Տիեզերական խայտառակություն

Վահրամ Բաղդասարյանը` մեռած հոգիների բիզնեսի քավոր

Մարտի 31, 2016
Վահրամ Բաղդասարյանը` մեռած հոգիների բիզնեսի քավոր

Ջհանգիր Լֆիկյան


Մենք բազմիցս նշել ենք, որ ննջեցյալները մեծ դերակատարում ունեն մեր երկրում: Նրանք, կամ ավելի ճիշտ՝ նրանց հոգիները, հայաստանցի որոշ բարձրաստիճան գործիչների գործունեության արդյունքում ներթափանցել են գրեթե բոլոր կարևոր ոլորտները: Այն, որ ոչ մի պետական միջոցառում չի անցնում առանց ննջեցյալների հոգիների մասնակցության՝ անհերքելի է: Հայաստանյան հոգիները, ի տարբերություն այլազգի հոգիների, շատ ակտիվ են: Նրանք դեռ չեն ընտրվում, սակայն արդեն ընտրական իրավունք են ստացել և ակտիվ մասնակցում են բոլոր պետական ընտրություններին: Այն միջոցառումները, որտեղ ներգրավված են հայաստանյան հոգիները, այնքան բազմազան են, որ դրանց մասին խոսելը և ոլորտներ թվարկելը շատ երկար ժամանակ է զբաղեցնելու, մանավանդ որ ոլորտները տարեցտարի շատանում են:


Վերջերս մենք հայտնաբերեցինք, որ Երևանի քաղաքապետի աթոռին նստած գիտնական Տարոն Մարգարյանն ընտանի կենդանիներ պահելու համար վարչական վարույթներ է հարուցում ննջեցյալների հանդեպ: Այսինքն, ըստ Տարոնի` ննջեցյալը, կամ ավելի ճիշտ՝ նրա հոգին, կարող է շուն կամ կատու պահել: Հոգիների կողմից նմանօրինակ գործունեության ծավալումն անհեթեթ կթվար, եթե դրա մասին տեղեկությունները Տարոնից չլինեին: Իսկ քանի որ Տարոնն ի վերջո հանճարեղ գիտնական է, ապա մեզ մնում է լռել և հավատալ, որ օրերից մի օր որևէ պուրակում կտեսնենք մեր հարազատ ննջեցյալի հոգին շան կամ կատվի հետ զբոսնելիս: Գիտնական քաղաքապետի՝ հոգիների մասին տեսությունը պետաիրավական ոլորտից ներթափանցել է նաև բիզնեսի ոլորտ, և քանի որ Հայաստանում բիզնես ասելով հասկանում ենք քաղաքականություն և հակառակը, վստահ կարելի է պնդել, որ այն հանդիսանում է մեր երկրի քաղաքական-տնտեսական դոկտրինը:


Այս ամենը շատ է հիշեցնում Գոգոլի «Մեռած հոգիները» հայտնի ստեղծագործությունը, որի գլխավոր հերոս պրն Չիչիկովը, շրջելով ողջ Ռուսաստանով մեկ՝ որպես գյուղացիների գրավադրման գործով կատարածու, որոշում է գնել մեռած հոգիներ՝ նրանց հետագայում գրավադրելու, վաճառելու և, ի վերջո, սեփական կալվածք գնելու նպատակով: Եվ եթե այս բանաձևը գործել է 1842թ. (ստեղծագործության հրատարակման տարին), ապա մեր օրերում, մանավանդ հաշվի առնելով մեր երկրի գիտական պոտենցիալը, այն հաստատ կաշխատի:


Այդպես մտածեց Հայաստանի Հանրապետական կուսակցության հայտնի երևույթներից՝ Վահրամ Բաղդասարյանի ազգական ներկայացող, Վանաձոր քաղաքի քաղաքային միակ դիահերձարանի գլխավոր բժիշկ Վարուժան Սաքանյանն ու անցավ գործի: Մենք չենք պնդում, որ դիահերձարանի բժիշկն իրականում ՀՀԿ-ական պատգամավորի ազգականն է, սակայն փաստում ենք, որ նա հենց այդպես է ներկայանում: Դիահերձարանում աշխատելու շնորհիվ, իսկ մեր երկրում այդօրինակ աշխատանքի մասին խոսելն անգամ շատ լուրջ է, նա դիզեց պատկառելի ունեցվածք և որոշեց բիզնեսով զբաղվել: Վանաձորը, չնայած Հայաստանում բնակչության թվով երրորդ քաղաքն է, սակայն, այնուամենայնիվ, փոքր է չափերով: Եվ այդ քաղաքն իր խայտառակությունների` մեկ շնչին ընկնող գլխաքանակով (Արթուր Սաքունց, Էդմոն Մարուքյան, Վիկտոր Դալլաքյան, Սամվել Դարբինյան, Վահրամ Բաղդասարյան և այլք), գերազանցում է միջին հայաստանյան ցուցանիշները: Մեր հերոս դիահերձող բժիշկը բիզնես սկսելու համար կարող էր որպես բիզնեսի տանիք օգտագործել նրանցից յուրաքանչյուրի անունը, քանի որ նրանք բոլորն էլ այսօրվա իշխանության սպասարկուներն են: Սակայն նա ընտրեց նրանցից, իր կարծիքով, ամենաիշխանավորի անունը: Վահրամ Բաղդասարյանը ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարն է և, լինենով երկարամյա պատգամավոր, ամենայն հավանականությամբ, ննջեցյալների հետ համագործակցելու մեծ փորձ ունի: Եվ այսպես, քանի որ կա հզոր բիզնես-տանիք, կարելի է սկսել բիզնեսը:


Վանաձորի դիահերձարանի գլխավոր բժիշկը որոշեց համաքաղաքացիների համար սգո ծառայությունների կենտրոն բացել: Գնեց դագաղներ և սգո այլ պարագաներ, իսկ որպես նստավայր և վաճառքի կետ ընտրեց դիահերձարանի մոտ գտնվող մի տարածք: Իհարկե, որպես Վահրամ Բաղդասարյանի ազգական ներկայանալն իր մեջ հզոր ուժ էր պարունակում, բայց դա քիչ էր առևտուր իրականացնելու համար: Փոքր լինելուց բացի, Վանաձորը նաև աղքատ քաղաք է, և բնակիչները զարմացած էին բժշկի սգո պարագաների աստղաբաշխական գներով և սգո արարողություն կազմակերպելու համար օգտվում էին այլ կազմակերպությունների ծառայություններից: Ի վերջո, կար երկու տարբերակ՝ կամ պետք է գներն իջեցվեին, կամ էլ… Վահրամ Բաղդասարյանի ազգականը վա-բանկ գնաց: Նա ննջեցյալների հարազատներին սկսեց վախեցնել՝ հայտարարելով, որ խանութից չօգտվողներին սպառնում է վատ վերաբերմունք, մասնավորապես՝ նա ննջեցյալին լավ չի հերձի, չի սափրի, չի լվանա, և այդպես շարունակ: Ավելին, մեր հերոսը, կազմելով իր հավանական հաճախորդների ցուցակը, նախապես սգո արարողության կազմակերպման պայմանավորվածություն էր փորձում ձեռք բերել: Ստացվում է, որ դեռևս կենդանի մարդու հետ կապված՝ դիահերձարանի բժիշկ-բիզնեսմենի թեթև ձեռքով, գործում են սգո արարողության կազմակերպման պայմանավորվածություններ: Փաստ է, որ դրանք ձեռք են բերվել ահաբեկման հետևանքով և վախից դրդված, սակայն դա մեր պատմության մեջ էական չէ:


Իսկ էականն այն է, որ Հայաստանում տարեցտարի աճում են ննջեցյալների, ասել է թե` հոգիների դերն ու նշանակությունը: Եվ եթե Գոգոլի հերոս Չիչիկովին «մեռած հոգիները» անհրաժեշտ էին միայն գրավադրման և վաճառքի համար, ապա մերօրյա Հայաստանում հոգիներն անփոխարինելի են ամենուրեք: Եվ եթե այսպես շարունակվի, ապա շատ շուտով մենք կունենանք ննջեցյալների իշխանություն՝ ննջեցյալ երկրում, սկզբում բառի փոխաբերական, այնուհետև` բուն իմաստով:







Դիտումների քանակ 12076


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Սաքունցի սիրտը արյուն է ուզում

Սաքունցի սիրտը արյուն է ուզում

Ապրիլի 17, 2018


Երևանում և հանրապետության մի շարք քաղաքներում մթնոլորտը շիկացած է, շատերին է մտահոգում այն հեռանկարը, որ ինչ-որ մեկի անխոհեմ ար...

Վանաձորի գլխավոր մաչոն

Վանաձորի գլխավոր մաչոն

Մարտի 16, 2018


Հայ պաշտոնյաներից քչերն են համարձակվում սոցիալական ցանցերում անձնական էջեր բացել: Սովորաբար, նման էջերը ենթարկվում են օգտատերեր...

Վիրավորանքի չափի օգնություն

Վիրավորանքի չափի օգնություն

Փետրվարի 21, 2018


Այսօր քիչ չեն նրանք, ովքեր բանակի և պաշտպանության խնդիրների մասին խոսելիս առաջ են մղում իրենց անձը` թվարկելով, թե որքան մեծ ներ...

Բա Սաքունցին ո՞վ փող կտա

Բա Սաքունցին ո՞վ փող կտա

Փետրվարի 12, 2018


Արդարադատության նախարարությունը «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու առաջ...

Ալամ աշխարհի հերոս Սաքունցը

Ալամ աշխարհի հերոս Սաքունցը

Փետրվարի 2, 2018


Հայաստանի հերոս ով ասես կարող է դառնալ: Իսկ դուք կարո՞ղ էլ լինել Կովկասի հերոս: Չեք կարող: Բայց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլե...

Արթուրիկի դրոշակակիրը

Արթուրիկի դրոշակակիրը

Հունվարի 18, 2018


Այն պահից ի վեր, երբ Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածնունդ» կուսակցությունը Վանաձորում բացահայտեց իր էությունը, և այդ ինքնաբ...

Մարուքյանը Մամիկոնի կյանքը դժոխք կդարձնի՞

Մարուքյանը Մամիկոնի կյանքը դժոխք կդարձնի՞

Դեկտեմբերի 19, 2017


Այս պահին վստահաբար կարելի է արձանագրել, որ վանաձորյան թնջուկն իր ավարտը գտավ, հանգույցը քանդվեց: «Լուսավոր Հայաստան» կուսակցու...

Կառավարությունն ընդդեմ Սահմանադրության

Կառավարությունն ընդդեմ Սահմանադրության

Դեկտեմբերի 18, 2017


Այսօր հայտնի դարձավ, որ կառավարությունը մերժել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության դիմումը Վանաձորում արտահերթ ընտրություններ ա...

Ի՞նչ է ակնարկում վարչապետը Մամիկոնին

Ի՞նչ է ակնարկում վարչապետը Մամիկոնին

Դեկտեմբերի 5, 2017


Հայաստանի կառավարությունը դեռևս չի արձագանքել Վանաձորի ավագանու գործունեությունը դադարեցնելու և նոր ընտրություններնշանակելու մա...

Գթասրտություն միայն համբալների հանդեպ

Գթասրտություն միայն համբալների հանդեպ

Դեկտեմբերի 3, 2017


Զարմացնում են հայերի գթասրտությունը, բարեգործության վերաբերյալ նրանց ունեցած պատկերացումը, խիղճը, մի խոսքով` հայերի խելքը: Ոմն ...

Մամիկոնը հոգնեց, Մամիկոնը պիտի հանգստանա

Մամիկոնը հոգնեց, Մամիկոնը պիտի հանգստանա

Նոյեմբերի 27, 2017


Վանաձորի ավագանում մասին Սահմանադրական դատարանի որոշումից հետո անելանելի կացության մեջ հայտնված ՀՀԿ-ական քաղաքապետ Մամիկոն Ասլա...

Արթուր Բաղդասարյանը գերեզմանի տեղ է ուզում

Արթուր Բաղդասարյանը գերեզմանի տեղ է ուզում

Նոյեմբերի 22, 2017


Վանաձորի ավագանու ՀՎԿ խմբակցության քայլը` դադարեցնել բոյկոտը, ՀՀԿ խմբակցության հետ հուշագիր ստորագրել և վերցնել քաղաքապետի առաջ...

Նաֆիգ փոխքաղաքապետը

Նաֆիգ փոխքաղաքապետը

Նոյեմբերի 21, 2017


Հեղինե Բիշարյանի բնորոշմամբ` անբարոյական «Հայկական վերածնունդ» կուսակցության Վանաձորի տարածքային կառույցի ղեկավար Արկադի Փելեշյ...

Անբարոյականները

Անբարոյականները

Նոյեմբերի 20, 2017


Կատարվեց այն, ինչի մասին կանխատեսել ու գրել էինք երկու օր առաջ: Նախկին ՕԵԿ, այժմ «Հայկական վերածնունդ» կուսակցությունը հուշագիր...

Բաց հրավեր ծախվածներին

Բաց հրավեր ծախվածներին

Նոյեմբերի 18, 2017


Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն այն մարդկանցից չէ, որըվ Ֆեյսբուքի էջերում գրառումներ է անում իր աշխատանքային առօրյայի մասի...

Օրենքը կհամապատասխանեցնեն Մամիկոնին

Օրենքը կհամապատասխանեցնեն Մամիկոնին

Նոյեմբերի 16, 2017


Ընդդիմության ուրախությունը կարճ տևեց: Այն բանից հետո, երբ Սահմանադրական դատարանի որոշմամբ ՏԻՄ օրենսգրքի դրույթները հակասահմանադ...

ՍԴ հանցավոր դանդաղկոտությունը

ՍԴ հանցավոր դանդաղկոտությունը

Նոյեմբերի 10, 2017


Վանաձորում կայացած ավագանու և քաղաքապետի ընտրություններից մեկ ու կես տարի հետո միայն Սահմանադրական դատարանը որոշեց քննել «Տեղակ...

ՍԴ-ն Մամիկոնի երկարակեցությունն է

ՍԴ-ն Մամիկոնի երկարակեցությունն է

Հոկտեմբերի 2, 2017


Մեկ տարի է անցել այն օրից, երբ Վանաձորում տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, և քաղաքապետ ընտրվեց հ...

Սաքունցը պատանդ է վերցնում Գոռի հարազատներին

Սաքունցը պատանդ է վերցնում Գոռի հարազատներին

Սեպտեմբերի 4, 2017


Երբ Երևանի բիլիարդանոցներից մեկում օրեր առաջ նշանառուն գնդակահարեց պատանդ պահող հանցագործին, դրանից հետո հրապարակվեցին վերջինիս...

Ամիրյան, գլխիդ ձուն գա

Ամիրյան, գլխիդ ձուն գա

Հուլիսի 25, 2017


Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի հերթական ներկայացման ժամանակ արտառոց ու անսպասելի դեպք տեղի ունեցավ:...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Արարատը` persona non grata
Հուլիսի 25, 2018


Արարատը` persona non grata

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ