Միջազգային խայտառակություն

Էրդողանի ռուս անալոգը. Ղարաբաղի շուրջ 5 շրջանները կվերադարձվեն այս տարի

Ապրիլի 14, 2016
Էրդողանի ռուս անալոգը. Ղարաբաղի շուրջ 5 շրջանները կվերադարձվեն այս տարի

Թե ինչպես և ինչու է ռուս քաղաքագետ, Ռուսաստանի քաղաքական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր Սերգեյ Մարկովը դարձել ադրբեջանական ժողովրդի բարեկամը, ինչու է սկսել պաշտպանել ադրբեջանական կողմին, ինչ է ուզում ասել ադրբեջանական ԶԼՄ-ներին տված իր անիմաստ հարցազրույցներով՝ հայտնի չէ։ Ահա, այսօր էլ պրն Մարկովը հարևան պետության գործընկերներին տված հարցազրույցում իմաստուն կանխատեսումներ է արել իրադարձությունների զարգացման վերաբերյալ։ «Հայաստանի ղեկավարությունը շատ լավ հասկանում է, որ Ռուսաստանը մտադիր չէ միջամտել ղարաբաղյան հակամարտությանը։ Որովհետև Ռուսաստանը գիտակցում է, որ Ադրբեջանը տարածքային պահանջներ չունի Հայաստանի դեմ։ Ադրբեջանն ուզում է ազատագրել իր օկուպացված տարածքները»,- ասում է պրն Մարկովը։ 

 

Պրն Մարկովը, հավանաբար, գերգաղտնի տեղեկատվական աղբյուրների է տիրապետում և տեղեկացնում է. «Բանաձևը, որն առաջարկվեց Կազանի հանդիպման ժամանակ և որին իրենց համաձայնությունն են տվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, կկիրառվի մոտ ժամանակներս։ Այդ բանաձևի համաձայն՝ Հայաստանն Ադրբեջանին կվերադարձնի իր զավթած 5 շրջանները։ Ադրբեջանն այդ տարածքներում կբնակեցնի իր քաղաքացիներին, որոնք ժամանակին հարկադրյալ տեղահանվածներ են դարձել։ Հետո կքննարկվի օկուպացված 2 շրջանների և Լեռնային Ղարաբաղի վերադարձման հարցը։ Կազանյան բանաձևի այս մասը որոշակի ժամանակ կպահանջի։ Դմիտրի Մեդվեդևի նախագահության օրոք Կազանում առաջարկված բանաձևի հիմնական սկզբունքները սրանք են։ Առաջին փուլում Հայաստանը կվերադարձնի օկուպացված 7 շրջաններից 5-ը»։ Պրն Մարկովը նաև ավելացրել է, որ օկուպացիայի մեջ գտնվող 5 շրջաններն Ադրբեջանին կվերադարձվեն մինչև այս տարվա վերջ. «Բուն Լեռնային Ղարաբաղի վերադարձման և այն ադրբեջանցիներով բնակեցնելու վերաբերյալ բանակցությունները կսկսվեն ավելի ուշ։ Այդ գործընթացը շատ ժամանակ կպահանջի։ Ինչպես ես արդեն նշել եմ, մինչև այս տարվա վերջ 5 շրջանները լիովին կվերադարձվեն Ադրբեջանին, և ադրբեջանական ընտանիքները կվերադառնան տուն։ Իսկ մնացած 2 շրջանների և Լեռնային Ղարաբաղի վերադարձն այդ ընթացքում հնարավոր չի թվում»։


Այնուհետև պրն Մարկովը գովում է Իլհամ Ալիևին. «25-ամյա հակամարտությունը կարող է լուծվել այսօր դիվանագիտական ճանապարհով։ Նախագահ Իլհամ Ալիևն ուժեղ դիվանագետ է։ Եթե մի քանի տարի առաջ ուժեղ էր հօգուտ Հայաստանի հակամարտության լուծման հավանականությունը, ապա այսօր հօգուտ Ադրբեջանի հակամարտության կարգավորման շանսերն ավելի մեծ են։ Ժամանակն աշխատում է հօգուտ Ադրբեջանի։ Ուստի, անգամ եթե հակամարտությունը չլուծվի ևս մի քանի տարի սրանից հետո, ապա դա կավարտվի բացարձակապես հօգուտ Ադրբեջանի։ Տարեցտարի հօգուտ Հայաստանի հակամարտության լուծման շանսերը փոքրանում են»։


Կարծում ենք՝ պրն Մարկովն ինքը չի հավատում նրան, ինչ ասում է։ Բայց, հավանաբար, ստիպված է հնչեցնել ադրբեջանական ականջներին հաճելի կարծիքներ։ Իսկ թե ինչու է Ռուսաստանի քաղաքացին, քաղաքական գործիչը, որն իր երկրում հանրային կարծիք ձևավորելու լծակների է տիրապետում, Ղարաբաղի հարցում հակառուսական և էրդողանամետ քաղաքականություն անում՝ դժվար է ասել։ Բայց ափսոսում ենք, որ զզվանքը Մարկովի և նրա նման ռուս քաղաքագետների ու քաղաքական գործիչների հանդեպ ինքնաբերաբար տարածվում է նաև ռուսաստանյան իսթեբլիշմենթի վրա։ Վատ չէր լինի, որ ռուսաստանյան իշխանամետ թևն ինչ-որ կերպ կողմնորոշվեր, իսկ կարևորագույն աշխարհաքաղաքական հարցերում միասնական կարծիքի գար։ Այլապես ստացվում է անհասկանալի իրավիճակ, երբ իրեն Պուտինի թիմի անդամ համարող մարդն իրեն պահում է որպես ամենաիսկական Էրդողան։






Դիտումների քանակ 15073


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ոչխարներ. Made in Russia

Ոչխարներ. Made in Russia

Նոյեմբերի 27, 2017


Ամեն տեղ էլ ոչխարներ կան, անգամ հյուսիսում, որտեղ դրանց բուծում են ջերմոցային պայմաններում։ Մարդկային ընկերակցությունում ոչխարն...

Ադրբեջանցիներին բացատրում են, որ նրանք մազից են կախված

Ադրբեջանցիներին բացատրում են, որ նրանք մազից են կախված

Մայիսի 3, 2017


Թե ինչ են գտել ռուս ազգայնականները Ադրբեջանի մեջ` բարդ է ասել: Թե ինչն է հրապուրում նրանց ռուս-ադրբեջանական լավ հարաբերությունն...

ՌԴ Պետդումայի խայտառակությունը

ՌԴ Պետդումայի խայտառակությունը

Ապրիլի 5, 2016


Կառավարող կուսակցությունը՝ պետության ղեկավարի գլխավորությամբ, պայքարում է ԻԼԻՊ-ի, էրդողանյան նեոօսմանիզմի և պանթյուրքիզմի դեմ, ...

Ադրբեջանի բարեկամներն ավելանում են. դա վտանգավոր է Հայաստանի համար

Ադրբեջանի բարեկամներն ավելանում են. դա վտանգավոր է Հայաստանի համար

Ապրիլի 5, 2016
32

Օրեցօր էլ ավելի է ամրանում Ադրբեջանի հզորությունը, օրեցօր այն ձեռք է բերում աջակցության նորանոր տեսակներ՝ առանձին ուժեղ անհատնե...

Խոսում և ցուցադրում է Սերգեյ Մարկովը

Խոսում և ցուցադրում է Սերգեյ Մարկովը

Նոյեմբերի 4, 2015
2

«Ռուսաստանը չի ներել հայ անջատականներին մասնակցությունը Խորհրդային Միության փլուզմանը, ասում է Քաղաքական հետազոտությունների ինս...

Մանթրաժի զոհը
24.11.2017 | 21:53


Մանթրաժի զոհը

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Դաշնակցական անտառներ
Դեկտեմբերի 13, 2017


Դաշնակցական անտառներ

Հիվանդանոցի կլիենտները
Դեկտեմբերի 11, 2017


Հիվանդանոցի կլիենտները

Եկավ ու ձգեց ականջները
Դեկտեմբերի 8, 2017


Եկավ ու ձգեց ականջները

Իբր իրենք քիչ էին
Դեկտեմբերի 8, 2017


Իբր իրենք քիչ էին

Ալթունյանն ու Պիղատոսը
Դեկտեմբերի 11, 2017


Ալթունյանն ու Պիղատոսը

Խոտակերների ժամանակը
Դեկտեմբերի 11, 2017


Խոտակերների ժամանակը

Հիվանդանոցի կլիենտները
Դեկտեմբերի 11, 2017


Հիվանդանոցի կլիենտները

Ոչխարներ. Made in Russia
Նոյեմբերի 27, 2017


Ոչխարներ. Made in Russia

Եկավ ու ձգեց ականջները
Դեկտեմբերի 8, 2017


Եկավ ու ձգեց ականջները

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ