Սովորական խայտառակություն

Կռիվ զրոյական հաղթանակի դափնիների համար

Հունվարի 26, 2016
Կռիվ զրոյական հաղթանակի դափնիների համար

Այսօր ԵԽԽՎ-ի վեհաժողովում բրիտանացի պատգամավոր Ռոբերթ Ուոլթերի հեղինակած «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում» բանաձևի տապալումից հետո Հայաստանի քաղաքական էլիտան էյֆորիայի մեջ է հայտնվել ,և յուրաքանչյուրը ջանում է այդ ձեռքբերումի մեջ մատնանշել իր ակտիվ, եթե ոչ վճռական մասնակցությունը: Շնորհավորանքների տարափն այնպիսին է, կարծես նվազագույնը Արցախի անկախությունն են ճանաչել, Նախիջևանն էլ խոստացել են մոտ ժամանակներս վերադարձնել:


Ահա այս բուռն իրարանցումից զերծ մնալ չի ցանկացել նաև նախկին դաշնակցական պատգամավոր Ռուբեն Հակոբյանը, ով շտապել է իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումը թողնել. «ԵԽԽՎ-ում հայտնի հակահայ բանաձևի քվեարկության առիթով։ ՀՀ ԱԺ (դիմություն+ընդդիմություն) + ԱԳՆ + Հայ դատի գրասենյակներ = ՀԱՂԹԱՆԱԿ։ Շնորհավորում եմ»:


Հակոբյանի թվաբանական պարզ գործողությունը չէր վրիպել կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի աչքից, ով դպրոցները փակել է, ոտքը ջարդել է և հիմա կրկին իր անգործությունը լրացնում է համացանցային ակտիվությամբ: Եվ Աշոտյանը Հակոբյանի գրառման տակ անմիջապես կարճ մեկնաբանություն թողեց. «+ կուսակցություններ»:


Ռուբեն Հակոբյանին ուրիշ ոչինչ չէր մնում, քան նախարարից որևէ օրինակ կամ բացատրություն պահանջելը, ինչին Աշոտյանը արձագանքեց. «Մեր մասով Ձեզ մի օր կպատմեմ»:


Մեր մասով-ը թերևս ՀՀԿ-ի մասն է: Աշոտյանն էլ դեռ նոր պիտի պատմի, ինչպես ժամանակին գուսաններ էին ասքեր հյուսում քաջերի ու նրանց քաջագործությունների մասին ու դռնեդուռ ընկած երգում էին այդ հերոսների կյանքի մեծագույն դրվագները: Մնում է միայն հասկանալ՝ Աշոտյանը պիտի հորինի և նոր պատմի՞, թե արդեն հորինվածքն ունի:


Մարդիկ ուրախանում են մի անիմաստ և ոչ մի բան չասող ու տվող բանաձևի շուրջ տարած հաղթանակի վրա: Թող ուրախանան: Հավանաբար, երևի համոզված են, որ իսկական հաղթանակներ այլևս չեն տեսնի և ստիպված են բավարարվել սրանով:






Դիտումների քանակ 5260


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ռուբեն Հակոբյանի ինքնախարազանումը

Ռուբեն Հակոբյանի ինքնախարազանումը

Հունվարի 18, 2018


Նախկին պատգամավոր, նախկին դաշնակցական, «Ժառանգություն» կուսակցության նախկին անդամ Ռուբեն Հակոբյանը երկարատև բացակայությունից հե...

Հերմինե Նաղդալյանին հեռացնում են խաղադաշտից

Հերմինե Նաղդալյանին հեռացնում են խաղադաշտից

Հունվարի 12, 2018


Ազգային ժողովի խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված հարցերից մեկը վերաբերում է ՀՀԿ-ական պատգամավոր Հերմինե Նաղդալյանին: Հարցը հու...

Անցյալը հանգիստ չի տալիս Ռուբիկ Հակոբյանին

Անցյալը հանգիստ չի տալիս Ռուբիկ Հակոբյանին

Դեկտեմբերի 7, 2016


Այսօր իր վարքով և արարքով աչքի ընկավ խորհրդարանի ամենաանկայուն պատգամավորներից մեկը՝ նախկին ՀՅԴ-ական, այժմ «Ժառանգություն» խմբա...

Անառակ որդու վերադարձ է ակնկալվում

Անառակ որդու վերադարձ է ակնկալվում

Փետրվարի 27, 2016
2

Որքան զզվես դաշնակներից, այդքան զզվելու տեղ կմնա, մանավանդ որ սրանցից զզվելը չի հոգնեցնում: Այսպես, հին դաշնակ, հիմա իբրև թե ան...

Եսայան էֆենդու սխրանքի առիթով

Եսայան էֆենդու սխրանքի առիթով

Հունվարի 28, 2016


Ազգությամբ հայ Մարգար Եսայան պատգամավոր կա Թուրքիայի պառլամենտում: Այնտեղից էլ նա ընդգրկվել է ԵԽԽՎ պատվիրակության կազմ և, հետևա...

Խոսրովը դոշ է տալիս փեսայի համար

Խոսրովը դոշ է տալիս փեսայի համար

Հունվարի 28, 2016


ԵԽԽՎ նստաշրջանում սերբ պատգամավոր Միլիցա Մարկովիչի ներկայացրած «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված ե...

Աշոտյանը դժբախտ է

Աշոտյանը դժբախտ է

Հունվարի 27, 2016


Ուղղակի ցավ ենք ապրում, որ բլրյուսելներում և եվրոպաներում իրեն փայլուն դրսևորած, նժդեհականության մեջ խորացած, փուչիկ Կարենի, Մա...

Միլիցան հաղթեց մեր պատգամավորներին

Միլիցան հաղթեց մեր պատգամավորներին

Հունվարի 27, 2016


Երեկ հայ ժողովուրդը հաղթանակ էր տոնում: Ավելի ստույգ, հայ ժողովուրդն անտարբեր մնաց, իսկ տոնողները նրա ընտրյալներն էին, հատկապես...

Սենսացիա. երկու բոզ, երկուսն էլ՝ ճիշտ

Սենսացիա. երկու բոզ, երկուսն էլ՝ ճիշտ

Դեկտեմբերի 17, 2015
4

Հայաստանում սենսացիա տեղի ունեցավ, մի աննախադեպ, բնության մեջ դեռ չպատահած բան: Այնպիսի սենսացիա, որին կողքի ազգերը կարող են ան...

Խայտառակ հարված Փարիզից

Խայտառակ հարված Փարիզից

Նոյեմբերի 4, 2015
1

Այսօր Փարիզում տեղի է ունեցել ԵԽԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստը, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է բրիտանա...

Իլհամ Ալիևի ճիշտ պատասխանը ԵԽԽՎ-ին (վարկած)

Իլհամ Ալիևի ճիշտ պատասխանը ԵԽԽՎ-ին (վարկած)

Սեպտեմբերի 28, 2015


Իլհամ Ալիևը եվրոպական բյուրոկրատիային պետք է գրավոր և բանավոր բացատրի, որ, նախ` իր երկիրը դրախտ է ամերիկյան ամենասերտ դաշնակիցն...

Նախկին դաշնակ չի լինում

Նախկին դաշնակ չի լինում

Սեպտեմբերի 18, 2015


«Ժառանգություն» կուսակցության անդամ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը դուրս է եկել կուսակցությունից: Այ...

Ռուբեն Հակոբյանը գտել է մեր դժբախտությունների մեղավորին

Ռուբեն Հակոբյանը գտել է մեր դժբախտությունների մեղավորին

Սեպտեմբերի 9, 2015


Ազգային ժողովում այսօր պատգամավորների ձեռքն էր ընկել Հանրային հեռուստաընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը, և օրենսդիրն...

Գեյրոպայի ազատարար հողմը ցրտահարությու՞ն է խոստանում

Գեյրոպայի ազատարար հողմը ցրտահարությու՞ն է խոստանում

Հունիսի 15, 2015


ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովում հերթական խայտառակ փաստաթուղթն է ընդունվել, որը քվեարկության է դրվելու հունիսի 22-26-ին տեղի ուն...

Ինչպես հայերը որոշեցին փրկել աշխարհը իրենց խայտառակության գնով

Ինչպես հայերը որոշեցին փրկել աշխարհը իրենց խայտառակության գնով

Հունվարի 30, 2015
1

Ոչ մեկի համար անակնկալ չէր այն, ինչ կատարվեց ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում: Այստեղ քվեարկության դրվեց Ռուսաստանի պատվիրակությանը ձ...

Մանթրաժի զոհը
24.11.2017 | 21:53


Մանթրաժի զոհը

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ