Միջազգային խայտառակություն

Էրդողանը հրաժարվում է մեղսունակությունից ու սլանում դեպի հերոսական անուրջների աշխարհը

Փետրվարի 9, 2016
 Էրդողանը հրաժարվում է մեղսունակությունից ու սլանում դեպի հերոսական անուրջների աշխարհը

Ինչպես երևում է, իրականանում է հայ ժողովրդի դարավոր երազանքը՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրջորեն մտադրվել է տալ Թուրքիայի վերջը։ Ահմեթ Դավութօղլուն, որը նրա մոտ վարչապետ է աշխատում, հայտարարել է, թե իր երկիրը մտադիր է պաշտպանել սիրիական Հալեպ քաղաքը՝ դա անվանելով պատմական պարտքի վերադարձ։

 

«Մենք կվերադարձնենք մեր պատմական պարտքը։ Մի ժամանակ Հալեպի մեր եղբայրները պաշտպանել են մեր քաղաքները՝ Շանլըուրֆան, Գազիանթեփը, Քահրամանմարաշը (Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ), հիմա մենք կպաշտպանենք հերոսական Հալեպը։ Նրա պաշտպանների թիկունքին ամբողջ Թուրքիան է»,- Դավութօղլուի հայտարարությունը փոխանցում է ВЗГЛЯД-ը, որը նա հնչեցրել է իր ղեկավարած Արդարություն և զարգացում կառավարող կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստում։


Դատելով թուրք ղեկավարների վերջին օրերի հիստերիկ վարքագծից՝ Թուրքիան իսկապես պատրաստվում է Սիրիա ցամաքային ներխուժում իրականացնել։ Բայց այստեղ անհասկանալի շատ բան կա։ Նախ՝ Էրդողանը մեկ անգամ ևս հաստատում է, որ աջակցում է ահաբեկչությանը, չէ՞ որ սիրիական զորքերը Հալեպում հիմնականում մարտնչում են «Ջաբհաթ-ան-Նուսրայի» դեմ, որն ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվում անգամ ԱՄՆ-ի կողմից, այնտեղ գործնականում մեղսունակ ընդդիմություն չկա։ Ի՞նչ կասի աշխարհին Էրդողանի ամերիկացի վերադասը, երբ իր վասալն սկսի կռվել ահաբեկիչների կողմից։ Երկրորդ՝ առանց Օբամայի թույլտվության Էրդողանը ներխուժման չի գնա։ Բայց հասկանո՞ւմ է նա արդյոք, որ ռուսական օդուժը կռմբակոծի իր շարասյուները սահմանը հատելուց անմիջապես հետո։ Գուցե Էրդողանը հույս ունի, թե ՆԱՏՕ-ն Սիրիայի տարածքում ռուսական օդուժի կողմից թուրքական զորքերի ռմբակոծումը կգնահատի որպես ագրեսիա ընդդեմ ՆԱՏՕ անդամի՞։ Երրորդ, եթե Օբաման, այնուամենայնիվ, թույլտվությունը տա, ապա ինչպիսի՞ն կլինեն նրա իսկական մտադրությունները։ Այստեղ երկու տարբերակ կա. կամ Օբաման հոգնել է իր ախմախ վասալից և ուզում է ազատվել նրանից ուրիշի ձեռքով՝ դրանով իսկ տարածելով իր այնքան սիրած քաոսը նաև Թուրքիայի տարածքում, որտեղ Անկարայի ռազմական անհաջողություններից հետո քրդերն իսկական պատերազմ կսկսեն, կամ էլ Օբաման իսկապես կպաշտպանի Էրդողանին (իհարկե՝ խուսափելով Ռուսաստանի հետ ուղղակի ռազմական բախումից)՝ նրան հանձնարարելով փակել Բոսֆորն ու օվկիանոսի այն կողմից դիտելով իր թույլատրած պատերազմի անկանխատեսելի հետևանքները։


Ինչևէ, որոշում կայացնողը Սպիտակ տունն է։ Պուտինը Սիրիայում կվերացնի ճիշտ այնքան թուրք զինվոր, որքան այնտեղ կուղարկի Էրդողանը։ Թե հետո ինչ կլինի՝ հավանաբար, անգամ Պուտինին չի հետաքրքրում, որն ապշեցուցիչ սառնարյունություն է պահպանում՝ իր հանդեպ վստահ լինելու պատճառով։ Ընթանում է նյարդերի հյուծման պատերազմ։ Տեսնենք, թե ինչպես են թուրքերը վերադարձնելու պատմական պարտքը Հալեպի «եղբայրներին»։

 

 







Դիտումների քանակ 27488


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Փաշինյա՞ն, թե՞ Էրդողան

Փաշինյա՞ն, թե՞ Էրդողան

Հունիսի 30, 2018


Դեռևս մեկուկես ամիս առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրեց. «Հենց նոր հեռախոսազրույց ունեցա հայազգի աշխարհա...

Թրամփը խրախուսում է հայերի ջարդը

Թրամփը խրախուսում է հայերի ջարդը

Մարտի 22, 2018


Միացյալ Նահանգներից այսօր ստացված հաղորդագրությունը կարելի է առանց վարանումի սենսացիոն որակել: Հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ում կասե...

Մոսկվան հանել է Լեռնային Ղարաբաղի հարցը Թուրքիայի և Ռուսաստանի օրակարգից

Մոսկվան հանել է Լեռնային Ղարաբաղի հարցը Թուրքիայի և Ռուսաստանի օրակարգից

Նոյեմբերի 14, 2017


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի՝ Սոչիում կայացած բանակցությունների արդյունքները փաստորեն...

Էրդողանը ծեծեց ԱՄՆ-ին

Էրդողանը ծեծեց ԱՄՆ-ին

Մայիսի 19, 2017


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ԱՄՆ այցի ընթացքում նրա կողմնակիցներն ու թիկնապահները հարձակվել և դաժան ծեծի էին ենթարկե...

Փոստանջյանը` Անիի քաղաքապետ

Փոստանջյանը` Անիի քաղաքապետ

Մայիսի 6, 2017


Երևանի ավագանու ընտրություններին մասնակից երեք քաղաքական ուժերից յուրաքանչյուրն ընտրողների հետ շփումների իր մարտավարությունն է ...

Էրդողանն իր լարած ծուղակն է ընկել

Էրդողանն իր լարած ծուղակն է ընկել

Ապրիլի 24, 2017


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի 24-ի առիթով հատուկ ցավակցական ուղերձ է հղել Թուրքիայի հայ համայնքին: Թուրքիայի նա...

Շնորհավոր, բռնապետ

Շնորհավոր, բռնապետ

Ապրիլի 17, 2017


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հասավ իր նպատակին: Ապրիլի 16-ին Թուրքիայում տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեում նա հա...

Ե՞րբ կմեռնի Էրդողանը

Ե՞րբ կմեռնի Էրդողանը

Ապրիլի 12, 2017


Հիմա արդեն ոչ միայն Թուրքիայում, այլև աշխարհի շատ-շատ երկրներում են բացահայտ հայտարարում, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդո...

Հայի բախտի թուրքական այլընտրանքը

Հայի բախտի թուրքական այլընտրանքը

Հուլիսի 16, 2016
1

Երեկ ուրախ և միաժամանակ տխուր օր էր հայերիս համար: Մի ամբողջ օր Թուրքիայում ծավալված դրամատիկ իրադարձությունները լավածության մե...

Թուրքի խոսքի արժեքը

Թուրքի խոսքի արժեքը

Հունիսի 27, 2016


Ընդամենը 4 օր առաջ Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը հայտարարեց, որ Թուրքիան երբեք ներողություն չի խնդրի Ռուս...

Էրդողանը դառնում է իզգոյ

Էրդողանը դառնում է իզգոյ

Հունիսի 10, 2016


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իրեն տեսնում է աշխարհի բոլոր սուննիների խնամակալ-հովանավորի դերում և, ըստ երևույթին, այդ...

Էրդողանը Եվրոպային կեղծարարության դաս տվեց

Էրդողանը Եվրոպային կեղծարարության դաս տվեց

Հունիսի 6, 2016


Այն բանից հետո, երբ Գերմանիան նույնպես միացավ Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրներին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ...

Քեմերոնը 3000 թվականի Թուրքիայի մասին

Քեմերոնը 3000 թվականի Թուրքիայի մասին

Մայիսի 22, 2016


Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնն ուրախացրել է ՆԱՏՕ գծով դաշնակցին՝ Թուրքական Հանրապետությանը, տեղեկացնելով, որ Թուրքիան ԵՄ...

Մեր պատասխանը Էրդողանին

Մեր պատասխանը Էրդողանին

Մայիսի 16, 2016


Պարբերաբար, երբ հայ-ադրբեջանական սահմանին լարվածություն է առաջանում, Թուրքիայի նախագահ Էրդողանը հիշում է, որ Թուրքիայում 100.00...

Անօդաչու թռչող սարքերից Էրդողանի դուստրը երազախաբ էր լինում

Անօդաչու թռչող սարքերից Էրդողանի դուստրը երազախաբ էր լինում

Մայիսի 15, 2016


Էրդողանի դուստրն ամուսնացել է: Պարզվում է, որ աղջիկը մանկուց սիրել է անօդաչու թռչող սարքեր և այդ իսկ պատճառով որպես կյանքի ընկ...

Հեռացումի մարմնական հետևանքները

Հեռացումի մարմնական հետևանքները

Մայիսի 8, 2016
1

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն մայիսի 22-ին կհեռանա պաշտոնից: Նրա պաշտոնաթողության հետևանքների մասին այժմ գրում են աշխար...

Էրդողանը շարունակում է էրդողանություն անել

Էրդողանը շարունակում է էրդողանություն անել

Ապրիլի 23, 2016
3

Քաղաքագիտության մեջ շուտով կարմատավորվի նոր հասկացություն՝ էրդողանություն տերմինը։ Էրդողանությունն այն է, երբ էրդողանություն են...

Մերկելը զոհաբերեց իր լրագրողին միասեռական Էրդողանին

Մերկելը զոհաբերեց իր լրագրողին միասեռական Էրդողանին

Ապրիլի 16, 2016


Գերմանացի հումորիստ, լրագրող Յան Բեմերմանը, ով Թուրքիայի նախագահ Էրդողանի մասին ծաղրական բանաստեղծություն էր արտասանել եթերից, ...

Դավութօղլուն ծայրաստիճան այլասերված է

Դավութօղլուն ծայրաստիճան այլասերված է

Ապրիլի 15, 2016
1

Համաշխարհային քաղաքականության աստղերը, ինչպիսին են Ալեքսանդր Լուկաշենկոն, Իլհամ Ալիևը և այլք, վերջերս հանդիպել են Ստամբուլում, ...

Երբ թուրքերը ծառերի վրա էին

Երբ թուրքերը ծառերի վրա էին

Ապրիլի 1, 2016


Թուրքական խայթոցները Եվրոպայի հասցեին լավ օրից չեն: Եվրոպացիներին դեռ հաջողվում է փակ պահել իրենց դռները թուրքական հեղեղի համար...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Մարուքյանի «եթե»-ն
Հուլիսի 17, 2018


Մարուքյանի «եթե»-ն

Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ