Տիեզերական խայտառակություն

Հայտնաբերվել է կաթողիկոսի դստեր մայրը

Մարտի 24, 2016
Հայտնաբերվել է կաթողիկոսի դստեր մայրը

Ջհանգիր Լֆիկյան

 

Այն, որ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն դուստր ունի, այլևս անհերքելի փաստ է: Մեր և բազմաթիվ այլ լրատվամիջոցներում Խաթուն Կտրիճևնա Գրիգորյանցի մասին հրապարակումները չհերքվեցին կաթողիկոսի կամ որևէ մեկի կողմից: Դա տրամաբանական է, քանզի հերքումը կնշանակեր ընկնել իրավական հորձանուտ՝ դրանից բխող հետևանքներով: Եվ քանի որ կաթողիկոսի և նրա դստեր՝ Խաթուն Կտրիճևնայի կենսաբանական կապը հնարավոր է պարզել ԴՆԹ անալիզի արդյունքներով, իսկ ՀՀ դատական համակարգը կիրառում է կենսաբանական կապը պարզելու այդ մեխանիզմը, կաթողիկոսը խուսափեց լրատվամիջոցների հետ իրավական առճակատումից և լուռ մնաց՝ այդպիսով չհերքելով, ասել է թե` հաստատելով դուստր ունենալու հանգամանքը: Կաթողիկոսի դուստրն, իր հերթին, նույնպես լռեց և հոր նման խուսափեց իրավական գործընթացներից, չնայած այն հանգամանքին, որ կարող էր արձագանքել հրապարակումներին թեկուզ այն պարզ պատճառով, որ ինքը որևէ մեղք չունի, որ ծնվել է մի մարդուց, ով կուսակրոնություն էր ընդունել և մեղք գործել: Նա, այդքանը հասարակությանը ասելով, կարող էր ոչ միայն բարոյական մեծ համբավ ձեռք բերել, այլև պատմության մեջ մտնել: Խաթունը չարեց ոչ մեկը, ոչ մյուսը, և այդպիսով մատնանշեց, որ խուսափում կամ ամաչում է խոսել այդ մասին: Ավելորդ է ասել, որ նա պատմություն էլ չմտավ:


Կաթողիկոսի դստեր մասին մեր վերջին հրապարակումը 2015թ. դեկտեմբերի 6-ին էր։ Այդ օրը մենք շնորհավորեցինք Խաթունին ծննդյան օրվա առթիվ: Շնորհավորանքներն անկեղծ էին և, բացի զուտ էթիկայի տարրերից, պարունակում էին մեկ միտում ևս՝ մենք սրտանց ցանկանում էինք, որ Խաթունն ի վերջո հասկանա, որ ոչ մի բանում մեղավոր չէ և դուրս գա հոր՝ կաթողիկոսի կողմից ստեղծված ծուղակից: Մենք հասկանում ենք, որ չափազանց դժվար է ապրել հասարակության մեջ՝ չբացահայտելով ծնողներին: Սա էր, մեր կարծիքով, Խաթունի ծնողների կողմից դստերը հրամցված ծուղակը: Սակայն ժամանակը ցույց տվեց, որ Խաթունը, հասարակությանը ներկայանալու փոխարեն, խուսափեց դրանից և ծուղակն էլ ավելի փակվեց: Այնուամենայնիվ, մենք կշարունակենք հասարակությանը ներկայացնել Ամենայն Հայոց կաթողիկոսի երկրորդ՝ հասարակությանն անհայտ կյանքը՝ դրանով իսկ միայն օգուտ բերելով թե՛ նրա հարազատներին, թե՛ բազմահազար հավատացյալներին: Օգուտն իրոք մեծ է և շոշափելի, քանզի մեղքը մնում է մեղք՝ անկախ դրա պատճառից:


Բոլորին պարզ է, որ եթե ծնվում է երեխա, ապա նա պետք է ունենա հայր և մայր: Դա անվիճելի է: Անգամ Քրիստոսը ծնվեց ծնողներից` Հովսեփից և Մարիամից: Այս իմաստով ակնհայտ է, որ կաթողիկոսի դուստր Խաթուն Կտրիճևնան ունի մայր: Այդ կինը, հետևաբար, կուսակրոն Գարեգին Բ-ի սեքսուալ նկրտումների թիրախն է դարձել և մեղքի պատճառը:


Լուիզ Սիմոն Մանուկյանն ամերիկահայ բարերար է, ծնվել է Դեթրոյթում։ Նրա հայրը հայտնի գործարար և հասարակական գործիչ, Հայաստանի Հանրապետության ազգային հերոս, բարերար Ալեք Մանուկյանն է, որը եղել է Հայկական բարեգործական ընդհանուր միության 5-րդ նախագահը։ Լուիզ Սիմոն Մանուկյանն ամուսնացել է Արման Սիմոնի հետ և ապրել Մանհեթենում։ 1989 թվականին դարձել է ՀԲԸՄ նախագահ իր հոր նախագահությունից հետո։ Դեռ 1962 թվականին նրա ծնողները հիմնադրել են իր անվամբ հիմնադրամը, որը հետագայում վերանվանվեց Մանուկյան Սիմոն հիմնադրամ: 1979 թվականին Լուիզ Սիմոնը ծառայության է անցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության արևմտյան թեմում, եղել է առաջին կին ծառայողը։ Լուիզ Սիմոնն ունի մեկ աղջիկ՝ Քրիստինեն, և երկու որդի՝ Դավիթը և Մարկը։ 2012 թվականի նոյեմբերի 26-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ Ներսիսյանի հրամանագրով Լուիզ Սիմոն Մանուկյանը պարգևատրվել է Ասպետ Սուրբ Էջմիածնի շքանշանով։


Սրանք պաշտոնական տվյալներն են: Լուիզ Սիմոնը տարիքով մեծ է կաթողիկոսից, սակայն Հայ Առաքելական եկեղեցու մեր աղբյուրները պնդում են, որ տարիքային զգալի տարբերությունը չի խանգարել, և նրանք երկար ժամանակ միասին են ապրել Գերմանիայում, որտեղ երկուսով ծառայել են հանուն Հայ եկեղեցու: Նույն աղբյուրների պնդմամբ, զույգի միասնության արդյունքում՝ 1981թ. դեկտեմբերի 6-ին ծնված երեխան անվանակոչվեց Գարեգինի մոր՝ Խաթունի անվամբ: Երիտասարդ կուսակրոն Գարեգինը, իր կարծիքով, ճիշտ էր հաշվարկել ՝ Լուիզ Սիմոնի հետ կապի արդյունքում նա մեծ ունեցվածքի տեր դարձավ, ինչի արդյունքում կարողացավ հետագայում դառնալ կաթողիկոս (չար լեզուները ՀՀԿ-ում ասում են, թե 1999թ. Վազգեն Սարգսյանից Գարեգինը գնել է կաթողիկոսի պաշտոնը, սակայն գումարը չի հասցրել վճարել` Հոկտեմբերի 27-ի հետևանքով, ինչը, անշուշտ, երջանկացրեց վեհափառին, մանավանդ որ Արամ Սարգսյանն այդպես էլ չկարողացավ ստանալ եղբոր հասանելիք 30 միլիոն դոլարը):


Գարեգին Բ - Լուիզ Սիմոն Մանուկյան տանդեմը մինչ այժմ ակտիվ գործունեություն է ծավալում թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում: Տանդեմի հետ են կապվում «Իզմիրլյան» բժշկական կենտրոնը, «Նոր Զովք» սուպերմարքեթների ցանցը, մի շարք սեփական քաղաքական գործիչներ, այդ թվում` առողջապահության գործող նախարար Արմեն Մուրադյանը, և այլն: Լուիզ Սիմոնը պատկառելի տարիքում է, օրեցօր զգացվում է նաև Գարեգինի տարիքը: Նրանք երկուսն էլ ահռելի հարստության տեր են, թեպետ այդպես էլ չբարեհաճեցին վճարել Ռուսաստանի հարկային մարմիններին հասանելիք պարտքը 200 դոլարի չափով, չնայած մեր տագնապալի ահազանգերին, և առ այսօր հայոց հոգևոր առաջնորդի ունեցվածքը կալանքի տակ է Ռուսաստանում: Միգուցե նա ճիշտ է վարվում` չվճարելով ռուսներին, համարելով, որ իրեն վայել չէ դա: Ո՞վ գիտե: Ի վերջո, պետք է ընդունել, որ նա Աստծոն մեզնից մոտ է կանգնած, հետևաբար, ավելի լավ գիտե, թե ինչ անի...


Հետգրություն


Վստահ ենք՝ Խաթունն ընդհանրապես ոչ մի բանում մեղավոր չէ, սակայն ցավում ենք, որ նրա համեստությունը թույլ չի տալիս դիմել արմատական քայլի և մտնել պատմության մեջ` բացահայտելով հորը, ինչին կհետևեր Գարեգին Բ-ի աշխատանքից հեռացումը և Հայ Առաքելական եկեղեցու մաքրման գլոբալ գործընթացը:







Դիտումների քանակ 91528


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Հայաստանում այսօր տոն չէ

Հայաստանում այսօր տոն չէ

Ապրիլի 7, 2018


Այսօր առողջության համաշխարհային օրն է: Այս օրը տոնելու ավանդույթը սկիզբ է առել 1950 թվականին: Այն նպատակ ունի մարդկանց ցույց տա...

Աշոտյանի ոտքը նախարարի պորտֆել չարժե

Աշոտյանի ոտքը նախարարի պորտֆել չարժե

Հունիսի 16, 2016


Երբ այս տարվա ձմռանը կոտրվեց նախկին ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի ոտքը՝ նախանշելով նրա կյանքում սև շրջանի սկիզբը, Աշոտյանն իր վնասվ...

Զինվորների ծնողների ստորությունն ու նախարար Արմենի մեծահոգի զայրույթը

Զինվորների ծնողների ստորությունն ու նախարար Արմենի մեծահոգի զայրույթը

Մայիսի 12, 2016
7

Ստացվում է, որ ոչ թե նախարարն է խոստանում հիվանդներին ապաքինում, այլ հիվանդներն են նախարարին խոստում տալիս, և սա, հավանաբար, այ...

Նախարարը խցկվում է փաստերի արանքը

Նախարարը խցկվում է փաստերի արանքը

Մայիսի 6, 2016


Գերմանացի բժիշկներ են ժամանել Հայաստան: ՀՀ առողջապահության նախարարությունն էլ շեշտում է, որ հատկապես նախարար Արմեն Մուրադյանի հ...

Նախարարը 14 միլիարդով երեխա կունենա

Նախարարը 14 միլիարդով երեխա կունենա

Մարտի 4, 2016


ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի և առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովներն այսօր կազմակերպել էին լսում...

Կաթողիկոսն իր սրտին հարազատ հյուրեր է ընդունում

Կաթողիկոսն իր սրտին հարազատ հյուրեր է ընդունում

Մարտի 3, 2016


Հայաստանում քաղաքական բարձր մակարդակում վաղուց մի գավառական ավանդույթ է ձևավորվել` հյուրերին պարտադիր տանել վերադասի մոտ: Այսպե...

Արմեն Մուրադյանը ատում է փիլիսոփաներին

Արմեն Մուրադյանը ատում է փիլիսոփաներին

Հունվարի 10, 2016


Սոփեստ փիլիսոփաները մի այսպիսի զվարճալի հարց ունեին: Ասում էին. «Քանի՞ ավազահատիկ պիտի դրվի իրար վրա, որ դա կոչվի կույտ»: Այս ա...

Նախարարը գիտի՞, որ չծնվածը չի մեռնում

Նախարարը գիտի՞, որ չծնվածը չի մեռնում

Դեկտեմբերի 25, 2015


Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը շատերի նման նույնպես ցանկանում է խոսել մեծ ձեռքբերումներից ու հաջողություններից: Դա հա...

Այսօր կաթողիկոսի դստեր ծննդյան օրն է

Այսօր կաթողիկոսի դստեր ծննդյան օրն է

Դեկտեմբերի 6, 2015


1981թ. դեկտեմբերի 6-ին կամ 34 տարի առաջ այս օրը Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Արարատյան հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդի օգն...

Կաթողիկոսի տանը կռիվ է ընկել

Կաթողիկոսի տանը կռիվ է ընկել

Նոյեմբերի 18, 2015


Ներկայացնելով կաթողիկոսի դստեր կերպարը և արդիական քաղաքական դիրքորոշումները՝ կանգնեցինք երկընտրանքի առջև. սահմանադրության նոր ն...

Կաթողիկոսի դուստրը` պառլամենտարիզմի գիտակ և «Այո»-ի քարոզիչ

Կաթողիկոսի դուստրը` պառլամենտարիզմի գիտակ և «Այո»-ի քարոզիչ

Նոյեմբերի 11, 2015
15

Հոգևոր առաջնորդը պետք է կուսակրոն լինի, իսկ եկեղեցին՝ պետությունից անջատ: Հայաստանում այդպես չէ: Հոգևոր այրերն ակտիվ մասնակցում...

Արմեն Մուրադյանը նաև դատավոր է

Արմեն Մուրադյանը նաև դատավոր է

Սեպտեմբերի 22, 2015


Մի քանի օր առաջ լրատվական դաշտը ցնցվեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հերոսական արարքի մասին առասպելական պատմությո...

Մենք էլ քեզ ենք ցավակցում, նախարար Մուրադյան

Մենք էլ քեզ ենք ցավակցում, նախարար Մուրադյան

Սեպտեմբերի 14, 2015


Վերջին շրջանում բժշկական կենտրոններում արձանագրվել է ոչ միայն մահացության դեպքերի աճ, այլև բժիշկների անփութության և ոչ պրոֆեսիո...

Ամենայն Հայոց կաթողիկոսին Աստված պատժում է դուստրով

Ամենայն Հայոց կաթողիկոսին Աստված պատժում է դուստրով

Մայիսի 20, 2015
1

Մեզանից յուրաքանչյուրն իր անձի համար պետք է հաշիվ տա Աստծուն: Սրանք Աստվածաշնչից մեջբերված բառեր են: Պարզից պարզ է, ավելի պարզ ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Իրավիճակի պատանդը
Հունիսի 20, 2018


Իրավիճակի պատանդը

Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ