Ազգային խայտառակություն

Սահմանադրական սերիալը բյուրեղանում է

Նոյեմբերի 21, 2015
Սահմանադրական սերիալը բյուրեղանում է

Օսկան Քոչարյան


Շարունակում ենք սահմանադրական քարոզարշավին նվիրված մեր սերիալը: Այսօր Սպիտակ քաղաքում reality show-ի մասնակիցների միջև միջադեպ տեղի ունեցավ. պառլամենտական կառավարման կողմնակից Մարգարիտ Եսայանը, որը վերջերս է թափանցել դրա թաքնված գեղեցկության մեջ և հասկացել, որ այն անհրաժեշտ ու անփոխարինելի է Հայաստանի համար, կռվեց Գուրգեն Եղիազարյանի հետ, որը միշտ է հասկացած եղել, որ այս ռեժիմը ռեժիմ չէ: Մեկը մյուսին մեղադրեցին թատերական գործունեությամբ զբաղվելու մեջ, տիկին Մարգարիտն ասում էր, թե պրն Գուրգենը չի թողնում, որ ինքն իր «Այո»-ն քարոզի, պրն Գուրգենն էլ ասում էր, թե տիկին Մարգոն է իրեն խանգարում: Սամվել Ֆարմանյանն էլ փորձեց հարթել իրավիճակը: Ի վերջո, Գուրգեն Եղիազարյանը հեռացավ` նստեց տաքսի և վերադարձավ Երևան: Մի խոսքով, գաղափարական բանավեճի իմաստն այն էր, որ հին սահմանադրությունը խոչընդոտ է ապագայի համար, իսկ հակառակ ճամբարում ուզում են համոզել, որ խոչընդոտը նորն է` իր նախաձեռնողի հետ միասին:

 

Լավ է, որ արդեն հստակեցվում է քարոզարշավի գաղափարական հիմքը: Պառլամենտարիզմի կողմնակիցները համոզում են մարդկանց, որ հենց սա է, որ փրկելու է Հայաստանը, իսկ հին սահմանադրությունը խոչընդոտում է փրկությանը: Ի դեպ, այս շեշտը, հավանաբար, առաջին անգամ դրեց նախագահ Սարգսյանը, երբ իր տան մոտ բողոքի եկած տարեց մարդուն ասաց, որ ոչնչով չի կարող օգնել նրան դատարանների հարցում, բայց նրա կյանքը կլավանա դեկտեմբերի 7-ին, երբ նոր սահմանադրությունն ընդունվի:


Փաստորեն, իշխանական ճամբարը, չունենալով որևէ նորմալ, մեղսունակ փաստարկ, էլ բան չի գտնում ասելու, քան մարդկանց համոզելը, թե բոլոր պրոբլեմների լուծումը նոր սահմանադրության մեջ է: Սա զարմանալի չէ, քանզի իրոք դժվար է անհեթեթ փաստաթուղթը հրամցնել ժողովրդին, դրա համար էլ իշխանական քարոզիչները դիմում են անգամ գժության: Բայց պարադոքսն այն է, որ մի անգամ Հայաստանում նման քարոզն արդյունքի հասցրեց, այն էլ` անսպասելի, և դա արմատական շրջադարձ դարձավ ՀՀ նորագույն պատմության մեջ:


Ուրեմն, Ալեքսան Հարությունյան կար, ՀՀ անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, հեռուստառադիոպետկոմի նախկին նախագահ: 1998-99թթ. այս գործչի կյանքի իմաստն այն էր, որ ում ասես և երբ ասես բացատրում էր, թե` չեք պատկերացնում ինչ լավ տղա է Ռոբերտ Քոչարյանը, ինչ լավ բաներ է ուզում անել Հայաստանի համար, բայց… Վազգենը չի թողնում, քանի Վազգենը կա… Վազգեն Մանուկյանը մի անգամ պատմեց, թե Ալիկից հանգիստ չկա ոչ մեկին: Ասում է՝ հաց ենք ուտում մի տեղ, գալիս Ռոբերտի գովքն է անում և անպայման նշում, որ խնդիրը Վազգենն է, ինչպեսև այսօր` գործող սահմանադրությունը: Իսկ Ալեքսան Հարությունյանը Նաիրի Հունանյանի ընկերն էր, Նաիրին էլ հոկտեմբերի 27-ի կրակոցներից հետո առաջինը զանգահարել է հենց նրան...


Իհարկե, սա անալոգիա է այնքանով, որ երկու դեպքում էլ հարցը դրվել է չորով, այն է` լոխ լավ կլինի, եթե չլինի սա, և լոխ վատ կլինի, եթե մնա սա: Հետաքրքիր է, չէ՞:


(Շարունակելի) 







Դիտումների քանակ 12778


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Փոխկապակցված

Սահմանադրական սերիալն ավարտվում է

Սահմանադրական սերիալն ավարտվում է

Դեկտեմբերի 4, 2015


Ավարտին է մոտենում սահմանադրական էպոպեան, և երկու օր հետո երկրի քաղաքացիներն ընտրություն են կատարելու հին և նոր սահմանադրությու...

Անիմաստ կյանքի անիմաստ վատնում. սահմանադրական սերիալը թափ է հավաքում

Անիմաստ կյանքի անիմաստ վատնում. սահմանադրական սերիալը թափ է հավաքում

Նոյեմբերի 18, 2015


Հայաստանում լրիվ թափով ընթանում է սահմանադրական հանրաքվեի քարոզչությունը։ Ընտրողները պատասխանի երկու հնարավորություն ունեն՝ «այ...

Նույն թեմայով

Մարգոյի բերդի պաշարումը

Մարգոյի բերդի պաշարումը

Ապրիլի 12, 2018


ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը վստահեցնում է՝ իշխանությունը մտավախություն չունի, որ իր դեմ զենք կկիրա...

Մարգոն իշխանափոխություն է արել

Մարգոն իշխանափոխություն է արել

Փետրվարի 27, 2018


Ապրիլյան փոփոխություններին ընդառաջ յուրաքանչյուրն իր տեսանկյունից է գնահատում սպասվելիք տեղաշարժերը, արժևորում կամ արժեզրկում է...

Հումորային ակումբի աթոռը մաքրեցին

Հումորային ակումբի աթոռը մաքրեցին

Դեկտեմբերի 28, 2017


Այսօր կայացավ Ժուռնալիստների միության համագումարը: Ձայների գրեթե բացարձակ մեծամասնությամբ միության նոր նախագահ ընտրվեց Սաթիկ Սե...

Մարգոն խոստովանեց իր մեղքը

Մարգոն խոստովանեց իր մեղքը

Հոկտեմբերի 16, 2017


Այսօր Մամուլի օրն է, և ասուլիսի համար մամլո ակումբն ավելի հարմար թեկնածու չէր կարողացել գտնել, քան ՀՀԿ–ական պատգամավոր, նախկին ...

Կապիկների մոլորակը

Կապիկների մոլորակը

Հոկտեմբերի 3, 2017


Այսօր խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը կրկին հարց էր բարձրացրել, թե ինչու է Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցությունից վերցվում հա...

Մարգոյի ոտքերն ու ֆրանկոֆոնիայի օգուտը

Մարգոյի ոտքերն ու ֆրանկոֆոնիայի օգուտը

Հուլիսի 7, 2017


Այսօր համացանցի օգտատերերից ոմանք առիթ ունեցան ֆեյսբուքյան զանազան հրապարակումների շարքում տեսնել երկու պարզված ոտքերի լուսանկա...

Մարգոն ուրանում է մայրենի լեզուն

Մարգոն ուրանում է մայրենի լեզուն

Մարտի 28, 2017


Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրեր են ընթանում: Դրա շրջանակում այսօր տեղի ունեցավ Հայաստանի Ֆրանկոֆոն երիտասարդական խորհրդարանի նիս...

Չարենցը, Մարգոն ու Մարգոյի հոպարը

Չարենցը, Մարգոն ու Մարգոյի հոպարը

Մարտի 21, 2017


Հանրապետական կուսակցությունը որոշեց շրջահայաց գտնվել և ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանին հանձնարարեց հեռու մնալ նախընտրական...

Մարգոյականության հմայքն ու թշվառությունը

Մարգոյականության հմայքն ու թշվառությունը

Դեկտեմբերի 14, 2016


ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանի ասույթներն ու պահվածքը վերջին օրերին կրկին դարձել են քննարկման առարկա և ոչ այն պատ...

Հայ պատգամավորուհիները օրինաչափության շեղում են

Հայ պատգամավորուհիները օրինաչափության շեղում են

Հոկտեմբերի 26, 2016


Կա այսպիսի մի կառույց՝ Միջխորհրդարանական միություն: Սա միջազգային կազմակերպություն է, որն զբաղվում է աշխարհի խորհրդարանների գոր...

Ինչ երամի թռչուն է Մարգո Եսայանը

Ինչ երամի թռչուն է Մարգո Եսայանը

Հոկտեմբերի 8, 2016


ՀՀԿ-ի Մարգարիտ Եսայանի գործը կրկնապատկվել է: Նախկինում մի կուռք ուներ, ում անվերապահորեն երկրպագում էր, հիմա դարձել է երկուսը, ...

Եսայան Մարգոն ՀՀԿ-ի թշնամին է

Եսայան Մարգոն ՀՀԿ-ի թշնամին է

Սեպտեմբերի 19, 2016


Կան մարդիկ, որոնց օրենքի ուժով պիտի արգելվի հրապարակային ելույթ ունենալ, քանի որ նրանց խոսքն ավելի շատ վնաս է պատճառում, քան թշ...

Մարգոյի ի՞նչն է տեղաշարժվում

Մարգոյի ի՞նչն է տեղաշարժվում

Հուլիսի 11, 2016
2

Այսօր ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը հրապարակել էր ՄԱԿ-ի 2016թ. հետազոտությունը, ըստ որի` Հայաստանում մարտ...

Մարգոն Ղարաբաղը պաշտպանում է Հայաստանից

Մարգոն Ղարաբաղը պաշտպանում է Հայաստանից

Հունիսի 7, 2016
2

Արցախում տհաճ զարգացումներ են տեղի ունենում՝ կապված Սամվել Բաբայանի վերադարձի, Հայկ Խանումյանի նկատմամբ կիրառված բռնության հետ:...

Մարգոյի միֆոլոգիան

Մարգոյի միֆոլոգիան

Ապրիլի 26, 2016


ՀՀԿ-ի Մարգոն՝ պատգամավոր Մարգարիտ Եսայանը միֆաթափ է եղել: Հիմա կհարցնեք՝ դա ի՞նչ բան է: Ճիշտ կլիներ, եթե Մարգոյից հարցնեիք, բայ...

«Ինչ՞, որտե՞ղ, ե՞րբ». խաղ ժողովրդի հետ

«Ինչ՞, որտե՞ղ, ե՞րբ». խաղ ժողովրդի հետ

Ապրիլի 23, 2016
1

Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա նախօրեին «Արմենիա» հեռուստաընկերությունը որոշել է իր լսարանին մատուցել ամենատխուր բանը, որ ...

Մարգոյի փառապանծ թիմը

Մարգոյի փառապանծ թիմը

Մարտի 23, 2016


Այս օրերին ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը պատրաստ է կարծիք հայտնել ամեն ինչի մասին, անկախ այն բանից՝ նա դրանից հա...

ՀՀԿ-ի Մարգոն մեր լավն է ուզում

ՀՀԿ-ի Մարգոն մեր լավն է ուզում

Մարտի 4, 2016
1

Երբ Վենետիկի հանձնաժողովն իր կայքում հրապարակեց Հայաստանի Հանրապետության նոր Ընտրական օրենսգրքի նախագիծը, շատերն արդարացիորեն զ...

Մարգոյի տրանսցենդենտալ մեդիտացիան

Մարգոյի տրանսցենդենտալ մեդիտացիան

Փետրվարի 13, 2016
14

Լուրեր են պտտվում, թե ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա ելույթից հետո ընկել է նե...

Մարգարիտ Եսայանը՝ Ալիևի խոստովանամայրը

Մարգարիտ Եսայանը՝ Ալիևի խոստովանամայրը

Փետրվարի 2, 2016


ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը բավականին նկատելի շեղումներ ունի վերջին շրջանում՝ պայմանավորված ԵԽԽՎ-ում Ռոբերտ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Օրհնվի էն սհաթը
Ապրիլի 16, 2018


Օրհնվի էն սհաթը