Տիեզերական խայտառակություն

Իլհամ Ալիևի տրիումֆը

Ապրիլի 5, 2016
Իլհամ Ալիևի տրիումֆը

Խմբագրության կողմից



Այս նյութը վերցրել ենք ադրբեջանական ծանրակշիռ Day.az պորտալից։ Այն մեկնաբանելն անհնար է, բայց կարդալը՝ անհրաժեշտ, մանավանդ նրանց համար, ովքեր զբաղվում են հայկական քաղաքականությամբ։ Նրանք կրկնակի կուրախանան։ Նախ՝ որովհետև Հայաստանում նման բան չեն տեսնում, երկրորդ՝ որովհետև կգիտակցեն անխուսափելին, այն է՝ Ադրբեջանի վերջը մոտ է, և այդ վերջին պետությունը մոտենում է յոթմղոնանոց քայլերով, Իլհամ Ալիևի իմաստուն ղեկավարության ներքո։

Նախագահ Իլհամ Ալիևի դիվանագիտության տրիումֆը


Հեղինակ՝ փիլիսոփայության դոկտոր Էլհան Ալեսքերով


Աղբյուրը՝ Day.az 

Վերոնշյալ խոսքերի ճշմարտության մեջ համոզվելու համար բավական է նայել անցած երեք ամիսների արդյունքներին։


Առաջին հերթին, կուզենայի սկսել զորքերի շփման գծում վերջին իրադարձություններից։


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Ադրբեջանի պատմության համար աննախադեպ ակտիվ գործունեությունը հիմք է ստեղծել ճակատում երկրի բանակի հետագա հաջողությունների համար։


Բազմաթիվ դիվանագիտական հանդիպումների և բանակցությունների ընթացքում աշխարհի երկրներին բացատրվել է Ադրբեջանի արդարացի դիրքորոշումը ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ։ Եվ որպես նախագահ Իլհամ Ալիևի դիվանագիտական գործունեության արդյունք՝ աշխարհի ոչ մի երկիր չի դատապարտել Ադրբեջանի գործողությունները ճակատում, շատ երկրներ էլ ուղղակի աջակցություն են հայտնել մեզ։


Այս առնչությամբ հիշում եմ Ադրբեջանի վերջին ժամանակների պատմությունը, երբ երկրի դեմ, որը ենթարկվում էր անթաքույց ագրեսիայի Հայաստանի կողմից, կիրառվում էին պատժամիջոցներ, ինչպես 907-րդ լրացումն էր, իսկ հարևաններն անվճար Երևանին մեկ միլիարդ դոլարի զենք էին մատակարարում։


Սակայն իրավիճակը փոխվել է շնորհիվ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի տիտանական աշխատանքի, որը կարողացավ փոխել քաղաքականության համաշխարհային կենտրոնների վերաբերմունքն Ադրբեջանի հանդեպ։ Նա ստեղծեց երկիր, որն ամուր կանգնած է ոտքերի վրա, հզոր, արագ զարգացող տնտեսությամբ, չնայած համաշխարհային կատակլիզմներին և ճգնաժամին, տնտեսություն, որն ուղղված է երկարատև զարգացման։


Առանձին թեմա է Ադրբեջանի բանակը։ Պետության ղեկավարն առանձնահատուկ հոգատարություն և սևեռուն ուշադրություն է ցուցաբերում բանակաշինության հարցին։ Արդյունքներն ակնհայտ են, և ոչ ոք, անգամ ադրբեջանցի ժողովրդի ոխերիմ թշնամիները, չեն կարող չընդունել այդ հաջողությունները։


Երկու օրվա ընթացքում ադրբեջանցի զինվորները՝ վստահ, որ հաղթանակն իրենցն է, հօդս ցնդեցրին հայկական բանակի անպարտելիության հայկական առասպելը։ Այսօր ողջ ադրբեջանցի ժողովուրդը, քաղաքացիներն անչափ ուրախ են և հպարտ Ադրբեջան անունը կրող երկրի համար, համոզված են իրենց զինվորների անպարտելիության և հայրենասիրական զգացման աճի մեջ, ինչի համար շնորհակալություն նախագահ Իլհամ Ալիևին։


Այս տարվա սկիզբը նաև նշանավորվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ակտիվ քաղաքական գործունեությամբ, որը հրավիրվել է համաշխարհային քաղաքականության երեք առաջատար կենտրոններ՝ Մեծ Բրիտանիա, Գերմանիա և ԱՄՆ։ Պետության ղեկավարը մասնակցել է միջոցառումների Լոնդոնում, Մյունխենում և, վերջապես, Վաշինգտոնում։


Պատմական այս կարճ ընթացքում կատարած աշխատանքը կարելի է դիտարկել որպես դիվանագիտության և անձամբ Ադրբեջանի նախագահի տրիումֆ, որը երկարատև գործընթացի ընթացքում կարողացավ հերթական անգամ գտնել ընդհանուր շահեր համաշխարհային տերությունների հետ։ Դիվանագիտական բոլոր բանակցությունների ընթացքում աշխարհի առաջատար երկրներն ընդունել են Բաքվի արդարացի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում։


Այս գործընթացին պետք է հավելել նաև նախագահ Իլհամ Ալիևի հաջող այցելությունը տարածաշրջանի այնպիսի կարևոր երկիր, ինչպիսին Իրանն է, ինչպես նաև բազմաթիվ հանդիպումներն այլ երկրների ղեկավարների հետ, որոնք շահագրգռված են Ադրբեջանի հետ կապեր հաստատելով։


Ստորագրվել են մի շարք կարևոր համաձայնագրեր էներգետիկ նախագծերի զարգացման ոլորտում։ Օրերս Բաքվում սպասվում է Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարների հանդիպումը, անցկացվելու են բանակցություններ երկրների միջև Հյուսիս-Հարավ աշխարհաքաղաքական երկաթուղային նախագծի շուրջ, ինչպես նաև Կասպից ծովի տարածաշրջանում համագործակցության ամրապնդման վերաբերյալ։


Հատկանշական է, որ արտաքին դերակատարների հետ Ադրբեջանի գործունեության ամբողջ ակտիվությամբ հանդերձ Բաքվում չեն մոռանում հարավային և հյուսիսային հարևանների շահերի մասին։ Այս փաստն իր հաստատումն է գտել Ռուսաստանի կառավարության փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի՝ Ադրբեջան կատարած այցի և Նովրուզի տոնակատարության օրերին իրանցի զբոսաշրջիկների մեծ հոսքի արդյունքներում։


Վերն ասվածը թույլ է տալիս խոսել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դիվանագիտության տրիումֆի մասին, որը հերթական անգամ ապացուցեց իր քաղաքական գծի արդյունավետությունը՝ ուղղված երկրի բարգավաճմանը, օկուպացված տարածքների ազատագրմանը և Ադրբեջանը տարածաշրջանում խոշոր քաղաքական և տնտեսական խաղացողի վերածելուն։






Դիտումների քանակ 33447


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ալիևը տարվել է հարբեցողությամբ

Ալիևը տարվել է հարբեցողությամբ

Նոյեմբերի 15, 2017


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ըստ երևույթին, սկսել է լուրջ խմել։ Նա խոստացել է «ամեն գնով» վերականգնել երկրի տարածքային ամբողջ...

Մոսկվան հանել է Լեռնային Ղարաբաղի հարցը Թուրքիայի և Ռուսաստանի օրակարգից

Մոսկվան հանել է Լեռնային Ղարաբաղի հարցը Թուրքիայի և Ռուսաստանի օրակարգից

Նոյեմբերի 14, 2017


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի՝ Սոչիում կայացած բանակցությունների արդյունքները փաստորեն...

Շարմազանովն ու Ալիևը լեզու չեն գտնում

Շարմազանովն ու Ալիևը լեզու չեն գտնում

Նոյեմբերի 4, 2017


Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի բացումը Հայաստանի իշխանություններին առաջին հերթին պիտի հիշեցնել տար իրենց չիրագործած ծրագրերի մասին...

Ալիևի էվրիկան

Ալիևի էվրիկան

Սեպտեմբերի 26, 2017


Ադրբեջանի նախագահի ուղեղին արդեն սկսում է հասնել։ Ավելի ճիշտ՝ նա սկսում է հասկանալ, ընդ որում՝ արդեն հասկանում է խորիմաստ աշխար...

Լապշին + 668

Լապշին + 668

Սեպտեմբերի 11, 2017


Սակայն իրականությունը հավանաբար այն է, որ Լապշինի կալանքը, արտաքսումը, դատապարտումն Ադրբեջանում և հետագա ներումը նախօրոք պլանավ...

Է՛հ, Մեհրիբան, Մեհրիբան. Ադրբեջանի գրպանն են մտել

Է՛հ, Մեհրիբան, Մեհրիբան. Ադրբեջանի գրպանն են մտել

Սեպտեմբերի 10, 2017


Բաքուն հանկարծ լրջորեն հայտնվել է տեղեկատվա-քաղաքական տհաճ իրավիճակի մեջ։ Ամերիկյան The Washington Post-ը և բրիտանական The Gard...

Ադրբեջանի նախագահի ընտանիքն իր համեստ աշխատավարձից $600 մլն ներդրում է կատարել Իսրայելի տնտեսությունում

Ադրբեջանի նախագահի ընտանիքն իր համեստ աշխատավարձից $600 մլն ներդրում է կատարել Իսրայելի տնտեսությունում

Հուլիսի 31, 2017


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կինն ու որդին Իսրայելի տնտեսությունում մոտ $600 մլն-ի ներդրում են կատարել։ Այս մասին նախօրեին Թել...

Հոլանդացիներն Ալիևին ուտում են

Հոլանդացիներն Ալիևին ուտում են

Հուլիսի 21, 2017


Հոլանդիա երկրի մասին մեր պատկերացումները շատ ընդարձակ ու հակասական են` սկսած նրա տնտեսական հաջողություններից և վերջացրած բարքեր...

Ո՞վ է Ալիևին Եվրոպայի էներգետիկ փրկիչ նշանակել

Ո՞վ է Ալիևին Եվրոպայի էներգետիկ փրկիչ նշանակել

Հուլիսի 18, 2017


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է Լատվիա։ Լատիշ պաշտոնակցի՝ Ռայմոնդ Վեյոնիսի հետ համատեղ մամլո ասուլիսում նա հանդես է եկե...

Ադրբեջանը տուրիստներ կբերի Արցախ

Ադրբեջանը տուրիստներ կբերի Արցախ

Մարտի 18, 2017


Տհաճ միջադեպ էր գրանցվել Մոսկվայում կայացած «Ճանապարհորդություններ և զբոսաշրջություն» միջազգային 24-րդ ցուցահանդեսի ժամանակ: Այ...

Ալիևին պատմության և տրամաբանության բժիշկներ են անհրաժեշտ

Ալիևին պատմության և տրամաբանության բժիշկներ են անհրաժեշտ

Հունվարի 23, 2017


«Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պարզ է։ Ամենագլխավորն այն է, որ պետք է վերականգնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությո...

Ալիևը վեհանձն է դառնում

Ալիևը վեհանձն է դառնում

Հոկտեմբերի 18, 2016


Ալիևը մտնում է հոգու և մարմնի ազնվացման գործընթաց։ Նա համաձայն է Ղարաբաղը հանրապետություն սարքել իր փադիշահության կազմում։ Հարց...

Ալիևը մարտահրավեր է նետում ԵԱՀԿ Մինսկի խմբին

Ալիևը մարտահրավեր է նետում ԵԱՀԿ Մինսկի խմբին

Հուլիսի 12, 2016


Հուլիսի 11-12-ին ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով լինելու է Ադրբեջանում։ Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկա...

Իլհամ Ալիևը` տարվա մարդ

Իլհամ Ալիևը` տարվա մարդ

Մայիսի 25, 2016


The Business Year ընկերությունն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ճանաչել է 2015թ. «աշխարհում տարվա մարդ»: Ըստ ընկերության` 2015թ....

Բա ե՞րբ է Սարգսյանն աշխատանքից ազատելու Ալիևին

Բա ե՞րբ է Սարգսյանն աշխատանքից ազատելու Ալիևին

Մայիսի 11, 2016


Նորագույն պատմության մեջ այնպես է ստացվել, որ Ադրբեջանի բարձրագույն քաղաքական ղեկավարությունն աշխատանքից հեռացվում է Երևանից։ Դ...

Ադրբեջանին պետք է ցանկանալ՝ ընթանալ մեծն Հեյդար Ալիևի ճանապարհով

Ադրբեջանին պետք է ցանկանալ՝ ընթանալ մեծն Հեյդար Ալիևի ճանապարհով

Մայիսի 9, 2016


Ադրբեջանի ներկայիս նախագահի հայրը՝ Հեյդար Ալիևը, ունի «Ադրբեջանցի ժողովրդի համազգային առաջնորդի» պաշտո՞ն ասենք, թե՞ կարգավիճակ՝...

Ալիևի հերոսի գլխի համար գողերը մրցանակ են նշանակել

Ալիևի հերոսի գլխի համար գողերը մրցանակ են նշանակել

Մայիսի 3, 2016
8

Կարծես թե Իլհամ Ալիևն անում է ամեն ինչ, որպեսզի հատնվի արդի բարբարոսների պաշտոնական ցանկում: Այսպես, նա այսօր տիկնոջ հետ այցելե...

Ալիև կապուտ. Ադրբեջանն արդեն Եվլախն է կորցնում

Ալիև կապուտ. Ադրբեջանն արդեն Եվլախն է կորցնում

Ապրիլի 27, 2016
16

Իրազեկ աղբյուրներից հայտնի է դարձել, որ ղարաբաղյան բանակն այսօր վերահսկողություն է սահմանել ադրբեջանական Տերտերում։ Տեղեկությու...

Հերթական պատմական նշանակումն Ադրբեջանում

Հերթական պատմական նշանակումն Ադրբեջանում

Ապրիլի 18, 2016


Ադրբեջանը չի դադարում զարմացնել մեզ իր նորարարություններով ինչպես բարձր տեխնոլոգիաների ոլորտում, այնպես էլ քաղաքականության և աշ...

«Արյունոտ ոչ ոքի». Ալիևի ջախջախումը

«Արյունոտ ոչ ոքի». Ալիևի ջախջախումը

Ապրիլի 6, 2016


Հենց որ ադրբեջանցիները Ալիևին խնդրեն իրենց ընթրիքի տանել Մատաղիս կամ «ազատագրված» այլ տարածքներ, Հեյդարովիչը հենց էդ պահին կհայ...

Երկիր - կազինո
14.11.2017 | 22:27


Երկիր - կազինո

Բա դու ի՞նչ ես
13.11.2017 | 23:02


Բա դու ի՞նչ ես

Ասելիք չկար
09.11.2017 | 22:17


Ասելիք չկար

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Չկայացած աբորտի զոհը
Նոյեմբերի 11, 2017


Չկայացած աբորտի զոհը

Չկայացած աբորտի զոհը
Նոյեմբերի 11, 2017


Չկայացած աբորտի զոհը

Զարուհին նաև ոստիկան է
Հոկտեմբերի 20, 2017


Զարուհին նաև ոստիկան է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ