Սովորական խայտառակություն

Քաղաքը մարդկանց համար է, ոչ թե շենքերի

Մարտի 7, 2016
Քաղաքը մարդկանց համար է, ոչ թե շենքերի

Քոչար Օսկանյքն


Ոչ մի կերպ չեն հանդարտվում Երևանի քաղաքաշինական ընդհանուր դիմագծի շուրջ թեժացած կրքերը: Մինչ հասարակության մի ստվար զանգված ահազանգում է, որ մայրաքաղաքը վերածվել է այլանդակ ու անարվեստ կառույցների հավաքատեղիի, ոլորտի պատասխանատուները շարունակում են հողին հավասարեցնել քաղաքի պատմությունը, մշակույթը և այն ժառանգությունը, որ ստացել ենք ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանից: Հիմա էլ դրան գումարվեց մեկ այլ ցավալի փաստ. պարզվեց, որ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը որոշել է «օպտիմալացնել» Թամանյանի թանգարան-ինստիտուտը՝ ընդգրկելով այն ճարտարապետության միասնական թանգարանի կազմում։


Այն, որ Նարեկ Սարգսյանն ակնհայտորեն ճնշվում է Թամանյանի փառքից և ամեն բան անում է այդ անունը երկրորդ պլան մղելու համար, դա վաղուց էր նկատելի: Վերջին տարիների նրա բոլոր «սրբագրումները» հենց միայն այդ նպատակին են կոչված: Եվ մարդկանց ազնիվ զայրույթին միացավ ևս մեկ ձայն՝ այս անգամ հեռավոր Լոնդոնից: Այնտեղ բնակվող Թամանյանի թոռը՝ Գագիկ Թամանյանը բաց նամակ էր հղել Նարեկ Սարգսյանին։ Նամակն իրոք ոչնչացնող էր: «Դուք ձեր այդ քայլով բազմակի անգամ գերազանցեցիք հերոստրատյան մոլուցքը՝ կատարած հանցանքով մնալու սերունդների հիշողության մեջ… Դուք արդեն վաղուց հայտնի եք ու թերևս հպարտանում եք նրանով, որ ամբողջովին ավիրեցիք Երևանի թամանյանական Գլխավոր հատակագիծը և ստեղծեցիք քաղաքային մի միջավայր, որում անհարմար է բնակվելն ու որտեղ ոչնչով հպարտանալ հնարավոր չէ - անդեմ, բետոնե, բազմահարկ աշտարակներ՝ հրակնատ հիշեցնող պատուհաններով - ահա՛ ձեր նվաճումները, որոնք կարող էին այլանդակել մոլորակի ցանկացած քաղաք, որը չունի սեփական դեմքն ու սեփական ազգային կերպարը… Դե՛հ, խմեք ու քեֆ արեք քաղաքաշինության նախարարության խրախճանքների վերանվաճված սրահում, բայց իմացե՛ք, որ Հայաստանում անգամ մեկ կիրթ անձնավորություն չի ողջունի Ձեր այդ քայլը, և այդպիսով Դուք կբազմապատկեք Ձեր ղեկավարման տխուր համբավը նախարարի և գլխավոր ճարտարապետի պաշտոններում, քանի որ Հայաստանում մարդիկ, ավելի լավ քան այլուր, գիտակցում են, թե ով է վարպետը, և ով՝ ենթավարպետը»։


Ահա այսպիսի բազում այլ տողեր էր գրել Գագիկ Թամանյանը և դրանցից յուրաքանչյուրի տակ կարելի էր հանգիստ խղճով ստորագրել: Բայց...


Բայց կա մի հանգամանք, որը նույնիսկ այս պարագայում չի կարող ստորադասվել գլխավորին: Եվ խոսքն այս դեպքում վերաբերում է նամակագրին: Հարգելի Թամանյանի թոռ, Դուք, որ այդքան մտահոգված եք հայրենի մայրաքաղաքի ճակատագրով, մի՞թե չգիտեք, որ քաղաքները կառուցվում են մարդկանց համար, այլ ոչ թե շենքերի: Ուրեմն, ի՞նչ եք անում Լոնդոնում: Կամ, ավելի ճիշտ, արեք Լոնդոնում ինչ ցանկանում եք: Փաստացի Դուք արդեն կատարել եք Ձեր ընտրությունը՝ նախապատվությունը տալով եվրոպական այդ շքեղ քաղաքին և դրանով իսկ Ձեզ զրկել եք Երևանի մասին մեծ-մեծ բաներ ասելու իրավունքից, որովհետև Երևանին նախ ապրողներ ու տեղում պայքարողներ են պետք, այլ ոչ թե հեռվից սուր ճոճողներ: Դուք Թամանյանի թոռն եք, բայց այս քաղաքն արդեն Ձերը չէ, քանի որ Թամանյանի հետ ոչ մի ազգակցական կապ չունեցող այսօրվա երևանցին մտահոգվելու, ահազանգելու և քննադատելու ավելի շատ բարոյական իրավունք ունի, քան Դուք: Եվ ուրեմն, ապրեք Թեմզայի ափին, իսկ մենք Զանգվի ափերի մոտ մի կերպ կլուծենք Նարեկ Սարգսյանների և մյուսների հարցերը:







Դիտումների քանակ 10884


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Նարեկ Սարգսյանն էլ է ուզում հերոս դառնալ

Նարեկ Սարգսյանն էլ է ուզում հերոս դառնալ

Փետրվարի 12, 2018


Ազգային հերոս, արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը որոշել է քանդել «Զվարթնոց» օդանավակայանի հայտնի շենքը: Բոլորը վրդովված ...

Մեդալներ ձախողվածների համար

Մեդալներ ձախողվածների համար

Նոյեմբերի 29, 2017


ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը վերջերս դժգոհել էր այն փաստից, որ իրենց ոլորտում կոչումներ չեն շն...

Ցուցամոլների սիրտը գյուղ է ուզում

Ցուցամոլների սիրտը գյուղ է ուզում

Նոյեմբերի 8, 2017


Օտարին ինչ-որ բան ցույց տալու այս հիվանդագին հակումը իսկական պատիժ է դարձել երկրի գլխին: Սեփական ժողովրդի հոգսերն ու խնդիրները ...

Վարչապետը ձմռանը բերքահավաք կանի

Վարչապետը ձմռանը բերքահավաք կանի

Սեպտեմբերի 14, 2017


Այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը միանգամայն նոր պահանջ դրեց: Վերջինս հայտարարեց, թե չի կարելի շինարարո...

Նարեկը ուրիշ քաղաք է շինում

Նարեկը ուրիշ քաղաք է շինում

Սեպտեմբերի 1, 2017


Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը հանրությանն ասելիք չունի: Այն, ինչ նա իրականում անում է, դրա մասին բարձ...

Յուրայիններին` տուն, օտարներին` փողոց

Յուրայիններին` տուն, օտարներին` փողոց

Հունիսի 27, 2017


«Հանրային գերակա շահ» բառակապակցությունը բազմաթիվ երևանցիների համար իսկական պատիժ է դարձել: Ով` ով, բայց սրա գինը լավ պիտի իման...

Քանդող Նարեկ Սարգսյանն աշխատում է ընդդիմության համար

Քանդող Նարեկ Սարգսյանն աշխատում է ընդդիմության համար

Փետրվարի 9, 2017


Երեկ «Կառուցապատման ներդրումային ծրագրեր» թեմայով ասուլիս էր հրավիրել ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգս...

Նարեկ Սարգսյանի աստղը մարում է

Նարեկ Սարգսյանի աստղը մարում է

Դեկտեմբերի 23, 2016


Նարեկ Սարգսյանը ծանր է տանում իր գահավիժումը: Նախարարի բարձունքներից նա գրչի մի հարվածով գլորվեց մինչև կառավարությանն առընթեր ք...

Կոմեդիկ Նարեկի տրագիկ ապագան

Կոմեդիկ Նարեկի տրագիկ ապագան

Սեպտեմբերի 14, 2016


Նոր կառավարություն ձևավորելու փաստը տագնապով է լցրել քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի սիրտը: Նա այս օրերին ջանում է առավ...

Ո՞ւմ է հիշեցնում քաղաքաշինության նախարարը

Ո՞ւմ է հիշեցնում քաղաքաշինության նախարարը

Մայիսի 30, 2016


Մեր երկրում քաղաքաշինության նախարար կա: Անունը` Նապոլեոն Սարգսյան: Սակայն նրան Նարեկ Սարգսյան են կոչում: Ինչո՞ւ: Չգիտենք: Ուղղա...

Նարեկ Սարգսյանը ծիծաղում է Ցուկերբերգի վրա

Նարեկ Սարգսյանը ծիծաղում է Ցուկերբերգի վրա

Մայիսի 24, 2016
1

Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի համար Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի գործողությունները պիտի գնահատվեն ապակառուցող...

Երևանը մեջ-մեջ արեց, անցավ Գյումրիին

Երևանը մեջ-մեջ արեց, անցավ Գյումրիին

Մարտի 17, 2016


Գյումրեցիներ, զգուշացեք, Նարեկ Սարգսյանն է գալիս: Քաղաքաշինության նախարարը, ով մայրաքաղաքը հիմնավորապես զրկեց իր յուրահատուկ դի...

Նարեկ Սարգսյանը ցուցակով կքանդի

Նարեկ Սարգսյանը ցուցակով կքանդի

Մարտի 11, 2016
1

Երևանում պատմական շենքերի քանդման գործընթացը ինչ-որ կերպ կասեցնելու համար վերջին շրջանում ակտիվ էին մտավորականները: Նրանք ոչ մի...

Նարեկի ծայրահեղը դառնում է անծայրածիր

Նարեկի ծայրահեղը դառնում է անծայրածիր

Փետրվարի 20, 2016


Լուրն այն մասին, որ Երևանի Ամիրյան 2 հասցեում սկսել են ապամոնտաժվել Երևանի մշակութային արժեքներից մեկը՝ Ավետիք Իսահակյանի անվան...

Նարեկն էլ է ուզում Արմենչիկ դառնալ

Նարեկն էլ է ուզում Արմենչիկ դառնալ

Հոկտեմբերի 2, 2015


Այս օրերին, երբ հասարակությունը բուռն քննարկում էր ծավալել պետական պարգևների ու կոչումների շնորհման կարգի, չափորոշիչների և դրան...

Կորուսյալ Հայրենիքը մաս-մաս բերում են Հայաստան

Կորուսյալ Հայրենիքը մաս-մաս բերում են Հայաստան

Սեպտեմբերի 26, 2015


Քննարկման արդյունքում որոշվել է Նեմրութի՝ Երվանդունիների դիցարանը վերականգնել… Հայաստանում: Այսինքն, Նարեկը պատրաստվում է այդ ա...

Խոտ Նարեկ Սարգսյանի համար

Խոտ Նարեկ Սարգսյանի համար

Սեպտեմբերի 26, 2015


Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը արդեն հասցրել է մայրաքաղաքի ամբողջ կենտրոնը մեջ-մեջ անել: Եվ քանի որ այլևս ոչ մի թիզ հո...

Նարեկ Սարգսյանն ինքն իր հագով կոչում է սահմանել

Նարեկ Սարգսյանն ինքն իր հագով կոչում է սահմանել

Մայիսի 7, 2015


Ճիշտ այն ժամանակ, երբ խորհրդարանը քննարկում է խոպանչի շինարարների ճակատագիրը, քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը որոշել է ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ