Միջազգային խայտառակություն

Էրդողանը թափով կորցնում է առողջությունը

Փետրվարի 7, 2016
Էրդողանը թափով կորցնում է առողջությունը

Քոչար Օսկանյան


Ռեջեփ Թայիփ Էրդողանը, բացի նրանից, որ ի վիճակի չէ գնահատել վաշինգտոնյան հրահանգների կատարումից (ինչպես ռուսական Սու-24-ի խոցումն էր) բխող վտանգն իր ռեժիմի ու, առհասարակ, իր պետության համար, հիմա արդեն չի գնահատում իր օգուտը Վաշինգտոնի պատրոնի գործողություններից։ Հունվարի վերջին հանգստյան օրերին Սիրիայում տեղի ունեցավ միջազգային կոալիցիայում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հատուկ ներկայացուցիչ Բրեթ Մակգուրկի հանդիպումը «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ գործող քուրդ-արաբական ալյանսի հետ։ Մակգուրկը Սիրիական Քրդստանում երկու օր անցկացրեց։ Հատուկ պատվիրակի այցելած վայրերի մեջ նշվում է Քոբանին։ Քրդական աղբյուրի տվյալներով՝ «միջազգային կոալիցիայի ռազմական պատվիրակությունը» հանդիպել է քրդական «Դեմոկրատական միության» ներկայացուցիչների հետ։ Իսկ Թուրքիան սիրիական քրդերի կազմակերպությունները համարում է Անկարայի կողմից արգելված Քրդական բանվորական կուսակցության մասնաճյուղեր։


«Նա (Օբամայի ներկայացուցիչը- խմբ.) այցելում է Քոբանի ժնևյան բանակցությունների ժամանակ և պարգևատրում քրդերի այսպես կոչված գեներալի՞ն։ Եվ ինչպե՞ս մենք կարող ենք վստահել ձեզ այդքանից հետո։ Ո՞վ է ձեր գործընկերը՝ ե՞ս, թե՞ Քոբանիի ահաբեկիչները»,- ցասումով հայտարարել է թուրք առաջնորդը։


Բանն այն է, որ Էրդողանին չի հաջողվել հասկանալ Մակգուրկի առաքելության իմաստը։ Այդ ամերիկացին սիրիական քրդերի մոտ էր գնացել միայն մեկ նպատակով, որն ամբողջովին բխում է հենց Էրդողանի շահերից, այն է՝ թույլ չտալ, որպեսզի կայանա լիարժեք դաշինք Ասադի և քրդերի միջև, որոնք «Հզբոլլահի» և, գլխավորապես, ռուսական օդուժի աջակցության պարագայում փաստացի փակել են Թուրքիայի մուտքը Սիրիա։ Այսօր Հալեպը շրջապատված է, ջիհադականները զրկված են Թուրքիայից օգնություն ստանալու հնարավորությունից, սիրիա-թուրքական սահմանի լիակատար վերահսկողությունը վերցնելն Ասադի համար ընդամենը ժամանակի հարց է։


Այս ամենն անհրաժեշտ է կասեցնել հանուն ամերիկա-թուրքական շահերի և Սիրիայում հյուծիչ պատերազմի շարունակման։ Եվ ամերիկացիներն այսօր նրբանկատորեն փորձում են սիրիական քրդերին զերծ պահել ռուսական աջակցությունից, հասկանալի է՝ նրանց ինչ-որ հույսեր և դրանց իրագործման երաշխիքներ են տալիս։ Այդ փորձը հազիվ թե հաջողությամբ պսակվի, քանի որ Մոսկվայում քուրդ առաջնորդներն արդեն ավելի գլոբալ նպատակների իրագործման ավելի ծանրակշիռ երաշխիքներ են ստացել, որոնցից մեկը, գուցե, կդառնա սիրիական տարածքում քրդական անկախ պետության ճանաչումը։ Դա, իհարկե, տեղի կունենա Բաշար Ասադի համաձայնությամբ, եթե չհաջողվի արտաքին գործոնների ազդեցության պատճառով Սիրիայում կազմավորել գործուն դաշինք ալավիների և քրդերի միջև։


Ինչպես տեսնում ենք, ցանկացած պարագայում Թուրքիան սիրիական հարցում դատապարտված է, Էրդողանի բոլոր խաղաթղթերը խփված են։ Նա արդեն կորցնում է Սիրիան։ Միակ հնարավորությունը Սիրիա ներխուժելն է՝ ամենադրամատիկական հետևանքներով թուրքական կողմի համար, այսինքն՝ ջախջախման հեռանկարով, իսկ դռանից հետո հերթը կհասնի հեղաշրջմանը։ Կա նաև ավելի անվտանգ, բայց պակաս իրատեսական հնարավորություն. սեպ խրել Ասադի, Ռուսաստանի և քրդերի միջև՝ դրանով իսկ փորձելով ժամանակ շահել և ինչ-որ լավ բան անել թուրքական կողմի համար։


Այսպիսով, Էրդողանի վերջնագիրն ամերիկացիներին՝ «կամ ես, կամ քրդերը», ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ չար երեխայի վարք, որը շանտաժի է ենթարկում տատիկին իր ոտքին կրակելով, եթե տատիկը մի երկու հավելյալ կոնֆետ չտա։ Ինչպես տեսնում ենք, արևելցի տղամարդկանց զառամախտը մեր օրերում կարող է վրա հասնել նաև ամենածաղկուն տարիքում, որի մեջ գտնվում է հարգարժան էֆենդին՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։







Դիտումների քանակ 128910


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Փաշինյա՞ն, թե՞ Էրդողան

Փաշինյա՞ն, թե՞ Էրդողան

Հունիսի 30, 2018


Դեռևս մեկուկես ամիս առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրեց. «Հենց նոր հեռախոսազրույց ունեցա հայազգի աշխարհա...

Թրամփը խրախուսում է հայերի ջարդը

Թրամփը խրախուսում է հայերի ջարդը

Մարտի 22, 2018


Միացյալ Նահանգներից այսօր ստացված հաղորդագրությունը կարելի է առանց վարանումի սենսացիոն որակել: Հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ում կասե...

Մոսկվան հանել է Լեռնային Ղարաբաղի հարցը Թուրքիայի և Ռուսաստանի օրակարգից

Մոսկվան հանել է Լեռնային Ղարաբաղի հարցը Թուրքիայի և Ռուսաստանի օրակարգից

Նոյեմբերի 14, 2017


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի՝ Սոչիում կայացած բանակցությունների արդյունքները փաստորեն...

Քրդերի անկախությունը մեզ վրա թանկ է նստելու

Քրդերի անկախությունը մեզ վրա թանկ է նստելու

Սեպտեմբերի 28, 2017


Իրաքյան Քրդստանում անկախության հանրաքվե անցկացնելու փաստը աշխարհով մեկ լայն արձագանք գտավ, և այժմ քրդերի ապագան ամենաքննարկվող ...

Էրդողանը ծեծեց ԱՄՆ-ին

Էրդողանը ծեծեց ԱՄՆ-ին

Մայիսի 19, 2017


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ԱՄՆ այցի ընթացքում նրա կողմնակիցներն ու թիկնապահները հարձակվել և դաժան ծեծի էին ենթարկե...

Փոստանջյանը` Անիի քաղաքապետ

Փոստանջյանը` Անիի քաղաքապետ

Մայիսի 6, 2017


Երևանի ավագանու ընտրություններին մասնակից երեք քաղաքական ուժերից յուրաքանչյուրն ընտրողների հետ շփումների իր մարտավարությունն է ...

Էրդողանն իր լարած ծուղակն է ընկել

Էրդողանն իր լարած ծուղակն է ընկել

Ապրիլի 24, 2017


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի 24-ի առիթով հատուկ ցավակցական ուղերձ է հղել Թուրքիայի հայ համայնքին: Թուրքիայի նա...

Շնորհավոր, բռնապետ

Շնորհավոր, բռնապետ

Ապրիլի 17, 2017


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հասավ իր նպատակին: Ապրիլի 16-ին Թուրքիայում տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեում նա հա...

Ե՞րբ կմեռնի Էրդողանը

Ե՞րբ կմեռնի Էրդողանը

Ապրիլի 12, 2017


Հիմա արդեն ոչ միայն Թուրքիայում, այլև աշխարհի շատ-շատ երկրներում են բացահայտ հայտարարում, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդո...

Հայի բախտի թուրքական այլընտրանքը

Հայի բախտի թուրքական այլընտրանքը

Հուլիսի 16, 2016
1

Երեկ ուրախ և միաժամանակ տխուր օր էր հայերիս համար: Մի ամբողջ օր Թուրքիայում ծավալված դրամատիկ իրադարձությունները լավածության մե...

Թուրքի խոսքի արժեքը

Թուրքի խոսքի արժեքը

Հունիսի 27, 2016


Ընդամենը 4 օր առաջ Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը հայտարարեց, որ Թուրքիան երբեք ներողություն չի խնդրի Ռուս...

Էրդողանը դառնում է իզգոյ

Էրդողանը դառնում է իզգոյ

Հունիսի 10, 2016


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իրեն տեսնում է աշխարհի բոլոր սուննիների խնամակալ-հովանավորի դերում և, ըստ երևույթին, այդ...

Էրդողանը Եվրոպային կեղծարարության դաս տվեց

Էրդողանը Եվրոպային կեղծարարության դաս տվեց

Հունիսի 6, 2016


Այն բանից հետո, երբ Գերմանիան նույնպես միացավ Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրներին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ...

Քեմերոնը 3000 թվականի Թուրքիայի մասին

Քեմերոնը 3000 թվականի Թուրքիայի մասին

Մայիսի 22, 2016


Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնն ուրախացրել է ՆԱՏՕ գծով դաշնակցին՝ Թուրքական Հանրապետությանը, տեղեկացնելով, որ Թուրքիան ԵՄ...

Մեր պատասխանը Էրդողանին

Մեր պատասխանը Էրդողանին

Մայիսի 16, 2016


Պարբերաբար, երբ հայ-ադրբեջանական սահմանին լարվածություն է առաջանում, Թուրքիայի նախագահ Էրդողանը հիշում է, որ Թուրքիայում 100.00...

Անօդաչու թռչող սարքերից Էրդողանի դուստրը երազախաբ էր լինում

Անօդաչու թռչող սարքերից Էրդողանի դուստրը երազախաբ էր լինում

Մայիսի 15, 2016


Էրդողանի դուստրն ամուսնացել է: Պարզվում է, որ աղջիկը մանկուց սիրել է անօդաչու թռչող սարքեր և այդ իսկ պատճառով որպես կյանքի ընկ...

Էրդողանը շարունակում է էրդողանություն անել

Էրդողանը շարունակում է էրդողանություն անել

Ապրիլի 23, 2016
3

Քաղաքագիտության մեջ շուտով կարմատավորվի նոր հասկացություն՝ էրդողանություն տերմինը։ Էրդողանությունն այն է, երբ էրդողանություն են...

Մերկելը զոհաբերեց իր լրագրողին միասեռական Էրդողանին

Մերկելը զոհաբերեց իր լրագրողին միասեռական Էրդողանին

Ապրիլի 16, 2016


Գերմանացի հումորիստ, լրագրող Յան Բեմերմանը, ով Թուրքիայի նախագահ Էրդողանի մասին ծաղրական բանաստեղծություն էր արտասանել եթերից, ...

Էրդողանը հիշել է ճիշտ օրը

Էրդողանը հիշել է ճիշտ օրը

Մարտի 22, 2016


Թուրք ժողովուրդն արդարացիորեն իրավունք ունի դժգոհելու և հարցնելու իր երկրի իշխանություններին, թե ինչո՞ւ են Թուրքիայում տոներն ո...

Ամերիկացիները կխափանեն և թույլ չեն տա հրադադարը Սիրիայում

Ամերիկացիները կխափանեն և թույլ չեն տա հրադադարը Սիրիայում

Փետրվարի 28, 2016


Վաշինգտոնի համար չափազանց հետաքրքիր է չափել Պուտինի նյարդերի դիմացկունությունը, ստուգել նրա կամքն ու վճռականությունը։ Այդ նպատա...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Արարատը` persona non grata
Հուլիսի 25, 2018


Արարատը` persona non grata

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ