Տիեզերական խայտառակություն

Ամերիկացիներն անկեղծորեն խոստովանում են իրենց թշնամանքն աշխարհի հանդեպ

Փետրվարի 23, 2016
Ամերիկացիներն անկեղծորեն խոստովանում են իրենց թշնամանքն աշխարհի հանդեպ

Օսկան Քոչարյան


Ամերիկացիները և անգլոսաքսերն առհասարակ երբեք մեծ խելքով աչքի չեն ընկել, միակ բանը, որով նրանք գերազանցում են բոլոր մնացյալներին, պրագմատիզմն է։ Մտածողության պրագմատիզմը վատ բան չէ, ի վերջո՝ հենց դրա շնորհիվ են անգլոսաքսերը կառուցել համաշխարհային պատմության մեջ խոշորագույն կայսրությունները։ Սակայն ամերիկացիների պրագմատիզմը թույլ է նրանով, որ դրանում գերիշխում է եսակենտրոնությունը, որի դրսևորումները բթության են հասնում։ Պենտագոնի՝ Ռուսաստանի գծով նախկին առաջատար փորձագետ, իսկ այժմ՝ Ատլանտյան խորհրդին կից «Եվրոպայի ապագան» նախագծի ավագ գիտաշխատող Էվելին Ֆարկասն (Evelyn Farkas), օրինակ, իր տեղը չի գտնում Սիրիայում Ռուսաստանի հաջողությունների պատճառով և անգամ բաց նամակ է գրել ԱՄՆ ապագա նախագահին՝ պատվիրաններով, որը մենք հրապարակել ենք։ Վերջերս նա ամերիկյան կոնգրեսում հանդես է եկել պաթետիկ ճառով՝ «Ռուսաստանի ընկալումը և զսպումը. ԱՄՆ քաղաքականությունը և ռազմավարությունը» անվանմամբ։ Այդ ճառում նա անկեղծորեն բաց է արել ամերիկյան եսակենտրոնության, ըստ Օբամայի՝ այսպես կոչված «բացառիկության» ամբողջ զազրելիությունն ու վտանգավորությունը։ Բայց նրա խելքը չի հերիքել, որպեսզի այդ մասին հրապարակավ չխոսի, քանզի նրա ասածը լոկ զզվանք է առաջացնում ԱՄՆ-ի հանդեպ։


Մասնավորապես, տիկին Ֆարկասն ասել է, որ «Ռուսաստանն աշխարհառազմավարական սպառնալիք է ներկայացնում ԱՄՆ-ի և նրա շահերի համար»։ Իսկ հետո կետ առ կետ նշել է, թե ինչու հենց այդպես է, որ կա՛. «Կրեմլի նպատակներն ակնհայտ են. 1. ամրապնդել Վլադիմի Պուտինի դիրքերը՝ որպես Ռուսաստանի Դաշնության առաջնորդ, պահպանելով ավտոկրատ քաղաքական կարգը և մաֆիոզ-կլանային տնտեսությունը, որոնք միասին կազմավորում են «պուտինիզմը», 2. վերականգնել Ռուսաստանի կարգավիճակը՝ որպես մեծ տերություն, 3. փոխել միջազգային կանոնները և նորմերը՝ կանխելու համար արտաքին միջամտությունը հանուն քաղաքացիների իրավունքների պաշտպանության, 4. պահպանել քաղաքական վերահսկողությունը Ռուսաստանի աշխարհագրական ծայրամասի հանդեպ, և եթե ստացվի՝ 5. պառակտել ՆԱՏՕ-ն, Եվրոպական միությունը և տրանսատլանտյան միասնությունը»։


Հիմա տեսնենք՝ արդյո՞ք վատ է անում Ռուսաստանը, որը, որպես երկիր, առհասարակ պետք է հոգա իր և հետո արդեն՝ մնացածների մասին։ Ի՞նչ վատ բան կա նրանում, որ Ռուսաստանը վերականգնվում է որպես մեծ տերություն։ Ինչո՞ւ Ռուսաստանում չեն դժգոհում, որ ԱՄՆ-ը նույնպես մեծ տերություն է։ Ինչո՞ւ Ռուսաստանը չպետք է կասեցնի արտաքին միջամտությունը հանուն ինչի էլ որ լինի, և ինչո՞ւ է իր ներքին գործերին միջամտության կանխումը սպառնալիք Միացյալ Նահանգների ազգային անվտանգությանը։ Ինչո՞ւ ԱՄՆ ներքին գործերին Ռուսաստանի միջամտության անհնարինությունը Ռուսաստանում սպառնալիք չի համարվում ազգային անվտանգության համար։ Ինչո՞ւ է իր ծայրամասի հանդեպ Ռուսաստանի քաղաքական վերահսկողությունը համարվում վտանգավոր ԱՄՆ-ի համար, որը գտնվում է աշխարհի մյուս ծայրում։ Ինչո՞ւ Ռուսաստանում սպառնալիք չի համարվում ամերիկացիների քաղաքական վերահսկողությունը սեփական ծայրամասի հանդեպ։ Ասենք, թե Ռուսաստանը փորձում է պառակտել ՆԱՏՕ-ն, բայց ինչո՞ւ մերժել նրան դրանում, մանավանդ որ տրանսատլանտյան միասնությունը պառակտում է հենց ԱՄՆ-ը վասալների հանդեպ իր բութ դիկտատով՝ առհասարակ չընդունելով նրանց սեփական շահեր ունենալու իրավունքը։ Վերջապես, ինչո՞ւ են ամերիկացիները կարծում, թե ամբողջ աշխարհը պետք է շնչի զուտ իրենց ցանկություններին համապատասխան։ Բարոյական, իրավական կամ որևէ մեկ այլ ո՞ր հիմքով է ԱՄՆ-ը կարծում, թե Երկիր մոլորակը միայն իր շահերի ասպարեզն է, իսկ նրա բնակչությունը՝ այդ շահերն իրականացնողը։ Գուցե Օբաման այդքան հարգված և հեղինակավոր է նրանով, որ նրա անպատկառ արտահայտությունն ամերիկացիների «բացառիկության» մասին այդ ամբողջ ազգի համար դարձել է կպչուն գաղափարի պես մի բան։ Բայց մի՞թե ոչ ոք ամերիկացիներին չի բացատրի, թե ինչի են հանգեցնում կպչուն գաղափարները։


Տիկին Ֆարկասը, հավանաբար, խելացի է, քանի որ հասկանում է երկու բան. 1. միայն համաշխարհային հեգեմոնիան թույլ կտա ԱՄՆ-ին պահպանվել ներկայիս կարգավիճակում, իսկ ամերիկացիների համաշխարհային հեգեմոնիան անհնար է առանց կարևոր տարածաշրջաններում և պոտենցիալ մրցակիցների դռների մոտ տոտալ քաոսի հաստատման և առանց դոլարի մեծ պահանջարկի, 2. միայն Ռուսաստանն է ի վիճակի վերացնել ԱՄՆ հեգեմոնիան՝ կանխելով գլոբալ ամերիկյան աշխարհաքաղաքական նախագիծը։


Այնուհետև իր ճառում նա շարունակում է. «ԱՄՆ-ը պետք է դիմակայի և դիմադրի Ռուսաստանի գործողություններին զսպման, մեր դաշնակիցների և գործընկերների դիրքերի ամրապնդման և Կրեմլի գործողությունների մասին ճշմարտությունն աշխարհին ներկայացնելու փորձերի միջոցով։ Մենք պետք է հետ պահենք Ռուսաստանին հետագա ռազմական գործողություններից... Կոնգրեսը պետք է շարունակի աջակցությունն Ուկրաինային, Վրաստանին և Մոլդովային անվտանգության ապահովման հարցերում։ Այդ երկրներն օգնության կարիք ունեն կադրերի պատրաստման, ինչպես նաև պաշտպանական ոլորտում թափանցիկության և հաշվետվողականության հաստատման հարցերում։ Բացի այդ, ԱՄՆ-ը պետք է այդ երեք երկրներին հակատանկային զենք մատակարարի, որպեսզի անհրաժեշտության դեպքում նրանք կարողանան զսպել ավելի խոշոր և ավելի լավ պատրաստված ռուսական զորքերին... Սիրիայում մենք պետք է համոզենք մեր դաշնակիցներին մտցնել իրենց զորքերը, ինչպես նաև ռազմական սարքավորումներ և այլ աջակցություն տրամադրել ընդդիմության ուժերին։ Պաշտպանության նախարարությունը պետք է խզի բոլոր գործնական հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Դա նշանակում է, որ ԱՄՆ պաշտպանական արդյունաբերությունը պետք է դադարի օգտագործել ռուսական հրթիռները, և որ մենք պետք է ստեղծենք օտարերկրյա պետություններին ռազմական օգնության նոր ֆոնդ, որպեսզի օգնենք դաշնակիցներին և գործընկերներին Եվրոպայում և Աֆղանստանում՝ հրաժարվելու ռուսական ռազմատեխնիկայից հօգուտ ԱՄՆ-ից գնումներ կատարելու... Մենք պետք է ամրապնդենք միասնությունը մեր դաշնակիցների և գործընկերների հետ ամբողջ աշխարհում և վճռականորեն կասեցնենք Ռուսաստանի անիրավաչափ գործողությունները... Եթե մենք նախաձեռնենք այս գործողությունները, մեզ կհաջողվի բարձրացնել այն գինը, որը Պուտինը ստիպված կլինի վճարել իր միջազգային նպատակներին հասնելու համար։ Ռուսաստանը ստիպված կլինի վերանայել իր մոտեցումը։ Այդ ժամանակ, գուցե, ճնշված և մոլորված ռուս ժողովուրդը կարողանա վերջապես իր հայացքը հառել ապագային։ Իսկ մենք կկարողանանք հաջողությամբ վերացնել ԱՄՆ ազգային անվտանգության շահերը վտանգող խոշորագույն աշխարհառազմավարական սպառնալիքը»։


Վերը շարադրվածից ակնհայտ է, որ Ռուսաստանն, իսկապես, սպառնում է ԱՄՆ ազգային անվտանգությանը, քանի որ ոտնձգում է նրա համաշխարհային հեգեմոնիայի դեմ, առանց որի այդ տերությունը շուտով կդառնա Դոմինիկյան Հանրապետություն։ Հետևաբար, աշխարհի ժողովուրդները պետք է աղոթեն, որ Ռուսաստանն իսկապես դառնա մահացու սպառնալիք ԱՄՆ ազգային անվտանգության համար՝ դրա կործանման հեռանկարով։ Դե, իսկ այդ մասին «մոլորված» ամերիկացի ժողովուրդը գլխի կընկնի մի փոքր ուշ։


Ըստ էության լավ է, որ ամերիկյան ստրատեգներն իրենք են ներկայացնում աշխարհի և աշխարհակարգի իրենց տեսլականը։ Դա կօգնի աշխարհի ժողովուրդներին ավելի արագ գիտակցել իրենց համար մահացու վտանգը, որ բխում է Ամերիկայից, որովհետև ամերիկյան ստրատեգներն իրենց «վսեմ» պլանների մասին խոսում են հրապարակավ, այնպես, ինչպես եթե բանկ թալանողը թալանի նախօրեին ոստիկանության հետ անկեղծորեն կիսվեր իր մտադրությունների մասին։

 

 







Դիտումների քանակ 20394


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

ԱՄՆ-ը անհանգիստ է, մենք էլ ենք անհանգիստ

ԱՄՆ-ը անհանգիստ է, մենք էլ ենք անհանգիստ

Ապրիլի 18, 2018


Երկու գերտերությունները` Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները, արձագանքել են Հայաստանում կատարվող դեպքերին: Մոսկվան ասել է, որ Կրեմ...

Ամերիկացի գեներալը Թրամփին՝ ձայններդ կտրեք և ասացեք՝ ո՞ւմ ռմբակոծենք

Ամերիկացի գեներալը Թրամփին՝ ձայններդ կտրեք և ասացեք՝ ո՞ւմ ռմբակոծենք

Ապրիլի 13, 2018


Տեղեկացվում է, որ Դոնալդ Թրամփի անկապ խոսքի 20-րդ րոպեին, երբ ասում էր, թե որը պետք է լինի հաջորդ քայլը Սիրիայում, ամերիկացի գ...

Արևմուտքն իր սադրանքներով ստուգում է Ռուսաստանի՝ պատերազմին պատրաստ լինելը

Արևմուտքն իր սադրանքներով ստուգում է Ռուսաստանի՝ պատերազմին պատրաստ լինելը

Մարտի 22, 2018


Երկրագնդում ավելի մեծ սպառնալիք չկա, քան Վաշինգտոնն է։ Երկիր մոլորակի վրա կյանքը ոչնչացնելու Վաշինգտոնի վճռականության զսպումը ա...

Ամերիկան սեռափոխվում է

Ամերիկան սեռափոխվում է

Մարտի 5, 2018


Ամերիկյան լրատվամիջոցները հաճույքով շեփորում են իրենց երկրում ազատության նոր ձեռքբերումների մասին: Տեղեկացվում է, որ ԱՄՆ Դելավե...

Այդ ինչպե՞ս են որոնում, որ չեն գտնում

Այդ ինչպե՞ս են որոնում, որ չեն գտնում

Մարտի 2, 2018


Հաղորդավարուհի Դինա Ակոպովնայի, նույն ինքը` Դիանա Գրիգորյանի պատմության մասին արդեն շատերն են տեղյակ: Շուրջ մեկ ամիս առաջ ԱՄՆ ա...

Վաշինգտոնը Ադրբեջանի պատմական տարածք է

Վաշինգտոնը Ադրբեջանի պատմական տարածք է

Փետրվարի 27, 2018


Երբ փետրվարի 8-ին՝ ելույթ ունենալով Ադրբեջանում, իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության համագումարում՝ այդ երկրի նախագահ Իլհամ Ալ...

ԱՄՆ հետախուզությունն ասում է հանրահայտը

ԱՄՆ հետախուզությունն ասում է հանրահայտը

Փետրվարի 17, 2018


ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Դենիել Քոութսը հրապարակեց իր հերթական զեկույցը, և այնտեղ խոսվում է նաև հայ-ադրբեջանական ռազմա...

Անբարոյականություն ամերիկյան ձևով

Անբարոյականություն ամերիկյան ձևով

Հունվարի 30, 2018


Շատերն արդարացիորեն կարծում են, որ անբարոյականությունն անբարոյականություն է, որտեղ էլ որ այն լինի, ինչպես որ տուզն է տուզ նաև Ա...

Ասում և ապացուցում են ամերիկացիները. Դոնալդ Թրամփը տխմար է և դեգեներատ

Ասում և ապացուցում են ամերիկացիները. Դոնալդ Թրամփը տխմար է և դեգեներատ

Հունվարի 14, 2018


Թրամփը դժգոհ է եղել նրանց սարքած ալիքից և տրտնջացել, որ այն «ձանձրալի է», քանի որ «գորիլաները չեն կռվում»։ Աշխատակիցները կտրել-...

Ծախու և չծախվող Հայաստան

Ծախու և չծախվող Հայաստան

Դեկտեմբերի 22, 2017


Երեկ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը բանաձև ընդունեց, որով մերժեց Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք հայտարարելու ԱՄՆ-ի որոշումը: Բա...

Ամերիկացիները մեկուսացման մեջ են (ավելի ճիշտ՝ տակները լցրել են)

Ամերիկացիները մեկուսացման մեջ են (ավելի ճիշտ՝ տակները լցրել են)

Դեկտեմբերի 22, 2017


Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ը Երուսաղեմը ճանաչել է Իսրայելի միակ ու անբաժանելի մայրաքաղաքը՝ դրանով իսկ հերթական անգամ անարգելով միջազգ...

Գոլոդոմորը՝ Ռուսաստանին մեծ տերության կարգավիճակից զրկելու միջոց

Գոլոդոմորը՝ Ռուսաստանին մեծ տերության կարգավիճակից զրկելու միջոց

Նոյեմբերի 18, 2017


Նկատենք, որ ԱՄՆ կոնգրեսը այդպես էլ չի ճանաչել և չի դատապարտել Հայոց ցեղասպանությունը, որն անվիճելի պատմական փաստ է, բայց, ահա, ...

ԱՄՆ-ը զուր փորձում է փրկել ԻՊ-ը և վնասել Սիրիային

ԱՄՆ-ը զուր փորձում է փրկել ԻՊ-ը և վնասել Սիրիային

Սեպտեմբերի 24, 2017


Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է Սիրիայում գրոհայինների վերահսկողության ներքո գտնվող տարածքների աերոլուսան...

Պուտինն արհամարհում է ամերիկյան «խուլիգաններին»

Պուտինն արհամարհում է ամերիկյան «խուլիգաններին»

Սեպտեմբերի 7, 2017


Ռուսական քաղաքականությունն ԱՄՆ-ի հանդեպ այսօր հենվում է մի հետաքրքիր գծի վրա, որն ինքը՝ Պուտինն անգամ չի փորձում թաքցնել։ Այն մ...

ԱՄՆ-ը ափիոնային պատերազմներ է սկսում Եվրոպայում

ԱՄՆ-ը ափիոնային պատերազմներ է սկսում Եվրոպայում

Հուլիսի 31, 2017


Կատարվե՛ց։ Ամերիկյան իսթեբլիշմենթը հասավ իր ուզածին՝ մի կրակոցով խփեց և՛ իր նախագահին, և՛ Ռուսաստանի առաջնորդին (ինչպես իրեն է ...

Ամերիկյան եսակենտրոնության և եսասիրության արդեն անտեղի դրսևորումների առիթով

Ամերիկյան եսակենտրոնության և եսասիրության արդեն անտեղի դրսևորումների առիթով

Հունիսի 17, 2017


Ռուսաստանյան օդադիեզերական ուժերի կողմից պրն ալ-Բաղդադիի (որը խալիֆ էր աշխատում այսպես կոչված «Իսլամական պետությունում») վերացո...

Ամերիկացիների սուրբծննդյան նվերը «Իսլամական պետությանը»

Ամերիկացիների սուրբծննդյան նվերը «Իսլամական պետությանը»

Նոյեմբերի 16, 2016


Ինչպես տեսնում ենք, ավելի «սուրբծննդյան» և մարդասիրական բան ահաբեկչական ինտերնացիոնալի համար Վաշինգտոնում մտածել չեն կարողացել։...

ԱՄՆ-ը խորապես տխրել է սիրիական զորքերի հաջողություններից և Հալեպում ահաբեկիչների ոչնչացումից

ԱՄՆ-ը խորապես տխրել է սիրիական զորքերի հաջողություններից և Հալեպում ահաբեկիչների ոչնչացումից

Հոկտեմբերի 1, 2016


ԱՄՆ-ը կարծում է, թե Հալեպի վերադարձը կառավարական զորքերի վերահսկողության ներքո կուժեղացնի ահաբեկիչների դիրքերը, ճեպազրույցում լ...

Բուշի պարը թաղման ժամանակ

Բուշի պարը թաղման ժամանակ

Հուլիսի 13, 2016


«Իսկ ձեզ մոտ նույնպե՞ս նեգրեր կան» (Բրազիլիայի նախագահ Ֆերնանդո Կարդոզոյի հետ խոսակցությունից, Սան Պաուլու, Բրազիլիա, 28 ապրիլի...

Օբաման ինքնակամ զոհում է իրեն հանուն տերության շահերի

Օբաման ինքնակամ զոհում է իրեն հանուն տերության շահերի

Ապրիլի 1, 2016
2

Ամերիկյան քարոզչամեքենան միշտ էլ աշխատել է իր մտավոր կարողությունների սահմաններում, ինչպեսև, ի դեպ, ամեն բան աշխարհում։ Սակայն ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ