Սովորական խայտառակություն

Ֆուտբոլից ավելի մեծ պարտություն

Մարտի 28, 2016
Ֆուտբոլից ավելի մեծ պարտություն

Օրերս Երևանի «Դինամո» մարզադաշտում տեղի ունեցած ֆուտբոլային հանդիպման ժամանակ հայաստանյան լրատվամիջոցների հավաքականը ջախջախեց ԱԺ հավաքականին՝ 14։2 հաշվով։ Այդ առիթով լրագրողները շտապեցին կատակել, որ սա այն եզակի դեպքերից էր, երբ իշխանությունները արդյունքները կեղծելու հնարավորություն չունեին:

 

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, ով այդ խաղում պատրաստվում էր առանցքային դերակատարում ունենալ, սպորտային պարտությունը ջանաց շղարշել հանրապետությունում սպորտաձևը մասսայականացնելու, ինչպես նաև առողջ կենսակերպի մասին վարամբարձ դատողություններով: Իսկ հետո հավելեց. «Սա ևս պրոպագանդում է: Ճիշտ է, ժողովուրդը շատ կուրախանա, որ մենք պարտվեցինք, բայց ոչինչ»:


Գիտակցումն այն բանի, որ ժողովուրդը պիտի ուրախանա Շարմազանովի թիմի պարտությունից, լավագույն վկայությունն է այն մասին, որ մարդիկ նրանց չեն համարում իրենց թիմը: Սակայն այդ դառն իրողությունը կարծես թե չի վշտացնում ձախողակ սպորտսմենին: «Ոչինչ»,- ասում է նա: Այսինքն՝ դա կարևոր չէ: Այսինքն` այդ սերն իրենց համար արժեք չունի:


Էդուարդ Շարմազանովը կարող է վաղն էլ ֆուտբոլ խաղալ: Նա կարող է հաղթել խաղում, կարող է կրկին պարտվել: Ամեն ինչ հնարավոր է: Անհնար է մնում մեկ ուրիշ բան: Այս մարդը հազիվ թե հասկանա, որ սպորտային պարտություններից ավելի մեծ պարտություններ էլ կան: Եվ դա այն է, երբ սեփական ժողովուրդը չի սիրում իր իշխանավորին: Եվ հենց այդ՝ ժողովրդի հետ խաղում պարտությունը ոչ թե ընդամենը մեծ հաշվով է, այլև ողբերգական հաշվով: Իսկ պարտվածներն, ինչպես հայտնի է, վաղ թե ուշ լքում են խաղադաշտը համընդհանուր սուլոցների ներքո:






Դիտումների քանակ 16776


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Նեմեց Ռուբոն «Adidas»-ից խելացի է

Նեմեց Ռուբոն «Adidas»-ից խելացի է

Հունվարի 12, 2018


Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն իր հերթական ասուլիսն էր հրավիրել, որպեսզի հերթական անգամ ասեր,...

Նոր օլիգարխիկ զվարճանք` խաչքավորություն

Նոր օլիգարխիկ զվարճանք` խաչքավորություն

Հունվարի 8, 2018


ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը վիրավորվել ու նեղացել է այն բանի համար, որ իր անմիջական շեֆի` պաշտպանության նախարար Վիգ...

Ո՞ր օպերայից է Շարմազանովը

Ո՞ր օպերայից է Շարմազանովը

Դեկտեմբերի 27, 2017


Եթե Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ամփոփիչ ասուլիս է հրավիրում, ուրեմն պետք է համարել, որ իշխանական ...

Շարմազանովը նոր պաշտոն ունի

Շարմազանովը նոր պաշտոն ունի

Դեկտեմբերի 8, 2017


Հարուստների ու աղքատների տարբերակման մասին Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանի զազրախոսությանը հասարակությունը բ...

Սա էլ ձեզ արդար տարկետում

Սա էլ ձեզ արդար տարկետում

Նոյեմբերի 23, 2017


Ամբողջ երկիրը իրարանցման մեջ է տարկետման իրավունքի վերացման պատճառով, ցույցեր, դասադուլեր, հացադուլեր ու կլոր սեղաններ են անում...

Ինչպես փրկել Նեմեց Ռուբոյին

Ինչպես փրկել Նեմեց Ռուբոյին

Նոյեմբերի 10, 2017


Երեկ ֆուտբոլի Հայաստանի և Բելառուսի ազգային հավաքականների միջև կայացած ընկերական հանդիպումն ինքնին սկանդալային ու աղմկահարույց ...

Շարմազանովն ու Ալիևը լեզու չեն գտնում

Շարմազանովն ու Ալիևը լեզու չեն գտնում

Նոյեմբերի 4, 2017


Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի բացումը Հայաստանի իշխանություններին առաջին հերթին պիտի հիշեցնել տար իրենց չիրագործած ծրագրերի մասին...

Շարմազանովի ողջամտությունը կասկածի տակ է

Շարմազանովի ողջամտությունը կասկածի տակ է

Նոյեմբերի 1, 2017


Նման շրջադարձը հատկապես ծանր տարավ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, որն, ըստ ամենայնի, ընտանեկան բռնության զոհ է (...

Շարմազանովն ընդդեմ հայրենի վունդերկինդների

Շարմազանովն ընդդեմ հայրենի վունդերկինդների

Հոկտեմբերի 27, 2017


Մեկ ամսից ավելի հասարակության և պետական կառույցների բուռն քննարկմանն արժանացած «Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայք...

Շարմազանովի պայծառացումը (ուշացած) և իսկական հայ մեծերի մեծության մասշտաբները

Շարմազանովի պայծառացումը (ուշացած) և իսկական հայ մեծերի մեծության մասշտաբները

Հոկտեմբերի 12, 2017


Այսօր Սանկտ Պետերբուրգում Էդուարդ Շարմազանովը վերջապես հնչեցրել է առաջին խելոք միտքն իր կյանքում: Այս տարիքում դա անելն ուշ է, ...

Շարմազանովը Բաբլոյանի տա՞կն է փորում

Շարմազանովը Բաբլոյանի տա՞կն է փորում

Հոկտեմբերի 11, 2017


Այսօր առավոտյան պաշտոնական տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը եռօրյա աշխատանք...

Շարմազանովը ապակողմնորոշում է հանրությանը

Շարմազանովը ապակողմնորոշում է հանրությանը

Հուլիսի 12, 2017


Այսօր լրագրողների հետ հանդիպմանն Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուրադ Շարմազանովը բացառեց գործնականում լայնամասշտաբ պատերազմն Արցախ...

Հարց, որի պատասխանը ոչ ոք չգիտի

Հարց, որի պատասխանը ոչ ոք չգիտի

Հունիսի 1, 2017


Հարցն այն մասին, թե 2018 թվականից հետո վարչապետ Կարեն Կարապետյանը կշարունակի պաշտոնավարել կամ գոնե կմնա իշխանական թիմում, այս օ...

ՀՀԿ-ն թշնամանում է Նժդեհի հետ

ՀՀԿ-ն թշնամանում է Նժդեհի հետ

Մայիսի 30, 2017


Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի` մայիսի 28-ին արտասանած մի միտք փորձանք է դարձել նրա գլխին: Հանրապետության տոնի ա...

Էդուարդ Շարմազանո՞վ, թե՞ Էդուարդ Նժդեհ

Էդուարդ Շարմազանո՞վ, թե՞ Էդուարդ Նժդեհ

Մայիսի 22, 2017


ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գլիտելիքների այնքան պաշար ունի, որ արդեն կարող է դասախոսել: Համենայն դեպս, նա ...

Պատվիրված է Շարմազանովի խաչքարը

Պատվիրված է Շարմազանովի խաչքարը

Մայիսի 7, 2017


ՀՀԿ նորընտիր խմբակցության որոշ ենթախմբակցություններում (հայտնի է, որ հանրապետականները բազմասորտ են. գողականներն իրենց առանձին ե...

Ռասիզմ Ռուսաստանում ըստ անգլիացիների

Ռասիզմ Ռուսաստանում ըստ անգլիացիների

Ապրիլի 27, 2017


Բրիտանական The Sun պարբերականը տեսանյութ է հրապարակել Կիևի «Դինամոյի» և Դոնեցկի «Շախտյորի» միջև ֆուտբոլային հանդիպման ժամանակ տ...

Շարմազանովը գտավ ճիշտ բառը

Շարմազանովը գտավ ճիշտ բառը

Ապրիլի 21, 2017


Հանրապետական կուսակցության և Դաշնակցության գալիք համագործակցությունն արդեն իսկ կարելի է համարել կատարված իրողություն: Դատելով ա...

Նախագահ Սարգսյանին Շարմազանովը հավասարեցրեց Նիկոլին, Օսկանյանին, Ենիգոմշյանին և այլոց

Նախագահ Սարգսյանին Շարմազանովը հավասարեցրեց Նիկոլին, Օսկանյանին, Ենիգոմշյանին և այլոց

Մարտի 16, 2017


Արթուր Սարգսյանը հաց բերեց ու կրակն ընկավ հայ իշխանության թուլության պատճառով: Հետո մահացավ նույն իշխանության բթության պատճառով...

Շարմազանովը ԶԱԳՍ-ում կաշխատի

Շարմազանովը ԶԱԳՍ-ում կաշխատի

Փետրվարի 13, 2017


Հավանաբար, դեռ ոչ ոք ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին չի ասել, որ իր հումորն առանձնապես չի փայլում: Նման հումորի զգացողության...

Մանթրաժի զոհը
24.11.2017 | 21:53


Մանթրաժի զոհը

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ