Միջազգային խայտառակություն

էրդողանը Թուրքիան վերածում է երկրորդ Սիրիայի

Հունվարի 26, 2016
էրդողանը Թուրքիան վերածում է երկրորդ Սիրիայի

Էրդողանի փոքրիկ հաղթական պատերազմը, որի մասին վերջերս տեղեկացրել էինք, սպառնում է դառնալ ոչ այնքան փոքր և ոչ այդքան հաղթական. քաղաքացիական պատերազմներում հաղթողներ, ինչպես հիշում ենք, չեն լինում։ Մյուս կողմից՝ դժվար է հիշել մի դեպք, երբ դա որևէ մեկին կանգնեցրած լինի։


Եվ այսպես, հակիրճ հիշեցնենք այն մասին, թե ինչ է տեղի ունենում Թուրքիայում վերջին ամիսներին։ Անկարայի բազմակի սադրանքներից հետո ՔԲԿ-ն դադարեցրել է մարտական գործողություններ վարելու մորատորիումի գործողությունը (գործել է 2009թ. սեպտեմբերի վերջից)։ ՔԲԿ մարտիկներն անցել են այսպես կոչված ակտիվ ինքնապաշտպանության՝ հարկադրյալ գրոհներ նրանց դեմ, ովքեր իրենց համար սպառնալիք են ներկայացնում։ Ինչպես հասկանում ենք, երկու հասկացությունն էլ (հարկադրված գրոհներ և սպառնալիքի աստիճան) կարող են բավական սուբյեկտիվ մեկնաբանվել՝ իսկապես հարկադրյալ գործողություններից մինչև իշխանության ցանկացած ներկայացուցչի որպես սպառնալիք հայտարարելը (ինչի հաստատումն է գրոհների շարքն ընդդեմ Թուրքիայի ոստիկանության և բանակի ներկայացուցիչների 2015թ. հուլիս-դեկտեմբերին)։ Սակայն Էրդողանը հիանալի գիտեր, որ ՔԲԿ-ն պատանիների երգչախումբ չէ, և մեղադրել կարող է միայն ինքն իրեն։


Որտեղ կրակում են


Ըստ որոշ գնահատականների՝ Թուրքիայում ապրում է մոտ 20 մլն քուրդ։ Սակայն Հարավարևելյան Անատոլիայում (ՀԱԱ) նրանք հոծ բնակչություն են կազմում։ Այդ շրջանի բնակչության ավելի քան 60%-ը քրդեր են, այստեղ ապրում է երկրի քրդերի մոտավորապես մեկ քառորդ մասը (շատ բանով հիշեցնում է Դոնբասը)։


Ի դեպ, նմանությունը միայն հոծ բնակության մեջ չէ։ Շրջանի բնակչությունն Անկարայից պահանջում է ինքնակառավարում։ Կառավարությունը, հավանաբար, երկյուղներ ունի, որ ՀԱԱ ինքնավար կարգավիճակն ընդամենը նախաբան կդառնա անկախության հռչակման համար։ Ուստի, ինքնակառավարման փոխարեն քրդերին սկսեցին «մաքրել»։


10 օր առաջ Անկարան հայտարարեց Հարավարևելյան Անատոլիայի երեք գավառներում (Մարդին, Շըրնաք, Դիարբեքիր) «հակաահաբեկչական գործողություն» սկսելու մասին։ Բայց անգամ թուրքական լրատվամիջոցներն են գերադասում այնտեղ տեղի ունեցողն անվանել պատերազմ։


ՀԱԱ 17 քաղաքներում պարետային ժամ է մտցվել, ավելի քան 10 հազար թուրք ուժային մասնակցում է դիմադրության ճնշմանը, գործողության մեջ զրահատեխնիկա է գործադրվում։ Ըստ վերջին տվյալների՝ զոհվել են շրջանի մոտ 170 բնակիչ և 11 ոստիկան, ավելի քան 100 հազար բնակիչ, թուրքական ԱԳՆ-ի տվյալներով, փախստական է դարձել։ Այլ տվյալներով՝ այդ թիվն առնվազն կրկնակի իջեցված է։


Ինչո՞ւ էր եկել Դեմիրթաշը


Ս.Դեմիրթաշի (քրդամետ ընդդիմադիր քաղաքական ուժի՝ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության առաջնորդ) Մոսկվա կատարած այցելության էֆեկտը, Հնդկաստանի վարչապետ Ն.Մոդիի այցելության ֆոնին, փոքր-ինչ լղոզված ստացվեց։ Թեև, եթե հաշվի առնենք լարվածությունը մեր երկրների միջև, ինչպես նաև մեծ մերձավորարևելյան իրադրությունը (Թուրքիայի շահերով և դրանում շրջանի բոլոր քրդերի ներգրավվածությամբ հանդերձ), ապա այցելությունների նշանակալիությունը միանգամայն համադրելի է։ Չէ՞ որ Դեմիրթաշն ինքնատիպ հակաԷրդողան է. դատապարտում է գրոհը ռուսական Սու-24-ի վրա, խիստ քննադատում է սիրիական հակամարտության հանդեպ Թուրքիայի ունեցած դիրքորոշումը, իսկ ՔԲԿ-ից նրա քաղաքական ուժն, ըստ էության, տարբերվում է միայն նրանով, որ բռնությունը չի դիտարկում որպես քաղաքական պայքարի մեթոդ։ Բայց Արևելքը նուրբ բան է։ Բուն Թուրքիայի տարածքում գուցեև չի դիտարկում։ Սակայն Դեմիրթաշի հարազատ եղբայրը մասնակցել է Քոբանիի (քաղաք այսպես կոչված Սիրիական Քրդստանի տարածքում) պաշտպանությանը ԻՊ զինյալներից։ Թուրքիան այն ժամանակ հրաժարվեց միջամտել իրավիճակին՝ հիմնականում դնելով ներկայիս հակամարտության հիմքերը։ Քրդերը մինչ այդ էլ պատրանքներ չէին տածում թուրքական ղեկավարության հանդեպ, բայց ընդամենը նայելով, թե ինչպես է ԻՊ-ը հաշվեհարդար տեսնում քրդերի հետ, Անկարան ինքը մղեց նրանց դեպի պատերազմի արահետը։ Պատերազմի՝ իսլամիստների դեմ։ Բայց ինչո՞վ կզբաղվեն Քոբանիի աշխարհազորին միացած թուրքական քրդերն այն բանից հետո, երբ ԻՊ սպառնալիքը, եթե վերացած չլինի էլ, ապա գոնե կասեցված կլինի։


Պաշտոնապես Ս.Դեմիրթաշը եկել էր քաղաքական երկխոսություն սկսելու, ինչպես նաև այն բանի համար, որ բացի Քուրդ գործարարների ընկերությունը. Թուրքիայի քաղաքացի լինելով՝ քրդերը, ընդհանուր հիմունքներով, հայտնվել են պատժամիջոցների տակ։ Ուստի, ծագել է, պայմանականորեն ասած, «գառներին ուլերից» ջոկելու անհրաժեշտություն։ Թուրքական քաղաքական գործչի այցին զուգընթաց՝ կառավարությունում նկատվում է պատժամիջոցների ռեժիմի կանոնակարգման ակտիվություն։ Կարելի է ենթադրել, որ գործի է դրվել քրդական բիզնեսը պատժամիջոցներից առավելագույնս ազատելու դրույթը։


Ոչ պաշտոնապես արվում են առաջարկություններ, թե Դեմիրթաշի այցի գլխավոր նպատակը խնդրանքն է՝ օգնել սիրիական քրդերին։ Ընդ որում՝ ժամանակին Անկարան հրաժարվեց օգնել քրդերին Քոբանիում՝ «Այդ դեպքում զենքը կհայտնվի ՔԲԿ-ի ձեռքում» ձևակերպմամբ։ Այլ խոսքով, երբ սկսում ես օգնել որոշ քրդերի, ապա ինչ-որ պահի այդ օգնությունից սկսում են օգտվել նաև նրանց բոլոր դաշնակիցները։ Այսինքն, եթե Դեմիրթաշը նման խնդրանք արտահայտել էլ է, ապա դա հավասարազոր է նրան, որ քաղաքական գործիչը ՌԴ-ից խնդրել է աջակցել ՔԲԿ-ին բորբոքվող քաղաքացիական պատերազմում։


Մի կողմից՝ Ռուսաստանի կողմից քրդական բիզնեսի ապաշրջափակումն արդեն հավասարազոր է այդպիսի օգնությանը, քանի որ քրդական բիզնեսը, իր հերթին, մասնակցում է ՔԲԿ ֆինանսավորմանը։ Մյուս կողմից՝ այդպիսի օգնություն եթե ցուցաբերվում էլ է, ապա ոչ այդքան ուղղագիծ ձևով։ Մինչ Դեմիրթաշը դեռևս պատրաստվում էր մեկնել Մոսկվա, Բաղդադ այցելեց ՔԲԿ պատվիրակությունը։ Տեղեկացվում է, որ Իրաքի կառավարությունը դիտարկում է քրդերին ռազմական օգնություն ցուցաբերելու հնարավորությունը։ Իսկ հաշվի առնելով այն, որ Իրաքին զենք մատակարարողներից մեկը ՌԴ-ն է, իրավիճակը բավական հետաքրքիր է դառնում։ Եվ նորից կարող ես մեղադրել միայն ինքդ քեզ. թուրքական ռազմական ներխուժումն Իրաք դեկտեմբերի սկզբին ազատ է արձակում Բաղդադի ձեռքերը։


Ավելի քան 30-ամյա դիմակայությունը ցույց տվեց, որ քրդերը պատրաստ են կռվել իշխանությունների դեմ։ Այնպես չէ, որ շատ են ուզում, բայց խույս էլ չեն տա։ Եթե ՔԲԿ-ն, այնուամենայնիվ, բավականաչափ քանակությամբ զենք ստանա, որն առավելագույնս կհամապատասխանի պատերազմի նրանց մարտավարությանը (խոշոր տրամաչափի գնդացիրներ, զրահատեխնիկայի և ավիացիայի դեմ պայքարի միջոցներ, ականա-պայթուցիկ միջոցներ), ապա Էրդողանն իրեն ենթարկում է երկրորդ Սիրիա ունենալու վտանգին՝ արդեն անմիջապես իր երկրում։


Միևնույն ժամանակ, նա ինքն է էշի համառությամբ փակում իրավիճակի զարգացման այլ ուղիները՝ հայտարարելով, թե երկխոսությունը ՀԱԱ-ի հետ հնարավոր կլինի միայն ուժի դիրքերից, այսինքն՝ գավառներում դիմադրության վերջնական ճնշումից հետո։ Միայն թե շատ շուտով ՔԲԿ կողմում կարող են հայտնվել նրանց դաշնակիցները YPG-ից (ՔԲԿ սիրիական անալոգը) և իրաքյան զենքը։


Հետգրություն


Ռուսաստանցիների համար դժվար կլինի առանց Անթալիայի առողջարանների, կարծում է Թուրքիայի զբոսաշրջության նախարարը։ Վերը նկարագրվածի համատեքստում վատ չէր լինի, եթե այդ առողջարաններն, ըստ էության, անվնաս մնային։



Աղբյուրը՝ ОДНАКО







Դիտումների քանակ 16433


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Փաշինյա՞ն, թե՞ Էրդողան

Փաշինյա՞ն, թե՞ Էրդողան

Հունիսի 30, 2018


Դեռևս մեկուկես ամիս առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրեց. «Հենց նոր հեռախոսազրույց ունեցա հայազգի աշխարհա...

Թրամփը խրախուսում է հայերի ջարդը

Թրամփը խրախուսում է հայերի ջարդը

Մարտի 22, 2018


Միացյալ Նահանգներից այսօր ստացված հաղորդագրությունը կարելի է առանց վարանումի սենսացիոն որակել: Հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ում կասե...

Մոսկվան հանել է Լեռնային Ղարաբաղի հարցը Թուրքիայի և Ռուսաստանի օրակարգից

Մոսկվան հանել է Լեռնային Ղարաբաղի հարցը Թուրքիայի և Ռուսաստանի օրակարգից

Նոյեմբերի 14, 2017


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի՝ Սոչիում կայացած բանակցությունների արդյունքները փաստորեն...

Քրդերի անկախությունը մեզ վրա թանկ է նստելու

Քրդերի անկախությունը մեզ վրա թանկ է նստելու

Սեպտեմբերի 28, 2017


Իրաքյան Քրդստանում անկախության հանրաքվե անցկացնելու փաստը աշխարհով մեկ լայն արձագանք գտավ, և այժմ քրդերի ապագան ամենաքննարկվող ...

Էրդողանը ծեծեց ԱՄՆ-ին

Էրդողանը ծեծեց ԱՄՆ-ին

Մայիսի 19, 2017


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ԱՄՆ այցի ընթացքում նրա կողմնակիցներն ու թիկնապահները հարձակվել և դաժան ծեծի էին ենթարկե...

Փոստանջյանը` Անիի քաղաքապետ

Փոստանջյանը` Անիի քաղաքապետ

Մայիսի 6, 2017


Երևանի ավագանու ընտրություններին մասնակից երեք քաղաքական ուժերից յուրաքանչյուրն ընտրողների հետ շփումների իր մարտավարությունն է ...

Էրդողանն իր լարած ծուղակն է ընկել

Էրդողանն իր լարած ծուղակն է ընկել

Ապրիլի 24, 2017


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի 24-ի առիթով հատուկ ցավակցական ուղերձ է հղել Թուրքիայի հայ համայնքին: Թուրքիայի նա...

Շնորհավոր, բռնապետ

Շնորհավոր, բռնապետ

Ապրիլի 17, 2017


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հասավ իր նպատակին: Ապրիլի 16-ին Թուրքիայում տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեում նա հա...

Ե՞րբ կմեռնի Էրդողանը

Ե՞րբ կմեռնի Էրդողանը

Ապրիլի 12, 2017


Հիմա արդեն ոչ միայն Թուրքիայում, այլև աշխարհի շատ-շատ երկրներում են բացահայտ հայտարարում, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդո...

Հայի բախտի թուրքական այլընտրանքը

Հայի բախտի թուրքական այլընտրանքը

Հուլիսի 16, 2016
1

Երեկ ուրախ և միաժամանակ տխուր օր էր հայերիս համար: Մի ամբողջ օր Թուրքիայում ծավալված դրամատիկ իրադարձությունները լավածության մե...

Թուրքի խոսքի արժեքը

Թուրքի խոսքի արժեքը

Հունիսի 27, 2016


Ընդամենը 4 օր առաջ Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը հայտարարեց, որ Թուրքիան երբեք ներողություն չի խնդրի Ռուս...

Էրդողանը դառնում է իզգոյ

Էրդողանը դառնում է իզգոյ

Հունիսի 10, 2016


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իրեն տեսնում է աշխարհի բոլոր սուննիների խնամակալ-հովանավորի դերում և, ըստ երևույթին, այդ...

Էրդողանը Եվրոպային կեղծարարության դաս տվեց

Էրդողանը Եվրոպային կեղծարարության դաս տվեց

Հունիսի 6, 2016


Այն բանից հետո, երբ Գերմանիան նույնպես միացավ Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրներին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ...

Քեմերոնը 3000 թվականի Թուրքիայի մասին

Քեմերոնը 3000 թվականի Թուրքիայի մասին

Մայիսի 22, 2016


Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնն ուրախացրել է ՆԱՏՕ գծով դաշնակցին՝ Թուրքական Հանրապետությանը, տեղեկացնելով, որ Թուրքիան ԵՄ...

Մեր պատասխանը Էրդողանին

Մեր պատասխանը Էրդողանին

Մայիսի 16, 2016


Պարբերաբար, երբ հայ-ադրբեջանական սահմանին լարվածություն է առաջանում, Թուրքիայի նախագահ Էրդողանը հիշում է, որ Թուրքիայում 100.00...

Անօդաչու թռչող սարքերից Էրդողանի դուստրը երազախաբ էր լինում

Անօդաչու թռչող սարքերից Էրդողանի դուստրը երազախաբ էր լինում

Մայիսի 15, 2016


Էրդողանի դուստրն ամուսնացել է: Պարզվում է, որ աղջիկը մանկուց սիրել է անօդաչու թռչող սարքեր և այդ իսկ պատճառով որպես կյանքի ընկ...

Էրդողանը շարունակում է էրդողանություն անել

Էրդողանը շարունակում է էրդողանություն անել

Ապրիլի 23, 2016
3

Քաղաքագիտության մեջ շուտով կարմատավորվի նոր հասկացություն՝ էրդողանություն տերմինը։ Էրդողանությունն այն է, երբ էրդողանություն են...

Մերկելը զոհաբերեց իր լրագրողին միասեռական Էրդողանին

Մերկելը զոհաբերեց իր լրագրողին միասեռական Էրդողանին

Ապրիլի 16, 2016


Գերմանացի հումորիստ, լրագրող Յան Բեմերմանը, ով Թուրքիայի նախագահ Էրդողանի մասին ծաղրական բանաստեղծություն էր արտասանել եթերից, ...

Էրդողանը հիշել է ճիշտ օրը

Էրդողանը հիշել է ճիշտ օրը

Մարտի 22, 2016


Թուրք ժողովուրդն արդարացիորեն իրավունք ունի դժգոհելու և հարցնելու իր երկրի իշխանություններին, թե ինչո՞ւ են Թուրքիայում տոներն ո...

 Էրդողանը հրաժարվում է մեղսունակությունից ու սլանում դեպի հերոսական անուրջների աշխարհը

Էրդողանը հրաժարվում է մեղսունակությունից ու սլանում դեպի հերոսական անուրջների աշխարհը

Փետրվարի 9, 2016


Ինչպես երևում է, իրականանում է հայ ժողովրդի դարավոր երազանքը՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրջորեն մտադրվել է տալ Թուրքիայի վերջը։ Ահմե...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Մարուքյանի «եթե»-ն
Հուլիսի 17, 2018


Մարուքյանի «եթե»-ն

Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ