Սովորական խայտառակություն

Ռադիկ Մարտիրոսյանը 22 տարի միայն մտածում է

Ապրիլի 15, 2016
Ռադիկ Մարտիրոսյանը 22 տարի միայն մտածում է

Պատերազմը հիշեցնել տվեց, որ մենք նաև Գիտությունների ազգային ակադեմիա ունենք և այդ հաստատությունում աշխատող գիտնականները պիտի մասնակից լինեն երկրի պաշտպանական խնդիրների լուծմանը: Ընդ որում, պահանջները տիեզերական ծավալների չեն, այլ շատ հասարակ, վաղուց գործածական ու լայն տարածում գտած համակարգերի շրջանակներում: Եվ հիմա ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, գիտնականներ Լիսկայի և Տարոն Մարգարյանի գործընկերը, ստիպված է արդարացնել իրենց գոյությունն ու ներկայությունն այդ հսկա շենքում: «Մեր հնարավորությունների սահմաններում մեր գիտական մշակումները, որոնք կարող են կիրառվել, կիրառվում են։ Օրինակի համար, մի 2-4 կմ հեռավորության վրա ցանկացած շարժում կարող են նկատել»,- բացատրում է նա ու չի բացատրում, թե այդ դեպքում ապրիլի 2-ին ինչո՞ւ մեր զինվորները չնկատեցին ու հույսը դրեցին մետաղալարերից կախված դատարկ պահածոյատուփերի վրա:


Ռադիկ Մարտիրոսյանը, ցավոք, ուրիշ օրինակներ չունի, որ թվարկի, այդ պատճառով էլ ասում է, որ ռազմաարդյունաբերական համալիրի ստեղծման մասին կառավարության որոշում կա, այսինքն, կա օդի մեջ կախված մի գաղափար, որի ուղղութամբ արդեն մի քանի տարի իրենք աշխատում են, բայց առայժմ կարողացել են ստեղծել միայն համապատասխան խորհուրդը, ինչպես նաև խորհրդին կից գիտատեխնիկական ենթահանձնաժողովները։ «Խորհուրդները ձևակերպելու են պետպատվեր, իսկ մինչ այդ հիմնարկները առաջարկներ են անում։ Աստիճանաբար պետք է ձևակերպվեն գաղափարներ, այնուհետև կիրառվեն»,- հավաստիացնում է ակադեմիկոս Մարտիրոսյանը:


1994-ի հրադադարից անցել է 22 տարի, և այդ բոլոր տարիների ընթացքում Ռադիկ Մարտիրոսյանն ու նրա գործընկերները միայն մտածել ու մտածել են: Իսկ երբ մտածելն էլ չի օգնել, սկսել են մեղավորներ փնտրել իրենց չմտածածի համար և անմիջապես գտել են: «Ընդհանուր տնտեսական, արդյունաբերական զարգացում պետք է լինի, որի հիմքի վրա զարգանա ռազմարդյունաբերությունը։ Էնպես չի, որ մի անապատում նստեցինք ու սկսեցինք ռազմական արդյունաբերություն ստեղծել», - արդարանում է նա, թեև բոլորն էլ հասկանում են, որ ԳԱԱ նախագահն ամենևին էլ անապատում նստած մարդու տպավորություն չի թողնում: Բայց որ նա ճիշտ տեղում և ճիշտ հիմնարկում չի նստած, սա կասկածից դուրս է:






Դիտումների քանակ 15893


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

ԳԱԱ. վաճառել չի կարելի պահել

ԳԱԱ. վաճառել չի կարելի պահել

Նոյեմբերի 7, 2017


Բանն այն է, որ ակադեմիայի շենքի վաճառքն իրոք պետքական քայլ է, եթե այն չի արվում մի քանի տասնյակ միլիոն յուրացնելու, այլ արվում ...

Ծխելու լեզվական վնասները

Ծխելու լեզվական վնասները

Հունիսի 10, 2017


Հակածխախոտային պայքարը, որի մասին հանկարծ Հայաստանում հիշեցին ու որոշեցին առավել քան բուռն թափ հաղորդել, մինչ այս պահը դեռևս նե...

Մինչև սեփական մաշկի վրա չզգաց` չխոսեց

Մինչև սեփական մաշկի վրա չզգաց` չխոսեց

Ապրիլի 22, 2017


Օրերս մամուլում հրապարակումներ հայտնվեցին այն մասին, թե առաջիկայում կմասնավորեցվի Գիտությունների ազգային ակադեմիայի շենքը: Ասվո...

Ռադիկի չափն ու Տարոնի անչափը

Ռադիկի չափն ու Տարոնի անչափը

Հունվարի 14, 2017


Արդեն գրել էինք այն մասին, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի ինստիտուտի փոխտնօրեն, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր...

Պուտինն ընդդեմ «խոշոր գիտնականների, հերթը Սարգսյանինն է

Պուտինն ընդդեմ «խոշոր գիտնականների, հերթը Սարգսյանինն է

Նոյեմբերի 23, 2016


Պուտինն այսօր դեմ է հանդես եկել Ռուսաստանի «ականավոր» գիտնականներին և սպառնացել է թողնել նրանց առանց հացի ու գողություն անելու ...

Ռադիկ Մարտիրոսյանի ռադիկալ քոսոտությունը

Ռադիկ Մարտիրոսյանի ռադիկալ քոսոտությունը

Սեպտեմբերի 21, 2016


ՀՀ ԳԱԱ-ն սնվում է պետբյուջեից։ Սնվում է նվաստացուցիչ գումարներով։ ԳԱԱ-ի երկու հազար աշխատակիցների չնչին մասը զանազան դրամաշնորհ...

«Քոսոտ երկրում» ԳԱԱ նախագահ ընտրվեց

«Քոսոտ երկրում» ԳԱԱ նախագահ ընտրվեց

Հունիսի 27, 2016


Այսօր կայացավ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահի ընտրությունը: Քվեարկությանը մասնակցել է 129-ը հոգի, որից 108-ը կողմ է ...

Մարտիրոսյանն ու Օհանյանը նույն խելքին են

Մարտիրոսյանն ու Օհանյանը նույն խելքին են

Մայիսի 14, 2016
1

Այն բանից հետո, երբ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի շնորհիվ մեզ հայտնի դարձավ, որ քոսոտ երկիր ենք, իսկ քոսոտ երկրներում ռազմարդյ...

Քոսոտ երկրի Չեբուրաշկան

Քոսոտ երկրի Չեբուրաշկան

Մայիսի 13, 2016
2

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի համար մեր երկիրը քոսոտ է միայն այն ժամանակ, երբ նրանից աշխատանք...

Դաշնակները զենքի գաղտնի արտադրամաս ունեն

Դաշնակները զենքի գաղտնի արտադրամաս ունեն

Մայիսի 10, 2016
2

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի այն հայտարարությանը, թե «Հայաստանի նման քոսոտ երկիրը չի կարող զ...

Ռադիկ Մարտիրոսյանը լակոտ է մնացել

Ռադիկ Մարտիրոսյանը լակոտ է մնացել

Մայիսի 5, 2016
3

Այս դժվար օրերին մարդիկ նաև հիշեցին, որ երկիրն ակադեմիա ունի, գիտնականներ ունի, բյուջեի հատկացումներ ունի այդ հաստատությանը, որ...

Մեռած մարդուն վկա բերելը բարոյական չէ

Մեռած մարդուն վկա բերելը բարոյական չէ

Փետրվարի 15, 2016
4

Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ շվեյցարական HSBC բանկում խոշոր գումարների լվացման դեպքերի և կասկածելի անձանց ցանկում Ամենայն ...

Մտորումներ նեխած դաշնակների նեխած տերտերի հետ բացած արձանի առիթով

Մտորումներ նեխած դաշնակների նեխած տերտերի հետ բացած արձանի առիթով

Հոկտեմբերի 29, 2015
4

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և Հայ Առաքելական եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս ...

Հայաստանի մի այլ ձևի եռյակը

Հայաստանի մի այլ ձևի եռյակը

Հոկտեմբերի 15, 2015


Այս եռյակի միության վրա չի կարելի զարմանալ, քանզի նրանց միավորել է Հայաստանի ամենատարածված ֆենոմենը` խայտառակությունը: Եվ ուրեմ...

Ռադիկ Մարտիրոսյանը ներում է Ռամիլ Սաֆարովին

Ռադիկ Մարտիրոսյանը ներում է Ռամիլ Սաֆարովին

Ապրիլի 3, 2015
1

Երբ 2012թ. օգոստոսի 31-ին ադրբեջանցի մարդասպան Սաֆարովին Հունգարիայի իշխանությունները արտահանձնեցին Բաքվին, Հայաստանը հայտարարե...

Երկիր - կազինո
14.11.2017 | 22:27


Երկիր - կազինո

Բա դու ի՞նչ ես
13.11.2017 | 23:02


Բա դու ի՞նչ ես

Ասելիք չկար
09.11.2017 | 22:17


Ասելիք չկար

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Զարուհին նաև ոստիկան է
Հոկտեմբերի 20, 2017


Զարուհին նաև ոստիկան է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ