Ազգային խայտառակություն

Բոսյակների գերդաստանով հիանալու ժամանակը

Ապրիլի 13, 2016
Բոսյակների գերդաստանով հիանալու ժամանակը

Ծառուկ Սարգսյան


Բոսյակներն առաջացել են այն ժամանակ, երբ հասարակությունը սկսեց դասակարգել իր անդամներին: Այդպիսով առաջացան տարբեր դասակարգեր: Սակայն նույնիսկ այս պարզ, մաթեմատիկորեն տրամաբանական գործընթացը չկայացավ առանց բացառությունների: Ի սկզբանե մարդկության մի սեգմենտ կար, որին չէր կարելի դասել այս կամ այն դասակարգին: Եվ խնդիրն այն չէր, որ մարդկության այդ հատվածի համար հնարավոր չէր համապատասխան դասակարգային զբաղմունք գտնել: Ողջ խնդիրն այն էր, որ այդ հատվածում ընդգրկված մարդիկ տարբերվում էին մյուսներից մարդուն բնորոշ ցանկությունների և, ինչն ամենակարևորն է, նպատակների բացակայությամբ: Այդպիսի մարդկանց պայմանականորեն սկսեցին անվանել բոսյակներ


Բոսյակներն առկա են ամենուրեք՝ այս կամ այն քանակով: Նրանց քանակը կախված է մի շարք գործոններից՝ սկսած երկրի տնտեսական վիճակից, վերջացրած այն հանգամանքով, թե այդ երկիրն ինչ ներքին և արտաքին քաղաքականություն է վարում: Փաստ է, որ բոսյակների թվաքանակն ուղիղ համեմատական է երկրի տնտեսական և քաղաքական անկայունությանը: Քաղաքականապես և տնտեսապես հզոր երկրներում բոսյակների քանակն անհամեմատ քիչ է: Հաճախ նորաստեղծ պետություններում բոսյակները միավորվում են՝ ստեղծելով կորպորատիվ միավորումներ: Այդպիսի հզոր միավորում մեզ հայտնի է Իլֆի և Պետրովի «Ոսկե հորթը» ստեղծագործությունից: Այդ տարիներին հատկապես աչքի էր ընկնում «լեյտենանտ Շմիդտի որդիներ» բոսյակների լեգենդար կոնգլոմերատը, որի հանճարեղ ներկայացուցիչներն էին Բալագանովը և Պանիկովսկին:


Քանզի մեր երկիրը գտնվում է փակվելու եզրին, հետևաբար, հասարակության քիչ թե շատ կիրթ, դաստիարակված հատվածը լքել է այն: Եվ այս պայմաններում գլուխ են բարձրացնում և շատ անգամ իշխանության հասնում բոսյակները: Եվ եթե «Ոսկե հորթ»-ի տարիները պետության կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ արագ ավարտվեցին, ապա Հայաստանի դեպքում ամեն ինչ արվեց, որպեսզի բոսյակների դարաշրջանը երկարի: Ավելին, մեր երկրում բոսյակներն անփոխարինելի դարձան:


Արմեն Սարգսյան անունը ոչինչ չի ասում անգամ բանիմաց և քաղաքականապես զարգացած ընթերցողին: Նա, նախ, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարն է և միաժամանակ ՀՀ Կադաստրի կոմիտեի ղեկավար Մարտին Սարգսյանի եղբայրը, չնայած շատերը կարծում են, թե նա սկզբից եղբայր է և նոր հետո՝ թաղապետ: Մեզ համար հերթականությունն էական չէ, քանզի երկու դեպքում էլ նա տեղավորվում է քննարկվող՝ «բոսյակային» հարթությունում: Բացի դա, այդ նույն հարթության մեջ է գտնվում նաև նրա եղբայրը, և այդ իմաստով հերթականությունն անիմաստ է դառնում: Որքան հասկացաք՝ մեր հերոսը, եղբայր և թաղապետ լինելուց բացի, այլ արժանիք չունի: Եղբայրները չեն ստացել կրթություն, չեն կարդացել հայտնի կամ անհայտ որևէ ստեղծագործություն: Նրանք չեն ունեցել որևէ ձգտում, ու եթե չլիներ ԽՍՀՄ փլուզումը, նրանց տեղն այլ հարթությունում կլիներ: Սակայն բախտը ժպտաց նրանցից ավագին, երբ 1990-ականներին ասպարեզում հայտնվեց Վազգեն Սարգսյանը:


Էությամբ բոսյակ լինելով՝ Վազգեն Սարգսյանն, այնուամենայնիվ, կրթություն էր ստացել և այն տարիներին համալրում էր «էլիտար» բոսյակների շարքը: Մարտին Սարգսյանին հաջողվեց Վազգենին համոզել, որ իրենք իբր համակուրսեցիներ են: Հենց այդ հանգամանքով պայմանավորվեց նրա կարիերան: Իսկ ինչ վերաբերում է նրա եղբայր Արմենին, ապա նա անգամ օդից համակուրսեցի հայտնաբերելու շնորհք էլ չունեցավ: Նա սկսեց ապրել Բալագանովի և Պանիկովսկու կյանքով՝ բոլորին ներկայանալով որպես Մարտինի կրտսեր եղբայր, որն էլ իր հերթին ամենուրեք ներկայանում էր իբրև Վազգեն Սարգսյանի համակուրսեցի: Բացի այդ, Մարտինի առաջխաղացումից ոգևորված, շենգավիթցի մի հսկայական զանգված սկսեց այստեղ-այնտեղ նշել, որ պատկանում է Մարտինի, որն իր հերթին Վազգենի ծանոթներից է, շարքին: Այսինքն՝ սրանով փաստում ենք, որ 1990-ականներին Հայաստանում սկսեց գործել և բարգավաճել մարդկանց միավորում, որը բնույթով շատ նման էր «լեյտենանտ Շմիդտի որդիների» հանրաճանաչ կորպորացիային: Կորպորացիան հատկապես սկսեց բարգավաճել Վազգեն Սարգսյանի մահից հետո, քանզի ննջեցյալն իր հետ տարավ բոլոր հիշողությունները և, հետևաբար, ապացույցները: Եվ իսկապես, նրա մահից հետո Հայաստանում հայտնվեցին մեծ թվով համակուրսեցիներ, համադասարանցիներ, մանկության, անգամ մսուրի և մանկապարտեզի ընկերներ: Իհարկե, Արմենն ուներ հզոր ալիբի առ այն, որ նա Մարտինի, որը Վազգենի համակուրսեցին է, եղբայրն է, սակայն դա իրեն քիչ թվաց, և նա, իհարկե՝ Վազգենի մահից հետո, սկսեց հայտարարել, թե ինքը Վազգենի հետ մասնակցել է պատերազմական գործողություններին: Այս վարկածին գումարվեց Մարտինի համակուրսեցի լինելու վարկածը, և ամեն ինչ սկսեց լավ գնալ: Արմեն Սարգսյանն ակտիվորեն ներգրավվեց համապետական ընտրությունները կեղծելու գործընթացին: Եղբայր Մարտինը, Վազգենի համակուրսեցի լինելու վարկածի շնորհիվ, մի քանի պետական պաշտոններ էր զբաղեցնում, իսկ աշխատած փողերը Արմենը ներկայացնում էր իբր իր ունեցած բիզնեսից ստացված եկամուտ: Երբ լրագրողներին հետաքրքրեց նրա կառուցած շքեղ առանձնատան ֆինանսական ծագումնաբանությունը, նա պատասխանեց, որ «2009 թվականից առաջ պետական, համայնքային, հանրային բարձր պաշտոններ չի զբաղեցրել և զբաղվել է գործարարությամբ, ինչի շնորհիվ էլ ՀՀ օրենքներով չարգելված ճանապարհով և բարեկեցության ձգտող յուրաքանչյուր մարդու արդար մղումով կառուցել է իր առանձնատունը»։ Այսինքն՝ ստացվում է, որ Արմեն Սարգսյանը ձգտում է բարեկեցիկ ապրել և հենց այդ պատճառով է ներկայանում որպես Մարտինի, որն իբր Վազգենի համակուրսեցին է, եղբայր: Պարզվում է նաև, որ մեր հերոսն, իհարկե՝ կրկին ազնիվ նկատառումներով, պատահմամբ իր առանձնատունը կառուցել է բանակի տանկային գումարտակի տարածքում: Ըստ Արմեն Սարգսյանի՝ այդ տարածքը չի օգտագործվել, սակայն, մեր կարծիքով, որևէ տարածքի, մանավանդ բանակին պատկանող տարածքի չօգտագործումը չի կարող հիմք հանդիսանալ այդ տարածքը զավթելու և առանձնատուն կառուցելու համար: Այս իմաստով տրամաբանական կլիներ, որ մեր հերոսն իր համար առանձնատուն կառուցեր, օրինակ՝ ԼՂՀ Թալիշի այս պահին ևս չօգտագործվող տարածքներում: Սակայն ոչ Արմեն Սարգսյանը, ոչ էլ նրա եղբայր Մարտինն այդպես չեն վարվի: Նրանք այլ մտածողության և վարքի տեր են: Այնպես, ինչպես հայտնի բոսյակ Շուրա Բալագանովին երջանկության համար անհրաժեշտ էր 6400 ռուբլի, այդպես էլ մեր բոսյակների երազանքն է ապրել և ստեղծագործել բանակի տանկային գումարտակի տարածքում:

 







Դիտումների քանակ 9858


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Նիկոլի հանքերն ու «սաբոտաժնիկ» ժողովուրդը

Նիկոլի հանքերն ու «սաբոտաժնիկ» ժողովուրդը

Մայիսի 24, 2018


Ամուլսարի ոսկու հանքավայրի մասին բնապահպաններն ու քաղաքացիները առաջին տարին չէ, որ ահազանգում են: Այս վտանգավոր հանքն իսկական պ...

Խաբելու հերթափոխը

Խաբելու հերթափոխը

Մայիսի 7, 2018


Աշխարհն` աշխարհով. «Նաիրիտ» գործարանի բանվորներն իրենց հոգսերով: Հենց երկրում որևէ նոր դեմք է հայտնվում, նրանք անմիջապես վազ են...

Արմեն Սարգսյանը` անտեսանելի մարդը

Արմեն Սարգսյանը` անտեսանելի մարդը

Մայիսի 7, 2018


Այսօր Մոսկվայում կայացավ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը: Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը չ...

Լեյտենանտ Շմիդտի որդիների և Նիկոլի եղբայրների կապակցությամբ

Լեյտենանտ Շմիդտի որդիների և Նիկոլի եղբայրների կապակցությամբ

Մայիսի 5, 2018


Հեղափոխությունները նման են իրար: Ընդ որում, բոլոր հեղափոխությունները՝ թավշյաները, գունավորները, բռնիները, սեռականները և անգամ կ...

Գինու զորությունը

Գինու զորությունը

Մայիսի 4, 2018


Այս օրերին նշանակումների մասին հրամաններն այնքան էլ շատ չեն: Սպասողական վիճակ կա: Փոխարենը թափ են հավաքում պաշտոնաթողություններ...

Սրանք միշտ ամեն ինչ թարս են անում

Սրանք միշտ ամեն ինչ թարս են անում

Ապրիլի 20, 2018


Այսօր հայտնի դարձավ, որ Հայաստան չնախատեսված ու հրատապ այցելություն է կատարել Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը: Վերջինս տեղ ...

Ում վրա եք ձեր հույսը դրել

Ում վրա եք ձեր հույսը դրել

Ապրիլի 20, 2018


Երեկ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն իր նստավայր էր հրավիրել հանրապետության ստեղծագործական միությունների ղեկավարներին: Նախագա...

Երկիրը նախագահ չունի

Երկիրը նախագահ չունի

Ապրիլի 16, 2018


Սերժ Սարգսյանը վայր է դրել իր նախագահական լիազորությունները: Արմեն Սարգսյանը դարձել է Հայաստանի նոր նախագահը: Այս փոփոխությունի...

Հայաստանը կդառնա կազինոյի խաղադրույք

Հայաստանը կդառնա կազինոյի խաղադրույք

Ապրիլի 5, 2018


Մի շարք հրապարակումներում մենք կանխատեսել էինք, որ Հայաստանը, որպես այդպիսին, շուտով կարող է նաև չլինելմ այսինքն՝ փակվել: Սակայ...

Գյուղսովետի նախագահի մակարդակով

Գյուղսովետի նախագահի մակարդակով

Մարտի 28, 2018


Հայաստանի 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի աստեղային ժամը հիմնավորապես փչացրել են: Պարզվում է, որ Սարգսյանի երդմնակալության արարողո...

Արմեն Սարգսյանը հենման կետ չունի

Արմեն Սարգսյանը հենման կետ չունի

Մարտի 13, 2018


Նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի շուրջերկրյա ճամփորդությունից ոչ ոք գլուխ չի հանում: Նա հերթական անգամ հայտնվել է Լոնդոնում (սի...

Վերնախավում ցնցումներ կլինեն

Վերնախավում ցնցումներ կլինեն

Մարտի 7, 2018


Ազգային ժողովում ներկայացվեց կառավարության նոր կառուցվածքը, և այդ հեռանկարը իր հետ բազում խնդիրներ է բերելու: Եթե դրանցից առաջն...

Արշակ Երկրորդի վախտերից

Արշակ Երկրորդի վախտերից

Մարտի 1, 2018


Այսօր խորհրդարանում ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը ներկայացնում էր իր ծրագիրը և փորձեց հանդես գալ սպասվածից ավելի ազատամի...

Արմեն Սարգսյանը խոստացավ ոչինչ չանել

Արմեն Սարգսյանը խոստացավ ոչինչ չանել

Փետրվարի 16, 2018


Մեկ ամիս առաջ ՀՀԿ-ն Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրեց դեսպան Արմեն Սարգսյանին: Այդ առաջարկից հետո թեկնածուն նախագահ Սե...

Արմեն Սարգսյանը պահպանում է հիգիենայի կանոնները

Արմեն Սարգսյանը պահպանում է հիգիենայի կանոնները

Փետրվարի 15, 2018


Եթե դիտարկելու լինենք ՀՀԿ-ի կողմից նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանի հանդիպումների շրջանակը, ապա դրանց արդյունավետու...

Երբ սարը չի գնում Մուհամեդի մոտ, Մուհամեդն է գնում սարի մոտ

Երբ սարը չի գնում Մուհամեդի մոտ, Մուհամեդն է գնում սարի մոտ

Փետրվարի 13, 2018


Քաղաքական տարբեր ուժերի հետ ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հանդիպումների ժամանակ նախանշվում է մի հետաքրքիր օրինաչափությու...

Չորրորդ հանրապետությունը հետաձգվում է

Չորրորդ հանրապետությունը հետաձգվում է

Փետրվարի 12, 2018


Վերջերս ՀՀ նախագահի թեկնածու, դեսպան Արմեն Սարգսյանն աչքի ընկավ մի զարմանալի հայտարարությամբ: Նա բառացիորեն ասել էր հետևյալը. «...

Մյուսները կարևոր չեն

Մյուսները կարևոր չեն

Փետրվարի 12, 2018


Երբ Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանին ՀՀԿ-ն առաջարկեց դառնալ նախագահի թեկնածու, վերջինս Սերժ Սարգսյանին ասաց, ...

Ծառուկյանն է պայմաններ թելադրում

Ծառուկյանն է պայմաններ թելադրում

Փետրվարի 12, 2018


ՀՀԿ-ի կողմից առաջարկված նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը, շարունակելով իր քաղաքական հանդիպումները, վերջապես հանդիպեց նաև ԱԺ «Ծ...

Արմենի քավորը

Արմենի քավորը

Փետրվարի 6, 2018


ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանն ինքն իր ձեռքով իրեն գցել է երկակի իրավիճակի մեջ: Մի կողմից նա ասում է, որ դեռևս...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ