Տիեզերական խայտառակություն

Ստրկական մարդկության խելագարությունը

Նոյեմբերի 23, 2015
Ստրկական մարդկության խելագարությունը

Քոչար Օսկանյան


Թվում է՝ աշխարհը խելքը թռցրել է։ Եթե խոսքը վերաբերեր ակլոհոլիկներին, թմրամոլներին ու մտավոր թերզարգացած մնացած մասսային, ապա ամեն բան բնական կթվար։ Բայց մենք խոսում ենք համաշխարհային, ավելի ճիշտ՝ արևմտյան առաջնորդների ու նրանց տասնյակ դաշնակիցների մասին, որոնք պատերազմ են հայտարարել ահաբեկչությանը։ Նրանք խոսում են ողջ մարդկության համախմբման մասին, նրանք այսօր տեղի ունեցողը համեմատում են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի հետ և, հետևաբար, ԻՊ-ը համեմատում են հիտլերյան Գերմանիայի հետ։ Ամենաազդեցիկ ԶԼՄ-ները, հասարակական, քաղաքական գործիչները և ազգային առաջնորդները վայրի պոռթկումով վայնասուն են բարձրացրել համաշխարհային սպառնալիքի մասին և կոչ են անում համախմբվել մահացու սպառնալիքի շուրջ, որի անունն է «Իսլամական պետություն»։


Նշենք, որ «Իսլամական պետությունը» կրոնական մոլեռանդների և բանդիտների, կոմերսանտների ու իրաքյան և սիրիական նախկին զինվորականների, վարձկանների և պարզապես պարապությունից այդ կազմակերպությանը հարած ավարաների, ինչպես նաև ամեն տեսակ հատուկ ծառայությունների գործակալների ու դիվերսանտների ոհմակ է։ Նրանց ընդհանուր թիվը, տարբեր տվյալներով, տատանվում է 50-200 հազարի սահմաններում։ Այս խառնիճաղանջ ամբոխը զինված է հիմնականում հրաձգային զենքով, հրետանով, համազարկային կրակի սարքերով, զրահատեխնիկայով, ավիացիա և ՀՕՊ չունի, իսկ դա ամենագլխավորն է արդի պատերազմում։ Ենթադրենք, թե ԻՊ-ը ծպտված կենտրոններ և կողմնակիցների հավաքակետեր և նման բաներ ունի այլ երկրներում։ Ավելացնենք նաև, որ Սիրիան և Իրաքը, որտեղ այդ ահաբեկիչները ստեղծել են իրենց «պետությունը», ոչ թե լեռնային, այլ անապատային երկրներ են, հետևաբար՝ դրանք ոչնչացնելը բոլորովին դժվար չէ։ Հիտլերյան Գերմանիայի և նրա դաշնակից Ճապոնիայի ու Իտալիայի և «Իսլամական պետության» (իր ծպտյալ հովանավորների հետ մեկտեղ) ռազմաքաղաքական և տնտեսական պոտենցիալները համեմատելն առհասարակ անլուրջ բան է։ Բայց լուրջ է համարվում այն, որ համաշխարհային առաջնորդները, որոնց թվում են նաև միջուկային տերությունների առաջնորդները, ահուսարսափի մեջ իրենց ժողովուրդների ճակատագրի համար, աղոթում են, որ որքան հնարավոր է շուտ ստեղծվեն համաշխարհային կոալիցիա և համաշխարհային բանակ՝ գոնե 300-400 միլիոն մարդուց բաղկացած, որպեսզի հաղթեն ամենասարսափելի թշնամուն։


Մեկուկես տարվա ընթացքում տասնյակ երկրներից բաղկացած կոալիցիան՝ ԱՄՆ գլխավորությամբ, ԻՊ-ի վրա այնքան ռումբ է նետել, որ քանիցս գերազանցել է ԻՊ ամբողջ անձնակազմի թվաքանակը, ընդ որում՝ ողջ աշխարհում։ Արդյունքը՝ ռմբակոծվածների նոր նվաճումներն ու դրանց գլխաքանակի ավելացումն էր, «անաշխատ» եկամուտների նոր հնարավորությունները՝ նավթի մաքսանենգության ճանապարհով, և ոչ միայն այդ։ Փաստորեն ստացվում է, որ հզոր արևմտյան հանրությունն ի վիճակի չէ հաղթել ԻՊ-ին, ավելին՝ պարփակվել է ինքն իր մեջ և չգիտի, թե այսուհետև ոնց ապրի։ Վախից Բրյուսելում փակում են մետրոն, ուսումնական հաստատությունները, հակաահաբեկչական գործողություններ են իրականացնում, ահուսարսափ են տարածում սեփական համաքաղաքացիների վրա, մի խոսքով՝ պատերազմն ընթանում է, մնում է միայն, որ դրան մասնակցեն բոլոր երկրները և զենքի տակ մտցնեն 300-400 միլիոն զինվոր, ու ԻՊ-ի վերջը կգա։


Բայց բանն այն է, որ ԻՊ-ը կարելի է ոչնչացնել այլ կերպ, առանց որևէ կոալիցիայի և ջանքերի։ Դա կարելի է անել հետևյալ կերպ։ Նախ՝ օդային և ցամաքային ուժերով վերացվում է «Իսլամական պետության» ամբողջ կազմը Սիրիայում և Իրաքում։ Եթե որևէ մեկն ասի, թե դա միջին, ոչ մեծաթիվ զինված ուժեր ունեցող պետության ուժից վեր բան է, ապա դրան չի կարելի հավատալ։ Երկրորդ՝ պետք է վերացնել (վերադաստիարակել, վերափոխել) ԻՊ ֆինանսավորման արտաքին աղբյուրները, իսկ դրանք, առաջին հերթին, Կատարը, Սաուդյան Արաբիան, Թուրքիան, մի շարք կազմակերպություններն են, ինչպես նաև փակել Սիրիայի և Իրաքի սահմանները բոլոր կողմերից, որտեղից կարող է ստացվել «սնուցումը»։ Լեռնային Չեչնիայում ռուսներն արեցին դա, և դա նրանց հաջողվեց. նրանք վերացրին ավազակային կազմավորումները և փակեցին «սնուցման» աղբյուրները, իսկ պատերազմն ավարտվեց, մնացին միայն մի քանի թափթփուկներ, որոնց մեթոդաբար վերացնում են։ Չեմ կարծում, թե որևէ մեկը, լինի պրոֆեսիոնալ զինվորական, թե հատուկ ծառայությունների ներկայացուցիչ, կասի, թե ասածս չի կարելի կենսագործել։


Հիմա ամենագլխավորը համաշխարհային հանրության համար ահաբեկչական գործողությունների կանխումն է։ Ընդհանրապես, պետք է հասկանալ, թե ինչ է ահաբեկչական ակտը և ինչպես են այն իրականացնում։ Ահաբեկչական ակտը, առնվազն, երեք ինստանցիա ունի՝ հովանավոր պատվիրատուն, կազմակերպիչը, կատարողը։ Այսինքն՝ ինչ-որ մեկի խելքին փչում է Փարիզում մետրո պայթեցնել, և նա վարձում է կազմակերպչին, պայմանավորվում է նրա հետ գնի և մյուս մանրամասների մասին, իսկ սա էլ սկսում է փնտրել կոնկրետ կատարողներին։ Դժվար չէ նկատել, որ ահաբեկչական գործողության հնարավորությունը հիփոթետիկորեն վերանում է, հենց որ շարքից դուրս է գալիս առաջին և գլխավոր ինստանցիան՝ հովանավոր պատվիրատուն։ Արդյո՞ք դժվար է պարզել, թե որ մայրաքաղաքներում են բազմում և պարահանդեսը տնօրինում արմատական իսլամիզմի հովանավորները։ Նույնիսկ ծիծաղելի է...


Իսկ դրա փոխարեն եվրոպացիները գնում են այլ ճանապարհով, որպեսզի հարցեր չառաջացնեն ամերիկյան տերերի մոտ և անհարմար դրության մեջ չընկնեն։ Ահա ազնվաբարո Ֆրանսուա Օլանդն էլ, Փարիզում թաղելով 130 մարդու, պատերազմի է գնացել Սիրիա, որտեղ ԻՊ-ին արդեն խփում է Ռուսաստանը։ Օլանդը չի գնում Իրաք, որտեղ նստած են ամերիկացիները, այլ գնում է հենց Սիրիա։ Սա շատ բանի մասին է վկայում։ Ֆրանսուա Օլանդը համաշխարհային գործերից տեղեկացված մարդ է, բայց բանն այն է, որ անձամբ ընկերություն է անում Կատարի շեյխերի հետ։ Չի կարող նրանց հետ ընկերություն չանել, որովհետև, նախ, դա է պահանջում վասալի էթիկետը, քանի որ, այնուամենայնիվ, Կատարն ամերիկացիների սիրելին է, երկրորդ՝ իր ընտրվելու ժամանակ նա շատ փող է ստացել Կատարի էմիրից, որը, արևելյան ձևով իմաստուն կառավարիչ լինելով, նույն քանակությամբ փող է ծախսել թե՛ Սարկոզիի, թե՛ Օլանդի վրա, քանի որ նախապես գիտեր, որ վերջնագծին երկու հավակնորդն էլ մոտենալու են գրեթե նույն արդյունքով։ Ինչպես տեսնում ենք, Օլանդը կաշկանդված է. իմանալով, որ Փաիզի ահաբեկչությունների հետևում ԻՊ-ն է, իսկ ԻՊ-ի հետևում՝ Կատարն ու Սաուդյան Արաբիան, որոնց, իրենց հերթին, հովանավորում է ԱՄՆ-ը, նրբանկատ Ֆրանսուա Օլանդը չի կարող դուրս գալ ինտելիգենտության շրջանակներից։ Նա կհասնի մինչև սիրիական ափեր, մի երկու կրակոց կանի Սիրիայում (անգամ ԻՊ իրաքյան դիրքերին չի խփի, քանի որ դրանք հարկավոր են ամերիկացիներին) և հետ կդառնա։ Եվ կսպասի մինչև այն պահը, երբ վերջապես ամբողջ մարդկությունը կմիավորվի «Իսլամական պետության» դեմ սրբազան պայքարում։ Իսկ ապագա սերունդները կծաղրեն նրան, քանի որ, ինչպես ասել է Բաշար Ասադը ֆրանսիացիների առիթով, «չի կարելի պայքարել ԻՊ-ի դեմ և միաժամանակ բարեկամություն անել Կատարի հետ»։


Ինչպես տեսնում ենք, ԻՊ-ին սնուցող աղբյուրները պատկառելի իմունիտետ ունեն հանձին Միացյալ Նահանգների, իսկ Կատարի ու սաուդցիների հետ ահաբեկիչների կապի մասին արևմտյան առաջնորդներն անգամ շշուկով չեն խոսում. քաղաքավարության կանոնները թույլ չեն տալիս։ Բայց աշխարհում կա Ռուսաստան, որը, ինչպես տեսնում ենք, թքած ունի ամեն տեսակ քաղաքավարությունների վրա, քանի որ այդ տերությունը պարտավոր չէ և չի ապրում ամերիկյան դրվածքով։ Վլադիմիր Պուտինը, ինչպես երևում է, առաջիկա օրերին կպատժի ամերիկացիների ճորտերին, իսկ Բարաք Օբաման կխայտառակվի աշխարհով մեկ իր անզորության պատճառով՝ չկարողանալով փրկել իր սատրապներին։ Ի՞նչ տեղի կունենա այդ ժամանակ։


Ընդհանուր առմամբ, մերձավորարևելյան ամբողջ թնջուկի քանդման միակ պատնեշն այսօրվա դրությամբ Միացյալ Նահանգներն է։ Իհարկե, Ռուսաստանին կհաջողվի քշել ահաբեկիչներին Սիրիայից։ Ենթադրենք՝ Ասադի բանակը վերահսկողություն կսահմանի ողջ երկրում։ Բայց ի՞նչ անել Իրաքի հետ, որտեղ իշխում են ամերիկացիները, որոնք սպառնում են իրաքցիներին, որ եթե սրանք համարձակվեն օգտվել ռուսների օգնությունից, ապա իրենք կնեղանան և ընդմիշտ կհեռանան Իրաքից։ Ամերիկացիներին այսօր Իրաքից քշելը հնարավոր չի թվում, անգամ եթե դա ուզենան Իրաքի իշխանությունները։ Փաստորեն, Պուտինը ստիպված է լինելու բավարարվել Կատարին ու Սաուդյան Արաբիային պատժելով, Ասադի հետ փակվել Սիրիայում և աշխարհի բոլոր ահաբեկիչներին հասկանալ տալ, որ Ռուսաստանի դեմ ևս մեկ ահաբեկչության պարագայում համը կարող է դուրս գալ. ուսումնական հրթիռի վրա հարբած տեխնիկները կարող են սխալմամբ միջուկային մարտագլխիկ հագցնել, որը, թարսի պես, ուսումնական հրաձգության ժամանակ, կուղևորվի ոչ այնտեղ, ուր պետք էր, և...


Բայց բանն այն է, որ Պուտինին և Ասադին հազիվ թե հաջողվի տիրել Սիրիայի ամբողջ տարածքին, և, թերևս, այդ պետությունը կփլուզվի։ Բայց դա էական դեր չի խաղա, քանի որ բանը Սիրիայի միասնությունը չէ, այլ այն, որ ամերիկացիները քթի տակ են, որոնք նոր հրդեհ կհրահրեն, իսկ թե որտեղ դա կանեն՝ Սիրիայի սուննիական շրջաններում, թե Իրաքում, նշանակություն չունի։


Բայց գլխավորն այն է, որ ցանկացած պարագայում Վլադիմիր Պուտինը կկարողանա վնասազերծել իրեն։ Իսկ եվրոպացինե՞րը։ Նրանք ստիպված կլինեն կամ քաջություն հավաքել ու հեռանալ ամերիկյան ստրկությունից, կամ անել այն, ինչ անում են այսօր։ Այսինքն՝ սպասել և փորձել ստեղծել պայքարի համաշխարհային կոալիցիա ընդդեմ չարիքի, որին անմռունչ ծառայում են։ Այսինքն, կպայքարեն չարիքի արգասիքների դեմ, քանզի հենց բուն չարիքի դեմ պայքարի մասին խոսք անգամ չի կարող լինել: Իսկ դա արդեն լալու բան է, քանզի ծիծաղն այստեղ պարզապես տեղին չէ...







Դիտումների քանակ 9936


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ե՛վ սպանել, և՛ փրկել ահաբեկիչներին

Ե՛վ սպանել, և՛ փրկել ահաբեկիչներին

Դեկտեմբերի 29, 2017


Միացյալ Նահանգներն ամբողջ աշխարհում պայքարում է ահաբեկչության դեմ: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ԱՄՆ-ը նույ...

Ամերիկացիների սուրբծննդյան նվերը «Իսլամական պետությանը»

Ամերիկացիների սուրբծննդյան նվերը «Իսլամական պետությանը»

Նոյեմբերի 16, 2016


Ինչպես տեսնում ենք, ավելի «սուրբծննդյան» և մարդասիրական բան ահաբեկչական ինտերնացիոնալի համար Վաշինգտոնում մտածել չեն կարողացել։...

Պարոն Լֆիկը կոչնչացնի «Իսլամական պետությունը» և կփրկի աշխարհը

Պարոն Լֆիկը կոչնչացնի «Իսլամական պետությունը» և կփրկի աշխարհը

Հունիսի 4, 2016


2016թ. հունվար-ապրիլին ՀՀ-ում խմիչքների արտադրության ծավալը կազմել է 28.64 մլրդ դրամ ՝ 2015-ի հունվար-ապրիլի համեմատությամբ աճե...

Էրդողանը՝ ահաբեկիչների զինակից

Էրդողանը՝ ահաբեկիչների զինակից

Դեկտեմբերի 14, 2015


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ծրագրում է օգնել ԻՊ ահաբեկիչներին՝ գրավելու Սիրիայի հյուսիսի տարածքի մի մասը, ասել է «Ջաբհաթ ա...

Կանադայում ուկրաինացիների կեղտոտ գործն են անում

Կանադայում ուկրաինացիների կեղտոտ գործն են անում

Դեկտեմբերի 4, 2015


Ինչպես երևում է, կանադացիները քիչ են տարբերվում ուկրաինացի ռուսատյաց նեոնացիստներից. կանադական պորտալներից մեկում զետեղվել են ռ...

Իսլամիստներին Աստված փրկեց. լիտվացիները նրանց չեն խփելու

Իսլամիստներին Աստված փրկեց. լիտվացիները նրանց չեն խփելու

Նոյեմբերի 21, 2015


Նախօրեին Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն, որը լայնորեն հայտնի է մեր ընթերցողին, ասել է, թե Բալթյան երկրները չեն միանա Արևմ...

Սաուդյան Արաբիան և Կատարը կդնեն ԱՄՆ վերջի սկիզբը

Սաուդյան Արաբիան և Կատարը կդնեն ԱՄՆ վերջի սկիզբը

Նոյեմբերի 21, 2015
2

Բարաք Օբամայի ճակատագիրը շուտով կստանա նրա մաշկի գույնը. այն կդառնա սև։ Նա Ամերիկայի պատմության մեջ կմտնի որպես սև նախագահ բուն...

SOS. ԻՊ-ը պատրաստվում է պայթեցնել Սպիտակ տունը

SOS. ԻՊ-ը պատրաստվում է պայթեցնել Սպիտակ տունը

Նոյեմբերի 20, 2015


Պարզվում է՝ ԱՄՆ-ի կողմից կերակրված կազմակերպությունն արդեն պատրաստվում է պայթեցնել հենց Բարաք Օբամային, քանի որ այդ մասին տեղեկ...

Օբամայի հին երգը գլխավորի մասին

Օբամայի հին երգը գլխավորի մասին

Նոյեմբերի 19, 2015


Ըստ էության, վատ չէ, երբ Օբաման իր անհեթեթ բարբաջանքն ավելի հաճախ է հնչեցնում տարբեր ամբիոններից։ Կգա ժամանակ, երբ դա կձանձրացն...

ԱՄՆ-ը՝ ահաբեկչության գլխավոր հովանավոր

ԱՄՆ-ը՝ ահաբեկչության գլխավոր հովանավոր

Նոյեմբերի 17, 2015


ԻՊ-ն անհրաժեշտ է ամերիկացիներին քաոս հաստատելու համար, քաոսը հարկավոր է Ռուսաստանի և Չինաստանի սահմանների մոտ ապակայունություն ...

«Իսլամական պետությունը» Վանաձորում

«Իսլամական պետությունը» Վանաձորում

Նոյեմբերի 5, 2015
2

Հայաստանի խոշոր քաղաքներից մեկը՝ Վանաձորը, ամենայն հավանականությամբ, հայտնվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գ...

Կհամարձակվի՞ արդյոք Էրդողանը կռվել Սիրիայում ընդդեմ ՆԱՏՕ դաշնակիցների

Կհամարձակվի՞ արդյոք Էրդողանը կռվել Սիրիայում ընդդեմ ՆԱՏՕ դաշնակիցների

Հոկտեմբերի 31, 2015


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը 24 և 360 հեռուստաալիքների «Զրույց նախագահի հետ» համատեղ հեռուստահաղորդման ժամանակ հանդես է եկե...

ՀՕՊ ճարպի հետ միասին

ՀՕՊ ճարպի հետ միասին

Հոկտեմբերի 29, 2015


Լիբանանյան արաբալեզու Аl-Akhbar հեռուստաալիքը տեղեկացրել է, որ Անկարան և Էլ Ռիադն այսօր գաղտնի «հսկայական գումարներ են ծախսում,...

Թուրքիան փրկում է ԻՊ զինյալներին և փորում իր գերեզմանը

Թուրքիան փրկում է ԻՊ զինյալներին և փորում իր գերեզմանը

Հոկտեմբերի 27, 2015


Բանն այն է, որ Մերձավոր Արևելքում ամերիկյան «դեմոկրատացման» ամենամեծ զոհը դառնալու է հենց Թուրքիան։ Արդեն տապալվել է քրդական բն...

Ջիմի Քարթերին մեղադրում են հայրենիքին դավաճանելու մեջ

Ջիմի Քարթերին մեղադրում են հայրենիքին դավաճանելու մեջ

Հոկտեմբերի 24, 2015


Ռեցեսիան այն է, երբ ազատում են ձեր հարևանին, դեպրեսիան՝ երբ առանց աշխատանքի եք մնում դուք, իսկ տնտեսության վերականգնումն այն է,...

Բանդերական Ուկրաինան կողմ է ԻԼԻՊ-ին և դեմ ՌԴ-ին

Բանդերական Ուկրաինան կողմ է ԻԼԻՊ-ին և դեմ ՌԴ-ին

Հոկտեմբերի 7, 2015


Բանդերական Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն համաշխարհային հանրությանը ցնցել է ռուսատյացության հերթական դրսև...

Լուրջ քոսի նշաններ Վաշինգտոնում

Լուրջ քոսի նշաններ Վաշինգտոնում

Հոկտեմբերի 1, 2015


Արդեն երկրորդ օրն է՝ Ռուսաստանի օդատիեզերական ուժերը (ВКС) ռմբահարում են ԻՊ դիրքերը (ընդ որում՝ բավական հաջող), և «Իսլամական պե...

Գիլյոտին Օբամայի գլխավերևում

Գիլյոտին Օբամայի գլխավերևում

Սեպտեմբերի 30, 2015


Չի կարող մի ամբողջ մոլորակ իրեն զոհ մատուցել հանուն այն բանի, որ մյուս ժողովուրդների ոսկորների վրա բարգավաճեն անգլոսաքսերը։ Աշխ...

Ահմեդ Դավութօղլուի աշխարհացունց սուտը

Ահմեդ Դավութօղլուի աշխարհացունց սուտը

Սեպտեմբերի 29, 2015


Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, հավանաբար, շատ ծանր է տարել Թուրքիայից Միացյալ Նահանգներ թռիչքը, քանի որ տեղ հասնելուն պ...

Ֆրանսուա Օլանդը անիմաստ նետվում է մարտի

Ֆրանսուա Օլանդը անիմաստ նետվում է մարտի

Սեպտեմբերի 27, 2015


Ֆրանսիայի քաջարի ռազմաօդային ուժերը Սիրիայում ողջ հակամարտության ընթացքում առաջին անգամ ավիահարվածներ հասցրին այդ երկրում «Իսլա...

Թեկուզ ջրհեղեղ
24.04.2018 | 22:50


Թեկուզ ջրհեղեղ

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը