Տիեզերական խայտառակություն

Բուլղարացիները համբուրում են իրենց սպանող ձեռքը

Մարտի 3, 2016
Բուլղարացիները համբուրում են իրենց սպանող ձեռքը

Օսկան Քոչարյան

 


Աշխարհը շատ է փոխվել և այն, ինչ հայերս անվանում ենք պատմական հիշողություն, ոչ բոլորին է առանձնապես մտահոգում: Օրինակ, բուլղարացիները հանուն քաղաքական նպատակահարմարության պատրաստ են ոչ միայն ուրանալ անցյալը, այլև համբուրել այն ձեռքը, որն իրենց սպանել է:


Այլ կերպ չես մեկնաբանի Բուլղարիայի իշխանությունների որոշումը, որոնք երկրի օսմանյան լծից ռուսների շնորհիվ ազատագրմանը նվիրված տոնակատարություններին հրավիրել են Թուրքիայի նախագահ Թայյիփ Էրդողանին` հրավեր չուղարկելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Նույնիսկ հատուկ այդ առթիվ հրապարակված հաղորդագրության մեջ է արտացոլված այդ որոշման անբարոյականությունը, որտեղ ասված է, որ իշխանության նման որոշման պատճառը դարձել է Թուրքիայի հետ քաղաքական մերձեցումը: Իսկ ահա այդպիսի ընտրություն կատարելու մասին գլխավոր փաստարկը կասկած չի թողնում, որ գործ ունենք խայտառակ երևույթի հետ: Այնտեղ նշվում է, որ նախապատվությունը տրվել է Թուրքիային, քանի որ Բուլղարիայում ավելի շատ թուրք զինվոր է զոհվել, քան ռուս:


Թե ինչու են թուրքերն այդքան մեծ կորուստներ ունեցել և ինչ էին անում նրանք Բուլղարիայում, սրանք այլևս անկարևոր հարցեր են: Եվ հիմա միայն դասագրքերում կարելի է կարդալ, որ 1396-ից 1878-ին Բուլղարիան Օսմանյան կայսրության կազմի մեջ էր մտնում, իսկ 1877–1878-ի ռուս-թուրքական պատերազմում Ռուսաստանի հաղթանակի արդյունքում Ռուսաստանի և Օսմանյան կայսրության միջև ստորագրվեց Սան Ստեֆանոյի համաձայնագիրը, և Բուլղարիան անկախություն ստացավ: Ցավոք, դասագրքերում չի ասվում, որ անկախությունը ստրուկների խելքի բանը չէ:







Դիտումների քանակ 5757


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Եվրամիությունում կովը մահապատժի է դատապարտվել

Եվրամիությունում կովը մահապատժի է դատապարտվել

Հունիսի 3, 2018


Բուլղարացի ֆերմերի կովին սպառնում է մահապատիժ Սերբիայի հետ սահմանն անլեգալ հատելու համար։ Այս մասին տեղեկացնում է REGNUM տեղեկա...

Ադրբեջանի Գիտությունների ակադեմիայում քննարկում են Ռուսաստանի փլուզումը «լեզվական հարցով»

Ադրբեջանի Գիտությունների ակադեմիայում քննարկում են Ռուսաստանի փլուզումը «լեզվական հարցով»

Հոկտեմբերի 26, 2017


Հոկտեմբերին ադրբեջանական Yeni Musavat կուսակցության Bastainfo ռեսուրսում հրապարակվել է հոդված՝ ավելի քան պերճախոս վերնագրով. «Դ...

Մտորումներ նեխած դաշնակների նեխած տերտերի հետ բացած արձանի առիթով

Մտորումներ նեխած դաշնակների նեխած տերտերի հետ բացած արձանի առիթով

Հոկտեմբերի 29, 2015
4

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և Հայ Առաքելական եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս ...

Վրաստանում ադրբեջանցի երեխաներին սովորեցնում են, թե ինչպես են վրացիներն Ադրբեջանից զավթել Թբիլիսին

Վրաստանում ադրբեջանցի երեխաներին սովորեցնում են, թե ինչպես են վրացիներն Ադրբեջանից զավթել Թբիլիսին

Նոյեմբերի 22, 2014
4

Վրացական «Քվիրիս պալիտրա» թերթը հրապարակել է մի սկանդալային նյութ՝ երկրի ադրբեջանական դպրոցներում պատմության դասավանդման վերաբե...

Էրդողանը քաղաքակրթական նշանակության գործ է նախաձեռնել

Էրդողանը քաղաքակրթական նշանակության գործ է նախաձեռնել

Նոյեմբերի 20, 2014


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ուսումնական հաստատություններին հանձնարարել է համաշխարհային գիտության ու արվեստի մեջ իսլա...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ