

Հուլիսի 8, 2017


Սովորաբար Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին այցելության են գնում կամ ուխտավորները, կամ էլ օտարերկրյա բարձրաստիճան հյուր...

Հարուստների կաթողիկոսը

Հարուստների կաթողիկոսը

Հունիսի 19, 2017


Շիրակի մարզի Հառիճավանքի հոգևոր ընծայարան այցելած Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն այսօր առիթ ունեցավ զրույցի բռնվել լրագրող...

Որո՞նք են Արման Սաղաթելյանի սրտի ուզածն ու բուն նպատակը ՀՀ ԱԺ-ում

Որո՞նք են Արման Սաղաթելյանի սրտի ուզածն ու բուն նպատակը ՀՀ ԱԺ-ում

Հունիսի 5, 2017


ՀՀԿ-ական պատգամավոր Արման Սաղաթելյանն իր ֆեյսբուքյան էջում մի ընդարձակ գրառում է կատարել իրեն մտահոգող հարցի շուրջ: Պարզվում է,...

Աստվածային պարգև

Աստվածային պարգև

Մայիսի 10, 2017


Գեներալ Մանվել Գրիգորյանն աստվածավախ է դարձել: Նրան սկսել են առավել հաճախ տեսնել սրբավայրերում կամ հոգևորականներով շրջապատված: ...

«Երկրապահի» հոգևոր հովիվն ընդդեմ կաթողիկոսի

«Երկրապահի» հոգևոր հովիվն ընդդեմ կաթողիկոսի

Ապրիլի 15, 2017


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նախկին միաբան Հովհաննես աբեղա Սահակյանը, ով 2015թ. նշանակվել էր ԵԿՄ-ում որպես հոգևոր հովիվ, միայն այժմ...

Գարեգին Երկրորդը կարգալույծ է հռչակվել

Գարեգին Երկրորդը կարգալույծ է հռչակվել

Ապրիլի 1, 2017


Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը՝ եկեղեցականի անհարիր ...

Կաթողիկոսը գրում է սխալ հասցեատերերի

Կաթողիկոսը գրում է սխալ հասցեատերերի

Մարտի 25, 2017


Գարեգին կաթողիկոսը սիրում է տեղի-անտեղի հեռագրեր հղել: Հատկապես այդ գործը նրա մոտ լավ է դրված ցավակցական ժանրում: Նա ժամանակին ...

Կաթողիկոսի նախընտրական խղճի արթնացումը

Կաթողիկոսի նախընտրական խղճի արթնացումը

Մարտի 10, 2017


Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի նախագահությամբ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում գումարված Գերագույն հոգևոր խորհրդի նիստերի ընթա...

Կաթողիկոսը չի ընդունում իր սխալը

Կաթողիկոսը չի ընդունում իր սխալը

Փետրվարի 18, 2017


Մոտ ժամանակներս սպասվում է Պոլսո պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի այցը Հայաստան: Այս բարձրաստիճան հոգևորականը, որ ...

Ի՞նչ կասի կաթողիկոսը Լուկաշենկոյին

Ի՞նչ կասի կաթողիկոսը Լուկաշենկոյին

Փետրվարի 14, 2017


Այն բանից հետո, երբ Բելառուսի իշխանությունները Բաքվին արտահանձնեցին բլոգեր Ալեքսանդր Լապշինին, Հայաստանում շատերն են մտմտում, թ...

Վարչապետ և կաթողիկոս. ով ում ինչ ասաց

Վարչապետ և կաթողիկոս. ով ում ինչ ասաց

Փետրվարի 8, 2017


Այսօր վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպել Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսին: Հանդիպման ա...

Մյուռոնի տեղակ կոնյակն է օրհնել

Մյուռոնի տեղակ կոնյակն է օրհնել

Փետրվարի 6, 2017


Այն, որ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը հիմա էլ ներգրավվել է ալկոհոլային խմիչքների արտադրության գործում, արդեն զարմանալի չէ:...

Սրբազա՞ն, թե՞ քաղաքապետի օգնական

Սրբազա՞ն, թե՞ քաղաքապետի օգնական

Հունվարի 17, 2017


Մենք արդեն առիթ ունեցել էինք գրելու, որ Սուրբ ծննդյան պատարագի ժամանակ Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը հան...

Չլսված կաթողիկոսի եթերային բոյկոտը

Չլսված կաթողիկոսի եթերային բոյկոտը

Հունվարի 3, 2017


Ողջ աշխարհում ավանդույթ է՝ քաղաքական և հոգևոր առաջնորդները տարեմուտի գիշերը շնորհավորում են իրենց ժողովրդին: Քաղաքական իմաստով ...

Կաթողիկոսը և նռան բիզնեսը

Կաթողիկոսը և նռան բիզնեսը

Դեկտեմբերի 28, 2016


Այսօր Մայր Աթոռի տեղեկատվական աղբյուրները հավատացյալներին հայտնեցին այն մասին, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Ամանորի...

Կաթողիկոսական դաստիարակության պտուղները

Կաթողիկոսական դաստիարակության պտուղները

Դեկտեմբերի 14, 2016


Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում արտառոց միջադեպ էր գրանցվել։ Փաստաբան Գեորգի Մելիքյանը հայտնել էր, որ դատական ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Զարուհին նաև ոստիկան է
Հոկտեմբերի 20, 2017


Զարուհին նաև ոստիկան է

Տուկի տուկ-տուկը
Սեպտեմբերի 19, 2017


Տուկի տուկ-տուկը

Ալիևի էվրիկան
Սեպտեմբերի 26, 2017


Ալիևի էվրիկան

Մի ծեծեք բժշկին, բայց…
Հոկտեմբերի 19, 2017


Մի ծեծեք բժշկին, բայց…

Օրենք աման լվալու մասին
Հոկտեմբերի 19, 2017


Օրենք աման լվալու մասին

Իսկապե՞ս էշի մեկն է
Սեպտեմբերի 29, 2017


Իսկապե՞ս էշի մեկն է

Մի ծեծեք բժշկին, բայց…
Հոկտեմբերի 19, 2017


Մի ծեծեք բժշկին, բայց…

Ծեծով մեծացած Խոսրովը
Հոկտեմբերի 18, 2017


Ծեծով մեծացած Խոսրովը

Վառածը ներկով է փակում
Հոկտեմբերի 17, 2017


Վառածը ներկով է փակում

Կանայք չեն մոռանում
Հոկտեմբերի 13, 2017


Կանայք չեն մոռանում

Իսկապե՞ս էշի մեկն է
Սեպտեմբերի 29, 2017


Իսկապե՞ս էշի մեկն է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ