Ազգային խայտառակություն

Եսայան էֆենդու սխրանքի առիթով

Հունվարի 28, 2016
Եսայան էֆենդու սխրանքի առիթով

Ջհանգիր Լֆիկյան

 

Ազգությամբ հայ Մարգար Եսայան պատգամավոր կա Թուրքիայի պառլամենտում: Այնտեղից էլ նա ընդգրկվել է ԵԽԽՎ պատվիրակության կազմ և, հետևաբար, մասնակցում է ԵԽԽՎ նստաշրջաններին: Մասնակցել է նաև վերջին նստաշրջանին, որտեղ քվեարկության էր դրված երկու հակահայկական բանաձև: Եսայան էֆենդին կողմ է քվեարկել դրանց և հայտնվել Հայաստանի ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում: Կարճ ասած՝ նրան քննադատում են, մեղադրում դավաճանության մեջ և այլն: Այս առիթով կուզենայի արտահայտել մի քանի նկատառում:


Առաջին. Եսայան էֆենդին Թուրքիայի քաղաքացի է և թուրք պատգամավոր: Նշանակում է՝ նա պարտավոր է, եթե շանորդի չէ, պաշտպանել իր երկրի և իր պառլամենտի շահերը: Իսկ այդ շահերը պահանջել են, որ նա կողմ քվեարկի պատմական հայրենիքի շահերին հակասող բանաձևերին: Արդյո՞ք դատապարտելի է Եսայան էֆենդու արարքը: Եթե դատապարտում ենք նրան, ուրեմն պետք է ընդունենք, որ ազնվությունը, պարկեշտությունը և սկզբունքայնությունը դատապարտելի են: Այլ կարծիք չի կարող լինել:


Երկրորդ. արդյո՞ք մեկը Հայաստանում իրավունք ունի Եսայան էֆենդուց պահանջել դավաճանել իր իսկական հայրենիքին՝ իմանալով, որ նա նաև այդ հայրենիքի օրենսդիրներից մեկն է: Կարծում ենք, որևէ մեկից պահանջել դավաճանություն և ընդհանրապես խրախուսել դավաճանությունը որպես կյանքի ձև` անբարոյականություն է:


Երրորդ. ընդհանրապես, մարդը նախ պետք է մարդ լինի, հետո նոր` հայ, քրիստոնյա, դաշնակ, նժդեհական և այլն: Եսայան էֆենդին մարդ է և ղեկավարվել է մարդկային հիմնական սկզբունքներով: Հետո նոր նա հայ է, բայց մարդ լինելը նրա համար առաջնային է: Եթե մեկն ասում է, թե՝ ես հայ եմ, հետո նոր` մարդ, ուրեմն նա անասուն է, և նրանից ամեն ինչ կարելի է սպասել:


Վերջապես, հայերիս մեջ մի մտայնություն կա, թե մենք ենք տիեզերքի կենտրոնը, և բոլորը պարտավոր են մեր շահերը հաշվի առնել: Նեղանում են ռուսներից, որ Ադրբեջանին զենք են վաճառում՝ չհասկանալով ուղեղի սահմանափակության պատճառով, որ դա մեր փրկությունն է, երբ Ադրբեջանը զենքը գնում է Ռուսաստանից, այլ ոչ թե Իսրայելից կամ Թուրքիայից (քանի որ հայերի համար սպառնալիք դառնալու դեպքում այդ զենքն ուղղակի չի աշխատի): Էլ չենք խոսում այն մասին, որ ռուսները պարտավոր չեն իրենց նյութականը զոհաբերել հանուն հայերի:


Մի խոսքով, մեր հայրենակիցն իրեն ճիշտ է պահել Ստրասբուրգում, և դա առաջացրել է հայաստանցիների ըմբոստությունը: Իսկ դա լավ չէ...

 






Դիտումների քանակ 3949


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Հերմինե Նաղդալյանին հեռացնում են խաղադաշտից

Հերմինե Նաղդալյանին հեռացնում են խաղադաշտից

Հունվարի 12, 2018


Ազգային ժողովի խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված հարցերից մեկը վերաբերում է ՀՀԿ-ական պատգամավոր Հերմինե Նաղդալյանին: Հարցը հու...

Ոչխարներն ու «գործ» տվողները» Էրդողանի ավանգարդում

Ոչխարներն ու «գործ» տվողները» Էրդողանի ավանգարդում

Մայիսի 23, 2016


Թուրքիայում մայիսի 22-ին իշխող «Արդարություն և զարգացում» (AKP) կուսակցության արտահերթ համագումարում կուսակցության ղեկավար կազմ...

Խոսրովը դոշ է տալիս փեսայի համար

Խոսրովը դոշ է տալիս փեսայի համար

Հունվարի 28, 2016


ԵԽԽՎ նստաշրջանում սերբ պատգամավոր Միլիցա Մարկովիչի ներկայացրած «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված ե...

Աշոտյանը դժբախտ է

Աշոտյանը դժբախտ է

Հունվարի 27, 2016


Ուղղակի ցավ ենք ապրում, որ բլրյուսելներում և եվրոպաներում իրեն փայլուն դրսևորած, նժդեհականության մեջ խորացած, փուչիկ Կարենի, Մա...

Միլիցան հաղթեց մեր պատգամավորներին

Միլիցան հաղթեց մեր պատգամավորներին

Հունվարի 27, 2016


Երեկ հայ ժողովուրդը հաղթանակ էր տոնում: Ավելի ստույգ, հայ ժողովուրդն անտարբեր մնաց, իսկ տոնողները նրա ընտրյալներն էին, հատկապես...

Կռիվ զրոյական հաղթանակի դափնիների համար

Կռիվ զրոյական հաղթանակի դափնիների համար

Հունվարի 26, 2016


Մարդիկ ուրախանում են մի անիմաստ և ոչ մի բան չասող ու տվող բանաձևի շուրջ տարած հաղթանակի վրա: Թող ուրախանան: Հավանաբար, երևի համ...

Խայտառակ հարված Փարիզից

Խայտառակ հարված Փարիզից

Նոյեմբերի 4, 2015
1

Այսօր Փարիզում տեղի է ունեցել ԵԽԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստը, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է բրիտանա...

Իլհամ Ալիևի ճիշտ պատասխանը ԵԽԽՎ-ին (վարկած)

Իլհամ Ալիևի ճիշտ պատասխանը ԵԽԽՎ-ին (վարկած)

Սեպտեմբերի 28, 2015


Իլհամ Ալիևը եվրոպական բյուրոկրատիային պետք է գրավոր և բանավոր բացատրի, որ, նախ` իր երկիրը դրախտ է ամերիկյան ամենասերտ դաշնակիցն...

Գեյրոպայի ազատարար հողմը ցրտահարությու՞ն է խոստանում

Գեյրոպայի ազատարար հողմը ցրտահարությու՞ն է խոստանում

Հունիսի 15, 2015


ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովում հերթական խայտառակ փաստաթուղթն է ընդունվել, որը քվեարկության է դրվելու հունիսի 22-26-ին տեղի ուն...

Ինչպես հայերը որոշեցին փրկել աշխարհը իրենց խայտառակության գնով

Ինչպես հայերը որոշեցին փրկել աշխարհը իրենց խայտառակության գնով

Հունվարի 30, 2015
1

Ոչ մեկի համար անակնկալ չէր այն, ինչ կատարվեց ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում: Այստեղ քվեարկության դրվեց Ռուսաստանի պատվիրակությանը ձ...

Մանթրաժի զոհը
24.11.2017 | 21:53


Մանթրաժի զոհը

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ