Միջազգային խայտառակություն

Սաուդյան Արաբիան և Կատարը կդնեն ԱՄՆ վերջի սկիզբը

Նոյեմբերի 21, 2015
Սաուդյան Արաբիան և Կատարը կդնեն ԱՄՆ վերջի սկիզբը

Օսկան Քոչարյան


Բարաք Օբամայի ճակատագիրը շուտով կստանա նրա մաշկի գույնը. այն կդառնա սև։ Նա Ամերիկայի պատմության մեջ կմտնի որպես սև նախագահ բուն և փոխաբերական իմաստներով, քանի որ Սպիտակ տնից նրա հեռանալու պահին Միացյալ Նահանգների հեգեմոնիայից հումորային և, որոշ աստիճանով՝ տխուր հիշողություններ կմնան։ Բայց սկզբում՝ մի փոքր ժամանակագրություն։


Սեպտեմբերի 30-ին Ռուսաստանն սկսեց ռազմական գործողությունը Սիրիայում։ Ռուսաստանի ղեկավարությունն ԻՊ-ին հասցված օդային հարվածներն իր և համաշխարհային հանրությանը մատուցեց որպես «Իսլամական պետության» ոչնչացման և ահաբեկիչներից Սիրիայի ազատագրման գործողություն։ Նախագահ Ասադի բանակը երկրորդ շնչառություն ստացավ և սկսեց ահաբեկիչներից հետ վերցնել զավթված տարածքները։ ՌԴ պաշտպանության նախարարությունն ամեն օր մանրամասնորեն զեկուցում էր օրվա ընթացքում կատարած աշխատանքի մասին, տեղեկացնում սիրիական բանակի հաջողությունների վերաբերյալ։ Մի խոսքով՝ սիրիական ճգնաժամում Ռուսաստանի ներխուժման մասին խոսում էին որպես հակաահաբեկչական գործողություն։ Այսպես շարունակվեց ընդհուպ մինչև նոյեմբերի 17-ը, երբ Ռուսաստանը պաշտոնապես ընդունեց, որ ռուսական օդանավը Սինայի վրա պայթեցվել է, ինչի մասին Արևմուտքում խոսում էին աղետի պահից սկսած, իսկ ԻՊ-ը առաջին իսկ օրերին իր վրա էր վերցրել պատասխանատվությունը։


Նոյեմբերի 17-ից Ռուսաստանը կրկնապատկեց օդային թռիչքները, գործին միացավ ռազմավարական օդուժը Ռուսաստանի տարածքից։ Հետաքրքիր է, որ ռմբակոծումների սաստկացումը կապված էր Եգիպտոսում տեղի ունեցած ահաբեկչության հետ։ Բանն այն է, որ Վլադիմիր Պուտինը լուրջ մարդ է։ Նա ասում էր, որ իր ավիացիան կմնա Սիրիայում Ասադի զորքերի հարձակման ընթացքում, հետևաբար՝ նա շահագրգռված չէր, որ գործողությունը երկարատև լինի։ Բայց հանկարծ վերցրեց ու կրկնապատկեց հարվածները։ Ինչո՞ւ նա առաջին օրվանից այսպես չէր գործում, երբ հնարավորություն կար, չէ՞ որ ինչքան շուտ ռուսական օդուժն ավարտի իր առաքելությունը, այնքան ավելի լավ կլինի բոլոր առումներով։


Բայց այս նրբությունն այնքան էլ կարևոր չէ։ Նոյեմբերի 17-ից ռուսաստանյան ՕՏՈւ-ի գործողությունն սկսեցին անվանել «հատուցման հարվածներ», հրթիռների վրա ռուս օդաչուները գրում են «Մերոնց համար», «Փարիզի համար», ինչպես Հայրենական պատերազմի տարիներին, մի խոսքով՝ այնպիսի զգացողություն է առաջանում, ասես Ռուսաստանի առաքելությունը եկել է Սիրիա՝ հատուցում իրականացնելու, այլ ոչ թե փրկելու Ասադին ԻՊ-ից։ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ասում է, որ ռուսական օդանավի պայթեցումը հարձակում է Ռուսաստանի վրա, Ռուսաստանի խորհրդարանն ահաբեկիչներին հավասարեցնում է նրանց աջակցողներին, պաշտոնապես խոսում են ՄԱԿ կանոնադրության այն հոդվածի մասին, որը թույլ է տալիս ցանկացած պետության պաշտպանել իրեն ռազմական եղանակով, ի վերջո՝ նախագահ Պուտինը հրամայում է գտնել և պատժել Ռուսաստանի 224 քաղաքացիներին սպանողներին երկրագնդի ցանկացած կետում։ Ի՞նչ կարող է սա նշանակել։


Անշուշտ, այս ամենը վկայում է այն մասին, որ Պուտինը մտադիր է պատժել Կատարին կամ Սաուդյան Արաբիային։ Կամ՝ երկուսին միասին, ինչն ավելի հետաքրքիր կլինի։ Դա միանշանակ է, այս պետություններից մեկը դատապարտված է։ Կա բավականաչափ տեղեկատվություն ԻՊ-ի հետ Կատարի և սաուդցիների կապի մասին, կարծում ենք՝ կան կամ կլինեն փաստեր Սինայի երկնքում կատարված աղետին այս ավազակային միապետությունների առաջին դեմքերի հանցակցության մասին։ Ահա այդ ժամանակ արդեն հաշվեհարդարն անխուսափելի կլինի։


Իհարկե, այդպես պետք է լինի, Պուտինի և նրա ապագա զոհերի համար այստեղ ոչ մի խայտառակ բան չկա։ Բայց խայտառակ և նվաստացուցիչ ցուգցվանգի վիճակում կհայտնվի Բարաք Օբաման, քանի որ հնարավորություն չի ունենա ոչ իր վասալներին փրկելու, որովհետև դրա համար ստիպված կլինի բոլոր կողմերի համար կործանարար ռազմական առճակատման մեջ մտնել Ռուսաստանի հետ, ոչ էլ արդարանալու համաշխարհային հանրության առջև՝ ահաբեկչական պետություններին հովանավորելու համար։ Բայց սա էլ դեռ ամբողջ դժբախտությունը չէ։ Օբամայի համար ողբերգություն կդառնա այն, որ Մերձավոր Արևելքը կենթարկվի արմատական փոփոխությունների, որոնց արդյունքը կդառնա ամերիկացիների կողմից տարածաշրջանի վերահսկողության կորուստը։ Դա շղթայական ռեակցիա կառաջացնի ողջ աշխարհում, գուցե նաև եվրոպացիները դուրս գան հիպնոսի վիճակից և հասկանան, որ սատանան այնքան էլ սարսափելի չէ, ինչպես իրենց թվում էր մինչ այդ։ Հեգեմոնիայի մասին խոսելը պարզապես անհնար կդառնա, կմնան միայն երբեմնի վիթխարի ազդեցության փշրանքները։


Ի՞նչ կասի Բարաք Օբաման իր ժողովրդին, զինակիցներին և ընդդիմախոսներին։ Ինչպե՞ս կապրի ԱՄՆ պատմության մեջ առաջին աղետալի աշխարհաքաղաքական պարտությունից հետո։ Ի՞նչ կանի սենատոր Մակքեյնը։ Չէ՞ որ նրանք կենդանի չեն և վատ են հասկանում. օրինակ, վիրավոր առյուծը կհասկանար իր դրության անհուսալիությունը և հանգստի կանցներ, բայց Օբաման դրան ի վիճակի չէ։ Օբաման կընկղմվի խոր նոկաուտի մեջ, մի քանի իռացիոնալ քայլեր կանի, ինչով էլ ավելի կվատացնի իր դրությունը, դե, իսկ հետո արդեն...


Դե, իսկ հետո արդեն երկրագունդը կթևակոխի մեկ այլ դարաշրջան՝ ԱՄՆ ջախջախվող հեգեմոնիայի դարաշրջանը։ Իսկ Օբամայի, ամերիկյան ողջ էլիտայի ճակատագիրը մեզ, ըստ էության, պետք է որ չհետաքրքրի։






Դիտումների քանակ 9017


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ե՛վ սպանել, և՛ փրկել ահաբեկիչներին

Ե՛վ սպանել, և՛ փրկել ահաբեկիչներին

Դեկտեմբերի 29, 2017


Միացյալ Նահանգներն ամբողջ աշխարհում պայքարում է ահաբեկչության դեմ: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ԱՄՆ-ը նույ...

Ե՞րբ ենք դառնալու Սաուդյան Արաբիա

Ե՞րբ ենք դառնալու Սաուդյան Արաբիա

Նոյեմբերի 29, 2017


Սաուդյան Արաբիան թեև շատ հարուստ, բայց իրականում բարբարոս ու բռնապետական երկիր է: Եվ ահա այս երկրում, որտեղ ոչ ոք չի հարգում ժո...

Լֆիկը Կատարի հույսն է

Լֆիկը Կատարի հույսն է

Հունիսի 6, 2017


Կատարը՝ աշխարհի ամենահարուստ պետությունը (բնակչության մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն մոտ 130.000 դոլար է), հայտնվել է մեկուսացման մեջ։ Մ...

Ամերիկացիների սուրբծննդյան նվերը «Իսլամական պետությանը»

Ամերիկացիների սուրբծննդյան նվերը «Իսլամական պետությանը»

Նոյեմբերի 16, 2016


Ինչպես տեսնում ենք, ավելի «սուրբծննդյան» և մարդասիրական բան ահաբեկչական ինտերնացիոնալի համար Վաշինգտոնում մտածել չեն կարողացել։...

Պարոն Լֆիկը կոչնչացնի «Իսլամական պետությունը» և կփրկի աշխարհը

Պարոն Լֆիկը կոչնչացնի «Իսլամական պետությունը» և կփրկի աշխարհը

Հունիսի 4, 2016


2016թ. հունվար-ապրիլին ՀՀ-ում խմիչքների արտադրության ծավալը կազմել է 28.64 մլրդ դրամ ՝ 2015-ի հունվար-ապրիլի համեմատությամբ աճե...

Մուֆթին ջիհադ կհայտարարի՞ Աշոտյանի դեմ

Մուֆթին ջիհադ կհայտարարի՞ Աշոտյանի դեմ

Հունվարի 22, 2016


Սաուդյան Արաբիայի գերագույն մուֆթին հայտարարել է, որ շախմատը հակասում է իսլամի սկզբունքներին: Աբդուլ Ազիզ իբն Աբդուլլա Ալ աշ Շե...

Էրդողանը՝ ահաբեկիչների զինակից

Էրդողանը՝ ահաբեկիչների զինակից

Դեկտեմբերի 14, 2015


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ծրագրում է օգնել ԻՊ ահաբեկիչներին՝ գրավելու Սիրիայի հյուսիսի տարածքի մի մասը, ասել է «Ջաբհաթ ա...

Կանադայում ուկրաինացիների կեղտոտ գործն են անում

Կանադայում ուկրաինացիների կեղտոտ գործն են անում

Դեկտեմբերի 4, 2015


Ինչպես երևում է, կանադացիները քիչ են տարբերվում ուկրաինացի ռուսատյաց նեոնացիստներից. կանադական պորտալներից մեկում զետեղվել են ռ...

Ստրկական մարդկության խելագարությունը

Ստրկական մարդկության խելագարությունը

Նոյեմբերի 23, 2015


Ահա ազնվաբարո Ֆրանսուա Օլանդն էլ, Փարիզում թաղելով 130 մարդու, պատերազմի է գնացել Սիրիա, որտեղ ԻՊ-ին արդեն խփում է Ռուսաստանը

Իսլամիստներին Աստված փրկեց. լիտվացիները նրանց չեն խփելու

Իսլամիստներին Աստված փրկեց. լիտվացիները նրանց չեն խփելու

Նոյեմբերի 21, 2015


Նախօրեին Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն, որը լայնորեն հայտնի է մեր ընթերցողին, ասել է, թե Բալթյան երկրները չեն միանա Արևմ...

SOS. ԻՊ-ը պատրաստվում է պայթեցնել Սպիտակ տունը

SOS. ԻՊ-ը պատրաստվում է պայթեցնել Սպիտակ տունը

Նոյեմբերի 20, 2015


Պարզվում է՝ ԱՄՆ-ի կողմից կերակրված կազմակերպությունն արդեն պատրաստվում է պայթեցնել հենց Բարաք Օբամային, քանի որ այդ մասին տեղեկ...

Օբամայի հին երգը գլխավորի մասին

Օբամայի հին երգը գլխավորի մասին

Նոյեմբերի 19, 2015


Ըստ էության, վատ չէ, երբ Օբաման իր անհեթեթ բարբաջանքն ավելի հաճախ է հնչեցնում տարբեր ամբիոններից։ Կգա ժամանակ, երբ դա կձանձրացն...

ԱՄՆ-ը՝ ահաբեկչության գլխավոր հովանավոր

ԱՄՆ-ը՝ ահաբեկչության գլխավոր հովանավոր

Նոյեմբերի 17, 2015


ԻՊ-ն անհրաժեշտ է ամերիկացիներին քաոս հաստատելու համար, քաոսը հարկավոր է Ռուսաստանի և Չինաստանի սահմանների մոտ ապակայունություն ...

«Իսլամական պետությունը» Վանաձորում

«Իսլամական պետությունը» Վանաձորում

Նոյեմբերի 5, 2015
2

Հայաստանի խոշոր քաղաքներից մեկը՝ Վանաձորը, ամենայն հավանականությամբ, հայտնվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գ...

Կհամարձակվի՞ արդյոք Էրդողանը կռվել Սիրիայում ընդդեմ ՆԱՏՕ դաշնակիցների

Կհամարձակվի՞ արդյոք Էրդողանը կռվել Սիրիայում ընդդեմ ՆԱՏՕ դաշնակիցների

Հոկտեմբերի 31, 2015


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը 24 և 360 հեռուստաալիքների «Զրույց նախագահի հետ» համատեղ հեռուստահաղորդման ժամանակ հանդես է եկե...

ՀՕՊ ճարպի հետ միասին

ՀՕՊ ճարպի հետ միասին

Հոկտեմբերի 29, 2015


Լիբանանյան արաբալեզու Аl-Akhbar հեռուստաալիքը տեղեկացրել է, որ Անկարան և Էլ Ռիադն այսօր գաղտնի «հսկայական գումարներ են ծախսում,...

Հանդուրժողություն անհանդուրժողության հանդեպ

Հանդուրժողություն անհանդուրժողության հանդեպ

Հոկտեմբերի 28, 2015


Սաուդցի հայտնի դերասան և հեռուստահաղորդավար Աբդուլ Ազիզ ալ-Կասարը (Abdul Aziz al-Kassar) ձերբակալվել է Սաուդյան Արաբիայի մայրաք...

Թուրքիան փրկում է ԻՊ զինյալներին և փորում իր գերեզմանը

Թուրքիան փրկում է ԻՊ զինյալներին և փորում իր գերեզմանը

Հոկտեմբերի 27, 2015


Բանն այն է, որ Մերձավոր Արևելքում ամերիկյան «դեմոկրատացման» ամենամեծ զոհը դառնալու է հենց Թուրքիան։ Արդեն տապալվել է քրդական բն...

Ջիմի Քարթերին մեղադրում են հայրենիքին դավաճանելու մեջ

Ջիմի Քարթերին մեղադրում են հայրենիքին դավաճանելու մեջ

Հոկտեմբերի 24, 2015


Ռեցեսիան այն է, երբ ազատում են ձեր հարևանին, դեպրեսիան՝ երբ առանց աշխատանքի եք մնում դուք, իսկ տնտեսության վերականգնումն այն է,...

Բանդերական Ուկրաինան կողմ է ԻԼԻՊ-ին և դեմ ՌԴ-ին

Բանդերական Ուկրաինան կողմ է ԻԼԻՊ-ին և դեմ ՌԴ-ին

Հոկտեմբերի 7, 2015


Բանդերական Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն համաշխարհային հանրությանը ցնցել է ռուսատյացության հերթական դրսև...

Մանթրաժի զոհը
24.11.2017 | 21:53


Մանթրաժի զոհը

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ