Սովորական խայտառակություն

Հրայր Թովմասյանը սկսել է աղոթել

Հունվարի 8, 2016
Հրայր Թովմասյանը սկսել է աղոթել

Արդարադատության նախկին նախարար, այժմ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը դեռ սեփական եկեղեցի չի կառուցել, սակայն նրա հոգեկերտվածքում կատարված լուրջ փոփոխությունները հանգեցնում են այն ենթադրությանը, որ այդ օրը հեռու չէ: Բանն այն է, որ Թովմասյանը դարձել է լուրջ հավատացյալ ու բարեպաշտ քրիստոնյա: Եվ ամանորի տոներից հետո իր ծանրաբեռնված օրգանիզմը աշխատավայր հասցնելուն պես նա որոշել է տարվա առաջին աշխատանքային օրը սկսել աղոթքով:


Թե ինչպես է Հրայր Թովմասյանը խորհրդարանում ծնկի եկել, աչքերը կկոցել ու մրմնջացել իր խոսքն առ աստված, դա ոչ ոք չի տեսել: Փոխարենը լուսաբացի արարողությունն ավարտելուց հետո նա շտապել է այդ մասին գրառում կատարել իր ֆեյսբուքյան էջում, ուր ասվում է. «Մեր պաղատանքը բարձրացնենք և աղոթենք մեր երկրի անսասանության, մեր եկեղեցու զորացման ու վերազարթոնքի, մեր ժողովրդի խաղաղության, սիրո համար, որպեսզի Աստվածային սերը, եղբայրական միաբանությունը թևածի մեր սրտերում»:


Այնուհետև մոլեռանդ էստազի մեջ հայտնված Թովմասյանը վերհիշել է Սուրբ Գրիգոր Տաթևացու մտքերն այն մասին, որ Աստված սիրում է և միաբանություն է ուզում, չի ուզում, որ իր ծառաները, իր Քրիստոնյա զավակները անմիաբան լինեն, ուզում է, որ ամեն տեղ տիրոջ սերը, խաղաղությունը, միաբանությունը լինի: «Մարդիկ նախ սրտով, հոգով Աստծո ողորմությամբ միաբան ու սիրով լինեն, այնուհետև կառուցեն ու շենացնեն իրենց երկիրն իրենց հայրենին, չարը ուզում է անմիաբանություն, ասում է Գրիգոր Տաթևացին, ուզում է մարդկանց խափանել, անմիաբան դարձնել, հեռացնել իրարից, Աստված ուզում է ժողովել, չարը ուզում է ցրել: Աղոթենք, որպեսզի Աստված մեր երկիրը, մեր հայրենին, մեր ժողովրդին միաբան, քրիստոնեական սիրով աստվածային սուրբ խորհրդի շուրջ միաբանի»:


Իհարկե, Թովմասյանը ոչինչ չի գրում այն մասին, թե չար ասելով որ ուժերին նկատի ունի և որն է բարին, ինչպես նաև որևէ խոսքով չի հստակեցնում, թե ինչպես կարելի է հասնել միաբանության, եթե շրջապատում ամեն ինչ միտված է երկպառակության խորացմանը: Փոխարենը հստակեցվում է մեկ այլ կարևոր բան: Փաստորեն Թովմասյանն էլ է հասկանում, որ այս երկրում այլևս ոչ մի բանի վրա հույս դնել չի կարելի: Մնացել է միայն Աստծուց փրկություն ակնկալել:







Դիտումների քանակ 10168


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Հնարամիտ զույգը կփրկի՞ իրավիճակը

Հնարամիտ զույգը կփրկի՞ իրավիճակը

Մայիսի 3, 2018


Բոլորն անհամբերությամբ սպասում են մայիսի 8-ի իրադարձություններին: Շատերի համար այդ օրը նշանակալի է դիտվում ոչ միայն այն իմաստով...

Թովմասյանը Հարությունյանին հողին հանձնեց

Թովմասյանը Հարությունյանին հողին հանձնեց

Մարտի 23, 2018


Սահմանադրական դատարանի սրահներից մեկն այսօր անվանակոչվեց Սահմանադրական դատարանի առաջին նախագահ Գագիկ Հարությունյանի անունով: ՍԴ...

Թովմասյանը գերմանական ցանցն է ընկել

Թովմասյանը գերմանական ցանցն է ընկել

Մարտի 22, 2018


Դեռ շարունակվում է վիճաբանությունն այն հարցի շուրջ, թե ինչու նախագահի ընտրությունը պիտի կատարվի փակ քվեարկությամբ, իսկ ահա վարչ...

Դաշնակներն ընտրում են «չաթլախին»

Դաշնակներն ընտրում են «չաթլախին»

Մարտի 20, 2018


ՀՀԿ–ի կոալիցիոն գործընկեր ՀՅԴ–ն սատարում է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում առաջադրված Հրայր Թովմասյանի թեկնածությունը...

Խորհրդարանի կինոլոգները

Խորհրդարանի կինոլոգները

Մարտի 20, 2018


Փողոցային բառապաշարի, վիրավորական արտահայտությունների գործածումը քաղաքական բանավեճերում արդեն այնքան լայն տարածում է ձեռք բերել...

Ցմահ Թովմասյանը

Ցմահ Թովմասյանը

Մարտի 13, 2018


ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հանդես է եկել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում թեկնածու առաջադրել...

Հրայր Թովմասյանի օրինազանց իմիջը

Հրայր Թովմասյանի օրինազանց իմիջը

Փետրվարի 26, 2018


Այն պահից ի վեր, երբ Հրայր Թովմասյանը լքեց ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախ...

ՍԴ-ն կուսակցակա՞ն մարմին է

ՍԴ-ն կուսակցակա՞ն մարմին է

Փետրվարի 16, 2018


Այսօր ՀՀ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հրայր Թոմվասյանը հրաժարականի դիմում ներկայացրեց։ Պատճառն այն է, որ Թովմասյանն առա...

Թովմասյանը գտավ բռնության աղբյուրը

Թովմասյանը գտավ բռնության աղբյուրը

Նոյեմբերի 30, 2017


Չարաբաստիկ «Ընտանեկան բռնության վերաբերյալ» օրինագծի շարունակական քննարկումներն արդեն սպառել են բոլոր հնարավոր փաստարկումների պ...

Ահեղ գիտնականի համեստ ծնունդը

Ահեղ գիտնականի համեստ ծնունդը

Սեպտեմբերի 24, 2017


Գիտության, բարոյականության, ողջամտության և տարրական նամուսի պղծման ևս մեկ դեպք գրանցվեց Հայաստանի Հանրապետության տարածքում` պրն...

Հրայր Թովմասյանն ու Կիրկորովը

Հրայր Թովմասյանն ու Կիրկորովը

Սեպտեմբերի 12, 2017


Այսօր խորհրդարանում «Հավաքների օգնության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծն էր ներկայացնում ԱԺ պետաիրավական հարցերով մշտ...

Թովմասյանն ընտրե՞լ է գերեզմանատունը

Թովմասյանն ընտրե՞լ է գերեզմանատունը

Հուլիսի 20, 2017


ՀՀ ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանի միտքը հակում ունի ...

Թովմասյանի մոտ ինչ-որ բան այնպես չէ

Թովմասյանի մոտ ինչ-որ բան այնպես չէ

Հունիսի 19, 2017


ՀՀԿ խմբակցության պատգամավոր, արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանը պատրաստվում է ջուրը նետել ուրիշների չարչարանքի պտո...

Հրայր Թովմասյանը կորոշի բոլորի փոխարեն

Հրայր Թովմասյանը կորոշի բոլորի փոխարեն

Ապրիլի 10, 2017


Նոր խորհրդարանն աշխատանքները կսկսի ապրիլի 27-ից: Հենց այդ ժամանակ էլ կառավարությունը վայր կդնի իր լիազորությունները: Դրանից հետ...

Հայտնի են Հրայր Թովմասյանի կատաղության պատճառները

Հայտնի են Հրայր Թովմասյանի կատաղության պատճառները

Դեկտեմբերի 12, 2016


Տեղեկություններ կան Ազգային ժողովից, որ Հրայր Թովմասյանը վերջնականապես կատաղել է: Այն, որ սա իրականությունից կտրվել է դեռ այն ժ...

Հրայր Թովմասյանն ընդդեմ վարչապետի

Հրայր Թովմասյանն ընդդեմ վարչապետի

Նոյեմբերի 1, 2016


«Մայրերի ու աղջիկների» մաֆիայի մասին վարչապետ Կարեն Կարապետյանի արտահայտությունն ու հանձնարարականը կարծես թե այնքան պարզ ու հաս...

Կսնվեն Հրայրի հաշվին

Կսնվեն Հրայրի հաշվին

Մայիսի 3, 2016


ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը կրակն է ընկել իր լեզվի ձեռքը: Այս էլ որերորդ անգամ նա որակումների մեջ իրեն ազատությունն...

Թե ինչպես են ապօրինի արածում մեր օրերի Չերնենկոյի քթի տակ

Թե ինչպես են ապօրինի արածում մեր օրերի Չերնենկոյի քթի տակ

Մայիսի 1, 2016


ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին բոլորը նմանեցնում են ԽՍՀՄ կոմկուսի կենտկոմի գլխավոր քարտուղար Կոնստանտին Չերնենկոյին, որն իր բուժ...

Հրայր Թովմասյանը` ՀՀ ապագա ազգային հերոս

Հրայր Թովմասյանը` ՀՀ ապագա ազգային հերոս

Ապրիլի 6, 2016


Հարցազրույցներում Թովմասյանը պետք է հստակ արձանագրի իր և իր ընտանիքի ցավը և դրա ծայրահեղ աստիճանը, որը պատճառվել է նրանց ` հանո...

«Չաթլախը» հիմա ընկեր է ու բարեկամ

«Չաթլախը» հիմա ընկեր է ու բարեկամ

Մարտի 31, 2016


Իշխանության և ընդդիմության միջև 4+4+4 ձևաչափով ընթացող քննարկումը ռազմաճակատի դաշտ է հիշեցնում: Իսկ այդ ճակատային գծի առանձին հ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ