Ազգային խայտառակություն

Գառնիկ Մարգարյանի գլխին ծռած սեյֆի բանալիների առիթով

Հունվարի 16, 2016
Գառնիկ Մարգարյանի գլխին ծռած սեյֆի բանալիների առիթով

Քոչար Օսկանյան

 

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր որոշում ընդունեց ԱԱԾ-ի կողմից վնասազերծված զինված խմբի հետ համագործակցելու մեջ մեղադրվող՝ «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանին կալանավորելու մասին: Թե որքանով է արդարացված դատարանի որոշումը` հայտնի չէ: Հայտնի է միայն, որ Գառնիկ Մարգարյանն իրեն մեղավոր չի ճանաչում, դատարան եկած հարազատներին ասել է, թե «ամեն ինչ նորմալ է»:


Բայց կա՞ն արդյոք հիմքեր՝ վստահելու Գառնիկ Մարգարյանին: Իհարկե ոչ, քանզի նա ՀՀ տարածքում բնակվող ամենաաննամուս, անսկզբունքային և արժանապատվությունից զուրկ մարդկանցից է: Այս կարծիքն ապացուցելու համար բավարար է այսօրվա հայ ընդդիմադիր հանրությանը հիշեցնել նրա տխուր կյանքից մի քանի դրվագ:


Նա իր անիմաստ կյանքի մեծ մասն անցկացրել է ԽՍՀՄ ամենախայտառակ կառույցում` ԳԱԻ կոչված ծառայությունում: Աճել է մինչև հանրապետական ԳԱԻ-ի պետ: Պատկերացնո՞ւմ եք, թե որքան և ինչպես է արածել Գառնիկ Մարգարյանը Հայկական ԽՍՀ կալորիական ավտոճանապարհներին մինչև պետ դառնալը: Ժամանակները փոխվեցին, եկան լևոնականները, Գառնիկ Մարգարյանի խելքին էլ, հավանաբար, տեղ էր արել, թե նոր Հայաստանն իսկապես դեմոկրատական երկիր է, և նա որոշում է դառնալ ընդդիմադիր: Նրա ընդդիմադիր գործունեությունը Տեր-Պետրոսյանի ժամանակ ավարտվեց նրանով, որ նա սպարապետ Վազգենի կողմից ենթարկվեց անասելի դաժան ծեծի մի խումբ այլ դժգոհ գնդապետների հետ, թեպետ այդ խմբակային ծեծի ժամանակ բոլորից շատ տուժել էր հենց Գառնիկ Մարգարյանը. նրա գլխին սպարապետը ծռել էր սեյֆի կեսկիլոյանոց բանալիները, իսկ դրան, պետք է ասել, ամեն գլուխ չի, որ կդիմանա: Նկատենք, որ այդ խմբակային ջարդը Վազգեն Սարգսյանի կողմից իրականացված ամենաօգտակար քայլերից մեկն էր Հայաստանի համար: Հանուն արդարության ասենք, որ անձամբ Գառնիկ Մարգարյանն այդ ողբերգական դեպքի մասին խոսում էր ահավոր սարսափով (իր հարազատների և տեղյակների շրջանում):


Եկան Քոչարյանի ժամանակները, և Գառնիկ Մարգարյանի համար սկսվեց երջանիկ դարաշրջան` գլխին ոչ ոք ոչ մի ապրանքատեսակ չէր ջարդում, նա իրեն լավ էր զգում: Սակայն պրն Մարգարյանը չգնահատեց այդ երջանկությունը. 2008-ին նա միացավ Տեր-Պետրոսյանի «ժողովրդին», դարձավ թունդ ընդդիմադիր, մինչ այդ էլ կուսակցություն էր ստեղծել: Ում՝ ում, բայց նամուս ունեցող մարդը, որքան էլ չընդուներ Քոչարյանի ռեժիմը, գոնե Տեր-Պետրոսյանի կողքին կանգնելու բարոյական իրավունք չուներ: Դա էլ արեց այսօրվա կալանավորը:


Սերժ Սարգսյանից էլ դժգոհ մնաց։ Հավանաբար, իրոք կապեր է ունեցել զինված խմբի անդամների հետ, և այսօր կրկին կանգնած է կոտրած տաշտակի առաջ: Սա արկածախնդրություն չէ, սա ռոմանտիկա չէ, սա պետության մասին հոգալ չէ։ Սա տարրական արժանապատվությունից, խելքից, պարկեշտությունից զուրկ լինելու վառ վկայություն է: Եվ հենց Գառնիկ Մարգարյանի կարգի ընդդիմադիրների շնորհիվ է, որ այսօր երկրում ընդդիմություն փաստացի չկա, իսկ եղածն էլ զզվանք է հարուցում:

 







Դիտումների քանակ 8221


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Կինո է, բա ի՞նչ է

Կինո է, բա ի՞նչ է

Հունիսի 23, 2018


ԱԱԾ գործողությունները հասարակության լայն շրջանների համար արդեն ձեռք են բերում դետեկտիվ սերիալների նշանակություն: Մարդիկ ամեն առ...

Քաղաքական դագանակը

Քաղաքական դագանակը

Հունիսի 20, 2018


Նոր իշխանությունները շատ հստակ մի խնդիր են դրել իրենց առաջ` յուրաքանչյուր օր հանդես գալ որևէ նոր բացահայտումով, բերման ենթարկել...

ԱԱԾ-ին խնկարկելիս ծխից հեռու կանգնեք

ԱԱԾ-ին խնկարկելիս ծխից հեռու կանգնեք

Հունիսի 18, 2018


Հեղափոխական էյֆորիային փոխարինելու են գալիս այլ էյֆորիկ դրսևորումներ: Դրանք բնական կլինեին, եթե դրանցից մեկը չվերաբերվեր Ազգայի...

Քարոզչական թյուրիմացություններ

Քարոզչական թյուրիմացություններ

Մայիսի 31, 2018


Թյուրիմացությունները կարող են լինել փոքր, մեծ և անհեթեթ: Այս օրերին շրջանառվող մի քանի թյուրիմացություններ հանգիստ կարելի էր դա...

Արդարադատությո՞ւն, թե՞ անձնական վրեժ

Արդարադատությո՞ւն, թե՞ անձնական վրեժ

Մայիսի 30, 2018


Նիկոլ Փաշինյանի շարժման հենց առաջին օրերից ակտիվիստները թիրախավորված վերաբերմունք էին դրսևորվում Սամվել Ալեքսանյանին պատկանող «...

Ազգային հարիֆության կապակցությամբ

Ազգային հարիֆության կապակցությամբ

Ապրիլի 5, 2018


Այսօր տեղեկություն տարածվեց, որ ԱԱԾ-ն ձերբակալել է ոմն Նորայր Մինասյանի` Երևանի բնակիչ Ա.Խ-ի հաղորդման հիման վրա: Պարզվում է՝ Հ...

Նախարարների հեթանոսական զվարճանքները

Նախարարների հեթանոսական զվարճանքները

Հոկտեմբերի 3, 2017


Տեսնես որևէ իտալացի կարո՞ղ է Կոլիզեյը փակել տալ ու այնտեղ ծնունդ նշել: Կամ հույների մեջ կգտնվի՞ մեկը, ով Ակրոպոլիսը մի քանի ժամ...

Իսկապե՞ս էշի մեկն է

Իսկապե՞ս էշի մեկն է

Սեպտեմբերի 29, 2017


Երևանում շարունակվում է ԱԱԾ-ի կողմից վնասազերծված զինված խմբի գործով դատաքննությունը: Յուրաքանչյուր նիստ նորանոր մանրամասներ է ...

ԱԱԾ սեզոնային շոու, կամ` եղբայրների անվտանգության ապահովում

ԱԱԾ սեզոնային շոու, կամ` եղբայրների անվտանգության ապահովում

Ապրիլի 27, 2017


Պետք է ենթադրել, որ վտանգի դեպքում մենք բոլորս կքաշվենք, ինչպես տեղի ունեցավ «Սասնա ծռերի» հերոսական սխրանքի ժամանակ, քանի որ Ա...

ԱԱԾ-ն հանցագործներին հայեցի է դաստիարակում

ԱԱԾ-ն հանցագործներին հայեցի է դաստիարակում

Սեպտեմբերի 23, 2016


ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն այսօր տեղեկացրեց մի հանցավոր խմբավորում բացահայտելու մասին: Պարզվում է, մի խումբ հայեր ա...

Խզմալյանը ծախում է հայրենիքը

Խզմալյանը ծախում է հայրենիքը

Հուլիսի 30, 2016
26

Հուլիսի 29-ի գիշերը Երևանում տեղի ունեցած լայնածավալ բախումները ոմանք ցանկանում են դիտարկել այն տեսանկյունից, ինչին իրենք են հա...

ԱԱԾ-ն արդեն պիցցա է ցրում

ԱԱԾ-ն արդեն պիցցա է ցրում

Հուլիսի 29, 2016


Երբ 5 օր առաջ Սարի թաղի մի բնակիչ իր մեքենայով ճեղքեց ոստիկանական պատնեշը և սնունդ հասցրեց ՊՊԾ գունդը գրաված զինյալ խմբի անդամն...

ԳԱԻ-ն ձախողեց Սեֆիլյանի «ապստամբությունը»

ԳԱԻ-ն ձախողեց Սեֆիլյանի «ապստամբությունը»

Հուլիսի 28, 2016


Ժիրայր Սեֆիլյանը բավական լուրջ օպերացիա էր ծրագրել. երեք խումբ պետք է միաժամանակ գրավեր երեք հաստատություն` ՊՊԾ գունդը, հեռուստ...

Կուտոյանը կստանձնի ԿՀՎ տնօրենի պաշտոնը

Կուտոյանը կստանձնի ԿՀՎ տնօրենի պաշտոնը

Հուլիսի 28, 2016


Ազգային անվտանգության ծառայությունն իր բարձունքի վրա է, գործում է խելամիտ, իմաստնաբար, օրինակ է ծառայում աշխարհի մյուս երկրների...

ԱԱԾ-ն սպառնում է ազգային անվտանգությանը

ԱԱԾ-ն սպառնում է ազգային անվտանգությանը

Հուլիսի 27, 2016
2

Տեսնենք, թե բժիշկների ազատումից հետո վաղը ԱԱԾ անչափահաս ղեկավարությունն ում պատանդ կհանձնի Սեֆիլյանի բանդային, և ընդհանրապես այ...

Գեորգի Կուտոյանը` «Սասնա ծռերի» խթանիչ

Գեորգի Կուտոյանը` «Սասնա ծռերի» խթանիչ

Հուլիսի 24, 2016


«Սասնա ծռեր» ահաբեկչական խմբի անդամների վերջն սկսել է ուրվագծվել, արդեն կարելի է ասել, որ դրանց ոչ մի լավ բան չի սպասվում: Դրան...

ՀՅԴ-ն, «Ալյանսը», ԱԱԾ-ն ու Արմեն Դարբինյանը

ՀՅԴ-ն, «Ալյանսը», ԱԱԾ-ն ու Արմեն Դարբինյանը

Հունիսի 22, 2016


Այս օրերին, երբ բոլոր նախարարներն ազատվում են իրենց բազում խորհրդականներից, կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրաման...

Կաթողիկոսն ու ԿԳԲ-ն չեն մեկնաբանվում

Կաթողիկոսն ու ԿԳԲ-ն չեն մեկնաբանվում

Հունիսի 20, 2016
2

Օրեր առաջ պատմաբան Գևորգ Յազճյանը հանդես էր եկել մի սենսացիոն հայտարարությամբ՝ պնդելով, թե ինքը Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին...

ՀՀ ԱԱԾ-ն դարձել է«կոոպտորգ»

ՀՀ ԱԱԾ-ն դարձել է«կոոպտորգ»

Մայիսի 28, 2016
1

Մթերող հիմնարկներ միշտ եղել են: Օրինակ, Խորհրդային Միությունում կար «Կոոպտորգ»: Խորհրդային այդ հիմնարկում մթերվում էր գյուղատնտ...

Առայժմ չունենք կրկես, սակայն ԱԱԾ-ն գործում է

Առայժմ չունենք կրկես, սակայն ԱԱԾ-ն գործում է

Մայիսի 23, 2016


Մինչև վերջերս կարծում էինք, թե երկրի անվտանգության ծառայությունում աշխատում են ֆիզիկապես պատրաստված և կրթված անձինք: Բացի այդ, ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Մարուքյանի «եթե»-ն
Հուլիսի 17, 2018


Մարուքյանի «եթե»-ն

Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ