Սովորական խայտառակություն

Վարդան Այվազյանի վատը, շատ վատն ու ամենավատը

Ապրիլի 5, 2016
Վարդան Այվազյանի վատը, շատ վատն ու ամենավատը

Աշխարհը՝ աշխարհով, «Հրազդան ցեմենտ» ՓԲԸ-ն՝ իր փողերի ճակատագրով: Հենց այսօր խորհրդարանում այդ հարցն էին քննարկում, այսինքն, «Հրազդան ցեմենտ»-ին հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության գծով արտոնություններ տալու մասին նախագիծը: Բայց մինչ կարտոնվեր 510 մլն դրամի տրամադրումը, պատգամավորները հետադարձ հայացք նետեցին ոչ հեռու անցյալին, որտեղ անմիջապես նշմարվեց գործարար Միկա Բաղդասարովի պատկառազդու կերպարը: Եվ քանի որ հենց նրա շնորհիվ էր արտոնություն տալու-չտալու երկընտրանքը, առաջարկ հնչեց Բաղդասարովին կանչել պատասխանատվության:


Եվ հենց այստեղ էլ մեջտեղ եկավ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը, ով կարծես թե ստանձնել էր Բաղդասարովի պաշտպանի դերը, թեև հավաստիացնում էր, որ խոսում է ի շահ նախագծի ընդունման: «Հիմա եթե մենք մի երկու հոգու կախեցինք, ձեր կարծիքով, պարտքերը կիջնե՞ն: Հիմա բերեցինք մի երկու հոգու գնդակահարեցինք, երկու հոգու էլ կախեցինք: Դա լրիվ այլ հարթության խնդիր է: Հիմա էդ գործարանը կանգնած է, ոչ մեկը չի աշխատում, գործարանի վրա կա 900 մլն դրամի պարտք: Հիմա այն տերը, որը 9 մլն դոլար տվել է Բաղդասարովին կամ ուրիշին՝ վերցրել է, ասում է՝ տղերք ջան, որպեսզի սա աշխատի, լրացուցիչ փող է պետք: Ասում են՝ հիմնական պարտքը ես կտամ, դուք տույժերը հանեք, զիջեք ինձ: Կառավարությանը ձեռք է տալիս, որ զիջի, մենակ գործարանն աշխատի, քիչ-քիչ փակվի: Մենք պետք է ընտրություն անենք վատի ու ավելի վատի մեջ»,- երկար-բարակ սկսեց բացատրել նա:


Իսկ բացատրելու առանձնապես բան էլ չկա: Այվազյանը պիտի ժամանակին մտածեր կախելու և գնդակահարելու մասին: Տարիներ շարունակ, երբ Միկա Բաղդասարովը շահագործում էր հսկա գործարանը և վնասներ էր արձանագրում, հեռատես Վարդան Այվազյանն այն ժամանակ կարճատես էր: Իսկ հիմա պնդում է, թե ոչ ոք դրա համար պատասխանատու չէ:


«Մենք պետք է ընտրություն անենք վատի ու ավելի վատի մեջ»,- ասում է նա: Սակայն ոչինչ չի ասում այն մասին, թե որտե՞ղ էր պետությունը, երբ վատ էր և ինչպե՞ս պատահեց, որ դա դարձավ ավելի վատ: Ու մինչ նրանք չկային, անհետացավ 900 միլիոնը, իսկ հիմա նույն ճանապարհով ուղարկում են 510 միլիոն: Եվ այսպես շարունակ: Հիմա ի՞նչ երաշխիք, որ վաղն էլ Վարդան Այվազյանը ստիպված չի լինելու ընտրություն կատարել շատ վատի և անսահման վատի միջև: Ոչ մի երաշխիք:







Դիտումների քանակ 7497


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Բաղդասարովը երկու բան է մոռացել

Բաղդասարովը երկու բան է մոռացել

Հունիսի 9, 2018


Վերջին քաղաքական ցնցումները արթնացրեցին նույնիսկ «ննջեցյալներին»: Հանրային հիշողության անդրշիրիմյան խորխորատներից հերթով դուրս ...

Միկա Բաղդասարովը նաև փչան է

Միկա Բաղդասարովը նաև փչան է

Հունվարի 19, 2016


Օրեր առաջ հայտնի գործարար Միկա Բաղդասարովը ամսագրերից մեկին տված հարցազրույցում, խոսելով իր առաջիկա անելիքների մասին, տեղեկացրե...

Բաղդասարովը գնում է սնանկացնելու վրացիներին

Բաղդասարովը գնում է սնանկացնելու վրացիներին

Հունվարի 10, 2016


Հայտնի գործարար Միկա Բաղդասարովի մասին երկար ժամանակ է՝ որևէ տեղեկություն չկար: Այն պահից ի վեր, ինչ նա հայտարարեց սնանկացման մ...

9 միլիարդ տվեցին, որ Գալուստն ու իր տղան ֆուտբոլ խաղան

9 միլիարդ տվեցին, որ Գալուստն ու իր տղան ֆուտբոլ խաղան

Հունվարի 30, 2015
2

Հավանաբար հիշում եք, որ անցած ամռանը գործարար Միկա Բաղդասարովին պատկանող և նրա անունը կրող մարզադաշտն աճուրդով վաճառվեց «Արմավի...

Միկա Բաղդասարովի լափն անձեռնմխելի է, լափածը` արդարացի

Միկա Բաղդասարովի լափն անձեռնմխելի է, լափածը` արդարացի

Օգոստոսի 31, 2014
1

Հայրենի կառավարությունը վերջերս նոր ու հետաքրքիր զբաղմունք է գտել. կուտակված պարտքերի դիմաց վերցնում է այս կամ այն շինությունն ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ