Ազգային խայտառակություն

Թուղթուգիրը` ՀԱԿ նոր ռազմավարություն

Դեկտեմբերի 11, 2015
Թուղթուգիրը` ՀԱԿ նոր ռազմավարություն

Ջհանգիր Լֆիկյան

 

Երբ որևէ կուսակցություն զրկվում է գաղափարախոսությունից, մարգինալանում և հասկանում է, որ եկել է իր վախճանը, նրան այլ բան չի մնում, քան անեծքն ու թուղթուգիրը: Համենայն դեպս, Հայաստանում, ի տարբերություն նորմալ երկրների, այդպես է վարվում ընդդիմություն կոչված փորձանքը: Պառավ ու անհաջողակ կնոջ նման, որը միշտ նախանձում է հարևանների սիրուհիների հաջողություններին և փորձում է ամեն ինչ անել նրանց երջանկությունը խափանելու համար, Հայ ազգային կոնգրեսի ղեկավարներն էլ այլ անելիք չունեն, քան իշխանություններին անիծելը: Այդ կուսակցության հզոր առաջնորդներից մեկը` Արամ Մանուկյանը, որի միակ արժանիքը անուն-ազգանունն է, ինչի շնորհիվ հենց նա կարդաց անկախության հռչակագիրը, Ազատության հրապարակում հավաքված մոտ 100 կողմնակիցների ներկայությամբ հայտարարել է, որ իշխանությունները տալու են իրենց արածների պատասխանը, և դրա համար կա երկու տարբերակ՝ ժամանակը և արդարությունը: Արամ Մանուկյանն Ազատության հրապարակում հայտարարել է. «Թող Աստված էլ իրա պատիժը տա, թող ինչ արել են մեր ժողովրդի գլխին, իրանց գլխին գա։ Ով ինչ անում է ուրիշի երեխու համար, թող իր երեխու գլխին գա, թող իրա ապագային գա, թող իրա կերածը պայթի, մեջը պայթի, եթե այսքան անազնիվ են, եթե այսքան անկուշտ են, եթե այսքան աթոռասեր են, եթե այսքան իշխանապաշտ են»:


Մարդ քաղաքականապես ինչքան անճար ու ողորմելի պետք է լինի, որ հրապարակում հավաքված մարդկանց ներկայությամբ սկսի կեղտոտ պառավի նման անիծել ուրիշի երեխաներին, անկախ նրանից, թե ովքեր են նրանց ծնողները: Եթե անեծքն էլ չօգնի, հնարավոր է՝ Արամ Մանուկյանը գրբաց դառնա ու սկսի իշխանության առանձին ներկայացուցիչների դեմ թուղթուգիր անել, որ նրանք փորձանքի գան, լավ օր չտեսնեն, մի խոսքով՝ դժբախտանան:


Ի՛նչն է հետաքրքիր: Արամ Մանուկյանն էլ ժամանակին եղել է իշխանություն, ու եղել է շատ ավելի վատ իշխանություն, քան ներկա իշխանավորները: Բայց այն ժամանակ որևէ ընդդիմադրի մտքով չի անցել նման ջադուություն անել և թուղթուգրի մարտավարության դիմել: Բայց տեսնելով, թե ինչ ողորմելի վիճակում է հայտնվել Արամը, կարելի է ենթադրել, որ սա և սրա նախկին իշխանական գործընկերներն անեծքի արդյունքի զոհ են դարձել: Քանզի որևէ նորմալ մարդ, էլ ուր մնաց քաղաքական ուժ, իրեն թույլ չի տա այն աստիճանի մտավոր սնանկանալ և ստորանալ, որ քաղաքականության մեջ գաղափարի, կենդանի մտքի փոխարեն օգտագործի անեծքն ու թուղթուգիրը: Բայց ինչ արած, այսպիսին է Հայաստանն այսօր իր ողջ հմայքով` քաղաքական անկախության 25 տարուց հետո: Այսպիսին են հայաստանյան բարքերը, և մենք չենք կարող դա չընդունել:







Դիտումների քանակ 9673


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

ՀԱԿ-ը հաղթեց, Նիկոլը վայելում է

ՀԱԿ-ը հաղթեց, Նիկոլը վայելում է

Մայիսի 9, 2018


ՀԱԿ-ը, որն առերևույթ մասնակցություն չունեցավ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած շարժմանը, այժմ մի տեսակ անհարմար վիճակում է գտնվում: Իս...

ՀԱԿ-ը մոտիկ-մոտիկ է անում

ՀԱԿ-ը մոտիկ-մոտիկ է անում

Ապրիլի 17, 2018


Մի տեսակ վարակիչ հետևողականությամբ, իրար հերթ չտալով, մեկը մյուսի հետևից մոռացության տիղմի միջից դուրս են լողում բոլոր այն քաղա...

ՀԱԿ-ը` թութակի կարգավիճակում

ՀԱԿ-ը` թութակի կարգավիճակում

Մարտի 26, 2018


Մի հայտնի անեկդոտ կա: Մեկը թութակ է վաճառում շատ թանկ գնով: Գնորդներից մեկը հարցնում է. «Թանկ է, որովհետև խոսու՞մ է»: «Չէ, չի խ...

Զուրաբյանը խճճվում է իր կծիկի մեջ

Զուրաբյանը խճճվում է իր կծիկի մեջ

Փետրվարի 16, 2018


Երկարատև հանգստից հետո կրկին իր զբաղմունքին է վերադարձել ՀԱԿ խոսափող Լևոն Զուրաբյանը և այսօր ասուլիս է հրավիրել: Բայց ասուլիսի ...

Ընդդիմությունն ընդդիմացող չի գտնում

Ընդդիմությունն ընդդիմացող չի գտնում

Փետրվարի 13, 2018


Հայ ազգային կոնգրես կուսակցությունն ամեն ինչից դժգոհ է: Սա պիտի որ բնական վիճակ համարվի մի քաղաքական ուժի համար, որը դուրս է մն...

Արեյանի սիրտն ու Արամի խալաթը

Արեյանի սիրտն ու Արամի խալաթը

Փետրվարի 8, 2018


Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի նախագծի շուրջ թեժացող բանավեճն արդեն իսկ փաստել է, որ քանդակը վատն է, և ա...

Դաշնակներն ընդդեմ դաշնակների

Դաշնակներն ընդդեմ դաշնակների

Փետրվարի 3, 2018


Այն պահից ի վեր, երբ շրջանառության մեջ դրվեց Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի էսքիզ- նախագծի լուսանկարը, մ...

Խաղաղության համար` ընդդեմ խաղաղության

Խաղաղության համար` ընդդեմ խաղաղության

Փետրվարի 1, 2018


Հայ ազգային կոնգրեսի ձեռնարկած Խաղաղության շարժումը, որը մերժվեց ժողովրդի կողմից և գնահատվեց իբրև պարտվողականության քարոզ, իր խ...

ՀԱԿ-ը չգիտի, թե ինքն ում է պետք

ՀԱԿ-ը չգիտի, թե ինքն ում է պետք

Հունվարի 26, 2018


Հայ ազգային կոնգրեսը վարչության նիստ էր գումարել: Հավաքի նպատակն այնքան էլ հստակ չէր, քանի որ ՀԱԿ-ը հասարակությանն ասելիք չունի...

ՀԱԿ-ը նմանվում է Կոմկուսին

ՀԱԿ-ը նմանվում է Կոմկուսին

Հունվարի 20, 2018


«Ելք» դաշինքի երեկ նախաձեռնած բողոքի երթը կարծես թե շատ վարակիչ է եղել հատկապես Հայ ազգային կոնգրեսի համար: Այսօր ՀԱԿ-ը վարչութ...

Շատ քնեցին, ուզում են զարթնել

Շատ քնեցին, ուզում են զարթնել

Հոկտեմբերի 17, 2017


Հայ ազգային կոնգրեսից տեղեկացնում են, որ առաջիկա մոտ մեկ ամսվա ընթացքում նախատեսվում է վարչության նիստ գումարել՝ Հայաստանում տի...

ՀԱԿ-ը հայելիների թագավորությունում

ՀԱԿ-ը հայելիների թագավորությունում

Հուլիսի 28, 2017


Շատերն ասում են, որ Հայ Ազգային Կոնգրեսն այլևս գոյություն չունի: Հետընտրական իրավիճակը նույնն է հուշում: Բայց ՀԱԿ-ի ուրվականը շ...

ՀԱԿ անոմալ երևույթը

ՀԱԿ անոմալ երևույթը

Հունիսի 1, 2017


Խորհրդարանական ընտրություններում ՀԱԿ անփառունակ պարտությունը կարող էր լավ առիթ դառնալ այդ քաղաքական ուժի համար` վերլուծելու ձախ...

Մուլտիպլիկացիայի փչացող հերոսները

Մուլտիպլիկացիայի փչացող հերոսները

Մայիսի 5, 2017


ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր ԱԺ ճեպազրույց էր հրավիրել: Չաշխատող ԱԺ-ում նախկին պատգամավորի ճեպազրույց կազմակե...

Ի՞նչ տարբերություն, թե ում հետ

Ի՞նչ տարբերություն, թե ում հետ

Մայիսի 3, 2017


«Ազատամարտիկների դաշինքի» խորհրդի անդամ, ՕՐՕ դաշինքի պատգամավորության նախկին թեկնածու Ռազմիկ Պետրոսյանը մտամոլոր է: Նախկինում ի...

ՀԱԿ-ին փրկություն չկա

ՀԱԿ-ին փրկություն չկա

Ապրիլի 20, 2017


Լրատվամիջոցները հաղորդեցին այն մասին, որ տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի ղեկավարության և ապրիլի 2-ին կայացած ԱԺ ընտրություն...

Լևոն Զուրաբյանը երկինք է բարձրացել

Լևոն Զուրաբյանը երկինք է բարձրացել

Ապրիլի 13, 2017


Դեռ անցյալ տարվա աշնանը ՏԻՄ ընտրություններում ամենախայտառակ արդյունքների գրանցումը դաս չդարձավ ՀԱԿ-ի համար, ու վերջինս, այնուամ...

Կա՞ արդյոք Աստված. Պատասխանը Դեմիրճյան Ստյոպիկինն է

Կա՞ արդյոք Աստված. Պատասխանը Դեմիրճյան Ստյոպիկինն է

Փետրվարի 4, 2017


Երկար-բարակ ու տառապալի մտորումներից հետո վերջապես կողմնորոշվեց Ստեփան Դեմիրճյանը: Ավելի ստույգ` նրան վերջապես իր բաղձալի տեղը ...

ՀԱԿ-ը աններելի սխալ է թույլ տվել

ՀԱԿ-ը աններելի սխալ է թույլ տվել

Հունվարի 19, 2017


Այսօր պաշտոնական հաղորդագրություն տարածվեց այն մասին, որ տեղի է ունեցել «Հայ ազգային կոնգրես» կուսակցության վարչության նիստ, որ...

Շփոթված ՀԱԿ-ը և Վիգեն Սարգսյանի կոմիկական տրիումֆը

Շփոթված ՀԱԿ-ը և Վիգեն Սարգսյանի կոմիկական տրիումֆը

Դեկտեմբերի 14, 2016


Այսօր Ազգային ժողովում վերստին քվեարկության դրվեց մեծ աղմուկ հանած օրինագիծը, համաձայն որի զինծառայողների համար յուրաքանչյուր ա...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
FBI-ն և կաթողիկոսը
Մայիսի 18, 2018


FBI-ն և կաթողիկոսը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ