Սովորական խայտառակություն

Բատկա Լուկաշենկոն փախչում է իր պարտավորություններից

Ապրիլի 4, 2016
Բատկա Լուկաշենկոն փախչում է իր պարտավորություններից

Քոչար Օսկանյան


Սովորաբար, դաշնակիցների մասին խոսելիս առաջին հերթին հաշվի են առնում երկրների միջև կնքված ինչ-ինչ պայմանագրեր ու համաձայնագրեր, թեև բոլորն էլ հասկանում են, որ բարեկամ ու դաշնակից կարելի է լինել առանց թղթաբանության, առանց անբովանդակ հայտարարությունների: Եվ այսօր, երբ Հայաստանը վերստին փորձության առաջ է կանգնել, լավ հնարավորություն է մեկ անգամ ևս հստակեցնելու, թե ովքեր են մեր բարի կամեցողները և ովքեր են կեղծ ընկերները:


Այս տեսանկյունից առաջինն իր դիմակը պատռեց Բելառուսը: Այդ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որ մեծ հաճույքով իր բաստարդի հետ վայելում էր հայկական հյուրընկալությունը, համտեսում հայկական կոնյակ ու նվիրվածության երդումներ էր տալիս, ղարաբաղյան ռազմաճակատում հնչած առաջին իսկ կրակոցների հետ կերպարանափոխվեց և վերածվեծ հաշվենկատ վաշխառուի, ով յուրաքանչյուրին կծախի, միայն թե իրենից ոչինչ չպահանջվի իբրև բարեկամի:


Ապրիլի 2-ին Բելառուսի ԱԳՆ մի հայտարարություն տարածեց Լեռնային Ղարաբաղի իրադարձությունների վերաբերյալ, որն այլ բան չէր, քան Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերահաստատում: Փաստացի Լուկաշենկոն ասում էր, որ Բաքուն արդարացի կռիվ է մղում, իսկ հայերն օկուպանտ են:


Ճիշտ է, մեր ԱԳՆ-ն Հայաստանում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկին հրավիրեց Արտաքին գործերի նախարարություն, ասաց, որ նման հայտարարությունը չի համապատասխանում հայ-բելառուսական հարաբերությունների ոգուն և հակադրվում է ՀԱՊԿ ու միջազգային այլ կառույցների շրջանակներում կողմերի ստանձնած պարտավորություններին, վնաս է հասցնում բանակցային գործընթացին՝ խրախուսելով ուժի կիրառումը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում, բայց դե ո՞ւմ ենք ինչ ասում: Նրանք մեզնից լավ գիտեն, թե ինչ են անում:


Այն, որ Ադրբեջանի հարձակումներից անմիջապես հետո Լուկաշենկոն զանգահարում է Ալիևին ու իր զորակցությունն է հայտնում ադրբեջանցիներին, սա դեռ փոքրիկ մեղք է: Իսկ որ այսօր Բելառուսի խորհրդարանը պետք ընդունի իրենց ռազմական դոկտրինը, ըստ որի` բելառուսական բանակն իրավունք չունի մասնակցել այն ռազմական գործողություններին, որոնք տեղի են ունենում իրենց սահմաններից դուրս, սա արդեն, մեղմ ասած, տարօրինակ է, որովհետև դա փաստացի ՀԱԿՊ կանոնադրության 4-րդ հոդվածի կոպտագույն խախտում է: Իսկ Լուկաշենկոն դա հենց այնպես չի անում: Էլ չենք ասում, որ նման հարց բարձրացնել հատկապես հիմա՝ այլ բան չի նշանակում, քան ուղղակի ակնարկ այն մասին, որ իրենից օգնություն ակնկալելն անիմաստ է: Ստացվում է, որ նա մեծ պատերազմի հոտ է առնում այստեղ և ժամանակին փորձում է իրեն ապահովագրել:


Եվ ի՞նչ, մենք հիմա պիտի զարմանանք ու զայրանա՞նք: Նախկինում զարմանքի առիթներն այնքան շատ են եղել: Լուկաշենկոն առաջներում բազմիցս հայտարարել էր, որ Ադրբեջանն իր ռազմավարական գործընկերն է: Չմոռանանք, որ Ռուսաստանից հետո Բելառուսն Ադրբեջանին զենքի ամենամեծ մատակարարներից է: Իսկ հիմա, տեսնելով Ադրբեջանի զինանոցի խոշոր կորուստները, նա կարող է ուրախանալ, որ զենքի առևտրի նոր հնարավորություն են բացվում: Եվ ուրեմն եթե դեռ կան մարդիկ, ովքեր հանձին Բատկայի տեսնում են Հայաստանի դաշնակից երկրի նախագահի, թող որքան հնարավոր է արագ ազատվեն այդ մոլորությունից:


Աստված թող մեզ ազատի բարեկամներից, իսկ թշնամիների հարցերը ինքներս կլուծենք:







Դիտումների քանակ 22828


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ի՞նչ է կորցրել Բատկան Արցախում

Ի՞նչ է կորցրել Բատկան Արցախում

Հունիսի 29, 2018


Բելառուսական լրատվամիջոցների հաղորդումն այն մասին, որ այդ երկրի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համա...

Հայաստանը ՆԱՏՕ-ին միլիարդներ նվիրեց

Հայաստանը ՆԱՏՕ-ին միլիարդներ նվիրեց

Մարտի 22, 2018


Գեներալ Հայկազ Բաղմանյանի մասին այսօր հրապարակված տեղեկությունը շատերին զարմանք պատճառեց: Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի...

Լապշինին չայրեցին խարույկի վրա

Լապշինին չայրեցին խարույկի վրա

Հուլիսի 20, 2017


Բեմականացումն ավարտվեց: Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում կայացավ Ադրբեջանում կալանքի մեջ գտնվող բլոգեր Ալեքսանդր Լապշ...

Թափանցիկ Լուկաշենկոն ու անթափանց Հայաստանը

Թափանցիկ Լուկաշենկոն ու անթափանց Հայաստանը

Հունիսի 26, 2017


Բելառուսը Հայաստանին դատի է տվել: Իսկ եթե ավելի կոնկրետ` ԵԱՏՄ անդամ Բելառուսի Հանրապետությունը դատական կարգով վիճարկում է Հայաս...

ՀԱՊԿ, դիմացի՛ր, Խաչատուրովն է գալիս

ՀԱՊԿ, դիմացի՛ր, Խաչատուրովն է գալիս

Ապրիլի 14, 2017


Այսօր շատ հետաքրքիր մի լուր ստացվեց. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Յուրի Խաչատուրովը նշանակվ...

Օլեգ Եսայանին կնետե՞ն Լապշինի հարևան բանտախուցը

Օլեգ Եսայանին կնետե՞ն Լապշինի հարևան բանտախուցը

Մարտի 27, 2017


Երբ մարտի 23-ին Ռուսաստանում Հայաստանի նախկին դեսպան Օլեգ Եսայանը նշանակվեց Բելառուսում Հայաստանի դեսպան, այդ տեղափոխությունը շ...

Բատկան արդեն մեզ է անցել

Բատկան արդեն մեզ է անցել

Մարտի 21, 2017


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին խիստ անհրաժեշտ է, որ հայ-բելառուսական հարաբերությունները բարդանան: Թե Բատկայի ինչին է...

Ի՞նչ կասի կաթողիկոսը Լուկաշենկոյին

Ի՞նչ կասի կաթողիկոսը Լուկաշենկոյին

Փետրվարի 14, 2017


Այն բանից հետո, երբ Բելառուսի իշխանությունները Բաքվին արտահանձնեցին բլոգեր Ալեքսանդր Լապշինին, Հայաստանում շատերն են մտմտում, թ...

Լապշին. խայտառակ կեղտոտ խաղի զոհը

Լապշին. խայտառակ կեղտոտ խաղի զոհը

Փետրվարի 8, 2017


Իլհամ Ալիևից ընդունելով Հեյդար Ալիևի շքանշանը՝ բատկա Լուկաշենկոն խոստացավ «արդարացնել» պարգևը։ Խոստումը պահեց. նախօրեին բլոգեր ...

ՀՀ դեսպանի ինչին է պետք Լապշինը

ՀՀ դեսպանի ինչին է պետք Լապշինը

Փետրվարի 8, 2017


Եթե Բելառուսի իշխանությունների կողմից բլոգեր Ալեքսանդր Լապշինին Բաքվին արտահանձնելու աղմկահարույց պատմությունը չլիներ, մենք հավ...

Բատկան վերջնականապես խելքը թռցրել է

Բատկան վերջնականապես խելքը թռցրել է

Փետրվարի 3, 2017


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր մամուլի ասուլիս է հրավիրել և հնչեցրել բազմաթիվ տարօրինակ մտքեր։ Նա, մասնավորապես,...

Բատկան խելքը թռցրել է

Բատկան խելքը թռցրել է

Հունվարի 21, 2017


Ասում են՝ տարիքն ու երկարատև տրիումֆը մարդուն անկանխատեսելիության են հասցնում, բայց երբ այդ մարդն իր էությամբ սովորական կոլխոզն...

Կրակոց հարաբերությունների թիկունքին

Կրակոց հարաբերությունների թիկունքին

Դեկտեմբերի 29, 2016


Ադրբեջանի կողմից Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտակայքում իրականացված դիվերսիոն փորձը ցնցեց նախատոնական տրամադրություններով տարվ...

Լուկաշենկոն կատաղել է

Լուկաշենկոն կատաղել է

Դեկտեմբերի 19, 2016


Օրերս Մինսկում ձերբակալվել է ռուս հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը: Մեղադրանքը մեկն է՝ բլոգերը այցելել է Արցախ, և հիմա Բաքվի պահ...

Մի տեղ կարևոր է, մի տեղ կարևոր չէ

Մի տեղ կարևոր է, մի տեղ կարևոր չէ

Հոկտեմբերի 17, 2016


ՀԱՊԿ երևանյան գագաթաժողովի ժամանակ հետաձգվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակելու հարցը, ինչն իր հետ բազմաթիվ անպատասխան հարցեր բե...

Հայ «լիբերալներն» ընդդեմ ՀԱՊԿ-ի

Հայ «լիբերալներն» ընդդեմ ՀԱՊԿ-ի

Հոկտեմբերի 15, 2016


ՀԱԿ գագաթաժողովը առիթ տվեց տեղի ռուսատյաց արևմտամետ և փտած ազգայնականներին (ի դեմս Հայրիկյանի, Արշակյանի և այլոց) իրենց դժգոհու...

Մեկն ինչ է, որ մյուսն ինչ լինի

Մեկն ինչ է, որ մյուսն ինչ լինի

Սեպտեմբերի 12, 2016


Լուրերն այն մասին, թե Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը շուտով կնշանակվի ՀԱՊԿ քարտուղար՝ փոխարինելով Նիկոլայ Բորդ...

Ղարաբաղն ընտրեց արևմտյան ուղին

Ղարաբաղն ընտրեց արևմտյան ուղին

Մայիսի 28, 2016
1

Լեռնային Ղարաբաղում սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը շարունակում է աշխատել, սակայն փոփոխությունները բոլորովին այլ են...

Հայաստանը պետք է դուրս գա ՀԱՊԿ-ի կազմից, եթե Ռուսաստանը...

Հայաստանը պետք է դուրս գա ՀԱՊԿ-ի կազմից, եթե Ռուսաստանը...

Ապրիլի 14, 2016


Ռուսաստանը կարող է ՀԱՊԿ-ը դարձնել իրական գործող միություն և այնտեղ հաստատել կարգուկանոն, եթե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր կրտ...

Դե ֆակտո Լուկաշենկո

Դե ֆակտո Լուկաշենկո

Ապրիլի 8, 2016
1

Այս օրերին սկսել են հաճախակի զուգահեռներ անցկացնել Լեռնային Ղարաբաղի և Ղրիմի միջև: Երկու իրողությունների ընդհանրությունների և տ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ