Սովորական խայտառակություն

Սաքունցը միշտ մի թշնամի ունի, և դա Ադրբեջանը չէ

Ապրիլի 9, 2016
Սաքունցը միշտ մի թշնամի ունի, և դա Ադրբեջանը չէ

Թեև միջազգային հանրության արձագանքը վերջին ռազմական գործողություններին եղավ այն, որ ընդամենը դատապարտող հայտարարություններով հանդես եկան և ուրիշ ոչինչ, բայց գոնե սրանց մի մասը իբրև գլխավոր մեղավոր և նախահարձակ կողմ նշում էր Ադրբեջանին: Ոմանք էլ բավարարվեցին ընդհանրական ձևակերպումներով՝ առանց հասցեական հղումների: Սակայն, պարզվում է, որ հենց մեր ներսում կան մարդիկ, որոնց համար Ադրբեջանն ընդհանրապես դատապարտման արժանի չէ, և եթե կա մեկը, ում կարելի է լինչի դատաստանի ենթարկել, Ռուսաստանն է:


Հենց այդպես է կարծում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրանտակեր գրասենյակը՝ ի դեմս իր ոչ անհայտ ղեկավար Արթուր Սաքունցի: Ըստ նրա՝ պարզվում է, որ հատկապես Ռուսաստանի Դաշնության իշխանություններն են իրենց քաղաքականությամբ խախտել հակամարտության կարգավորման երեք կարևոր սկզբունքներից մեկի՝ խաղաղ կարգավորման և ուժի չգործադրման սկզբունքի բուն բովանդակությունը, քանի որ զենք ու զինամթերք են վաճառել պատերազմող կողմերին: Եվ քանի որ ռուսները վտանգում են մեր տարածաշրջանը, Սաքունցն անմիջապես կոչով դիմում է միջազգային հանրությանը, հանձինս ՄԱԿ–ին, ԵԱՀԿ–ին, ԵԽ–ին և ԵՄ–ին և ասում, որ սրանք պարտավոր են անհապաղ միջոցներ ձեռնարկել իրավիճակն անկանխատեսելի զարգացումներից զերծ պահելու ուղղությամբ: «Սույն հայտարարությամբ դատապարտում ենք Ռուսաստանի Դաշնության իշխանությունների անհամարժեք և անպատասխանատու վարքագիծը, միաժամանակ դիմում ենք միջազգային կազմակերպություններին՝ ՄԱԿ, Եվրոպայի խորհուրդ, ԵԱՀԿ, անհապաղ միջոցներ ձեռնարկել կոնֆլիկտի գոտում Ռուսաստանի Դաշնության կողմից սպառազինությունների իրացման գործողությունները միջազգային օրակարգի քննարկման հարց դարձնելու, դրանք դատապարտելու և կասեցնելու նպատակով»,- իր պահանջը եզրափակում է Սաքունցի գրասենյակը:


Ցանկացած քաղաքական իրավիճակի ու պահվածքի մասին կարելի է տարբերակված մոտեցումներ ունենալ: Դա դատապարտելի չէ: Բայց դատապարտելի է այն, որ Սաքունցը և մյուսները համանման կոչեր չեն հղում միջազգային հանրությանը, որպեսզի սրանք էլ պատիժներ սահմանեն, ասենք, Ադրբեջանի ու Թուրքիայի նկատմամբ, չեն գրում այն մասին, որ Ռուսաստանից բացի այլևայլ երկրներ ևս զինում են թշնամուն, օրինակ` Իսրայելը (նշենք, որ հայկական կորուստների մեծ մասը իսրայելական անօդաչու սարքերը պատճառեցին), Բելառուսը, Ուկրաինան, և եթե ռուսներն իրենց պահվածքի մեջ հանցավոր են, այդ դեպքում հավասարապես հանցավոր պիտի լինեն նաև սրանք: Էլ չենք խոսում այն մասին, որ Սաքունցը հրաշալի գիտի, թե նույն այդ Արևմուտքից որքան զենք ու զինամնթերք է հոսել Ադրբեջան: Բայց նա քանի՞ գլխի տեր է, որ դրա մասին բարձրաձայն խոսի: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան հատուկ առաքելություն ունի այստեղ՝ սերմանել հակառուսական տրամադրություններ և դատապարտել ցանկացած բան, ինչը կվերաբերի Ռուսաստանին: Նման դեպքերում արդեն կարևոր չէ՝ դրա համար կլինե՞ն ապացույցներ, թե՞ չեն լինի:


Հիմա պատերազմական իրավիճակի պայմաններում ջրերը խիստ են պղտորված և ձկնորսներն էլ ակտիվանում են: Քանի դեռ սահմանի վրա անհանգիստ է, Սաքունցի համար հրաշալի ժամանակներ են: Ամերիկացիները նրա լափաբաժինը միանշանակ կշատացնեն:







Դիտումների քանակ 9908


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Սաքունցի սիրտը արյուն է ուզում

Սաքունցի սիրտը արյուն է ուզում

Ապրիլի 17, 2018


Երևանում և հանրապետության մի շարք քաղաքներում մթնոլորտը շիկացած է, շատերին է մտահոգում այն հեռանկարը, որ ինչ-որ մեկի անխոհեմ ար...

Բա Սաքունցին ո՞վ փող կտա

Բա Սաքունցին ո՞վ փող կտա

Փետրվարի 12, 2018


Արդարադատության նախարարությունը «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու առաջ...

Ալամ աշխարհի հերոս Սաքունցը

Ալամ աշխարհի հերոս Սաքունցը

Փետրվարի 2, 2018


Հայաստանի հերոս ով ասես կարող է դառնալ: Իսկ դուք կարո՞ղ էլ լինել Կովկասի հերոս: Չեք կարող: Բայց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլե...

Գթասրտություն միայն համբալների հանդեպ

Գթասրտություն միայն համբալների հանդեպ

Դեկտեմբերի 3, 2017


Զարմացնում են հայերի գթասրտությունը, բարեգործության վերաբերյալ նրանց ունեցած պատկերացումը, խիղճը, մի խոսքով` հայերի խելքը: Ոմն ...

Սաքունցը պատանդ է վերցնում Գոռի հարազատներին

Սաքունցը պատանդ է վերցնում Գոռի հարազատներին

Սեպտեմբերի 4, 2017


Երբ Երևանի բիլիարդանոցներից մեկում օրեր առաջ նշանառուն գնդակահարեց պատանդ պահող հանցագործին, դրանից հետո հրապարակվեցին վերջինիս...

Ինչո՞ւ սպանել Սաքունցին

Ինչո՞ւ սպանել Սաքունցին

Հունիսի 6, 2017


Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ահազանգել է այն մասին, որ իրեն ցանկանում են սպանել: Սպանողն էլ թաքուն մեկը չէ, վարձու մարդասպան չէ...

Պարոնայք հումանիստները շատ զբաղված են

Պարոնայք հումանիստները շատ զբաղված են

Հուլիսի 18, 2016
1

Հենց որ Էրեբունի թաղամասում հնչեցին առաջին կրակոցներն ու զինյալները ներխուժեցին ոստիկանական հաստատության տարածք, հանրապետության...

Արթուր Սաքունցն ու գժանոցը

Արթուր Սաքունցն ու գժանոցը

Մայիսի 31, 2016


«Ավան» հոգեկան առողջության կենտրոնի, այլ կերպ ասած` հոգեբուժարանի հիվանդ Ժ.Ամարիկյանը գտել է, որ իրեն կենտրոնի աշխատակիցները վա...

Հայաստանին կարող են օգուտ բերել միայն Արթուր Սաքունցը և Տիգրան Խզմալյանը

Հայաստանին կարող են օգուտ բերել միայն Արթուր Սաքունցը և Տիգրան Խզմալյանը

Մայիսի 27, 2016


«Ասենք՝ Հերմինե Նաղդալյանը Վրաստան է գնացել, Տաջիկստան է գնացել, խնդրում եմ ասեք՝ Հերմինե Նաղդալյանի ամբողջ պահվածքը ԵԽԽՎ-ում ե...

Մերժվածների լավագույն տասնյակը

Մերժվածների լավագույն տասնյակը

Մայիսի 10, 2016


«Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնությունն այս անգամ որոշել է դառնալ ոչ միայն մեր, այլև մեր կարծիքի տերը, որովհետև, ինչպես նրան...

Վահրամ Բաղդասարյանը` մեռած հոգիների բիզնեսի քավոր

Վահրամ Բաղդասարյանը` մեռած հոգիների բիզնեսի քավոր

Մարտի 31, 2016


Մենք բազմիցս նշել ենք, որ ննջեցյալները մեծ դերակատարում ունեն մեր երկրում: Նրանք, կամ ավելի ճիշտ՝ նրանց հոգիները, հայաստանցի որ...

Ե՞րբ են ծեծելու Սաքունցին

Ե՞րբ են ծեծելու Սաքունցին

Փետրվարի 4, 2016
4

ԼԳԲՏ համայնքի դեմ կոշտ քննադատություններով հայտնի «Հայաստանի սոցիալիստական շարժում» կուսակցության ղեկավար Ռոբերտ Ահարոնյանը հայ...

Քուչի թուլեն՝ էթիկայի մասնագետ

Քուչի թուլեն՝ էթիկայի մասնագետ

Հունվարի 19, 2016
2

Ինչպես հայտնի է, մի քանի օր առաջ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի (Արթուր Սաքունցի օբյեկտի) կողմից փոստայ...

Արթուր Սաքունցը Պերմյակովի պաշտպանն է

Արթուր Սաքունցը Պերմյակովի պաշտպանն է

Հունվարի 18, 2016


Այսօր Գյումիում տեղակայված ռուսական ռազմաբազայում շարունակվում էր Ավետիսյանների ընտանիքին գնդակահարած զինվորական Վալերի Պերմյակ...

Շմայս բռնաբարին կպատժեն ՆԱՏՕ-ի ուժերը

Շմայս բռնաբարին կպատժեն ՆԱՏՕ-ի ուժերը

Նոյեմբերի 25, 2015


Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի բախտը չի բերում. Վերաքննիչ քրեական դատարանն այսօ...

Հայաստանում Միացյալ Նահանգներին ծառայելը չի կասեցվում

Հայաստանում Միացյալ Նահանգներին ծառայելը չի կասեցվում

Սեպտեմբերի 21, 2015


Եթե տիկին Հիլիարդի գաղտնի նամակը կարող էր հայտնվել ռուսաստանյան պարբերականի ձեռքում, ապա հարկ է ենթադրել, որ շատ ավելի շուտ այն...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Արարատը` persona non grata
Հուլիսի 25, 2018


Արարատը` persona non grata

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ