Սովորական խայտառակություն

Նեմեց Ռուբոյի ֆուտբոլային պատերազմը

Մարտի 24, 2016
Նեմեց Ռուբոյի ֆուտբոլային պատերազմը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի գործերը վերջին շրջանում երբեք այնքան վատ չեն եղել, որքան հիմա: Բոլորը դուրս են եկել նրա դեմ: Բոլորը պահանջում են պատժել Նեմեց Ռուբոյին ազգային հավաքականը կազմաքանդելու, երկրի ֆուտբոլի ապագան վտանգելու համար: Երկրպագուները սպառնում են ընդհանրապես մարզադաշտ չգնալ, ֆուտբոլիստները բոյկոտում են, իսկ առավել մարտականորեն տրամադրված «Առաջին հայկական ճակատ» (ՖԱՖ) ֆան-շարժումն ընդհանրապես Հայրապետյանի նկատմամբ հաշվեհարդարների մի ամբողջ զինանոց ունի:

 

Ահա այս իրավիճակում ռեպրեսիաների օգնությանը դիմող Նեմեցը նախապատրաստվում է մեծ, վճռորոշ ու գուցե թե վերջին ճակատամարտին: Նա հրահանգել է ֆանատներին զրկել իրենց համար ստադիոնում ֆիքսված տեղերից: «Հավաքականի երկրպագուների համար, իրոք, ֆիքսված տեղ կա: Իսկ ո՞վ է ասել, որ ՖԱՖ-ը հավաքականի երկրպագու է: ՖԱՖ-ը երկրպագու չէ»,- հիմա պնդում է Հայրապետյանը՝ անմիջապես մոռացության տալով այն փաստը, որ 9 տարի շարունակ համագործակցել է այդ խմբի հետ և օժտել է նրանց ամեն կարգի արտոնություններով:


Բանը նույնիսկ հասնում է աբսուրդի, երբ Ռուբեն Հայրապետյանը հայտարարում է. «Մենք հեռարձակման իրավունքները վաճառել ենք: Նրանք իրավունք ունե՞ն իրենց լոգոները բերելու և անվճար գովազդելու: Կվճարեն, համապատասխան թույլտվություն կունենան՝ կանեն»: Սա, իհարկե, չլսված բան է: Ո՞վ է տեսել, որ մարզասերները իրենց պաստառների համար վճարեն որևէ մեկին: Ասենք ավելին: ՖԱՖ-ի անդամները նույնիսկ արտասահմանյան երկրներում այդպիսի վճար չեն կատարում, էլ ուր մնաց, թե հարազատ հարկի տակ գումար մուծեն:


Սակայն Նեմեց Ռուբոյի համար դա էական չէ: Նա կարող է ավելի հեռուն գնալ՝ սադրել խժդժություններ հենց խաղի ժամանակ, միայն թե պատժի իր հակառակորդներին: Հիմա նա արդեն իսկ ակնարկում է այդ մասին. «Նրանք եթե շարունակեն հակաֆուտբոլային արարքներ դրսևորել, մարզադաշտ այլևս ոտք չեն դնի: Նրանք ճանաչվելու են հակաֆուտբոլային մարդիկ և դուրս են մնալու»:


Իսկ ո՞վ ասաց, թե պիտի լինեն այդպիսի արարքներ: Այս ճակատի անդամներին դեռ երբեք որևէ մեկը չի մեղադրել որևէ անօրինական գործողության համար: Եվ միայն Հայրապետյան Ռուբոն է ցանկանում նրանց տեսնել հանցագործի կերպարում, իսկ Հանրապետական մարզադաշտն էլ վերածել «Հարսնաքար» ռեստորանի, որտեղ մարդիկ էլ են սպանվել:


Ֆուտբոլն այժմ Հայաստանում այնքան էլ նման չէ մարզաձևի, ինչպես որ Նեմեց Ռուբոն նման չէ ՀՖՖ նախագահի: Ժամանակն է երկուսն էլ փոխել: Եվ սկսել երկրորդից:






Դիտումների քանակ 16858


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Նեմեց Ռուբոն «Adidas»-ից խելացի է

Նեմեց Ռուբոն «Adidas»-ից խելացի է

Հունվարի 12, 2018


Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն իր հերթական ասուլիսն էր հրավիրել, որպեսզի հերթական անգամ ասեր,...

Կաշառակեր ֆուտբոլը և արդարադատ Նեմեցը

Կաշառակեր ֆուտբոլը և արդարադատ Նեմեցը

Հունվարի 10, 2018


Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը դիմել է ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայություն...

Ինչպես փրկել Նեմեց Ռուբոյին

Ինչպես փրկել Նեմեց Ռուբոյին

Նոյեմբերի 10, 2017


Երեկ ֆուտբոլի Հայաստանի և Բելառուսի ազգային հավաքականների միջև կայացած ընկերական հանդիպումն ինքնին սկանդալային ու աղմկահարույց ...

Նեմեց Ռուբոն իսկի էլ ստախոս չէ

Նեմեց Ռուբոն իսկի էլ ստախոս չէ

Սեպտեմբերի 6, 2017


Հայկական ֆուտբոլի ներկա վիճակի մասին խոսելն արդեն ավելորդ է: Ազգային հավաքականի վերջին խայտառակ պարտությունները դարձան դրա լավա...

Լակոտության համաճարակը թափ է հավաքում

Լակոտության համաճարակը թափ է հավաքում

Մարտի 2, 2017


Հայաստանում լակոտությունն ահավոր մասշտաբներ է ձեռք բերում: Իսկ ահավորությունն այն է, որ վերջին տասնամյակներում բուծած լակոտներն...

Ատամնաբույժը քաշել է Նեմեց Ռուբոյի ատամները

Ատամնաբույժը քաշել է Նեմեց Ռուբոյի ատամները

Դեկտեմբերի 26, 2016


Բավականին երկար ժամանակ է, ինչ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար ՀրաչյաՌոստոմյանի ու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախա...

Ռուբեն Հայրապետյանի ատամները կհեռացնեն

Ռուբեն Հայրապետյանի ատամները կհեռացնեն

Նոյեմբերի 3, 2016


Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը բոլոր սահմաններն արդեն անցել է: Այսօր Արթուր Պետրոսյանին որպես Հայաս...

Հանգուցյալ, այնուամենայնիվ, կա

Հանգուցյալ, այնուամենայնիվ, կա

Հոկտեմբերի 8, 2016


Մի քանի օր առաջ Երևանում մի անսովոր լուր տարածվեց: Ոմանք պնդում էին, թե ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը մահացել է: Ասեկոսեները ...

Նեմեց Ռուբոյի կտակը

Նեմեց Ռուբոյի կտակը

Սեպտեմբերի 17, 2016


Հայկական ֆուտբոլի վիճակը նախկինում էլ առանձնապես նախանձելի չէր, բայց վերջին շրջանում այդ մարզաձևը մեր երկրում ապրում է իր ամենա...

Սանդրո Բոտիչելին և հայկական ֆուտբոլը

Սանդրո Բոտիչելին և հայկական ֆուտբոլը

Հունիսի 2, 2016


Մոտ օրերս մեկնարկելու է ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանը այդ առաջնությունում ներկայացված չէ: Հայաստանն, իհարկե, ունի ...

ՀՀ ննջեցյալները` որպես ներքաղաքական և արտաքին ինտեգրման գործոն

ՀՀ ննջեցյալները` որպես ներքաղաքական և արտաքին ինտեգրման գործոն

Փետրվարի 8, 2016


Որ Հայաստանի Հանրապետությունում ննջեցյալները զգալի դեր են խաղում հասարակական-քաղաքական ոլորտում՝ ոչ մեկիս համար գաղտնիք չէ: Նրա...

Ինչո՞ւ Ռուբեն Հայրապետյանը սիրտ չունի

Ինչո՞ւ Ռուբեն Հայրապետյանը սիրտ չունի

Հոկտեմբերի 15, 2015


Այն բանից հետո, երբ Հայաստան-Ալբանիա (0-3) խաղի մասին սերբական մամուլը սկանդալային տեղեկություն հրապարակեց, թե իբր Հայաստանի հա...

Ուրիշ ի՞նչ կարող է ծախել Նեմեց Ռուբոն

Ուրիշ ի՞նչ կարող է ծախել Նեմեց Ռուբոն

Հոկտեմբերի 13, 2015


Հայաստանի ֆուտբոլի հավաքականի վերջին խայտառակ պարտություններից հետո երկրպագուների հայհոյանքների ու անեծքների տեղատարափի տակ խլա...

Հայրապետյան Նեմեցի դաստիարակչական մեթոդոլոգիայի առիթով

Հայրապետյան Նեմեցի դաստիարակչական մեթոդոլոգիայի առիթով

Հոկտեմբերի 2, 2015
1

Ռուբեն Հայրապետյանը բոլոր հասկացություններով, բոլոր համակարգների նորմերով, հատկապես` բարոյական, ճիշտ է վարվել ազգի բարոյական նո...

Նախագահ Սարգսյանն ինքնարժեզրկվում է խայտառակ զանգերով

Նախագահ Սարգսյանն ինքնարժեզրկվում է խայտառակ զանգերով

Սեպտեմբերի 23, 2015
6

Տպավորություն է ստեղծվում, թե նախագահ Սարգսյանը կենսական պահանջ ունի ինքն իրեն արժեզրկելու և նվաստացնելու, ինչի արդյունքը նրա խ...

Վովա Գասպարյանը պարտավոր է Հայրապետյանին դրդել ավելի կոշտ գործողությունների

Վովա Գասպարյանը պարտավոր է Հայրապետյանին դրդել ավելի կոշտ գործողությունների

Սեպտեմբերի 22, 2015


Իրեն ազատամարտիկ համարող Սմբատ Հակոբյանը, որը երեկ ծեծ էր կերել օրը ցերեկով (հավանաբար, Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի կողմից), ...

Հայաստանի ծեծողների ֆեդերացիայի նախագահը

Հայաստանի ծեծողների ֆեդերացիայի նախագահը

Սեպտեմբերի 22, 2015


Հայրապետյանը հետաքրքիր գործելաոճ է որդեգրել: Նա իր հաշվեհարդարները բաժանել է երկու մասի՝ հավասար չափաբաժիններով: Ոմանց ծեծում է...

Պորտուգալացիները չեն ուզում տեսնել Նեմեց Ռուբոյի երեսը

Պորտուգալացիները չեն ուզում տեսնել Նեմեց Ռուբոյի երեսը

Հունիսի 8, 2015


Հայ ֆուտբոլասերներին հունիսի 13-ին գրավիչ խաղ է սպասվում. իրենց ուժերն են չափելու Հայաստանի և Պորտուգալիայի ազգային հավաքականնե...

Նեմեց Ռուբոն մոտենում է իր Ստալինգրադին

Նեմեց Ռուբոն մոտենում է իր Ստալինգրադին

Նոյեմբերի 8, 2014


Նեմեց Ռուբոն, նույն ինքը` ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ անդամ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը դատարանի ...

Վարչապետ Աբրահամյանի ու Նեմեց Ռուբոյի կերակրամանները նույնը չեն

Վարչապետ Աբրահամյանի ու Նեմեց Ռուբոյի կերակրամանները նույնը չեն

Օգոստոսի 30, 2014


Վարչապետ Հովիկ Աբրահամյանը մեծ վիշտ ունի. նա հրավիրված չի եղել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի որդու հարսանիքին: Ուրիշներից է ...

Մանթրաժի զոհը
24.11.2017 | 21:53


Մանթրաժի զոհը

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ