Միջազգային խայտառակություն

Բութ ամերիկուհին սովորեցնում է ԱՄՆ հաջորդ նախագահին, թե ինչպես պահի իրեն Պուտինի հետ

Հունվարի 25, 2016
Բութ ամերիկուհին սովորեցնում է ԱՄՆ հաջորդ նախագահին, թե ինչպես պահի իրեն Պուտինի հետ

Խմբագրության կողմից


Հրապարակում ենք Ռուսաստանի գծով Պենտագոնի նախկին առաջատար փորձագետ Էվելին Ֆարկասի (Evelyn Farkas) բաց նամակը ԱՄՆ հաջորդ նախագահին այն մասին, թե ինչպես պետք է զսպել ագրեսիվ ռուս «դիկտատորին»։ Այս նամակն ամերիկյան քաղաքականության ինդիկատորն է, որի էությունը եսակենտրոնությունն է, եսասիրությունը, համոզվածությունը սեփական բացառիկության մեջ, բթամտությունը։ Տիկին Ֆարկասը հուզվում է և հավար գցում, թե ուր որ է Պուտինը գերազանցություն է վերցնելու Սիրիայում։ Դա նրան տագնապեցնում է։ Բայց եթե Սիրիան այն է, որտեղ կարելի է գերազանցություն վերցնել, ապա ինչո՞ւ Պուտինը չպետք է անի դա։ Եվ ինչո՞ւ «այդ գերազանցությունը» անպայման պետք է բաժին ընկնի ԱՄՆ-ին։ Հասկանալի է, տիկին Ֆարկասը նույնիսկ գլխի էլ չի ընկնում սակավամտության պատճառով, որ ինչ-որ մեկը կարող է հարցը նաև այսպես դնել։ Եվ ի՞նչ է նա պատասխանելու։ Նա խորհուրդ է տալիս նաև Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի, մի խոսքով՝ ուրիշ շատ բաների համար։ Գրում է այն մասին, թե ինչպես է, իբր, Պուտինն ավերում աշխարհակարգը, որը ձևավորվել է համաշխարհային պատերազմից հետո (!!!), իսկ դա արդեն ոչ միայն լկտիություն է, այլ նաև լուրջ հիվանդության դրսևորում։ Կարծում ենք, այս նամակին ծանոթանալն ընդամենը կուժեղացնի առողջ դատող մարդկանց զզվանքը Միացյալ Նահանգների հանդեպ, ինչին էլ մենք, ըստ էության, ձգտում ենք հասնել։

 


Էվելին Ֆարկաս


Տիկին/պարոն ապագա նախագահ, Դուք Ձեր իշխանական լիազորությունները կստանձնեք այնպիսի պայմաններում, երբ Վլադիմիր Պուտինի Ռուսաստանը հանդիսանում է պոտենցիալ աշխարհառազմավարական սպառնալիք ԱՄՆ-ի համար։ Դուք կունենաք դիմակայության և այդ սպառնալիքը (որն ավելի է ուժեղանում) զսպելու ռազմավարության կարիք։ Ներկա պահին Պուտինը մոտ է այն բանին, որպեսզի գերազանցություն վերցնի Սիրիայում, և նա պինդ է Ուկրաինայում, Վրաստանում և Մոլդովայում։ Ուժ կիրառելու նրա գործողությունները բռնապետերին պաշտպանելու և այլ երկրներին Մոսկվայի կամքին հնազանդեցնելու համար որոշակի արդյունք են տալիս, ինչն անցած շաբաթ անուղղակիորեն ընդունել է Շտաբների պետերի միավորված կոմիտեի նախագահ Ջոզեֆ Դանֆորդը (Joseph Dunford), երբ թղթակիցներին ասել է, որ Սիրիայում ռուսական ռազմական ինտերվենցիայի պատճառով Ասադի ռեժիմը «գտնվում է լավագույն վիճակում» այս շաբաթ Ժնևում նախատեսված բանակցությունների նախաշեմին։ Պուտինն օգնել է Ասադին վերականգնել վերահսկողությունը սիրիական տարածքի բավական մասի հանդեպ, որպեսզի վերջինը կարողանա պահել իշխանությունը։ Իսկ Արևելյան Եվրոպայում այն պետությունները, որոնց վրա ճնշում են բանեցնում անկոչ ռուսական զորքերը, ապրում են իրենց տարածքային և քաղաքական ինքնիշխանության սահմանափակման պայմաններում։


Ո՞րն է Ռուսաստանից բխող սպառնալիքը։ Պուտինի երկու գլխավոր նպատակները՝ սեփական իշխանության պահպանումը և Ռուսաստանի վերածնունդը որպես մեծ տերության, ինքնին սպառնալիքի տակ չեն դնում ԱՄՆ ազգային շահերը։ Սպառնալիքն այն է, որ Պուտինն այդ նպատակներին հասնելու նպատակով նորից գրում է միջազգային նորմերն ու կանոնները, որոնք բացառիկ կարևոր են ամերիկյան անվտանգության համար։ Եթե կոնկրետ խոսելու լինեմ, նա ջանում է օրինականացնել նոր միջազգային կարգ, որը թույլ կտա բռնապետական լիդերներին խախտել մարդու իրավունքները, ներխուժել այլ երկրներ, ինչպես նաև օկուպացնել դրանք և խափանարար գործողություններ իրականացնել ինքնիշխան պետությունների դեմ։ Էլ չեմ խոսում արդեն սպանությունների մասին. անցած շաբաթ բրիտանական հետաքննությունը, որն իրականացրել էր բարձրագույն դատարանի պաշտոնաթող դատավոր Ռոբերտ Օուենը, ավարտվեց այն եզրահանգմամբ, որ ԱԴԾ նախկին գործակալ Ալեքսանդր Լիտվինենկոյի սպանության հրամանը 2006թ. «հավանաբար» տվել էր Ռուսաստանի նախագահը։


Եթե Ռուսաստանին թույլ տրվի այսուհետ ևս անպատիժ իրականացնել նման գործողություններ, դա կնշանակի Երկրորդ համաշխարհային պատերազմից և սառը պատերազմից հետո ստեղծված վեստֆալյան աշխարհակարգի ավարտ, որը միաժամանակ ամրապնդում է պետությունների տարածքային ինքնիշխանությունը, մարդու իրավունքները և փոքրամասնությունների իրավունքները։ Եվ մենք որոշակիորեն չենք կարող թույլ տալ Ռուսաստանին թուլացնել և քայքայել ՆԱՏՕ-ն, որը մեր ամենաարդյունավետ ռազմական դաշինքն է, ինչպես նաև մեր համերաշխությունը ԱՄՆ խոշոր առևտրային գործընկերոջ՝ Եվրոպայի հետ։


Եթե Ռուսաստանը լիովին հասնի իր նպատակներին, Ուկրաինան էլ դառնա անկառավարելի, Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի տարածքները մնան օկուպացիայի տակ, իսկ Ասադի ռեժիմն էլ պահպանի իր իշխանությունը, ապա պուտինյան Կրեմլը համարձակություն կստանա և նորից ու նորից կկիրառի ռազմական ուժ արտաքին և ներքաղաքական նպատակներին հասնելու համար։ Ձեր վարչակազմը գործընկերների և դաշնակիցների հետ համատեղ պետք է կանխի «թեժ» և «սառեցված» կոնֆլիկտների այսօրինակ կարգավորումը, ինչը հակասում է այդ երկրների մարդկանց կամքին։ Իհարկե, մենք չպետք է հրաժարվենք փոխզիջումներից՝ հակամարտությունները և մարդկային տառապանքները (հատկապես Սիրիայում) դադարեցնելու համար։ Բայց մեր փոխզիջումները մենք պետք է կառուցենք այնպես, որպեսզի դրանցում դրվի դեպի դեմոկրատական քաղաքական և տարածքային ամբողջականություն տանող ճանապարհը կամ, գոնե, դրան հասնելու հնարավորությունը։


Միացյալ Նահանգները պետք է հակազդի և դիմադրություն ցուցաբերի Ռուսաստանին այնպիսի միջոցների համադրությամբ, ինչպիսին են զսպումը, դաշնակիցների և գործընկերների ամրացումը և համաշխարհային հանրությանը Կրեմլի գործողությունների մասին ճիշտ տեղեկացնելը։ Ձեր վարչակազմը պետք է փորձի համոզել Ռուսաստանին, որ նեոխորհրդային արկածախնդրությունը նրա ծայրամասում իր շահերից չի բխում։ Չի կարելի Ռուսաստանին թույլ տալ գերազանցություն ստանալ Ուկրաինայում, Վրաստանում և Մոլդովայում, որտեղ նրա ռազմական օկուպացիան հանգեցրել է այսպես կոչված սառեցված հակամարտությունների առաջացմանը, որոնց շնորհիվ Ռուսաստանը կարող է իր վետոն դնել այդ երկրների քաղաքականության վրա։ Ռուսաստանը կարող է ազդել այդ պետությունների վրա, սակայն այդ ազդեցությունը պետք է հիմնված լինի ինքնիշխանության մասին երկկողմանի համաձայնության, այլ ոչ թե հարկադրանքի վրա։


Հիմա բավական հարմար պահ է ավելի հարձակողական դիրքորոշում զբաղեցնելու համար։ Չնայած Մոսկվայի ակնհայտ ուժին համաշխարհային ասպարեզում, այն գործում է տնտեսական թուլության դիրքերից։ Միջազգային պատժամիջոցները նրան ակնհայտ վնաս են հասցրել. 2014թ. դրանք Մոսկվայի վրա 26,7 մլրդ դոլար են նստել, իսկ 2015թ. վերջին ծախսերը կարող էին հասնել մինչև 80 միլիարդի։ Բայց ճնշման ամենահզոր լծակը, որն ստացան Միացյալ Նահանգները և մեր դաշնակիցները, նավթի գների անկումն էր։ Իր եկամուտների կեսից ավելին Ռուսաստանն ստանում է նավթի և գազի վաճառքից։ Ռուսաստանի կառավարության 2016թ. բյուջեն կառուցվել է նավթի մեկ բարելը 50 դոլար գնի հաշվարկով, բայց հիմա այն տատանվում է 30 դոլարի սահմաններում և կարող է էլ ավելի իջնել։ Համաշխարհային բանկի գնահատականներով՝ ռուսաստանյան ՀՆԱ-ն 2016թ. կկրճատվի 0,7%-ով։


Մինչև ներկա պահը Ռուսաստանի ղեկավարությունը պնդում է, որ ռազմական բյուջեն գերակայություն ունի և զգալի կրճատումների չի ենթարկվում։ Բայց եթե Ռուսաստանը շարունակի մարտական գործողություններն Ուկրաինայում, Սիրիայում և այլ տեղերում, կուտակվող ծախսերը նոր փաստարկներ կտան ռուս այն տնտեսագետներին ու ղեկավարներին, ովքեր երկյուղով են նայում Կրեմլի ռազմական արկածախնդրությանն ու հանդես են գալիս դրա դեմ։ Իսկ եթե ռուսաստանցիների տնտեսական պայմանները վատթարանան ինֆլյացիայի և ռուբլու փոխարժեքի անկման պատճառով, նոր իրողությունները կարող են ժամանակի ընթացքում սանձել ռուսական ռազմական ագրեսիան, ինչի հետ կապված՝ Մոսկվան կսկսի իրականացնել ավելի փոխզիջումային քաղաքականություն։ Ռուսաստանի էկոնոմիկայի նախկին նախարար (այսպես է տեքստում- ծան.՝ թարգմանչի) Ալեքսեյ Կուդրինը վերջերս հիշեցրել է ռուսաստանցիներին, որ Ղրիմին ապահովելու և Ուկրաինայի արևելքում անջատականներին աջակցելու ծախսերն անհամեմատ ավելի բարձր են Սիրիայում ռազմական գործողության արժեքից. այդ ծախսերը ներառում են շինարարական ենթակառուցվածքը, սոցիալական աջակցությունը և կարող են միլիարդավոր դոլարներ կազմել։


Աղբյուրը՝ POLITICO







Դիտումների քանակ 17851


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

ԱՄՆ-ը անհանգիստ է, մենք էլ ենք անհանգիստ

ԱՄՆ-ը անհանգիստ է, մենք էլ ենք անհանգիստ

Ապրիլի 18, 2018


Երկու գերտերությունները` Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները, արձագանքել են Հայաստանում կատարվող դեպքերին: Մոսկվան ասել է, որ Կրեմ...

ԱՄՆ հետախուզությունն ասում է հանրահայտը

ԱՄՆ հետախուզությունն ասում է հանրահայտը

Փետրվարի 17, 2018


ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Դենիել Քոութսը հրապարակեց իր հերթական զեկույցը, և այնտեղ խոսվում է նաև հայ-ադրբեջանական ռազմա...

Ո՞րն է ցավալի` ռուսի՞, թե՞ ամերիկացու վիրավորանքը

Ո՞րն է ցավալի` ռուսի՞, թե՞ ամերիկացու վիրավորանքը

Հունվարի 11, 2018


Ամերիկյան The Daily Show հաղորդման վարող, երգիծաբան Թրևոր Նոյը նախագահ Թրամփին քննադատելիս համեմատական է անցկացրել և հայերի մաս...

Ե՛վ սպանել, և՛ փրկել ահաբեկիչներին

Ե՛վ սպանել, և՛ փրկել ահաբեկիչներին

Դեկտեմբերի 29, 2017


Միացյալ Նահանգներն ամբողջ աշխարհում պայքարում է ահաբեկչության դեմ: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ԱՄՆ-ը նույ...

Ամերիկյան միլիոնանոց ներդրումները սկսվել են

Ամերիկյան միլիոնանոց ներդրումները սկսվել են

Հունիսի 8, 2017


Շուրջ երկու շաբաթ առաջ «Կոնտուր Գլոբալ» ընկերության նախաձեռնած համաժողովի ժամանակ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ ...

Պեդերաստության համար պայքարում

Պեդերաստության համար պայքարում

Մայիսի 28, 2017


Այն երկրների և քաղաքացիների շարքում, որոնք ոչ միայն ճնշում են համասեռամոլներին, այլև զրկում են նրանց կյանքից, ԱՄՆ ամենակարևոր դ...

Դեգեներատներ ԱՄՆ կոնգրեսում

Դեգեներատներ ԱՄՆ կոնգրեսում

Փետրվարի 14, 2017


Երկուշաբթի օրը ռուս պրանկերներ Վլադիմիր Կուզնեցովը (Վովան) և Ալեքսեյ Ստոլյարովը (Լեքսուս) տեղեկացրել են, որ Ուկրաինայի վարչապետ...

Նյու Յորքում պարզել են ամերիկացիների բթության աստիճանը

Նյու Յորքում պարզել են ամերիկացիների բթության աստիճանը

Փետրվարի 2, 2017


RT-ի լրագրող Քալեբ Մոպինը սոցիալական փորձարկում է իրականացրել՝ Նյու Յորքի (իսկ դա ԱՄՆ ինտելեկտուալ և մշակութային կենտրոնն է) փո...

Հայերը մնացին խաղից դուրս

Հայերը մնացին խաղից դուրս

Նոյեմբերի 8, 2016


Միացյալ Նահանգներում նախագահական ընտրությունները հասել են իրենց կիզակետին, և այս լարվածության մեջ հազիվ թե որևէ մեկը ժամանակ ու...

Հայկական ծածկոցային դիվանագիտությունը

Հայկական ծածկոցային դիվանագիտությունը

Սեպտեմբերի 10, 2016


Մեծ քաղաքականության և դրա տարատեսակ նրբությունների մասին մեր պատկերացումները, պարզվում է, մինչ օրս մոլորություն են եղել: Մինչ մ...

Խայտառակ երկրի խայտառակ ողբերգության խայտառակ վարկածը

Խայտառակ երկրի խայտառակ ողբերգության խայտառակ վարկածը

Հունիսի 13, 2016


Շաբաթ լույս կիրակի գիշերն ամերիկյան Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքում ոմն Օմար Մաթին՝ աֆղանական ծագմամբ մի ամերիկացի, գեյ-ակումբ...

Հանուն Հայաստանի՞, թե՞ ընդդեմ Ռուսաստանի

Հանուն Հայաստանի՞, թե՞ ընդդեմ Ռուսաստանի

Հունիսի 13, 2016


Միացյալ Նահանգների Կոնգրեսում քննարկել են Եվրասիային 2017-ին տրամադրվող ամերիկյան օգնության չափերը: Այս ծրագրի շրջանակներում, խ...

Ամերիկացիներն անկեղծորեն խոստովանում են իրենց թշնամանքն աշխարհի հանդեպ

Ամերիկացիներն անկեղծորեն խոստովանում են իրենց թշնամանքն աշխարհի հանդեպ

Փետրվարի 23, 2016


Ամերիկացիները և անգլոսաքսերն առհասարակ երբեք մեծ խելքով աչքի չեն ընկել, միակ բանը, որով նրանք գերազանցում են բոլոր մնացյալներին...

ԱՄՆ-ը մահացու վտանգավոր է աշխարհի ժողովուրդների համար

ԱՄՆ-ը մահացու վտանգավոր է աշխարհի ժողովուրդների համար

Փետրվարի 5, 2016


Աշխարհում զարմանալի իրադարձություններ են տեղի ունենում։ Զարմանալի են ոչ թե պատերազմը Սիրիայում և «արաբական գարունն» առհասարակ, ...

ԱՄՆ նոր կրոնն ու դրա զոհը

ԱՄՆ նոր կրոնն ու դրա զոհը

Հունվարի 25, 2016


Ամերիկայի Միացյալ Նահանգների ժողովրդավար ու հումանիստ ոգին իր բազում դրսևորումներն է գտել տարատեսակ խորհրդանշաններում: Ամերիկաց...

Իսկ ե՞րբ է նշվելու անասունների տոնը

Իսկ ե՞րբ է նշվելու անասունների տոնը

Հունվարի 15, 2016


Օտարերկրյա պարբերականները հայտնում են այն մասին, որ աշխարհի տարբեր երկրներում հազարավորմարդիկ տոնել են «Մետրոյում առանց տաբատի»...

Ամերիկացիները պատրաստ են դատարկ տեղը լցնել տակները

Ամերիկացիները պատրաստ են դատարկ տեղը լցնել տակները

Հոկտեմբերի 26, 2015


«Անհեթեթ եմ համարում ամերիկյան հետախուզական ծառայությունների հնչեցրած երկյուղներն առ այն, թե Ռուսաստանը կարող է ոչնչացնել հաղոր...

Ճշմարտությունն եք ուզում՝ հարցրեք գժերին

Ճշմարտությունն եք ուզում՝ հարցրեք գժերին

Հոկտեմբերի 1, 2015


Սենատոր Մակքեյնը ամերիկյան քաղաքական մտքի հայելին է, այդ երկրի քաղաքական էլիտայի մտայնությունների ամենահավաստի արտացոլումը։ Այս...

ԱՄՆ-ը քաղաքական սպանությունների և սադրանքների պետություն է

ԱՄՆ-ը քաղաքական սպանությունների և սադրանքների պետություն է

Սեպտեմբերի 29, 2015


ԱՄՆ-ը քաղաքական սպանությունների և սադրանքների հարուստ ավանդույթներ ունեցող երկիր է։ Այստեղ սպանվել է ամերիկացիների չորս նախագահ...

Նորվեգացիների վասալական տուրքն ամերիկացիներին

Նորվեգացիների վասալական տուրքն ամերիկացիներին

Սեպտեմբերի 23, 2015


Նախարարը չի ճշտել, թե ինչ են, նրա կարծիքով, «միջազգային օդային տարածքի սահմանները», քանզի, եթե տարածքը միջազգային է, ապա սահման...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Պատին են դեմ տվել
Հուլիսի 20, 2018


Պատին են դեմ տվել

Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ