Միջազգային խայտառակություն

Օբաման ինքնակամ զոհում է իրեն հանուն տերության շահերի

Ապրիլի 1, 2016
Օբաման ինքնակամ զոհում է իրեն հանուն տերության շահերի

Օսկան Քոչարյան

 

Ամերիկյան քարոզչամեքենան միշտ էլ աշխատել է իր մտավոր կարողությունների սահմաններում, ինչպեսև, ի դեպ, ամեն բան աշխարհում։ Սակայն հարկ է նշել, որ, չնայած պրիմիտիվիզմին, ամերիկացիներին հաջողվում է սահմանել հանրային կարծիքը ոչ միայն իրենց երկրում, այլև արտասահմանում։ Այսօր ԱՄՆ պաշտոնական գաղափարախոսությունը զբաղվում է կարևորագույն խնդրով՝ համոզել մարդկությանը, որ Բարաք Օբամայի նախագահությունն անհաջող դուրս եկավ, և Օբաման իրենից հետո համատարած ավերակներ է թողնում։ Ահա թե ինչ է գրում The Washington Post-ի մեկնաբանը.


«Այն, որ Սիրիան և Իրաքը ներքաշվեցին պատերազմի մեջ (ըստ երևույթին՝ անվերջանալի պատերազմի)՝ ամենաձգձգված աղետն ու ջախջախիչ ձախողումն է Օբամայի նախագահության ամբողջ ընթացքում։ Չնայած Սիրիայում ժամանակավոր հրադադարին (որն ընդամենը ամրապնդում է Բաշար Ասադի շարունակվող կառավարումը և Ռուսաստանի աշխարհաքաղաքական հաղթանակը) և որոշ հաջողություններին Իրաքում՝ իրավիճակը հակամարտության գոտում անշրջելիորեն փոխվել է։


Եվ թեև հաջորդ նախագահները, գուցե, կարողանան խանգարել Իրանին՝ միջուկային զենք ունենալու իր ձգտման մեջ (անգամ եթե ուժ կիրառվի՝ շնորհիվ նախագահ Օբամայի), այնուամենայնիվ, ցեղասպանությունն արդեն տեղի է ունեցել, և իրավիճակն այստեղ չես շտկի։ Մարտի 17-ին պետքարտուղար Ջոն Քերին ասաց հետևյալը. «Ձեր առջև իմ այսօրվա ելույթի նպատակն այն է, որպեսզի հայտարարեմ, որ, ըստ իս, ԴԱԻՇ-ը՝ «Իսլամական պետությունը», պատասխանատու է իրեն ենթակա տարածքների բնակչության խմբերի, այդ թվում՝ եզիդների, քրիստոնյաների և շիա մուսուլմանների դեմ ցեղասպանության համար։ ԴԱԻՇ-ը նպատակադրվել էր ցեղասպանության՝ ըստ իր հայտարարությունների, ըստ իր գաղափարախոսության և ըստ իր գործողությունների։ Սա այն է, ինչի մասին ԻՊ-ը հայտարարում է, ինչին հավատում է և ինչն իրականացնում է։ ԴԱԻՇ-ը պատասխանատվություն է կրում նաև մարդկության դեմ հանցագործությունների և էթնիկ զտումների համար՝ ուղղված այդ նույն խմբերի դեմ, իսկ որոշ դեպքերում՝ նաև ընդդեմ սուննի մուսուլմանների, քրդերի և այլ փոքրամասնությունների ներկայացուցիչների։ Եվ այնուամենայնիվ, մեր նպատակը միայն ԴԱԻՇ-ը ջախջախելը չէ, որպեսզի մի քանի տարի անց տեսնենք, թե ինչպես է նրա փոխարեն ահաբեկչական նոր կազմակերպություն եկել՝ նոր անվանումով։ Մեր նպատակն այն է, որպեսզի ռազմատենչ ծայրահեղականներին զրկենք ազդեցությունից, ճնշենք նրանց ու ընդմիշտ վերացնենք»։


Այս չափանիշներով Օբամայի վարչակազմը լիակատար ֆիասկո է կրել։


Անշուշտ, «Իսլամական պետությունը» միայն մասամբ է մեղավոր այս արյունահեղ սպանդում։ Ասադի շարունակվող կառավարումը (որը քանիցս քիմիական զենք է կիրառել՝ այդպես էլ իրական կամ կայուն արդյունքների չհասնելով, սանձազերծել է այս արյունալի պատերազմը, որն ավելի քան 300 հազար մարդկային կյանք է խլել և միլիոնավորների հարկադրել փրկվել փախուստի դիմելով) նույնպես հանդիսանում է Օբամայի վարչակազմի ժառանգության կարևոր բաղկացուցիչը։ Այլ խոսքով՝ Օբամայի ղեկավարած թիմն իրենից հետո թողնում է ավելին, քան ցեղասպանությունն է»։


Ինչպես տեսնում ենք, սա սեփական անզորության, սեփական սխալների հուզիչ խոստովանություն է։ Հենց սա է փորձում Սպիտակ տունը փաթաթել համաշխարհային հանրային կարծիքի վզին։ Քանի որ մարդկությանը խոստովանելն այն, ինչ կա իրականում, և ճշմարտությունը հնչեցնելը՝ խելագարություն կլիներ ԱՄՆ-ի համար։ Որովհետև ճշմարտությունն այն է, որ Միացյալ Նահանգները Մերձավոր Արևելքում սարքել է այն, ինչին ձգտում էր, իսկ Բարաք Օբաման ԱՄՆ ամենաարդյունավետ նախագահն է աշխարհաքաղաքականության մասով։


Կառավարելի քաոսը, բոլորի պատերազմը բոլորի դեմ, գլոբալ անվտանգության խափանումն ահաբեկչական կազմակերպությունների ստեղծման և անլեգալ ավազակային կազմավորումների ձեռքերով ինքնիշխան պետությունների դեմ պատերազմների նոր տեսակների միջոցով, բացի անգլոսաքսոնական աշխարհից՝ մնացած բոլորի տնտեսական զարգացմանը հարվածելը, դոլարի պահանջարկը պահելը և դրա գերիշխանությունը համաշխարհային ֆինանսների մեջ, թույլ չտալը, որպեսզի Ռուսաստանը վերածնվի և Չինաստանին զսպելը և այլն, և այլն՝ մի՞թե սա չէ աշխարհում ամերիկյան հեգեմոնիայի պահպանման (առանց որի ԱՄՆ-ը կքանդվի) երաշխիքն ու գլխավոր նախադրյալը։ Մի՞թե սրան չէին ձգտում ամերիկյան վարչակազմերը վերջին 15 տարիներին, և մի՞թե դա չէին իրականացնում։ Իհարկե, ձգտեցին և հասան նրան, ինչն այսօր տեսնում ենք աշխարհում։ Միայն թե սա խոստովանելու համար առանձնակի լկտիություն է պետք, ինչին ամերիկացիները դեռ պատրաստ չեն։


Ամերիկացիներին փայլուն կերպով հաջողվեց իրականացնել իրենց վիթխարի աշխարհաքաղաքական կոմբինացիան, բացի մի բանից. չկարողացան կասեցնել Ռուսաստանի վերածնունդը։ Բայց դա արդեն նրանց ուժերից վեր է, հո ամեն բան չէ, որ ենթակա է ԱՄՆ-ին ու նրա ամենաարդյունավետ նախագահին։ Իսկ մնացածը նրանք ամենաբարձր մակարդակով իրականացրին;


Այս պատմության մեջ տխրեցնում է մի բան. այն, որ ԱՄՆ վերջին կես դարի ամենաարդյունավետ նախագահը թողնում է պաշտոնը՝ կամովին ընտրելով անհաջողակի պատմական իմիջը։ Բայց ի՜նչ արած՝ դա են պահանջում տերության շահերը, հանուն որոնց էլ ջանք չի խնայել Բարաք Հուսեյնի Օբաման իր կյանքի ութ տարիների ընթացքում։

 

 

 







Դիտումների քանակ 24709


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

ԱՄՆ-ը անհանգիստ է, մենք էլ ենք անհանգիստ

ԱՄՆ-ը անհանգիստ է, մենք էլ ենք անհանգիստ

Ապրիլի 18, 2018


Երկու գերտերությունները` Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները, արձագանքել են Հայաստանում կատարվող դեպքերին: Մոսկվան ասել է, որ Կրեմ...

Ամերիկացի գեներալը Թրամփին՝ ձայններդ կտրեք և ասացեք՝ ո՞ւմ ռմբակոծենք

Ամերիկացի գեներալը Թրամփին՝ ձայններդ կտրեք և ասացեք՝ ո՞ւմ ռմբակոծենք

Ապրիլի 13, 2018


Տեղեկացվում է, որ Դոնալդ Թրամփի անկապ խոսքի 20-րդ րոպեին, երբ ասում էր, թե որը պետք է լինի հաջորդ քայլը Սիրիայում, ամերիկացի գ...

Արևմուտքն իր սադրանքներով ստուգում է Ռուսաստանի՝ պատերազմին պատրաստ լինելը

Արևմուտքն իր սադրանքներով ստուգում է Ռուսաստանի՝ պատերազմին պատրաստ լինելը

Մարտի 22, 2018


Երկրագնդում ավելի մեծ սպառնալիք չկա, քան Վաշինգտոնն է։ Երկիր մոլորակի վրա կյանքը ոչնչացնելու Վաշինգտոնի վճռականության զսպումը ա...

Ամերիկան սեռափոխվում է

Ամերիկան սեռափոխվում է

Մարտի 5, 2018


Ամերիկյան լրատվամիջոցները հաճույքով շեփորում են իրենց երկրում ազատության նոր ձեռքբերումների մասին: Տեղեկացվում է, որ ԱՄՆ Դելավե...

Այդ ինչպե՞ս են որոնում, որ չեն գտնում

Այդ ինչպե՞ս են որոնում, որ չեն գտնում

Մարտի 2, 2018


Հաղորդավարուհի Դինա Ակոպովնայի, նույն ինքը` Դիանա Գրիգորյանի պատմության մասին արդեն շատերն են տեղյակ: Շուրջ մեկ ամիս առաջ ԱՄՆ ա...

Վաշինգտոնը Ադրբեջանի պատմական տարածք է

Վաշինգտոնը Ադրբեջանի պատմական տարածք է

Փետրվարի 27, 2018


Երբ փետրվարի 8-ին՝ ելույթ ունենալով Ադրբեջանում, իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության համագումարում՝ այդ երկրի նախագահ Իլհամ Ալ...

ԱՄՆ հետախուզությունն ասում է հանրահայտը

ԱՄՆ հետախուզությունն ասում է հանրահայտը

Փետրվարի 17, 2018


ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Դենիել Քոութսը հրապարակեց իր հերթական զեկույցը, և այնտեղ խոսվում է նաև հայ-ադրբեջանական ռազմա...

Անբարոյականություն ամերիկյան ձևով

Անբարոյականություն ամերիկյան ձևով

Հունվարի 30, 2018


Շատերն արդարացիորեն կարծում են, որ անբարոյականությունն անբարոյականություն է, որտեղ էլ որ այն լինի, ինչպես որ տուզն է տուզ նաև Ա...

Ասում և ապացուցում են ամերիկացիները. Դոնալդ Թրամփը տխմար է և դեգեներատ

Ասում և ապացուցում են ամերիկացիները. Դոնալդ Թրամփը տխմար է և դեգեներատ

Հունվարի 14, 2018


Թրամփը դժգոհ է եղել նրանց սարքած ալիքից և տրտնջացել, որ այն «ձանձրալի է», քանի որ «գորիլաները չեն կռվում»։ Աշխատակիցները կտրել-...

Ծախու և չծախվող Հայաստան

Ծախու և չծախվող Հայաստան

Դեկտեմբերի 22, 2017


Երեկ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը բանաձև ընդունեց, որով մերժեց Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք հայտարարելու ԱՄՆ-ի որոշումը: Բա...

Ամերիկացիները մեկուսացման մեջ են (ավելի ճիշտ՝ տակները լցրել են)

Ամերիկացիները մեկուսացման մեջ են (ավելի ճիշտ՝ տակները լցրել են)

Դեկտեմբերի 22, 2017


Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ը Երուսաղեմը ճանաչել է Իսրայելի միակ ու անբաժանելի մայրաքաղաքը՝ դրանով իսկ հերթական անգամ անարգելով միջազգ...

Գոլոդոմորը՝ Ռուսաստանին մեծ տերության կարգավիճակից զրկելու միջոց

Գոլոդոմորը՝ Ռուսաստանին մեծ տերության կարգավիճակից զրկելու միջոց

Նոյեմբերի 18, 2017


Նկատենք, որ ԱՄՆ կոնգրեսը այդպես էլ չի ճանաչել և չի դատապարտել Հայոց ցեղասպանությունը, որն անվիճելի պատմական փաստ է, բայց, ահա, ...

ԱՄՆ-ը զուր փորձում է փրկել ԻՊ-ը և վնասել Սիրիային

ԱՄՆ-ը զուր փորձում է փրկել ԻՊ-ը և վնասել Սիրիային

Սեպտեմբերի 24, 2017


Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է Սիրիայում գրոհայինների վերահսկողության ներքո գտնվող տարածքների աերոլուսան...

Պուտինն արհամարհում է ամերիկյան «խուլիգաններին»

Պուտինն արհամարհում է ամերիկյան «խուլիգաններին»

Սեպտեմբերի 7, 2017


Ռուսական քաղաքականությունն ԱՄՆ-ի հանդեպ այսօր հենվում է մի հետաքրքիր գծի վրա, որն ինքը՝ Պուտինն անգամ չի փորձում թաքցնել։ Այն մ...

ԱՄՆ-ը ափիոնային պատերազմներ է սկսում Եվրոպայում

ԱՄՆ-ը ափիոնային պատերազմներ է սկսում Եվրոպայում

Հուլիսի 31, 2017


Կատարվե՛ց։ Ամերիկյան իսթեբլիշմենթը հասավ իր ուզածին՝ մի կրակոցով խփեց և՛ իր նախագահին, և՛ Ռուսաստանի առաջնորդին (ինչպես իրեն է ...

Ամերիկյան եսակենտրոնության և եսասիրության արդեն անտեղի դրսևորումների առիթով

Ամերիկյան եսակենտրոնության և եսասիրության արդեն անտեղի դրսևորումների առիթով

Հունիսի 17, 2017


Ռուսաստանյան օդադիեզերական ուժերի կողմից պրն ալ-Բաղդադիի (որը խալիֆ էր աշխատում այսպես կոչված «Իսլամական պետությունում») վերացո...

Ամերիկացիների սուրբծննդյան նվերը «Իսլամական պետությանը»

Ամերիկացիների սուրբծննդյան նվերը «Իսլամական պետությանը»

Նոյեմբերի 16, 2016


Ինչպես տեսնում ենք, ավելի «սուրբծննդյան» և մարդասիրական բան ահաբեկչական ինտերնացիոնալի համար Վաշինգտոնում մտածել չեն կարողացել։...

ԱՄՆ-ը խորապես տխրել է սիրիական զորքերի հաջողություններից և Հալեպում ահաբեկիչների ոչնչացումից

ԱՄՆ-ը խորապես տխրել է սիրիական զորքերի հաջողություններից և Հալեպում ահաբեկիչների ոչնչացումից

Հոկտեմբերի 1, 2016


ԱՄՆ-ը կարծում է, թե Հալեպի վերադարձը կառավարական զորքերի վերահսկողության ներքո կուժեղացնի ահաբեկիչների դիրքերը, ճեպազրույցում լ...

Բուշի պարը թաղման ժամանակ

Բուշի պարը թաղման ժամանակ

Հուլիսի 13, 2016


«Իսկ ձեզ մոտ նույնպե՞ս նեգրեր կան» (Բրազիլիայի նախագահ Ֆերնանդո Կարդոզոյի հետ խոսակցությունից, Սան Պաուլու, Բրազիլիա, 28 ապրիլի...

Ամերիկյան էլիտան խուճապի է մատնվում

Ամերիկյան էլիտան խուճապի է մատնվում

Փետրվարի 27, 2016


Մեր նախորդ հրապարակումներում մենք քանիցս գրել ենք, որ Ռուսաստանը սպառնալիք է դարձել ամերիկյան հեգեմոնիայի համար, առանց որի այդ ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ