Սովորական խայտառակություն

Միկա Բաղդասարովը նաև փչան է

Հունվարի 19, 2016
Միկա Բաղդասարովը նաև փչան է

Օրեր առաջ հայտնի գործարար Միկա Բաղդասարովը ամսագրերից մեկին տված հարցազրույցում, խոսելով իր առաջիկա անելիքների մասին, տեղեկացրել էր, որ վրացական «Georgian Airlines»-ը իրեն առաջարկել է փոխնախագահի պաշտոնը: Այդ փաստը մեր տարակուսանքն էր հարուցել՝ հաշվի առնելով Բաղդասարովի «հերոսական» անցյալը:


Իսկ հիմա պարզվում է, որ զարմացած են նաև վրացիները: «Այս տեղեկությունը սուտ է, ու ոչ մի նման բան չկա: Այդ ամենը հորինվածք է»,- sputnikarmenia.ru-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Georgian Airways»-ի տնօրենի պաշտոնակատար Ռոբերտ Հովհաննիսյանը: Իսկ թե ինչո՞ւ է Բաղդասարովը պայծառ երազանքների գիրկն ընկել, միայն կարելի է կռահել: Իր ցանկալի կյանքը նոր էջից սկսել փափագող գործարարն այս պահին ավելի խելամիտ բան չի մտածել, քան ապագա հորինելը:


Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, որ Միկա Բաղդասարովն աչքի է ընկնում վառ երևակայությամբ: Դեռևս 2011-ին նա լուրեր էր տարածել, թե «Արմավիան» պատրաստվում է գնել նույն այդ «Georgian Airways»-ը, սակայն ամեն ինչ մնաց մտադրությունների մակարդակում, իսկ արդյունքում «Արմավիան» սնանկացավ:







Դիտումների քանակ 6186


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Բաղդասարովը երկու բան է մոռացել

Բաղդասարովը երկու բան է մոռացել

Հունիսի 9, 2018


Վերջին քաղաքական ցնցումները արթնացրեցին նույնիսկ «ննջեցյալներին»: Հանրային հիշողության անդրշիրիմյան խորխորատներից հերթով դուրս ...

Ազգային ժողովը խրախուսում է գանձագողությունը

Ազգային ժողովը խրախուսում է գանձագողությունը

Ապրիլի 26, 2016
2

Այսօր Ազգային ժողովում քննարկում էին էկոնոմիկայի նախարարության պատրաստած օրինագիծը, որն առաջարկում էր Հրազդանի ցեմենտի գործարան...

Վարդան Այվազյանի վատը, շատ վատն ու ամենավատը

Վարդան Այվազյանի վատը, շատ վատն ու ամենավատը

Ապրիլի 5, 2016


Աշխարհը՝ աշխարհով, «Հրազդան ցեմենտ» ՓԲԸ-ն՝ իր փողերի ճակատագրով: Հենց այսօր խորհրդարանում այդ հարցն էին քննարկում, այսինքն, «Հր...

Բաղդասարովը գնում է սնանկացնելու վրացիներին

Բաղդասարովը գնում է սնանկացնելու վրացիներին

Հունվարի 10, 2016


Հայտնի գործարար Միկա Բաղդասարովի մասին երկար ժամանակ է՝ որևէ տեղեկություն չկար: Այն պահից ի վեր, ինչ նա հայտարարեց սնանկացման մ...

9 միլիարդ տվեցին, որ Գալուստն ու իր տղան ֆուտբոլ խաղան

9 միլիարդ տվեցին, որ Գալուստն ու իր տղան ֆուտբոլ խաղան

Հունվարի 30, 2015
2

Հավանաբար հիշում եք, որ անցած ամռանը գործարար Միկա Բաղդասարովին պատկանող և նրա անունը կրող մարզադաշտն աճուրդով վաճառվեց «Արմավի...

Միկա Բաղդասարովի լափն անձեռնմխելի է, լափածը` արդարացի

Միկա Բաղդասարովի լափն անձեռնմխելի է, լափածը` արդարացի

Օգոստոսի 31, 2014
1

Հայրենի կառավարությունը վերջերս նոր ու հետաքրքիր զբաղմունք է գտել. կուտակված պարտքերի դիմաց վերցնում է այս կամ այն շինությունն ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ