Ազգային խայտառակություն

Քուչի թուլեն՝ էթիկայի մասնագետ

Հունվարի 19, 2016
Քուչի թուլեն՝ էթիկայի մասնագետ

Ինչպես հայտնի է, մի քանի օր առաջ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի (Արթուր Սաքունցի օբյեկտի) կողմից փոստային առաքման միջոցով դիմում էր ներկայացվել ՀՀ Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողով՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանի կողմից «ՀՀ Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքով սահմանված էթիկայի նորմերը խախտելու, մասնավորապես՝ ֆեյսբուքյան օգտատերերից մեկի հասցեին հնչեցված բռնության և սպառնալիքի կոչերի ու վիրավորական արտահայտությունների վերաբերյալ որոշում կայացնելու հարցով: Հիշեցնենք, որ երգչուհի պատգամավորը Սեյրան Օհանյանի ու բանակի հասցեին քննադատական տողերի հեղինակին սպառնացել է, որ կհանի նրա աչքերը:

 

Շուշանի վարքն ու արարքը ոչ խրախուսելու, ոչ էլ արդարացնելու պատճառ չունենք: Սակայն խոսենք Սաքունցի մասին, որն անընդհատ մատնացույց է անում էթիկան և ազատ խոսքի իրավունքի պաշտպանությունը: Այս Սաքունցը շատ զարմանալի հիշողություն ունի: Ավելի ճիշտ՝ յուրահատուկ հիշողության տեր է, քանի որ մտապահում է միայն իրեն հարմար դեպքերը, իսկ անհարմարներն իսկույն մոռանում է: Բայց մենք նրան, այնուամենայնիվ, մի բան կհիշեցնենք:


2013 թվականին, երբ Հայաստան էր գալու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, դրա նախօրեին Սաքունցն իր ֆեյսբուքյան էջում գրեց բառացիորեն հետևյալը. «Ով որ Պուտինի այցի օրը դուրս չեկավ դեմն առնելու ու ասի ռադ եղիր, ուրեմն քուչի թուլա է՝ անկախ դիրքից, անկախ զբաղմունքից, սեռից, տարիքից․․. ուրեմն ստրուկ է, տարրական մարդկային արժանապատվությունից զուրկ... Սա է... Եթե կա այլ տարբերակ` ասեք...»:


Էթիկայի, վարվեցողության, դաստիարակության հարցում մինչև «քուչի թուլայի» մակարդակ իջնող Սաքունցի դեպքում, չգիտես ինչու, ոչ ոք չհիշեց նրան կարգի հրավիրելու, սանձերը քաշելու և լեզվին կապանք դնելու մասին: Երևի մտածեցին՝ դե, հիմա անշնորհք, փողոցային, գյադայական վարքի տեր տղա է, նրանից ի՞նչ պահանջես: Չհիշեցին, այդ պատճաով էլ նա հիմա առիթավորվել ու նամակներ է գրում ԱԺ՝ այլոց պահվածքը դատապարտելու համար: Եվ հիմա ճիշտ պահն է հիշել նրա սեփական հարցադրումը. «Եթե կա այլ տարբերակ` ասեք․․.»: Կա, Սաքունց: Կասենք:







Դիտումների քանակ 15031


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Սաքունցի սիրտը արյուն է ուզում

Սաքունցի սիրտը արյուն է ուզում

Ապրիլի 17, 2018


Երևանում և հանրապետության մի շարք քաղաքներում մթնոլորտը շիկացած է, շատերին է մտահոգում այն հեռանկարը, որ ինչ-որ մեկի անխոհեմ ար...

Տուֆակերտ Շուշանն ու բանակի փողերը

Տուֆակերտ Շուշանն ու բանակի փողերը

Մարտի 3, 2018


Երգչուհի, ՀՀԿ-ական պատգամավոր Շուշան Պետրոսյանը նոր նախաձեռնությամբ է հանդես եկել` տուֆ քարեր է ուզում առնել բանակի կարիքների հ...

Բա Սաքունցին ո՞վ փող կտա

Բա Սաքունցին ո՞վ փող կտա

Փետրվարի 12, 2018


Արդարադատության նախարարությունը «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու առաջ...

Ալամ աշխարհի հերոս Սաքունցը

Ալամ աշխարհի հերոս Սաքունցը

Փետրվարի 2, 2018


Հայաստանի հերոս ով ասես կարող է դառնալ: Իսկ դուք կարո՞ղ էլ լինել Կովկասի հերոս: Չեք կարող: Բայց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլե...

Շուշան Պետրոսյանը սիրո մասին (և ոչ միայն)

Շուշան Պետրոսյանը սիրո մասին (և ոչ միայն)

Հունվարի 16, 2018


Երգչուհի և պատգամավոր Շուշան Պետրոսյանն այսօր Ազգային ժողովի հայտարարությունների ժամին պաթետիկ հայտարարություն է կարդացել` նվիր...

Գթասրտություն միայն համբալների հանդեպ

Գթասրտություն միայն համբալների հանդեպ

Դեկտեմբերի 3, 2017


Զարմացնում են հայերի գթասրտությունը, բարեգործության վերաբերյալ նրանց ունեցած պատկերացումը, խիղճը, մի խոսքով` հայերի խելքը: Ոմն ...

Սաքունցը պատանդ է վերցնում Գոռի հարազատներին

Սաքունցը պատանդ է վերցնում Գոռի հարազատներին

Սեպտեմբերի 4, 2017


Երբ Երևանի բիլիարդանոցներից մեկում օրեր առաջ նշանառուն գնդակահարեց պատանդ պահող հանցագործին, դրանից հետո հրապարակվեցին վերջինիս...

Ինչո՞ւ սպանել Սաքունցին

Ինչո՞ւ սպանել Սաքունցին

Հունիսի 6, 2017


Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ահազանգել է այն մասին, որ իրեն ցանկանում են սպանել: Սպանողն էլ թաքուն մեկը չէ, վարձու մարդասպան չէ...

Ո՞վ է վտանգում ազգային անվտանգությունը

Ո՞վ է վտանգում ազգային անվտանգությունը

Մայիսի 20, 2017


Ազգային ժողովի նիստի ժամանակ այսօր Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Կորյուն Նահապետ...

Հայ պատգամավորուհիները օրինաչափության շեղում են

Հայ պատգամավորուհիները օրինաչափության շեղում են

Հոկտեմբերի 26, 2016


Կա այսպիսի մի կառույց՝ Միջխորհրդարանական միություն: Սա միջազգային կազմակերպություն է, որն զբաղվում է աշխարհի խորհրդարանների գոր...

Ի՞նչ է թաքցնում Շուշան Պետրոսյանը

Ի՞նչ է թաքցնում Շուշան Պետրոսյանը

Սեպտեմբերի 3, 2016


ՀՀԿ խմբակցության պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով չի ներկայացրել նախոր...

Ֆեյսբուքի ահաբեկիչ Շուշան Պետրոսյանը

Ֆեյսբուքի ահաբեկիչ Շուշան Պետրոսյանը

Հուլիսի 26, 2016
1

Ամեն մարդ ինքնադրսևորման մի դաշտ գտնում է: Եթե չի գտնում, կարող է նաև դիմել ծայրահեղ քայլերի: Օրինակ, «Սասնա ծռեր» խմբի գրոհայի...

Պարոնայք հումանիստները շատ զբաղված են

Պարոնայք հումանիստները շատ զբաղված են

Հուլիսի 18, 2016
1

Հենց որ Էրեբունի թաղամասում հնչեցին առաջին կրակոցներն ու զինյալները ներխուժեցին ոստիկանական հաստատության տարածք, հանրապետության...

Արթուր Սաքունցն ու գժանոցը

Արթուր Սաքունցն ու գժանոցը

Մայիսի 31, 2016


«Ավան» հոգեկան առողջության կենտրոնի, այլ կերպ ասած` հոգեբուժարանի հիվանդ Ժ.Ամարիկյանը գտել է, որ իրեն կենտրոնի աշխատակիցները վա...

Հայաստանին կարող են օգուտ բերել միայն Արթուր Սաքունցը և Տիգրան Խզմալյանը

Հայաստանին կարող են օգուտ բերել միայն Արթուր Սաքունցը և Տիգրան Խզմալյանը

Մայիսի 27, 2016


«Ասենք՝ Հերմինե Նաղդալյանը Վրաստան է գնացել, Տաջիկստան է գնացել, խնդրում եմ ասեք՝ Հերմինե Նաղդալյանի ամբողջ պահվածքը ԵԽԽՎ-ում ե...

Շուշան Պետրոսյանը դժգոհ է Արմենչիկից, իսկ իրենից ո՞վ դժգոհի

Շուշան Պետրոսյանը դժգոհ է Արմենչիկից, իսկ իրենից ո՞վ դժգոհի

Մայիսի 11, 2016
1

Վաստակավոր արտիստ Արմենչիկն իր արևին բարեգործություն արեց և կրակն ընկավ: Նորմալ մարդիկ զայրացան, հնչեցին բազում կարծիքներ, իսկ ...

Մերժվածների լավագույն տասնյակը

Մերժվածների լավագույն տասնյակը

Մայիսի 10, 2016


«Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնությունն այս անգամ որոշել է դառնալ ոչ միայն մեր, այլև մեր կարծիքի տերը, որովհետև, ինչպես նրան...

Սաքունցը միշտ մի թշնամի ունի, և դա Ադրբեջանը չէ

Սաքունցը միշտ մի թշնամի ունի, և դա Ադրբեջանը չէ

Ապրիլի 9, 2016


Թեև միջազգային հանրության արձագանքը վերջին ռազմական գործողություններին եղավ այն, որ ընդամենը դատապարտող հայտարարություններով հա...

Վահրամ Բաղդասարյանը` մեռած հոգիների բիզնեսի քավոր

Վահրամ Բաղդասարյանը` մեռած հոգիների բիզնեսի քավոր

Մարտի 31, 2016


Մենք բազմիցս նշել ենք, որ ննջեցյալները մեծ դերակատարում ունեն մեր երկրում: Նրանք, կամ ավելի ճիշտ՝ նրանց հոգիները, հայաստանցի որ...

Եթե Խոսրով Հարությունյանի ականջները կտրած լինեին

Եթե Խոսրով Հարությունյանի ականջները կտրած լինեին

Փետրվարի 29, 2016


Վերջերս շատերս լսեցինք մի ահասարսուռ դեպքի մասին. Շիրակի մարզի Առափ գյուղում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ կտր...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Արարատը` persona non grata
Հուլիսի 25, 2018


Արարատը` persona non grata

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ