Սովորական խայտառակություն

Նախարարը 14 միլիարդով երեխա կունենա

Մարտի 4, 2016
Նախարարը 14 միլիարդով երեխա կունենա

ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի և առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովներն այսօր կազմակերպել էին լսումներ՝ ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2016-2018 թվականներ ազգային ծրագրի և դրա իրականացումն ապահովող միջոցառումների ծրագրին հավանության տալու մասին: Այս լսումներին հատկապես աչքի ընկավ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ոչ միայն իր հակասական ելույթով, այլև իրավիճակը պատկերացնելու ընդունակության իսպառ բացակայությամբ:


Իր խոսքի սկզբում նախարարը շտապեց նկատել, որ ծնելիությունը մեր երկրում փաստացի շատ երկրներից այսօր ավելի բարձր մակարդակի վրա է՝ անգամ զարգացած երկրներից, ցուցանիշը դրական է, մենք ունենք բնական աճ և սա, բնականաբար, իր խելացի ղեկավարման շնորհիվ: Սակայն հաշված րոպեներ հետո նա հայտարարեց. «Ժողովրդագրական ցուցանիշների մեջ հիմնականում մտահոգիչ է մնում ծնելիությունը, որը վերջին տարիներին նվազել է»: Իսկ հետո մանրամասնեց, որ եթե 1990 թվականին ՀՀ-ում ծնվել է ութսուն հազար երեխա, այս պահին գրանցվում է 42-43 հազար երեխայի ծնունդ: «Նույնիսկ այդ պարագայում, երբ վերհանում ենք ծնելիության պատճառները, տեսնում ենք, որ մայրական հիմնական ներուժը մեզ մոտ նվազելու է: Խոսքերիս վառ ապացույցը կլինի, եթե ասեմ, որ 80 հազար ծնված երեխայից 40 հազարն աղջիկներն էին, որոնք այս պահին քսանվեց տարեկան են և սա ամենաօպտիմալ ցուցանիշն է երեխա ունենալու։ Եվ եթե վերցնենք, որ 2000թ. ծնված երեխաների թիվը նվազել և դարձել է 30 հազար, ապա 40 հազարանոց մայրանալուն պատրաստ բանակին փոխարինելու է եկել 15 հազարանոց բանակը, իհարկե սա մտահոգիչ է»,- արձանագրեց նա և նշեց, որ ըստ փորձագետների հաշվարկների՝ 2035 թվականին երեխաների թիվը երկու անգամ պետք է նվազի:


Մի կողմ թողնենք այն փաստը, որ նախարարն ինքն էլ մոլորվել է իր ներկայացրած ցուցանիշների ու հավաստիացումների թելերի մեջ: Սրա հետ մեկտեղ նկատենք, որ Արմեն Մուրադյանն ամեն կերպ խուսափում է արտասանել «արտագաղթ» բառը կամ խոստովանել, որ բնական աճի անկումը առաջին հերթին պայմանավորված է սոցիալական ծանր վիճակով, իսկ ակնկալվելիք հազարավոր նորածիններին կերակրողն ու պահողը ինքը չի լինելու:


Բայց որպեսզի հասկանանք, թե ինչու է նախարարը այդչափ խառնաշփոթ տվյալներ ներկայացնում և հակասում ինքն իրեն, բավական է ընդամենը ունկնդրել նրա ելույթի վերջին հատվածը: Մի կողմից՝ նա չի կարող ասել, թե իր պատասխանատվության ներքո գտնվող ոլորտում արդյունքներն աղետալի են: Մյուս կողմից էլ՝ պիտի ասի, քանի որ դրանով է պայմանավորված վաղվա օրը: Իսկ վաղվա օրվա մեջ ամենակարևորը ոչ թե նորածին երեխան է, այլ փողը: Եվ ահա Արմեն Մուրադյանն էլ ասում է. «Մենք խնդրել ենք 14 միլիարդ ֆինանսավորում ավելացնել առողջապահական ոլորտում՝ միայն ծննդօգնության ծրագրով»:


Ահա թե որն է նախարարի գերնպատակը: Այսօր ծննդօգնության ոլորտը ծախսում է մոտավորապես 8,5 միլիարդ դրամ և ապահովում է 43 հազար ծնունդ: Հիմա Մուրադյանը պնդում է, որ եթե 14 միլիարդ էլ տան, երկրում ասեղ գցելու տեղ չի լինի նորածինների առատությունից: Միայն մի բան չի ասում. իսկ ո՞վ է ծնելու այդ երեխաներին:







Դիտումների քանակ 19766


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Բժիշկ ծեծելը մեղք է, իսկ հիվանդ սպանե՞լը

Բժիշկ ծեծելը մեղք է, իսկ հիվանդ սպանե՞լը

Մարտի 15, 2018


Այսօր միանգամից երկու արտակարգ դեպքի մասին հաղորդագրություններ տարածվեցին, երկուսն էլ` իրար շատ նման: Նախ հայտնի դարձավ, որ Նոյ...

Էշությո՞ւն են անում, թե՞ մարդ սպանում

Էշությո՞ւն են անում, թե՞ մարդ սպանում

Մարտի 9, 2018


Հաշված օրեր է, ինչ ուժի մեջ է մտել դեղերի տրամադրման նոր կարգը, բայց արդեն ահազանգերի և լարված իրավիճակների թիվը տասնյակներով է...

Գործարարները ճնշեցին Ալթունյանին

Գործարարները ճնշեցին Ալթունյանին

Մարտի 6, 2018


ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում քննարկեց 2017 թվականի նոյեմբերի 9-ի «Դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելո...

Նույնիսկ Զիմբաբվեին են հաղթել

Նույնիսկ Զիմբաբվեին են հաղթել

Մարտի 5, 2018


Մեր երկրի առողջապահական համակարգի նոր մարտավարության հիմքը այսօր միայն գանձումներն են: Հեղափոխական այս մոտեցման կնքահայրերը ամե...

Պլանը թերակատարվել է, ոչ ոք չի պատժվի

Պլանը թերակատարվել է, ոչ ոք չի պատժվի

Փետրվարի 26, 2018


Երբ որևէ գերատեսչություն կատարում է իր ստանձնած պարտավորությունները կամ որևէ պաշտոնյա կյանքի է կոչում վերադասի հանձնարարություն...

Նախարար Ալթունյանը մեզի անալիզ պիտի հանձնի

Նախարար Ալթունյանը մեզի անալիզ պիտի հանձնի

Փետրվարի 7, 2018


Մասիս քաղաքի բժշկական կենտրոնի լաբորատորիայում տեղի ունեցած դեպքը ցնցել է մարդկանց ոչ այնքան իր արդյունքներով, որքան նրանով, որ...

Ալթունյանը փչացել է մինչև 15 տարեկա՞նը

Ալթունյանը փչացել է մինչև 15 տարեկա՞նը

Դեկտեմբերի 13, 2017


Կամ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն է փորձանք դարձել այս երկրի ձեռքին, կամ մենք հենց այսպիսի նախարարի էլ արժանի ենք, որ...

Афтоелектрик-ների, криветка-ների, «хадавик»-ների և հայ բժիշկների մասին

Афтоелектрик-ների, криветка-ների, «хадавик»-ների և հայ բժիշկների մասին

Նոյեմբերի 25, 2017


Արդյո՞ք կարելի է ավտոմեքենան վստահել այն մասնագետներին, որոնք իրենք իրենց անվանում են, ասենք, «хадавик», «матарист», «афтоелект...

Ալթունյանի մտային տատանումները

Ալթունյանի մտային տատանումները

Նոյեմբերի 6, 2017


Թե իր պաշտոնավարման ավելի քան մեկ տարվա ընթացքում որքան սխալներ է թույլ տվել առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը և հետո զղ...

Անօդաչուն ի՞նչ էր տարել Արծվաբերդ

Անօդաչուն ի՞նչ էր տարել Արծվաբերդ

Հոկտեմբերի 24, 2017


Տավուշի մարզի Արծվաբերդ համայնքի բնակչության շրջանում տուլարեմիա հիվանդության դեպքեր են արձանագրվել: Առողջապահության նախարարութ...

Ալթունյանը լայն բացել է դիահերձարանի դուռը

Ալթունյանը լայն բացել է դիահերձարանի դուռը

Սեպտեմբերի 21, 2017


Կգա մի օր, երբ մեր երկրի կառավարության կազմը կձևավորվի հետևյալ սկզբունքով. եթե մարդը կարող է ոչնչից մեծ փող ստեղծել, նրան անմիջ...

Գերազանցիկ Ալթունյանի առաջադիմությունը

Գերազանցիկ Ալթունյանի առաջադիմությունը

Սեպտեմբերի 6, 2017


Երբ լրագրողը առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին հարցնում է, թե 1-5 բալանոց սանդղակում իր գործունեությունը որքան կգնահատի,...

Հայի վերջին խելքը

Հայի վերջին խելքը

Հուլիսի 1, 2017


Կառավարությանը կից տեսչական բարեփոխումների խումբը հիմնավորապես վարկաբեկվելու և խայտառակվելու բոլոր շանսերն ունի: Մինչ այս խումբ...

Կեղծ բժիշկներ` առանց սահմանի

Կեղծ բժիշկներ` առանց սահմանի

Հունիսի 21, 2017


Իսրայելական The Marker պարբերականը հաղորդում է այն մասին, որ Իսրայելի ոստիկանությունը քննում է երկրի առողջապահության նախարարութ...

Լևոն Ալթունյանը մեկ լսում է, մեկ չի լսում

Լևոն Ալթունյանը մեկ լսում է, մեկ չի լսում

Դեկտեմբերի 27, 2016


Ժողովուրդն ասում է, թե կոշկակարի կոշիկը սովորաբար ծակ է լինում: Նույն տրամաբանությամբ կարող է նաև բժիշկը հիվանդ լինել: Եվ նույն...

Մարդկային դեմքն է կորցրել, արտառոց բան չկա

Մարդկային դեմքն է կորցրել, արտառոց բան չկա

Դեկտեմբերի 12, 2016


Մանկահասակ երեխայի հերթական մահն է արձանագրվել, այս անգամ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում: Երկու տարեկան փոքրիկը, ըստ բ...

Լրագրողները խլեցին Ալթունյանի 20 միլիոնը

Լրագրողները խլեցին Ալթունյանի 20 միլիոնը

Նոյեմբերի 19, 2016


Մենք արդեն գրել էինք այն մասին, որ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը դեռ իր աթոռին չբազմած, արդեն իսկ հոգացել էր սեփական...

Արդարաբար չէ, բայց շատ շահեկան է

Արդարաբար չէ, բայց շատ շահեկան է

Նոյեմբերի 16, 2016


Առողջապահության նորանշանակ նախարար Լևոն Ալթունյանն իր պաշտոնավարման կարճ ժամանակահատվածում առանձնապես աչքի չի ընկել կառավարման ...

Էլ ու՞մ չի ճանաչում վարչապետը

Էլ ու՞մ չի ճանաչում վարչապետը

Նոյեմբերի 5, 2016


Ծննդկանների և նորածինների մահը (սպանությունը) Հայաստանում ընդունել է ծայրահեղ մասշտաբներ: Միայն աշխարհահռչակ պատգամավոր Արկադի ...

Բարձրագույն կրթության դահիճները

Բարձրագույն կրթության դահիճները

Սեպտեմբերի 16, 2016


Գրեթե օր չկա, որ մենք չլսենք առողջապահական հաստատություններում բժիշկների մեղքով մահվան դեպքերի, հարազատների բողոքների, դատական ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Օրհնվի էն սհաթը
Ապրիլի 16, 2018


Օրհնվի էն սհաթը