Սովորական խայտառակություն

Այսօր կաթողիկոսի դստեր ծննդյան օրն է

Դեկտեմբերի 6, 2015
Այսօր կաթողիկոսի դստեր ծննդյան օրն է

1981թ. դեկտեմբերի 6-ին կամ 34 տարի առաջ այս օրը Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Արարատյան հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդի օգնական Գարեգինի (1972 թվականի հոկտեմբերի 15-ին նա գերաշնորհ Տ. Տիրան արք. Ներսոյանի կողմից ձեռնադրվել է կուսակրոն քահանա) տանն ուրախություն էր՝ ծնվել էր նրա դուստր Խաթունը:


Մի կողմ դնենք այն հանգամանքը, որ Գարեգինը կուսակրոն էր և նրան արգելված էր ոչ միայն երեխաներ ունենալ, այլև ընդհանրապես շփվել կանանց հետ: Նա դուստր ունեցավ, և դրանով ամեն ինչ ասված է: Հայ Առաքելական սուրբ եկեղեցին աչք փակեց այդ հանգամանքի վրա, և շուտով Գարեգինի պաշտոնը բարձրացավ. մեկ տարի անց նա արդեն Արարատյան հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդն էր, եպիսկոպոս: Եվ այդպես շարունակ… Այժմ նա Հայ Առաքելական սուրբ եկեղեցում աշխատում է որպես կաթողիկոս:


Խաթունն էլ է մեծացել, 34 տարեկան է: Նրան Խաթուն Կտրիճևնա Գրիգորյանց են անվանում: Այսօր նրա ծննդյան օրն է: Անկախ ամեն ինչից, մենք սրտանց շնորհավորում ենք Խաթուն Կտրիճևնային և ցանկանում ամենայն բարիք: Մենք հասկանում ենք, որ այս տարին յուրօրինակ է նրա կյանքում և էապես տարբերվել է նրա կյանքի մյուս 33 տարիներից: Այս տարի նա բացահայտվեց. հայ հասարակությունը ճանաչեց նրան, մի խոսքով՝ նա հայտնի դարձավ, ինչի համար այս տարի մի շարք նախապայմաններ ստեղծվեցին: Նրա ծննդյան օրը համընկավ հայաստանյան քաղաքական կյանքի կարևոր իրադարձության՝ սահմանադրական հանրաքվեի օրվա հետ, և քանի որ կաթողիկոսի դուստրը, ի տարբերություն հոր, «Այո»-ի ակտիվ ջատագով էր և քարոզիչ, ապա «Այո»-ի հաղթանակի դեպքում նրա համար տոնը կրկնակի ուրախալի կլինի: Ենթադրում ենք, որ այդ դեպքում նրա ծննդյան տոնի հետ կապված արարողության ծախսերն իր վրա կվերցնի նրա գործատուն՝ պարոն Լֆիկը, և Խաթուն Կտրիճևնայի ծնունդը կանցկացվի «Փարվանա» ռեստորանում: Իսկ եթե պատահմամբ հաղթի «Ոչ»-ը, ապա Խաթունը պետք է ապավինի հոր՝ կաթողիկոս Գարեգին Բ-ի առատաձեռնությանը և ծննդյան տոնակատարության անցկացման համար գումար պահանջի նրանից: Սակայն հաշվի առնելով կաթողիկոսի չքավորությունը՝ ենթադրում ենք, որ նա այդ գումարը չի ստանա:


Այնուամենայնիվ, կարծում ենք, որ կաթողիկոսը սիրում է դստերը և ծննդյան օրը նրան ձեռնունայն չի թողնի: Իհարկե, նվեր կամ գումար չի տա, սակայն, մեր կարծիքով, տոնակատարության համար եկեղեցու որևէ դահլիճ կտրամադրի: Արդյունքում՝ համ գումար չի ծախսի, համ էլ լավ նվեր կլինի: Դե, պատրաստության և ուտելիքի մասին Խաթուն Կտրիճևնան կհոգա, քանզի նրա ձեռքը քարի տակ չի՝ բժիշկ է և հայտնի գիտնական:


Ահա այսպիսի բաներ: Լավ է լինել միաժամանակ կաթողիկոսի դուստր և Լֆիկի աշխատող: Անպարտելի իրավիճակ է, անգամ ծննդյան և հանրաքվեի օրը:


Շնորհավոր ծնունդդ, Խաթուն: Իսկ հանրաքվեի մասին՝ հետո:

 







Դիտումների քանակ 14206


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Սրանք միշտ ամեն ինչ թարս են անում

Սրանք միշտ ամեն ինչ թարս են անում

Ապրիլի 20, 2018


Այսօր հայտնի դարձավ, որ Հայաստան չնախատեսված ու հրատապ այցելություն է կատարել Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը: Վերջինս տեղ ...

Կաթողիկոս, քեզ չեն լսի

Կաթողիկոս, քեզ չեն լսի

Ապրիլի 19, 2018


Այս օրերին բոլոր նրանք, ովքեր ուրիշ անելիք չունեն, նստում ու կոչեր են գրում` հասցեագրված կամ իշխանություններին, կամ ընդդիմությա...

Հայաստանում այսօր տոն չէ

Հայաստանում այսօր տոն չէ

Ապրիլի 7, 2018


Այսօր առողջության համաշխարհային օրն է: Այս օրը տոնելու ավանդույթը սկիզբ է առել 1950 թվականին: Այն նպատակ ունի մարդկանց ցույց տա...

Մեղավոր կաթողիկոսը ջանում է ջրից չոր դուրս գալ

Մեղավոր կաթողիկոսը ջանում է ջրից չոր դուրս գալ

Փետրվարի 20, 2018


Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը ընդ...

Սասնա ծռերն ընդեմ Գարեգինի ծռերի

Սասնա ծռերն ընդեմ Գարեգինի ծռերի

Հոկտեմբերի 30, 2017


Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն հովվապետական այցով ԱՄՆ-ում է: Կար ժամանակ, երբ սփյուռքում վեհափառին ընդունում էին հիացական ...

Կաթողիկոսը Գոշավանքում մուրաբա է ծախում

Կաթողիկոսը Գոշավանքում մուրաբա է ծախում

Սեպտեմբերի 23, 2017


Պետությունը տարեկան միլիոններ է հատկացնում պատմական հուշարձանները պահպանելու համար: Հայ եկեղեցու առաջնորդը նեղացած տոնով հարցազ...

Իսկ Աստծուն ընդունելի՞ է

Իսկ Աստծուն ընդունելի՞ է

Սեպտեմբերի 21, 2017


Այսօր Եռաբլուր պանթեոն այցելած Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը որքան էլ փորձեց խուսափել լրագրողների անպատեհ հարցերից, ...

Հոգևոր անիմաստություն

Հոգևոր անիմաստություն

Սեպտեմբերի 7, 2017


Այսօր Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք Ամենայն Հայոց Կաթողիկոսը երկօրյա այցով մեկնել է Մոսկվա, ուր կմասնակցի տարածաշրջանի հոգևոր ա...

Որտե՞ղ են կաթողիկոսի գրական գլուխգործոցները

Որտե՞ղ են կաթողիկոսի գրական գլուխգործոցները

Հուլիսի 25, 2017


Այսօր Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Գրական փաստագրության միջազգային ակադեմիայի պատվի...

Բանտից մինչև եկեղեցի

Բանտից մինչև եկեղեցի

Հուլիսի 8, 2017


Սովորաբար Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին այցելության են գնում կամ ուխտավորները, կամ էլ օտարերկրյա բարձրաստիճան հյուր...

Հարուստների կաթողիկոսը

Հարուստների կաթողիկոսը

Հունիսի 19, 2017


Շիրակի մարզի Հառիճավանքի հոգևոր ընծայարան այցելած Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն այսօր առիթ ունեցավ զրույցի բռնվել լրագրող...

Որո՞նք են Արման Սաղաթելյանի սրտի ուզածն ու բուն նպատակը ՀՀ ԱԺ-ում

Որո՞նք են Արման Սաղաթելյանի սրտի ուզածն ու բուն նպատակը ՀՀ ԱԺ-ում

Հունիսի 5, 2017


ՀՀԿ-ական պատգամավոր Արման Սաղաթելյանն իր ֆեյսբուքյան էջում մի ընդարձակ գրառում է կատարել իրեն մտահոգող հարցի շուրջ: Պարզվում է,...

Աստվածային պարգև

Աստվածային պարգև

Մայիսի 10, 2017


Գեներալ Մանվել Գրիգորյանն աստվածավախ է դարձել: Նրան սկսել են առավել հաճախ տեսնել սրբավայրերում կամ հոգևորականներով շրջապատված: ...

«Երկրապահի» հոգևոր հովիվն ընդդեմ կաթողիկոսի

«Երկրապահի» հոգևոր հովիվն ընդդեմ կաթողիկոսի

Ապրիլի 15, 2017


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նախկին միաբան Հովհաննես աբեղա Սահակյանը, ով 2015թ. նշանակվել էր ԵԿՄ-ում որպես հոգևոր հովիվ, միայն այժմ...

Գարեգին Երկրորդը կարգալույծ է հռչակվել

Գարեգին Երկրորդը կարգալույծ է հռչակվել

Ապրիլի 1, 2017


Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը՝ եկեղեցականի անհարիր ...

Կաթողիկոսը գրում է սխալ հասցեատերերի

Կաթողիկոսը գրում է սխալ հասցեատերերի

Մարտի 25, 2017


Գարեգին կաթողիկոսը սիրում է տեղի-անտեղի հեռագրեր հղել: Հատկապես այդ գործը նրա մոտ լավ է դրված ցավակցական ժանրում: Նա ժամանակին ...

Կաթողիկոսի նախընտրական խղճի արթնացումը

Կաթողիկոսի նախընտրական խղճի արթնացումը

Մարտի 10, 2017


Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի նախագահությամբ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում գումարված Գերագույն հոգևոր խորհրդի նիստերի ընթա...

Կաթողիկոսը չի ընդունում իր սխալը

Կաթողիկոսը չի ընդունում իր սխալը

Փետրվարի 18, 2017


Մոտ ժամանակներս սպասվում է Պոլսո պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի այցը Հայաստան: Այս բարձրաստիճան հոգևորականը, որ ...

Ի՞նչ կասի կաթողիկոսը Լուկաշենկոյին

Ի՞նչ կասի կաթողիկոսը Լուկաշենկոյին

Փետրվարի 14, 2017


Այն բանից հետո, երբ Բելառուսի իշխանությունները Բաքվին արտահանձնեցին բլոգեր Ալեքսանդր Լապշինին, Հայաստանում շատերն են մտմտում, թ...

Վարչապետ և կաթողիկոս. ով ում ինչ ասաց

Վարչապետ և կաթողիկոս. ով ում ինչ ասաց

Փետրվարի 8, 2017


Այսօր վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպել Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսին: Հանդիպման ա...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Օրհնվի էն սհաթը
Ապրիլի 16, 2018


Օրհնվի էն սհաթը