Տիեզերական խայտառակություն

Դերժավի Արկադի նոր բիզնեսը` մանկասպանություն

Մարտի 25, 2016
Դերժավի Արկադի նոր բիզնեսը` մանկասպանություն

Ջհանգիր Լֆիկյան

 

Այս նյութն այսօր չէր հրապարակվի, եթե երեկ «Շանթ» հեռուստաընկերության եթերում չհեռարձակվեր «Մի վնասիր» հաղորդումը՝ նվիրված այսպես կոչված «Սլավմեդ» բժշկական կենտրոնին: Այդ հաղորդումից հետո մեզ դիմեցին երիտասարդ ամուսիններ Սուրեն և Աննա Չարչօղլյանները, որոնց կյանքում այդ «բժշկական» հաստատությունը ողբերգական հետք է թողել: Պարզեցինք, թե ինչ ասել է «Սլավմեդ» ԲԿ, ով է դա հիմնել, ինչ է այդ կենտրոնը խաղացել երիտասարդ ամուսինների գլխին: Զարմացանք, թեպետ Հայաստանում զարմանալն այլևս անօգուտ բան է դարձել, և որոշեցինք մեր սակավաթիվ ընթերցողներին տեղեկացնել, թե ինչ վտանգներ են բխում հայ օլիգարխի բուժհիմնարկից, որպեսզի մարդիկ չխաբվեն դրա գովազդից ու սիրուն շենքից և չկործանեն իրենց ճակատագրերը:


Ուրեմն, կա Հայաստանում մի հզոր գերդաստան: Գերդաստանն ունի տղա` Արկադի Համբարձումյան, իսկական անունը, որով նա հայտնի է հանրությանը` Դերժավի Արկադ: Ըստ հավաստի տվյալների` 1971թ., երբ նա ծնվեց, նրան Արկադիկ էին ասում: Ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը: Մինչ այդ, դեռ խորհրդային ժամանակներում, եղել է լենինյան կոմերիտական և գրեթե մանկական տարիքում աշխատել է ինչ-որ մի ձեռնարկության ԼԿԵՄ ազատված քարտուղար: Բանակում, բնականաբար, չի ծառայել, ինչը չի խանգարել նրան 1996-97թթ. աշխատել դատախազությունում` որպես քննիչ: 1997 թվականին նոր կյանք է սկսել` ներխուժելով մասնավոր բիզնես, հիմնել է «Դերժավա» և «Սլավգրուպ» ընկերությունները, որտեղ համարվել է նախագահ մինչև 2003թ.:


2003 թվականին, արդեն որպես Դերժավի Արկադ, նա մտնում է Ազգային ժողով: Հավաստի վարկած կա, թե այդ ժամանակ Դերժավի Արկադն ուզում էր Հայաստանը տերություն տեսնել, և այդ իսկ պատճառով դարձավ Արթուր Բաղդասարյանի գաղափարական զինակիցը, ինչի արդյունքում հայտնվեց ՕԵԿ ցուցակի անցողիկ տեղում և, բնականաբար, ստացավ բաղձալի մանդատը: Մեկ այլ վարկած էլ կա, թեպետ ոչ այնքան հավաստի, որ ցուցակի անցողիկ տեղի դիմաց նա Բաղդասարյանին վճարել էր 300 հազար ամերիկյան դոլար: Ինչևէ, լծվեց օրինաստեղծ աշխատանքի, և 2006թ., երբ Բաղդասարյանին դուրս գցեցին ԱԺ նախագահի պաշտոնից, Դերժավի Արկադը օրենքի համար խելագարվող մի խումբ այլ ՕԵԿ-ականների հետ հայտնի առնետավազքի ակնառու դեմքերից ամենաակնառուն դարձավ:

 


Այդ ընթացքում աճեց նրա բիզնեսը, շատացան նրա փողերը, հետևաբար՝ ուռեց գլուխը (տե՛ս նկարը), ինչն էլ հանգեցրեց այն բանին, որ նա հասկացավ. ավելի էժան կլինի մանդատ վերցնել հայրենի գյուղերի մեծամասնական օկրուգից, քան վճարել ինչ-որ մի կուսակցության ցուցակի համար: Եվ երկու անգամ` 2007 և 2012թթ., նա պատգամավոր դարձավ Սպիտակի շրջանի թիվ 29 ընտրատարածքից: Այսօր նա ՀՀԿ խմբակցության անդամ է, պառլամենտ գալիս է հազարից մեկ, ինչպեսև նախկինում, նրա ձայնն այնտեղ ոչ ոք երբեք չի լսել, և հիմնական ուժն ու եռանդը նվիրում է բիզնեսին: Խոշոր մոնոպոլ դիրքեր ունի (հայ երեխաներին «Սնիկերս»-ով և այլ զիբիլներով թունավորողը հենց ինքն է): «Ալավմոտորս» թալանչի ընկերությունը նույնպես իրեն է պատկանում, մի խոսքով՝ շատ այլ բաներ:


Ինչպես տեսնում ենք, Դերժավի Արկադն իր կարճ կյանքի ընթացքում հասցրել է պղծել և՛ պետության իրավապահ համակարգը` ի դեմս դատախազության, և՛ օրենսդիրը` ի դեմս Ազգային ժողովի: Այս ամենի վրա ուշադրություն չէինք դարձնի, եթե նա չպղծեր նաև ամենակարևոր բանը` առողջապահությունը: Բայց նա չդիմացավ, փողի համը նրան տարավ դեպի ամենակարևոր ոլորտ: Եվ Դերժավի Արկադը որոշեց ծննդատուն հիմնել:


Ինչո՞ւ հենց ծննդատուն: Շատ պարզ: Լինելով պատգամավոր՝ Դերժավի Արկադը մի անգամ իմացել է, որ պետությունն ամեն մի նորածնի համար վճարում է 400 դոլար, և հասկացել է, որ սա լավ բիզնես է: Այսինքն՝ խելք պետք չէ. կծնեցնես 1000 կին` պետությունից կունենաս 400 հազար դոլար, սրան պլյուս՝ մատուցվող հազարումի վճարովի ծառայություն (նախածննդաբերական կոնսուլտացիաներ, աբորտներ, այլ վիրահատություններ, անալիզներ, դիագնոստիկա և այլն): Իհարկե, Դերժավի Արկադը երբեք չէր հիմնի սրտաբանական կենտրոն, քանզի, նախ` խելք է պետք դրա համար, երկրորդ, պետությունից փող չկա պոկելու, և ոչ լավ աշխատանքի դեպքում հնարավոր են կորուստներ, ինչը մեր նոր պերսոնաժը, բնականաբար, չի կարող հադուրժել:


Այժմ` գլխավորի մասին: Ինչպիսի՞ ծննդատուն է սարքել Դերժավի Արկադը:


Նախ, անդրադառնանք «Շանթի» հաղորդմանը, որն, իհարկե, պատվիրված էր Դերժավի Արկադի կողմից: Այն դիտելիս, համոզված ենք, անգամ շատ տղամարդիկ հղիանալու և, հետևաբար, ծննդաբերելու ցանկություն կունենան (տե՛ս տեսանյութը), էլ չենք խոսում կանանց մասին: Ինչ-որ մի բժշկուհի խոսում էր ծննդաբերությունից, կեսարյան հատումներից և այլ հարցերից՝ ամեն անգամ շեշտելով իր պատկանելությունը Դերժավի Արկադին և «Սլավմեդ» ԲԿ-ին: Տպավորություն էր ստեղծվում, թե հայ կանայք, գոնե միայն Երևանի կանայք, պետք է ծննդաբերեն միայն և միայն Դերժավի Արկադի «Սլավմեդ»-ում: Ինչևէ, զզվելի տեսարան էր, ցանկացողն անձամբ կարող է զզվանքի իր դոզան ստանալ, այժմ անդրադառնանք «Սլավմեդ»-ի գործունեության իրական արդյունքին:


Ուրեմն, 22-ամյա Աննան հղիության ողջ ընթացքի հսկողությունն անցել է «Սլավմեդ»-ում, բնականաբար, այնտեղ էլ ծննդաբերելու մտադրությամբ: 2016-ի փետրվարի 24-ին, հղիության իններորդ ամսում, ցավեր է ունենում` արնահոսությամբ: Շտապ հասցնում են հիվանդանոց, նրա բժշկուհի Արմինե Ռուդիկովնա Մխիթարյանն իբր թե հետազոտում է, որևէ արտառոց բան չի տեսնում, ցավազրկող դեղեր է նշանակում և ուղարկում տուն: Չի բարեհաճում անգամ սոնոգրաֆիա անել` կասկածները հերքելու կամ հաստատելու համար, ընդամենը լսում է երեխայի սիրտը: (Մենք այսօր բժշկական փորձաքննությամբ չենք զբաղվի, չենք քննարկի, թե ինչ է պետք անել նման դեպքերում, ինչ չպետք է անել, շուտով այդ հարցերի պատասխանը կտրվի քրեական գործի շրջանակներում): Հաջորդ անգամ Աննան հաճախում է Արմինե Ռուդիկովնային փետրվարի 29-ին, բժշկուհին ժամանակ չի ունենում զբաղվել իր հղիով, բուժքրոջը հանձնարարում է լսել պտղի սրտի աշխատանքը: Բավարարվում է, ուղարկում է տուն, կանչում է հինգ օրից: Հաջորդ առավոտ Աննայի պտղաջրերը գնում են, շտապ հասցնում են հիվանդանոց, ծնարանում պարզվում է` երեխայի սիրտը լավ չի աշխատում: Այստեղ սկսվում է, մեղմ ասած, հնդկական կինո: Փորձում են սոնոգրաֆիա անել, չի ստացվել` ապարատը չի միացել: Վազեցնում են ծանր վիճակում գտնվող աղջկան չորրորդ հարկից առաջին` սոնոգրաֆիայի մեկ այլ սենյակ: Այնտեղ, ահագին ժամանակ կորցնելուց հետո, նոր վազեցնում են վիրահատարան` կեսարյան հատման: Այնտեղ հանում են երեխային, ընդ որում` նեոնատոլոգը ներկա չի եղել, ինչն օրենքի խստագույն խախտում է: Պարզվում է, երեխան գրեթե չի շնչում: Երեխային փաթաթում են ինչ-որ մի սավանի մեջ և հինգերորդ հարկից վազում չորրորդ` իբր թե վերակենդանացման բաժանմունք: Ինչևէ, Դերժավի Արկադի հիվանդանոցում պարզվում է, որ վերակենդանացման համար չկա որևէ նորմալ պայման, բժիշկն էլ արտասահմանում է, իր արևին հեռախոսով է փորձում մասնակցել այս դրամային: Երեխային հարազատները հաջորդ օրը տեղափոխում են «Մուրացան» հիվանդանոցային համալիր, ընդ որում` համարյա կռվով են տարել, քանզի Դերժավի Արկադի բժիշկների համար դա ընդունելի չէ:


Ինչևէ, անցել է 24 օր, նորածինը դեռ աչք չի բացել, դեռ չի ճչացել, միացված է արհեստական շնչառության ապարատին: «Ալավմեդ»-ում հասցրին սպանել նրա ուղեղը` թթվածնային քաղցի պատճառով: Սա ամենածանր ախտորոշումն է: Եվ պետք է հատուկ հմտություններ ունենալ (ասենք՝ գիտելիքների դեֆիցիտ, հակաբժշկական պայմաններ, որ նորածնին սավանով են վազեցնում վերակենդանացման բաժանմունք, ժամանակի զգացողության բացակայություն և այլն), որպեսզի երիտասարդ, առողջ աղջկան, որի հղիությունն անցել է առանց որևէ պրոբլեմի, հասցնել այս վիճակին:


Բժշկական սխալներ լինում են բոլոր հիվանդանոցներում, բայց «Սնիկերս» վաճառողի մոտ դրանք անխուսափելի են: Սա առաջին դժբախտ դեպքը չէ Դերժավի Արկադի կենտրոնում: Սա դատապարտելի է: Մենք կհետևենք Չարչօղլյանների պատմության շարունակությանը, կսպասենք իրավապահ համակարգի կարծիքին և քաղաքացիական հայցի ընթացքին:

 







Դիտումների քանակ 53051


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Դերժավի Արկադի մսաղացը խափանվում է

Դերժավի Արկադի մսաղացը խափանվում է

Հունվարի 24, 2018


ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արկադի Համբարձումյանին` Դերժավի Արկադին պատկանող, նրա քրոջ կողմից կառավարվող մսաղացի կամ, ինչպես իր...

Ինչ-որ մեկը վարչապետին ծաղրում է

Ինչ-որ մեկը վարչապետին ծաղրում է

Դեկտեմբերի 6, 2017


Խորհրդարանում քննարկվում էր 2018 թվականի պետական բյուջեի նախագծի արդեն լրամշակված տարբերակը, ասել է, թե` նոր նախագծում հաշվի են...

Ի՞նչ է պետք Դերժավի Արկադին

Ի՞նչ է պետք Դերժավի Արկադին

Նոյեմբերի 16, 2017


Օրեր առաջ ԱԺ եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ-ական Նաիրա Զորհաբյանը տեղեկացրել էր, որ իրենց նիստերից անհար...

Դերժավի Արկադը փողով ուզում է մահացածներին վերակենդանացնել

Դերժավի Արկադը փողով ուզում է մահացածներին վերակենդանացնել

Նոյեմբերի 3, 2017


ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արկադի Համբարձումյանին պատկանող «Սլավմեդ» բժշկական կենտրոնն արդեն երկար ժամանակ է, ինչ ձեռք է բերել...

Գցող և գցվող Դերժավի Արկադը

Գցող և գցվող Դերժավի Արկադը

Հոկտեմբերի 31, 2017


Դերժավի Արկադ մականունով ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արկադի Համբարձումյանը չի սիրում, երբ իրեն «գցում են»: Ավելի ճիշտ, չի սիրում, եր...

Դերժավի Արկադը շարունակում է մարդ սպանել և դատարաններում հաղթել

Դերժավի Արկադը շարունակում է մարդ սպանել և դատարաններում հաղթել

Հոկտեմբերի 27, 2017


Երբ ամիսներ առաջ «Սլավմեդ» բժշկական կենտրոնում արձանագրվեցին նորածինների և ծննդկանների մահվան դեպքեր, բուժհաստատության սեփականա...

Խևին խրատն ինչ կանի, սևին` սապոնը

Խևին խրատն ինչ կանի, սևին` սապոնը

Սեպտեմբերի 4, 2017


ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը խիստ զայրացած է: Նա հայտարարել է, որ հանձնաժողովի ՀՀԿ-ական...

Դերժավի Արկադը նույնիսկ սուտ խոսելիս է ապաշնորհ

Դերժավի Արկադը նույնիսկ սուտ խոսելիս է ապաշնորհ

Հունիսի 22, 2017


Արդեն առիթ ունեցել էինք պատմելու, որ օրերս վաճառակետերում հայտնվել էր ադրբեջաներեն մակնշումով մանկական կեր, և այդ ապրանքի ներմո...

Դերժավի Արկադը` ադրբեջանցիների գործընկեր

Դերժավի Արկադը` ադրբեջանցիների գործընկեր

Հունիսի 20, 2017


Ընդամենը շաբաթներ առաջ էր, երբ աղմկոտ մի պատմություն ծագեց ադրբեջանական խնձորներ ներկրելու առիթով: Գործ հարուցվեց, մեղավորներ գ...

Դերժավի Արկադը, Բոգոն ու Տիմատին

Դերժավի Արկադը, Բոգոն ու Տիմատին

Հունիսի 7, 2017


ԱԺ հանրապետական պատգամավոր Արկադի Համբարձումյանի` Դերժավի Արկադի համար այս տարին շատ ծախսատար է ստացվում: Նախ ահռելի գումարներ ...

Դերժավի Արկադը կոճակ կսեղմի

Դերժավի Արկադը կոճակ կսեղմի

Մայիսի 18, 2017


Փողով կարելի է գնել ամեն ինչ, բացի խելքից: Իսկ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արկադի Համբարձումյանը (Դերժավի Արկադը) այս պարզ ճշմա...

Դերժավի Արկադին սնուցման տակ են պահում

Դերժավի Արկադին սնուցման տակ են պահում

Ապրիլի 7, 2017


Ազգային ժողովի պատգամավոր Արկադի Համբարձումյանի մասին շատ հետաքրքիր ու զարմանահրաշ պատմություններ էինք լսել, բայց այս մեկը կարծ...

Դերժավի Արկադը՝ անբարոյական «վազվրատ» անող

Դերժավի Արկադը՝ անբարոյական «վազվրատ» անող

Ապրիլի 6, 2017


«Վազվրատը» հայ իրականության անբաժանելի երևույթներից է։ Հայ ժողովրդի մի մասը պարտք է վերցնում մյուս մասից և սովորաբար չի վերադար...

Դերժավի Արկադը վաղուցվա խայտառակությունն է

Դերժավի Արկադը վաղուցվա խայտառակությունն է

Ապրիլի 5, 2017


Լոռիում խասակցությունների գլխավոր նյութն այն էր, որ Համբարձումյանն այդ բանը արել է առանց ամոթի ու անթաքույց: Սա աջ ու ձախ պարկո...

Դերժավի Արկադը` մեծն Աթիլլայի հետքերով

Դերժավի Արկադը` մեծն Աթիլլայի հետքերով

Մարտի 25, 2017


Հայաստանի գրեթե բոլոր մարզերում սպասվում է ընտրական թեժ պայքար: Լոռու մարզը ևս բացառություն չի կազմում, թեև այստեղ նախընտրական ...

Դերժավի Արկադի գերձայնային կյանքը

Դերժավի Արկադի գերձայնային կյանքը

Մարտի 24, 2017


Լոռիում ՀՀԿ տարածքային ցուցակով առաջադրված Արկադի Համբարձումյանը (Դերժավայի Արկադին) փաստերն աղավաղելու մեծ վարպետ է: Նրա այդ հ...

Դերժավի Արկադը ողորմություն է հավաքել

Դերժավի Արկադը ողորմություն է հավաքել

Մարտի 22, 2017


ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Արկադի Համբարձումյ...

Դերժավի Արկադն ընդդեմ «Ծառուկյան» դաշինքի և Վատիկանի

Դերժավի Արկադն ընդդեմ «Ծառուկյան» դաշինքի և Վատիկանի

Մարտի 15, 2017


Երբ մի քանի օր առաջ Գագիկ Ծառուկյանն այցելեց Լոռի և Սպիտակ քաղաք, որտեղ անսպասելիորեն արժանացել էր ջերմ և բազմամարդ ընդունելութ...

Լոռին և երեքգլխանի ընտրությունը

Լոռին և երեքգլխանի ընտրությունը

Փետրվարի 24, 2017


Հայաստանում հետզհետե ձևավորվում են առավել թեժ կետերը: Սպասվող ընտրությունները մի քանի տարածքներում խոստանում են առավելագույն լա...

Կարեն Կարապետյանը մաքրում է երկիրը

Կարեն Կարապետյանը մաքրում է երկիրը

Փետրվարի 10, 2017


Հայտնի գործարար և պատգամավոր Դերժավի Արկադը (Արկադի Համբարձումյան) որոշել էր պատգամավոր առաջադրվել Լոռու մարզից և հանդիպել էր Կ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Հրանուշի ֆիասկոն
Փետրվարի 23, 2018


Հրանուշի ֆիասկոն