Սովորական խայտառակություն

Արթուր Սաքունցը Պերմյակովի պաշտպանն է

Հունվարի 18, 2016
Արթուր Սաքունցը Պերմյակովի պաշտպանն է

Այսօր Գյումիում տեղակայված ռուսական ռազմաբազայում շարունակվում էր Ավետիսյանների ընտանիքին գնդակահարած զինվորական Վալերի Պերմյակովի դատավարությունը: Եվ այս նիստում առանձնապես ակտիվ էր իրավապաշտպան Արթուր Սաքունցը: Վերջինս միջնորդեց, որ գործը հանձնվի Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանին։

 

Սա ընդունելի միջնորդություն էր: Անցած մեկ տարում շատ-շատերն են այդ մասին խոսել՝ պատճառաբանելով, որ դա բխում է մեր երկրի օրենսդրությունից ու շահերից: Եվ եթե Սաքունցը նույնպես առաջնորդվեր այս սկզբունքներվ, նրա նախաձեռնությունը միանգամայն ողջունելի կլիներ: Բայց Սաքունցը հենց նրանով է Սաքունց, որ իրավապաշտպանի ցանկացած քայլ երկու երես ունի: Ու այդ անհանգիստ կիրքը շատ հաճախ նրան մոռացնել է տալիս, որ ներկա պահին նա տուժողներից մեկի իրավահաջորդի ներկայացուցիչն է, այլ ոչ թե մարդասպանի պաշտպանը: Մինչդեռ մեկը մյուսին են հաջորդում պահանջները, որոնք նույնիսկ դահլիճում գտնվողների զարմանքն են հարուցում:


Օրինակ, Սաքունցը հայտարարում է, որ Պերմյակովը նստած է ապակե վանդակապատ տարածքում. նման պայամաններում ամբաստանյալին պահելը կոպիտ խախտում է: Հետո նա ասում է, որ քննչական մեկուսարանը, որտեղ գտնվում է ամբաստանյալը, չի համապատասխանում պահանջներին: Հետո նա բողոքում է, թե ինչու է Պերմյակովը ձեռնաշղթաներով, ինչու են պահակախումբ կարգել: Մի խոսքով, ազատ քաղաքացի Պերմյակովի համար պետք ստեղծել լավագույն պայմանները, նույնիսկ կարելի է զբոսանքի տանել Գյումրիի տեսարժան վայրերը:Իսկ ինչ վերաբերում է ռուսներին (որնց հանդեպ Սաքունցը խրոնիկ ատելություն ունի), ապա սրանք ճնշումներ են գործադրում խեղճ ու անմեղ մարդասպանի նկատմամբ: Այ եթե Պերմյակովին պահեին ամերիկյան դեսպանատանը, դա լիովին Սաքունցի սրտով կլիներ: Բայց քանի դեռ Պերմյակովի իրավունքները դաժանաբար ոտնահարվում են, Սաքունցը անքուն գիշերներ ու լարված ցերեկներ պիտի անցկացնի նրա հանգիստն ու կոնֆորտը հսկելու համար:

 







Դիտումների քանակ 9034


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Սաքունցի սիրտը արյուն է ուզում

Սաքունցի սիրտը արյուն է ուզում

Ապրիլի 17, 2018


Երևանում և հանրապետության մի շարք քաղաքներում մթնոլորտը շիկացած է, շատերին է մտահոգում այն հեռանկարը, որ ինչ-որ մեկի անխոհեմ ար...

Բա Սաքունցին ո՞վ փող կտա

Բա Սաքունցին ո՞վ փող կտա

Փետրվարի 12, 2018


Արդարադատության նախարարությունը «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու առաջ...

Ալամ աշխարհի հերոս Սաքունցը

Ալամ աշխարհի հերոս Սաքունցը

Փետրվարի 2, 2018


Հայաստանի հերոս ով ասես կարող է դառնալ: Իսկ դուք կարո՞ղ էլ լինել Կովկասի հերոս: Չեք կարող: Բայց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլե...

Գթասրտություն միայն համբալների հանդեպ

Գթասրտություն միայն համբալների հանդեպ

Դեկտեմբերի 3, 2017


Զարմացնում են հայերի գթասրտությունը, բարեգործության վերաբերյալ նրանց ունեցած պատկերացումը, խիղճը, մի խոսքով` հայերի խելքը: Ոմն ...

Սաքունցը պատանդ է վերցնում Գոռի հարազատներին

Սաքունցը պատանդ է վերցնում Գոռի հարազատներին

Սեպտեմբերի 4, 2017


Երբ Երևանի բիլիարդանոցներից մեկում օրեր առաջ նշանառուն գնդակահարեց պատանդ պահող հանցագործին, դրանից հետո հրապարակվեցին վերջինիս...

Ինչո՞ւ սպանել Սաքունցին

Ինչո՞ւ սպանել Սաքունցին

Հունիսի 6, 2017


Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ահազանգել է այն մասին, որ իրեն ցանկանում են սպանել: Սպանողն էլ թաքուն մեկը չէ, վարձու մարդասպան չէ...

Պարոնայք հումանիստները շատ զբաղված են

Պարոնայք հումանիստները շատ զբաղված են

Հուլիսի 18, 2016
1

Հենց որ Էրեբունի թաղամասում հնչեցին առաջին կրակոցներն ու զինյալները ներխուժեցին ոստիկանական հաստատության տարածք, հանրապետության...

Արթուր Սաքունցն ու գժանոցը

Արթուր Սաքունցն ու գժանոցը

Մայիսի 31, 2016


«Ավան» հոգեկան առողջության կենտրոնի, այլ կերպ ասած` հոգեբուժարանի հիվանդ Ժ.Ամարիկյանը գտել է, որ իրեն կենտրոնի աշխատակիցները վա...

Հայաստանին կարող են օգուտ բերել միայն Արթուր Սաքունցը և Տիգրան Խզմալյանը

Հայաստանին կարող են օգուտ բերել միայն Արթուր Սաքունցը և Տիգրան Խզմալյանը

Մայիսի 27, 2016


«Ասենք՝ Հերմինե Նաղդալյանը Վրաստան է գնացել, Տաջիկստան է գնացել, խնդրում եմ ասեք՝ Հերմինե Նաղդալյանի ամբողջ պահվածքը ԵԽԽՎ-ում ե...

Մերժվածների լավագույն տասնյակը

Մերժվածների լավագույն տասնյակը

Մայիսի 10, 2016


«Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնությունն այս անգամ որոշել է դառնալ ոչ միայն մեր, այլև մեր կարծիքի տերը, որովհետև, ինչպես նրան...

Սաքունցը միշտ մի թշնամի ունի, և դա Ադրբեջանը չէ

Սաքունցը միշտ մի թշնամի ունի, և դա Ադրբեջանը չէ

Ապրիլի 9, 2016


Թեև միջազգային հանրության արձագանքը վերջին ռազմական գործողություններին եղավ այն, որ ընդամենը դատապարտող հայտարարություններով հա...

Վահրամ Բաղդասարյանը` մեռած հոգիների բիզնեսի քավոր

Վահրամ Բաղդասարյանը` մեռած հոգիների բիզնեսի քավոր

Մարտի 31, 2016


Մենք բազմիցս նշել ենք, որ ննջեցյալները մեծ դերակատարում ունեն մեր երկրում: Նրանք, կամ ավելի ճիշտ՝ նրանց հոգիները, հայաստանցի որ...

Ե՞րբ են ծեծելու Սաքունցին

Ե՞րբ են ծեծելու Սաքունցին

Փետրվարի 4, 2016
4

ԼԳԲՏ համայնքի դեմ կոշտ քննադատություններով հայտնի «Հայաստանի սոցիալիստական շարժում» կուսակցության ղեկավար Ռոբերտ Ահարոնյանը հայ...

Քուչի թուլեն՝ էթիկայի մասնագետ

Քուչի թուլեն՝ էթիկայի մասնագետ

Հունվարի 19, 2016
2

Ինչպես հայտնի է, մի քանի օր առաջ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի (Արթուր Սաքունցի օբյեկտի) կողմից փոստայ...

Շմայս բռնաբարին կպատժեն ՆԱՏՕ-ի ուժերը

Շմայս բռնաբարին կպատժեն ՆԱՏՕ-ի ուժերը

Նոյեմբերի 25, 2015


Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի բախտը չի բերում. Վերաքննիչ քրեական դատարանն այսօ...

Պերմյակովի աղանդը Հայաստանում է

Պերմյակովի աղանդը Հայաստանում է

Սեպտեմբերի 24, 2015


Միացյալ երիտասարդական լիգայի նախագահ Սևակ Հովհաննիսյանը պնդում է, որ Հայաստան նոր ներթափանցած աղանդն անմիջական կապ ունի Գյումրի...

Հայաստանում Միացյալ Նահանգներին ծառայելը չի կասեցվում

Հայաստանում Միացյալ Նահանգներին ծառայելը չի կասեցվում

Սեպտեմբերի 21, 2015


Եթե տիկին Հիլիարդի գաղտնի նամակը կարող էր հայտնվել ռուսաստանյան պարբերականի ձեռքում, ապա հարկ է ենթադրել, որ շատ ավելի շուտ այն...

Պերմյակովն ընդդեմ 6,93 դրամի

Պերմյակովն ընդդեմ 6,93 դրամի

Հունիսի 26, 2015


Այսօր նախագահականում տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի նախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքս...

Նախագահ Սարգսյանը հրաժարվել է փոխանակել Պերմյակովին Կոստանյանի հետ

Նախագահ Սարգսյանը հրաժարվել է փոխանակել Պերմյակովին Կոստանյանի հետ

Հունիսի 3, 2015
1

Այժմ որևէ կապ, որևէ գործնական հարաբերություն չկա ՀՀ և ՌԴ դատախազությունների միջև: Չայկան սկզբունքային մարդ է և վիրավորված է հայ...

Սկզբում Ավետիսյաններին սպանեցին, հիմա սպանում են գործը

Սկզբում Ավետիսյաններին սպանեցին, հիմա սպանում են գործը

Մայիսի 12, 2015


Ուղիղ 4 ամիս է անցել այն օրից, երբ Գյումրիում տեղի ունեցավ Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանությունը: Եվ արդեն իրականություն են...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Արարատը` persona non grata
Հուլիսի 25, 2018


Արարատը` persona non grata

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ