Սովորական խայտառակություն

Նարեկ Սարգսյանը ցուցակով կքանդի

Մարտի 11, 2016
Նարեկ Սարգսյանը ցուցակով կքանդի

Երևանում պատմական շենքերի քանդման գործընթացը ինչ-որ կերպ կասեցնելու համար վերջին շրջանում ակտիվ էին մտավորականները: Նրանք ոչ միայն հանդես էին գալիս դատապարտող ելույթներով, այլև ինչ-որ պահի համախմբվեցին և հատուկ պահանջագիր ներկայացրեցին Երևանի քաղաքապետարան: Թե այդ պահանջները որքանով հաշվի կառնեն, դեռ կտեսնենք, իսկ մինչ այդ առավել հետաքրքրական մի դրվագի մասին ենք ցանկանում գրել:


Հավանաբար հասկանալով, որ այլևս անհնար է ազատ ու անպատիժ ավերակների կույտի վերածել մայրաքաղաքի հնությունները, քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը իր մոտ է հրավիրել մի խումբ մտավորականների և լսել է նրանց մտահոգությունները։ Թե ինչ են նրանք երկար-բարակ զրուցել, սա այլ թեմա է: Բայց այդ զրույցի ժամանակ, երբ ամենագետ նախարարը սկսել է դժվարանալ հարցերին պատասխանելիս, ի վերջո հետևյալն է ասել. «Եթե դուք ներկայացնենք ցանկ, թե որ շենքերը չեք ուզում, որ քանդվեն, մենք ականջալուր կլինեն»:


Նման առաջարկություն պատմության մեջ ուրիշ ո՞ր երկրում կարող է հնչել: Ստացվում է, որ պետական բարձրաստիճան պաշտոնյան, ճարտարապետը, նոր Երևանի դիմնագիծը որոշող մասնագետը քաղաքում շենքեր պիտի քանդի կամ չքանդի ըստ մարդկանց ցանկության: Եվ այդ մարդիկ պիտի նստեն ու կռահեն, թե դրանցից որն է մշակութային արժեք, իսկ որը՝ ոչ, կարծես ոչ պետության կողմից հաստատված չափորոշիչներ կան, ոչ էլ քաղաքը հեռանկարային նախագիծ ունի:


Մի պահ եկեք պատկերացնենք, որ նույն կերպ վարվի, ասենք, էկոնոմիկայի նախարարը: Մարդկանց հրավիրի ու ասի. «Մի ցուցակ բերեք, թե որ գործարանները կուզեք քանդել և որոնք պահել»: Կամ էլ թե պաշտպանության նախարարը հրավիրի քաղաքացիների ու ասի. «Դե որոշեք, թե որ երկրները կուզեք, որ գրավենք, իսկ որոնց հանգիստ թողնենք»:


Նարեկ Սարգսյանի մասին շատ են խոսում ու գրում: Հիմնականում վատ բաներ: Բայց այս դեպքից հետո սկսում ես մտածել, որ մինչ այս պահը ասված ու գրված որակումները պարզապես անմեղ բաներ են եղել: Մարդը վաղուց շատ ավելի թանձր գույներով ածականներ է վաստակել:







Դիտումների քանակ 13912


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Նարեկ Սարգսյանն էլ է ուզում հերոս դառնալ

Նարեկ Սարգսյանն էլ է ուզում հերոս դառնալ

Փետրվարի 12, 2018


Ազգային հերոս, արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը որոշել է քանդել «Զվարթնոց» օդանավակայանի հայտնի շենքը: Բոլորը վրդովված ...

Մեդալներ ձախողվածների համար

Մեդալներ ձախողվածների համար

Նոյեմբերի 29, 2017


ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը վերջերս դժգոհել էր այն փաստից, որ իրենց ոլորտում կոչումներ չեն շն...

Ցուցամոլների սիրտը գյուղ է ուզում

Ցուցամոլների սիրտը գյուղ է ուզում

Նոյեմբերի 8, 2017


Օտարին ինչ-որ բան ցույց տալու այս հիվանդագին հակումը իսկական պատիժ է դարձել երկրի գլխին: Սեփական ժողովրդի հոգսերն ու խնդիրները ...

Վարչապետը ձմռանը բերքահավաք կանի

Վարչապետը ձմռանը բերքահավաք կանի

Սեպտեմբերի 14, 2017


Այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը միանգամայն նոր պահանջ դրեց: Վերջինս հայտարարեց, թե չի կարելի շինարարո...

Նարեկը ուրիշ քաղաք է շինում

Նարեկը ուրիշ քաղաք է շինում

Սեպտեմբերի 1, 2017


Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը հանրությանն ասելիք չունի: Այն, ինչ նա իրականում անում է, դրա մասին բարձ...

Յուրայիններին` տուն, օտարներին` փողոց

Յուրայիններին` տուն, օտարներին` փողոց

Հունիսի 27, 2017


«Հանրային գերակա շահ» բառակապակցությունը բազմաթիվ երևանցիների համար իսկական պատիժ է դարձել: Ով` ով, բայց սրա գինը լավ պիտի իման...

Քանդող Նարեկ Սարգսյանն աշխատում է ընդդիմության համար

Քանդող Նարեկ Սարգսյանն աշխատում է ընդդիմության համար

Փետրվարի 9, 2017


Երեկ «Կառուցապատման ներդրումային ծրագրեր» թեմայով ասուլիս էր հրավիրել ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգս...

Նարեկ Սարգսյանի աստղը մարում է

Նարեկ Սարգսյանի աստղը մարում է

Դեկտեմբերի 23, 2016


Նարեկ Սարգսյանը ծանր է տանում իր գահավիժումը: Նախարարի բարձունքներից նա գրչի մի հարվածով գլորվեց մինչև կառավարությանն առընթեր ք...

Կոմեդիկ Նարեկի տրագիկ ապագան

Կոմեդիկ Նարեկի տրագիկ ապագան

Սեպտեմբերի 14, 2016


Նոր կառավարություն ձևավորելու փաստը տագնապով է լցրել քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի սիրտը: Նա այս օրերին ջանում է առավ...

Ո՞ւմ է հիշեցնում քաղաքաշինության նախարարը

Ո՞ւմ է հիշեցնում քաղաքաշինության նախարարը

Մայիսի 30, 2016


Մեր երկրում քաղաքաշինության նախարար կա: Անունը` Նապոլեոն Սարգսյան: Սակայն նրան Նարեկ Սարգսյան են կոչում: Ինչո՞ւ: Չգիտենք: Ուղղա...

Նարեկ Սարգսյանը ծիծաղում է Ցուկերբերգի վրա

Նարեկ Սարգսյանը ծիծաղում է Ցուկերբերգի վրա

Մայիսի 24, 2016
1

Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի համար Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի գործողությունները պիտի գնահատվեն ապակառուցող...

Երևանը մեջ-մեջ արեց, անցավ Գյումրիին

Երևանը մեջ-մեջ արեց, անցավ Գյումրիին

Մարտի 17, 2016


Գյումրեցիներ, զգուշացեք, Նարեկ Սարգսյանն է գալիս: Քաղաքաշինության նախարարը, ով մայրաքաղաքը հիմնավորապես զրկեց իր յուրահատուկ դի...

Քաղաքը մարդկանց համար է, ոչ թե շենքերի

Քաղաքը մարդկանց համար է, ոչ թե շենքերի

Մարտի 7, 2016


Ոչ մի կերպ չեն հանդարտվում Երևանի քաղաքաշինական ընդհանուր դիմագծի շուրջ թեժացած կրքերը: Մինչ հասարակության մի ստվար զանգված ահա...

Նարեկի ծայրահեղը դառնում է անծայրածիր

Նարեկի ծայրահեղը դառնում է անծայրածիր

Փետրվարի 20, 2016


Լուրն այն մասին, որ Երևանի Ամիրյան 2 հասցեում սկսել են ապամոնտաժվել Երևանի մշակութային արժեքներից մեկը՝ Ավետիք Իսահակյանի անվան...

Նարեկն էլ է ուզում Արմենչիկ դառնալ

Նարեկն էլ է ուզում Արմենչիկ դառնալ

Հոկտեմբերի 2, 2015


Այս օրերին, երբ հասարակությունը բուռն քննարկում էր ծավալել պետական պարգևների ու կոչումների շնորհման կարգի, չափորոշիչների և դրան...

Կորուսյալ Հայրենիքը մաս-մաս բերում են Հայաստան

Կորուսյալ Հայրենիքը մաս-մաս բերում են Հայաստան

Սեպտեմբերի 26, 2015


Քննարկման արդյունքում որոշվել է Նեմրութի՝ Երվանդունիների դիցարանը վերականգնել… Հայաստանում: Այսինքն, Նարեկը պատրաստվում է այդ ա...

Խոտ Նարեկ Սարգսյանի համար

Խոտ Նարեկ Սարգսյանի համար

Սեպտեմբերի 26, 2015


Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը արդեն հասցրել է մայրաքաղաքի ամբողջ կենտրոնը մեջ-մեջ անել: Եվ քանի որ այլևս ոչ մի թիզ հո...

Նարեկ Սարգսյանն ինքն իր հագով կոչում է սահմանել

Նարեկ Սարգսյանն ինքն իր հագով կոչում է սահմանել

Մայիսի 7, 2015


Ճիշտ այն ժամանակ, երբ խորհրդարանը քննարկում է խոպանչի շինարարների ճակատագիրը, քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը որոշել է ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ