Ազգային խայտառակություն

Ադրբեջանցիները խայտառակեցին Արա Աբրահամյանին

Դեկտեմբերի 4, 2015
Ադրբեջանցիները խայտառակեցին Արա Աբրահամյանին

Համաշխարհային հայության խայտառակություն Արա Աբրահամյանը խայտառակվել է Ադրբեջանի կողմից։ Ավելի ճիշտ՝ աֆրիկյան Նամիբիայում Ադրբեջանն իրականացրել է անարգանքի ակտ Արշավիրովիչի հանդեպ, և հիմա նրա համար դժվար կլինի դուրս գալ ստեղծված իրավիճակից, թեև փորձում է դա անել։ Իսկ բանն ընդամենը այն է, որ Աբրահամյանը դարձել է իր ինտելեկտի և իր այն տենչի զոհը, որով խցկվում է ոչ այնտեղ, ուր պետք է և անում է այն, ինչ պետք է չանի։


Մենք տեղեկացրել էինք, որ Արա Աբրահամյանը մտադրվել է հասնել այն բանին, որ հայկական խմբակային քոչարի պարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հոգևոր ժառանգության պահպանության միջկառավարական կոմիտեի նիստի կողմից ճանաչվի հայ ազգային արժեք։ Եվ պատրաստվում էր դա անել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ համատեղ։ Իհարկե, քոչարին այն պարը չէ, որով պետք էր հպարտանալ և, առավել ևս, հասնել այն բանին, որ այն համաշխարհային ճանաչման արժանանա։ Բայց սա հասկանում են նորմալ մարդիկ, այլ ոչ թե Արա Աբրահամյանի ինտելեկտուալ մակարդակի տեր քաղաքացիները։ Եվ ահա Ադրբեջանից թիկունքից հարված հասցրին համաշխարհային հայության առաջնորդին. այդ երկրի մշակույթի նախարարությունը հասավ այն բանին, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն քոչարին չճանաչեց հայկական ոչ նյութական արժեք, հպարտությամբ տեղեկացնում է haqqin.az-ը։


Ադրբեջանական պատվիրակությունը շնորհակալություն է հայտնել ՅՈՒՆԵՍԿՕ-ին ճիշտ մոտեցման համար և հայկական կողմին կոչ է արել չգողանալ ուրիշի արժեքները, գրում է պարբերականը, իսկ հետո թվարկում է գողացված ադրբեջանական ունեցվածքի մի երկար ցանկ, որոնց մեջ են զուռնան, ուզունդարա պարը, Կարա Կարաևի ստեղծագործությունները և այլն։


Իսկ Ռուսաստանի հայերի միության կայքն այս տեղեկատվությունը հաղորդում է այլ կերպ. «ՅՈՒՆԵՍԿՕ-ն «Քոչարի» պարն ընդգրկել է մարդկության ոչ նյութական ժառանգության ցանկում (նշենք՝ չի ասվում հայկական ծագման և հայկական արժեք լինելու մասին- խմբ.)։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության կոմիտեի 10-րդ խորհրդաժողովում քննարկվեց 35 հայտ, այդ թվում Հայաստանի հայտը՝ հայկական ազգային ավանդական քոչարի պարը մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության Ռեպրեզենտատիվ ցանկում ընդգրկելու մասին։


Կոմիտեի անդամների, փորձագետների և ՀՀ պատվիրակության ներկայացուցիչների բանավեճի արդյունքում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման կոմիտեն հաստատեց, որ քոչարի ավանդական խմբակային պարը (խմբապար) ազգային ինքնության դրսևորում է, այն տարածված է Հայաստանում և Սփյուռքում»։


Այստեղից պարզ է դառնում, որ երկու խայտառակ սուբյեկտներ՝ Ադրբեջանի մշակույթի նախարարությունը և Արա Աբրահամյանը, կես ճշմարտությունն են ասում։ Կարելի է միանշանակ հանգել այն եզրակացության, որ քոչարին, նախ, ճանաչվել է մարդկության, այլ ոչ թե Հայաստանի արժեք, երկրորդ՝ Ադրբեջանն իսկապես Արա Աբրահամյանի ոտքի տակ քար է դրել՝ հասնելով այն բանին, որ պարի հայկական ծագումը չնշվի։ Ասվում է, որ պարն ընդամենը տարածված է Հայաստանում, ինչպեսև այլ երկրներում։ Ինչպես տեսնում ենք, մեծ աղմուկ ոչնչից, և ոչ մի լուրջ բան։


Իսկ ինչ վերաբերում է այն բանին, թե կես ճշմարտությունն ասելն ավելի վատ է, քան սուտ ասելը, քանի որ դա հենց անբարոյականություն է որ կա, ապա Արա Աբրահամյանը հայտնի պատճառներով չի կարող իմանալ այդ մասին, ինչպես այդ մասին չեն իմանում նաև ադրբեջանական նախարարությունում։






Դիտումների քանակ 24949


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

ՅՈՒՆԵՍԿՕ-ի անեքսիան` տոլմայի տեսքով

ՅՈՒՆԵՍԿՕ-ի անեքսիան` տոլմայի տեսքով

Դեկտեմբերի 6, 2017


Ամենատհաճ զգացողությունն առաջանում է այն բանից, որ մենք թույլ ենք տալիս Արա Աբրահամյանին և նրա կարգի դատարկագլուխներին մեր անու...

Զայրանում և հաստատում է Արա Աբրահամյանը

Զայրանում և հաստատում է Արա Աբրահամյանը

Դեկտեմբերի 1, 2017


Վերջին օրերին Հայաստանը վրդովվելու մի քանի առիթներ ունեցավ` կապված ռուսական լրատվամիջոցներով հակահայկական բնույթի արտահայտությո...

Պարգև ոչխարության դեֆիցիտը լրացնելու համար

Պարգև ոչխարության դեֆիցիտը լրացնելու համար

Նոյեմբերի 16, 2017


Ասենք, որ ոչխարաբուծությունը միշտ թույլ է եղել Ռուսաստանում, ոչխարների քանակով այդ երկիրը միշտ զիջել է Արևմուտքին, և պարգևատրմա...

Բյուլբյուլօղլուի արժեքը երկու կոպեկ էր

Բյուլբյուլօղլուի արժեքը երկու կոպեկ էր

Հոկտեմբերի 10, 2017


ՅՈՒՆԵՍԿՕ-ի 58 անդամից բաղկացած գործադիր խորհուրդը անցկացրել է կազմակերպության նոր տնօրենի ընտրությունների առաջին փուլը: Ադրբեջա...

Տարաբնույթ օգտագործման նոր եկեղեցին

Տարաբնույթ օգտագործման նոր եկեղեցին

Հոկտեմբերի 7, 2017


Երևանում այսօր հանդիսավորապես բացվեց ռուսական եկեղեցին։ Սուրբ Խաչվերացի անունը կրող ռուսական նորակառույց ուղղափառ եկեղեցու օծմա...

Աբրահամյանը եթե ձախողվի, մեղավորն արդեն կա

Աբրահամյանը եթե ձախողվի, մեղավորն արդեն կա

Հոկտեմբերի 6, 2017


Այսօր Երևանում ընթանում էր Եվրասիական գործընկերության համաժողովը և այդ մեծ իրարանցման կիզակետում իրեն իրավիճակի տեր-տիրական էր ...

Երկու խայտառակության դեսանտ Հայաստանում

Երկու խայտառակության դեսանտ Հայաստանում

Հոկտեմբերի 4, 2017


Հոկտեմբերի 5-7-ը Երևանում անցկացվելու է Եվրասիական գործընկերության միջազգային երկրորդ համաժողովը, որին մասնակցելու են ԵՏՄ անդամ...

Իսկապե՞ս էշի մեկն է

Իսկապե՞ս էշի մեկն է

Սեպտեմբերի 29, 2017


Երևանում շարունակվում է ԱԱԾ-ի կողմից վնասազերծված զինված խմբի գործով դատաքննությունը: Յուրաքանչյուր նիստ նորանոր մանրամասներ է ...

Արա Աբրահամյանը չի դավաճանում իրեն

Արա Աբրահամյանը չի դավաճանում իրեն

Սեպտեմբերի 8, 2017


Այս տարվա մարտին, այսինքն, խորհրդարանական ընտրություններից հաշված օրեր առաջ, վարչապետ Կարեն Կարապետյանի և ՌԴ հայկական սփյուռքի ...

Արա Աբրահամյանը «քցող» է

Արա Աբրահամյանը «քցող» է

Հունիսի 22, 2017


Ռուսաստանի հայերի միության նախագահ, խայտառակության մարմնավորում Արա Աբրահամյանը սիրում է ոմանց մեղադրել իրեն վարկաբեկելու, անու...

«Ուստա՜, Արան փողը չի տվել…»

«Ուստա՜, Արան փողը չի տվել…»

Մայիսի 4, 2017


Այն պահից ի վեր, երբ Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վռնդվեց բոլոր կուսակցություններից ու դաշինքներ...

Սրա հացը ուտել չի լինի

Սրա հացը ուտել չի լինի

Մայիսի 3, 2017


Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը այս անգամ Հայաստան է եկել, որ տեղացիներին ասի. «Ես ձեզ այլևս փող չունեմ տալո...

Անբախտ ու անտաղանդ Աբրահամյանը

Անբախտ ու անտաղանդ Աբրահամյանը

Մայիսի 2, 2017


Ռուսաստանի հայերի միության նախագահ, հայ ժողովրդի ամենախայտառակ և անտաղանդ արտադրանք Արա Աբրահամյանն այսօր լրագրողների հետ զրույ...

Պուտինը ծաղրեց Աբրահամյանին

Պուտինը ծաղրեց Աբրահամյանին

Ապրիլի 18, 2017


Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը տոնեց ծննդյան 60-ամյակը: Մեծ էր վերջինիս ցանկությունը` տոնակատարությունը վեր...

Նորից մոտիկ-մոտիկ է անում

Նորից մոտիկ-մոտիկ է անում

Ապրիլի 11, 2017


Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, որը վտարվել էր հայաստանյան քաղաքական դաշտ...

Արա Աբրահամյանը որոշել է դառնալ վրիժառու

Արա Աբրահամյանը որոշել է դառնալ վրիժառու

Հունվարի 28, 2017


Շատերն անմիջապես նկատեցին, որ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Մոսկվայում հայ գործարարների հետ հանդիպմանը բացակայում էր Ռուսաստանի հ...

Աբրահամյաններից մենք փրկվեցինք

Աբրահամյաններից մենք փրկվեցինք

Հունվարի 21, 2017


Փառք Աստծո, Մալիշկա գյուղից սերված Աբրահամյան գերդաստանի զավակները հեռանում են հայաստանյան քաղաքական դաշտից: Համենայն դեպս, իրե...

Արա Աբրահամյանի «թռնող» տեսակը

Արա Աբրահամյանի «թռնող» տեսակը

Դեկտեմբերի 29, 2016


Հայ կոմպոզիտորներն էլ կարող են թակարդն ընկնել, եթե այդ թակարդը ոչ թե երաժշտական է, այլ ֆինանսական: Իսկ եթե հավելենք, որ թակարդ ...

Սուտասան Արա Աբրահամյանը

Սուտասան Արա Աբրահամյանը

Դեկտեմբերի 1, 2016


Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի տված ու չկատարած խոստումների թիվը արդեն հաշվել հնարավոր չէ: Դրանցից ամենատպա...

Աբրահամյան գերդաստանի մայրամուտը

Աբրահամյան գերդաստանի մայրամուտը

Նոյեմբերի 23, 2016


ՌԴ Հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը երբ երեկ հայտարարեց, որ իր ծրագրերը կտրուկ շրջադարձ են կատարել և ինքը ստիպված է հրաժ...

Մանթրաժի զոհը
24.11.2017 | 21:53


Մանթրաժի զոհը

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Դաշնակցական անտառներ
Դեկտեմբերի 13, 2017


Դաշնակցական անտառներ

Հիվանդանոցի կլիենտները
Դեկտեմբերի 11, 2017


Հիվանդանոցի կլիենտները

Եկավ ու ձգեց ականջները
Դեկտեմբերի 8, 2017


Եկավ ու ձգեց ականջները

Իբր իրենք քիչ էին
Դեկտեմբերի 8, 2017


Իբր իրենք քիչ էին

Ալթունյանն ու Պիղատոսը
Դեկտեմբերի 11, 2017


Ալթունյանն ու Պիղատոսը

Խոտակերների ժամանակը
Դեկտեմբերի 11, 2017


Խոտակերների ժամանակը

Հիվանդանոցի կլիենտները
Դեկտեմբերի 11, 2017


Հիվանդանոցի կլիենտները

Ոչխարներ. Made in Russia
Նոյեմբերի 27, 2017


Ոչխարներ. Made in Russia

Եկավ ու ձգեց ականջները
Դեկտեմբերի 8, 2017


Եկավ ու ձգեց ականջները

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ